January 31, 2010

January 30, 2010

Why I Suspect New York

1. My first city is Boston. A four-year-old squiggling at Fenway Park, I got a free tiny
t-shirt, a red sock over the skin of my heart: allegiance beyond reason though I do not
care for baseball.

2. I lived in Los Angeles for nine years and I liked it. A kind place to become a young artist,
it
gave me forward rushing in a car at night with the radio on: a communal privacy, creative
down time.

3. I am critical of capitalism especially the kind that makes it perfectly reasonable that all the
shrinks leave in August.

4. The people who consider themselves New Yorkers and love the city are the minority.
There
are far more people who live here and hate it. But no one ever imagines
a. all the immigrants making money to send home but long for their culture
b. all the creative misfits whose day jobs allow no time for art
c. all the mothers who pray their children aren't swallowed by the world

Trade Center Bound E Train the automated lady announces, as if it still exists. She says
world like whorl, emphasis between the O and the R, a verbal thumbprint. The subway is
the place I go to the most, other than my home or job. All this time I have been bound
for a place that no longer exists, narrated by no one. Living in the negative space, where
history has already been lived, we are complicit in a name that we don't want to die, to
save a place that hurt us.

There is excitement in suspicion, a pain in not knowing the truth. Belonging,
I do not belong, as everyone.

Մաս 3. Անտանելի կանայք

>>>

(ըստ սովորության կորստի, գրածդ սփոփում է, ու բոլորը հավաքվում են հաջորդ նախադասության մեջ, որպեսզի մոռանան)

(առաջին սկիզբը, որից հետո արդեն անհնար է պատկերացնել նրանց 2:11ին ազգային պատկերասրահի դիմացը, մարտավարական ու ինչ-որ տեղ վաղանցիկ, բովանդակող որոշիչներ շռայլելիս)

(չիմանալով ինչպես վերգտնել կորող-կորած ժամերն ու եզերված գծավոր շրջանագծով, անբնակելի բարձրահարկ շենքերով, այստեղ)

(այստեղից այն կողմ)

>>>

Ինքնություն


(Source: hetq online; English version: "armenian in brooklyn" blog)

Միշտ այսպես չի եղել. հիմա է, որ ես մտորում եմ, թե որտեղից եմ` հասնելով խորքը` մինչեւ իմ հայկական արմատները: Երբ 1997 թ. ընտանիքս եւ ես արտագաղթեցինք Միացյալ Նահանգներ, ես ընդամենը 10 տարեկան էի եւ ինձ համար դեռեւս բավականին մութ էր այն հարցը, թե ինչ է նշանակում արմատներից կտրված լինել: Ես արագորեն մերվեցի Բրուկլինում, քանի որ դրան նախորդող մի քանի տարում Նյու Յորքում ձեռք բերած իմ ողջ կենսափորձը ընդամենը կապված էր ընտանիքի, դպրոցի եւ այն փողոցի հետ, որտեղ ապրում էինք: Իմ հարեւանությամբ ապրող մարդիկ աշխատավոր դասակարգի ռուս եւ չինացի էմիգրանտներ էին ու 1950-ականներին այստեղ հաստատված իտալացիներ, եւ մինչեւ հիմա էլ այդպես է:

Մենք բնակություն հաստատեցինք հենց այդ «կաթսայում» եւ տարօրինակ կերպով ձուլվեցինք: Դա դանդաղորեն տեղի ունեցավ, եւ ժամանակի ընթացքում քույրերս եւ ես կորցրինք հայոց լեզուն եւ սկսեցինք իրար հետ խոսել միայն անգլերեն: Իմ ծնողներն ամենեւին էլ այն արտագաղթած ծնողներից չէին, ովքեր իրենց երեխաներին ստիպում էին տանը միայն մայրենի լեզվով խոսել: Նրանք մտածելու այնքան շատ բան ունեին, որ ժամանակ չէին վատնում` հետեւելու, թե ինչ լեզվով բառեր էին դուրս թռչում մեր բերանից: Մենք որեւէ հայ ընկեր չունեինք` բացի մեր ընտանիքի որոշ ընկերներից, ովքեր տարիների ընթացքում դադարեցին մեր կյանքի մի մասը լինելուց: Իր ժողովրդից հորս հիասթափվածությունը խանգարեց, երբ եկավ ժամանակը` մաս կազմելու ավելի մեծ հայկական համայնքի: Մենք ուրիշ հայերի տեսնում էինք միայն Զատկի տոնին` եկեղեցում, ընդ որում` միայն այն ժամանակ, երբ Զատկին մեր ծնողների հետ իսկապես եկեղեցի էինք գնում:

Հաստատ չգիտեմ, թե կոնկրետ ինչից էի տագնապում, երբ դեռահաս էի (գուցե միայն տարիքն է, որ կարող է մարդուն տագնապ պատճառել), բայց հիմա, երբ հետ եմ նայում այդ տարիներին, տեսնում եմ, որ իմ պահվածքով չեմ տարբերվել տիպիկ «ամերիկացի» դեռահասից: Կամ էլ ինչ-որ զուտ «ամերիկյան» բան կար դեռահասի տագնապների մեջ: Մինչ օրս քույրերս ասում են, որ ես այնքան «ամերիկանացած» եմ. նրանք դա ասում են ամեն անգամ, երբ իրենց ձեռնտու է այդպես ասել: Օրինակ` ծնողներիս վրա բարկանալը եւ այդ բարկությունը արտահայտելը կարող է դիտվել որպես «ամերիկյան» երեւույթ: Դեռահասությանս տարիներին ես ավելի էի մտահոգվում, քանի որ ծնողներս ինձ շատ քիչ ազատություն էին տալիս` համեմատած այն ազատությունների հետ, որ ունեին իմ ընկերները: Ես չէի կարող կինոթատրոն գնալ, ինքնուրույն քաղաքի մեջ շատ հեռու տեղ գնալ կամ անգամ մասնակցել դպրոցի երեկույթներին, որոնց ժամանակ տանը չեն գիշերում: Ես կարծում էի, որ այսպիսի բաներից զրկված լինելն անտանելի է, եւ ատում էի, երբ ամեն անգամ հայրս հիշեցնում էր ինձ. «Դու հայ ես ծնվել եւ հայ էլ կմահանաս»:

Ուստի, ես փորձում եմ պարզել, թե ինչ է նշանակում այս «հայկականությունը»: Դրա իմաստը միայն հայի համար է կարեւոր: Իսկ ի՞նչ կասեք այլ մշակույթների, էթնոսների, ավանդույթների մասին, որոնք նման են հայկականին: Արդյոք անհրաժե՞շտ է, Հայաստան, որ ես հայ լինեմ: Ինչպե՞ս եմ ես պահպանելու իմ հայկականությունը Հայաստանի սահմաններից դուրս: Հայաստանում հայ լինելը միանգամայն տարբերվում է Սփյուռքում հայ լինելուց: Արդյո՞ք ինքնությանը վերաբերող այս խնդիրը Հայաստանում ապրող հայերին եւս հուզում է: Մի՞թե առավելությունը, որ նրանք գտնվում են իրենց ծագման երկիրը գծանշող սահմանների ներսում, նրանց արդեն իսկ հնարավորություն չի տալիս հավակնել այդ ինքնությանը:

Որքան մեծանում եմ, այնքան ավելի մեծ ժամանակ է անցնում իմ եւ Հայաստանի միջեւ: Այնքա~ն բան էր փոխվել, երբ ես անցյալ տարի` 11 տարվա մեջ առաջին անգամ, Երեւան այցելեցի: Եվ շատ բան շարունակում է փոխվել: Ես ավելի ու ավելի եմ տարբերվում այնտեղի մարդկանցից, սա էլ ավելի մեծ անջրպետ է ստեղծում հայրենիքիս եւ իմ միջեւ: Ինձ դեռեւս չի հաջողվել տուն գտնել մյուս սփյուռքահայերի մեջ, եւ նույնիսկ տարօրինակ է ինձ սփյուռքահայ անվանելը: Սկզբում ես դեռեւս շատ կապված էի այն վայրին, որտեղից վերջերս էի եկել, եւ կարիք չկար ջանքեր գործադրելու` հավատարիմ մնալու այն բանին, ինչը ես չէի զգում, թե կորցրել եմ: Որքան մեծանում եմ եւ տարբեր անկյուններից մտնում աշխարհ, այնքան ավելի եմ զգում այս քաոսում կորչելու սպառնալիքը. այն ամենը, ինչից ես ծագում եմ եւ ինչի հետ նույնացնում եմ ինձ, վերածվել է մի շիլայի, որի բաղադրիչները հնարավոր չէ զանազանել իրարից:

Երբ ես ազատվում եմ ինչ-որ բան կորցնելու այս վախից` տան կորուստ, ինքնության կորուստ, որեւէ բանի պատկանելության կորուստ, հենց այդ ժամանակ ամենից մեծ հնարավորությունն ունեմ ստեղծել ինձ տարբեր տարրերից` տարրեր, որոնք գալիս են այնտեղից, որտեղից ես ծագում եմ, եւ տարրեր, որոնց հանդիպել եմ իմ ճանապարհին: Ես ոչ միայն հայ եմ կամ նյույորքցի, կամ դուստր կամ քույր, այլեւ ընդունված կանոններից շեղվող մարդ եմ, ես ֆեմինիստ եմ, բանաստեղծ եմ եւ արտիստ: Եվ այս բոլոր բաները ես միաժամանակ եմ, ու չի կարելի որեւէ մեկը առանձնացնել մյուսից: Կան ինքնություններ, որոնք երբեմն այլ ինքնությունների հետ բախման մեջ են մտնում, ինչպես, օրինակ, հայ եւ միաժամանակ ընդունված կանոններից շեղվող մարդ լինելը: Իմ մշակույթը այնքան էլ հեշտ «կուլ չի տալիս» սա: Կամ էլ` ֆեմինիստ լինել հայրիշխանական կենցաղում, երբ հայրս ինձ հարցնում է, թե արդյոք ես ոստիկանություն կկանչե՞մ, եթե ինքը երբեւէ հարվածի ինձ: Երբ նրան ասում եմ, որ չեմ կանչի, նա պատասխանում է, որ դա լավ է, քանի որ նշանակում է, որ ես վերջնականապես չեմ դարձել «նրանց»` «ամերիկացիների» նման: Կարծես թե հայ կին լինելը հոմանիշ է քեզ շրջապատող տղամարդկանց գործադրած բռնությունը որպես նորմալ կյանքի մի մաս ընդունելուն:

Երբեմն պահեր են լինում, երբ ուղղակի ուզում եմ վերջ տալ այդ ամենին` ինքնության, իմ պատմության, Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանին գտնվող այս փոքրիկ երկրի հետ պայքարին: Վախենում եմ, որ երբեմն չափազանց ազգայնամոլ եմ դառնում, եւ դա ինձ ստիպում է սահմանափակվածություն եւ վտանգ զգալ: Ես ուզում եմ վերցնել աքսորի, մեկ այլ տեղում հաստատվելու եւ արմատներից կտրված լինելու այս անհավանական փորձառությունը եւ դրանից ինչ-որ գեղեցիկ բան ստեղծել, ստեղծել մի նոր հնարավորություն, կեցության մի ձեւ, որի մասին մինչ այժմ ոչ ոք ոչինչ չի լսել: Այս բլոգը այդ «փազըլի» մի հատվածը կամ, ավելի ճիշտ, լուծումը կլինի:

