Թարգմանություններ >< Translations

>>>

 Քոմբահի գետ կոլեկտիվի հայտարարությունը
Մենք Սև ֆեմինիստների կոլեկտիվ ենք, որն իր գործունեությունը սկսել է 1974 թվականից: Այս [երեք տարիների] ընթացքում մենք զբաղված ենք եղել մեր քաղաքականությունը սահմանելու և հստակեցնելու գործընթացով։


 Հարցազրույց Քեթի Աքերի հետ
Վերջապես գտանք մեր գործերի մասին խոսելու հնարավորությունը: Ինձ համար դա հիմնականում կապված էր ապակենտրոնացման հետ, և «Դոն Քիշոտ»-ում ես աշխատում էի ապակենտրոնացման տեսության հետ:


¶ Լին Ֆարոու, «Ֆեմինիզմը որպես անարխիզմ»
Ֆեմինիզմը գործի է դնում այն ինչ անարխիզմը քարոզում է։ Կարելի է համարձակվել ու պնդել, որ ֆեմինիստները միակ գոյություն ունեցող բողոքող խմբերն են, որոնք ազնվորեն կարող են կոչվել գործող անարխիստներ։


¶ Հարցաքննողը` հարցաքննված. Զրույց Թրին Մին-հայի հետ
Օրինակ` կարող ես քննել, թե ինչպես տեխնոլոգիան և քո գործունեությունը սահմանող գործիքները երբեք չեզոք չեն, և թե ինչպես են դրանք միջամտվում գաղափարախոսության կողմից: Ֆիլմի ինդուստրիան, օրինակ, ունի տեխնոլոգիաներ, որոնք ծառայում են իր հետաքրքրություններին` սեփական տարածման և սպառման գաղափարախոսությանը:


¶ Յուդիթ Բաթլեր, «Շշունչ, կամ դավաճանության բերկրանքը»
Թարգմանության մեջ միշտ առկա է հավատարմության և դավաճանության հարցը և նույնիսկ Վալտեր Բենյամինի համար պարզ էր, որ հավատարմությունը՝ իր ճշգրտությամբ կամ բառացիությամբ, թարգմանության չափերից մեկն էր. չափ, որն, ըստ նրա, փչացնում էր թարգմանությունը։ Նա կարծում էր, որ բացի բառացիությունից անհրաժեշտ էր ունենալ «արտոնություն», այսինքն «հավատարմորեն վերարտադրելու ազատությունը»։ Ընդ որում, արտոնություն նրա համար որոշակիորեն չի նշանակում դավաճանություն, այլ մեկ այլ տեսակի հավատարմություն։ Սակայն ճշգրտության, այսինքն՝ բառացի տեքստին կապված լինելու տեսակետից հնարավոր է, որ այդ մյուս հավատարմության կարգը՝ կապված ազատության և արտոնության հետ, կարող է ընթերցվել միայն որպես դավաճանություն։


¶ Յուդիթ Բաթլեր, «Լուսանկարչություն, պատերազմ, անարգանք»
Իմ կարծիքով, բավարար չէ ասել, ինչպես Սոնթագն է հաճախ կրկնում իր լուսանկարչության մասին գրառություններում, թե լուսանկարն ինքնին չի կարող մեզ ապահովել մեկնաբանությամբ, որ անհրաժեշտ են ենթագրեր և վերլուծական տեքստեր՝ լրացնելու առանձին ու ճշտապահ պատկերը, որը միայն կարող է ազդել մեր վրա առանց երբևէ տալու լիարժեք պատկերացում, թե ինչ ենք տեսնում։ Թեև նա ճիշտ է, որ մեզ պետք են ենթագրեր և վերլուծական տեքստեր, նա այնուամենայնիվ մեզ տանում է մեկ այլ պարտադրանքի, եթե մենք համաձայնվենք, որ լուսանկարը մեկնաբանություն չէ։


¶ Հաննա Արենդթ, «Ամբողջատիրության ակունքները. Պատասխան»
Եթե ես բարոյականություն եմ քարոզել կամ սենտիմենտալ եմ եղել, ես պարզապես լավ չեմ կատարել այն, ինչ պետք է անեի, այսինքն՝ նկարագրել ամբողջատիրության երևույթը տեղի ունենալիս ոչ թե լուսնի վրա, այլ մարդկանց, հասարակության մեջ։ Համակենտրոնացման ճամբարները բնութագրել sine ira («առանց ցասման») նշանակում է լինել ոչ թե «օբյեկտիվ», այլ ներողամիտ, դրանք արդարացնել, իսկ նման արդարացումը չի կարող փոխվել դատապարտումով, որը հեղինակը պարտավորված կզգա հավելել, և սակայն որն անիմաստ կլինի այդ բնութագրի կողքին։


¶ Անջելա Դեյվիսի և Դիլան Ռոդրիգեսի զրույցը
«Հանցագործության» ավանդական հասկացությունից (որպես վատ վարքագծի մեկուսացված առանձին դեպք) ուշադրությունը շեղելու համար անհրաժեշտ էր հարցականի տակ դնել այն պայմանները, որոնց միջոցով «հանցավորությունը» օգտագործվում էր որպես կոնկրետ քաղաքական պատճառաբանություն՝ աղքատ, քացաքացիական իրավունքներից զրկված ու տեղահանված աֆրոամերիկացիներին և այլ ոչեվրոպական ծագմամբ մարդկանց պահեստավորելու համար։


¶ Հատված Միշելին Ահարոնյան Մարկոմի «Ցնորամոլ տղան» վեպից
Ադամի պես մերկ ենք և այս պահին լայնեզր կապույտ գոտին դառնում է այն ինչ կա. երկարաձիգ ծովն ուռում է մեր առաջ, ոչ-ձկները նույնպես դառնում են այն ինչ կան, ու վերջապես տեսնում ենք ջուրն ու ճերմակ սանրվածքով ալիքները որ ձգվում են դեպի անսահմանություն, բայց ոչ աղի, ջերմ, թախծոտ: Հագուստից ազատված ու մարմինները տված արևին ու ծովին, վազում ենք ջինի նման, հազարավոր տղաներ վազում են դեպի Միջերկրական ծովն ասելով` ծարավ ենք, ծարավ, ու խմում ենք ծովաջուրն ու խնդում ու խեղդվում, որբերի մի երամ, Էրեգլիից բեռնված գնացքի վագոնների մեջ ու բեռնաթափված Լիբանանում, ծովեզրին:


¶ Քրիս Ինգրահամ, «Հարս չեն ծնվում. Ինչպես են հարսանիքները կարգավորում հետերոսեռականությունը»
Հետերոսեռական երևակայականն արծարծելիս կարևոր է նաև ներգրավել հետերոնորմատիվության կոնցեպտը. այն հայեցակետը, որ ինստիտուցիոնալացված հետերոսեռականությունն իր մեջ կրում է օրինական և ակնկալվող սոցիալական ու սեռական հարաբերությունների չափանիշը: Այն հետերոսեռական երևակայականի հիմքում ընկած գլխավոր նախադրյալներից մեկն է, երաշխավորելով որ հետերոսեռականության կազմակերպումը ամեն ինչում, սկսած գենդերից, հարսանիքից, ու վերջացրած ամուսնական կարգավիճակով, դիտարկվի ու ընդունվի որպես թե մոդել և թե նորմա:


¶ Լորենս Վենուտի, «Թարգմանություն, հասարակություն, ուտոպիա»
Այս էթիկական դրսևորումը միաժամանակ ունի նաև քաղաքական օրակարգ. թարգմանության մեջ վերարտադրման կիզակետում են հայտնվում տեղական ներգրության պայմանները, դիսկուրսիվ ստրատեգիաները, որտեղ տեղական մշակույթում արժեքներ դասակարգող ստորակարգությունները կազմալուծվում են, որն էլ սկսում է ապածանոթացման կամ տարօրինակման [defamiliarization] ընթացքը, գրական-կանոնական չափանիշների վերափոխումը, գաղափարախոսական քննադատությունն ու ինստիտուցիոնալ փոփոխությունը:


¶ Գրիզելդա Փոլլոք, «Կանոնների և մշակութային պատերազմների մասին»
Փոխարենը մեզ անհրաժեշտ է բազմախոսություն (polylogue). «բյուր ձայների փոխազդեցություն, մի տեսակ ստեղծագործական «բարբարոսություն», որը կավիրի մենախոսային, գաղութացնող, «քաղաքակրթության» կենտրոնամետ մղումները . . .»:


¶ Գերտրուդ Ստայն, «Ամեն ինչ փողի մասին»
Բոլոր այս պատահական կենտ փողերը գնում են քվեարկության դրվող ճիշտ գումարը ստանալու համար, բայց արդյոք գնում են։ Քվեարկության ճիշտ են դրվում, բայց հավաքվում են արտասովոր պատահական ձևով։


¶ Գերտրուդ Ստայն, «Եվ դարձյալ փողի մասին»
Սա իհարկե խնդալիք է։ Խորհրդարանը ստեղծվեց թագավորի ծախսերը պակասեցնելու համար և հիմա ֆրանսիացիները մտածում են վերադարձնել թագավորին, որ նա թույլ չտա խորհրդարանին ծախսել բոլոր իրենց փողերը։


¶ Գերտրուդ Ստայն, «Նախադասություններ և պարբերություններ»
Նախադասությունը կարող է լինել երեք բան որ կարող են օգտագործել։ Նախադասությունը կարող է լինել երեք շտապ արված բան։
Արի ինձ տեսակցության։
Արի հինգշաբթի ու կտեսնես նրանց։
Սպասիր ինչին որ սպասում ես։
Մինչև որ գա հասնի տեղ այլևս ձանձրացան և այն է ինչ ընտրել էին։


¶ բելլ հուքս, «Ֆեմինիստական քաղաքականություն. Ուր ենք հասել»
Ինչպես ֆեմինիստական քաղաքականության բոլոր կողմնակիցները գիտեն մարդկանց մեծամասնությունը չի հասկանում սեքսիզմը, իսկ հասկանալու դեպքում էլ դա խնդիր չի համարում: Մարդկանց լայն զանգվածներ կարծում են, թե ֆեմինիզմը միշտ և միայն վերաբերում է կանանց, ովքեր հավասարություն են ուզում տղամարդկանց հետ, և որ այն տղամարդկանց դեմ ուղղված շարժում է: Ֆեմինիստական քաղաքականության սխալ ընկալումը արտացոլում է այն իրականությունը, որ մարդկանց մեծամասնությունը ֆեմինիզմի մասին տեղեկանում են հայրիշխանական զանգվածային լրատվամիջոցներից:

<<