Մարալ Բավական
___
Անգլերենից թարգմանեց` Սոնա Ավագյանը

«Հայը Բրուկլինում» բլոգ, www.hetq.am
Մարալի հետ կարող եք մտքեր փոխանակել բլոգում` www.maralbavakan.blogspot.com

January 28, 2010

posting on my wall---enter


working on my page
this page is me  ;)
it is a little bit scribbled  :0
with little holes inside
no you can’t see it, I can
it only disturbs me  :(
working on my page
making it beautiful
tidy
taking out the dirt
washing it with care
now I have a new page
tidy
pretty
with a floral design
made on recycled paper
medz mama would be proud
then I put it in a nice color, surrounded with glowing little hearts  ©
posted it on my facebook wall
my friends are proud
they “like” it
someone commented
i don’t know him
we have 45 friends in common
still I don’t know him  #$%&*!
meanwhile
i entered in the little holes
right where you won’t ever spot me
my hands are in dirt
it smells awful
vomits everywhere
filthy
unbearably human
trash
love it !
“like” it
really :)

January 26, 2010

լուիզա սամվելյան «անձի ու արվեստի գլխավոր հատկանիշը» մենագրություն

արուս ոսկանյանին որակելով «թարգմանական» դերասանուհի ճշտեմ, որ ոչ մեկը բացառապես օտարազգի պիեսներում ելույթ ունեցած, հայ բեմականներից այնքան բազմազան չի եղել այդ բնագավառում:

մեկը արուս ոսկանյանի տանը երկու գրասեղան տեսնելով, նրան խորհուրդ է տվել ազատել ոչ ընդարձակ սենյակը ավելորդ իրերից: դերասանուհին ստիպված է եղել համոզելու զրուցակցին, որ գրասեղաններց մեկը իրենն է, մյուսը` ամուսնունը, հետևաբար երկուսն էլ անհրաժեշտ են…

January 23, 2010

Հարս չեն ծնվում

>>>

ՀԱՐՍ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ
Ինչպես են հարսանիքները կարգավորում հետերոսեռականությունը*

Քրիս Ինգրահամ
(անգլերենից թարգմանեց Շ. Ավագյանը)

Մեր սոցիալական աշխարհի բոլոր ոլորտները – բնական կամ այլապես – իմաստավորված են: Մշակույթը մեր կյանքում իմաստ է ներդնում այն պահից երբ առաջին անգամ մուտք ենք գործում սոցիալական աշխարհ: Մեր սեռական կողմնորոշումը կամ սեռական ինքնությունը – կամ նույնիսկ այն պատկերացումը որ այդպիսի բան գոյություն ունի – սահմանվում է այդ աշխարհի խորհրդանշային համակարգի միջոցով, արտահայտված խոսքային, ինչպես նաև ոչխոսքային լեզվով և պատկերներով: Հետերոսեռականությունը որպես սոցիալական կատեգորիա ավելին է քան անհատի սեռական կամ զգացմունքային գրավչության փաստը: Երբ մենք խոսում ենք հետերոսեռականությունից կամ վկայակոչում որ հետերոսեռական ենք, դա պարզապես հասարակության իմաստագրման գործընթացի արդյունքն է: Իրականում հետերոսեռականությունը գործում է որպես խիստ կազմակերպված հասարակական հաստատություն, որ տարբերվում է ըստ երկրի, հասարակական խմբի, մշակույթի, պատմության, երկրամասի, կրոնի, ազգության, ռասսայի, սոցիալական խավի, և ֆիզիկական կարողության: ԱՄՆ-ում, ինչպես նաև այլ մշակույթներում, հարսանիքի ծիսակարգն իրենից ներկայացնում է հետերոսեռականության հաստատության տեղակայման և պահպանման մեծագույն ոլորտը:

Վերնագրովս հարգանքի տուրք եմ մատուցում Մոնիք Վիտտիգին, որի դասական ու պրովոկացիոն քննադատական ակնարկը` «One Is Not Born a Woman», քննում է ինչ ինքն անվանում է «հետերոսեռականության քաղաքական ռեժիմը» և դրան անհրաժեշտ տղամարդու ու կնոջ կատեգորիաները: Նա վիճաբանում է, որ կնոջ կատեգորիան և այդ կատեգորիային կցված իմաստը գոյություն չէր ունենա, եթե այն անհրաժեշտ չլիներ (հայրիշխանական) հետերոսեռականության քաղաքական ռեժիմին: Ու չնայած որ շատերի համար գուցեև պարզ է, որ հարս չեն ծնվում, իրականում շատ կանայք շարունակում են հետևել այն բնականացված (naturalized) ուղուն, որ տանում է դեպի հետերոսեռական կանացիությունը:

Այս ծայրաստիճան բնական համարված սոցիալական պայմանավորվածությունը քննելու առաջադրանքը պահանջում է մի կոնցեպտուալ սխեմա, որը կկարողանա բացահայտել, թե ինչպես է հետերոսեռականությունը դարձել ինստիտուցիոնալացված, բնականացված ու նորմալացված: Հետերոսեռականության ինստիտուցիան քննելու ցանկացած փորձի համար անհրաժեշտ է տեսություն, որ կլուսաբանի, թե ինչպես է այդ հաստատությունն իր բոլոր հասարակական սովորույթներով, ինչպիսիք են սիրային հարաբերությունների մեջ մտնելը, «վերջին զանգը», Սբ. Վալենտինի օրը, և այլն, հաճախ դիտարկվում շատերի կողմից որպես բնական:

Հետերոսեռական երևակայականը

Ըստ Ժակ Լականի երևակայականը երեխայի չմիջնորդված կապն է իր պատկերի և մոր միջև: Խուսափելով բարդ, հակասական աշխարհի հետ առերես հանդիպումից, երեխան վայելում է անդորրի, առատության ու լիության պատրանքը: Այլ կերպ ասած, երեխաները ապրում են իրենց առաջին խնամատարի հետ միավորված լինելու զգացումը: Վերցնելով Լականի երևակայականի հասկացողությունը, Լուի Ալտյուսերը սահմանում է գաղափարախոսությունը որպես «անհատների երևակայական հարաբերությունն իրենց գոյության իրական պայմանների հետ»: Այստեղ «երևակայականը» չի նշանակում «կեղծ» կամ «ձևական», այլ ավելի շուտ մի պատկերացված կամ պատրանքային հարաբերություն անհատի ու իր սոցիալական աշխարհի միջև: Կիրառված հետերոսեռական սոցիալական տեսության մեջ, հետերոսեռական երևակայականը այն մտածելակերպն է, որ հենվում է ռոմանտիկ ու սրբացված հետերոսեռականության հասկացողությունների վրա, ստեղծելով և պահպանելով բարեկեցության ու միասնության պատրանքը: Այս ռոմանտիկ աշխարհայացքը խանգարում է տեսնել հետերոսեռականության ինստիտուցիայի աշխատանքը ու թե ինչպես է այն կազմակերպում գենդերը միաժամանակ պահելով ռասսայական, դասակարգային և սեռականության հիերարխիան: Արդյունքում հետերոսեռականությունն ընդունվում է որպես բնական ու չքննված իրականություն, մինչդեռ գենդերը ընկալվում է որպես մի բան որ մարդիկ ձեռք են բերում կամ սովորում շփման միջոցով: Հետերոսեռական երևակայականը բնականացնում է արականից իգական սոցիալական հարաբերությունները, ծիսակարգերը, կազմակերպված սովորություններն ու սահմանված կարգերը, քողարկելով հետերոսեռականության հաստատության գենդերի կառուցման գործընթացը ռասսայի, դասակարգի ու սեռականության վրայով: Այս աշխարհայացքը փակում է հետերոսեռականության վերաբերյալ ցանկացած քննադատական վերլուծության հնարավորություն, որ կդիտարկի այն որպես մի կազմակերպող ու մասնավոր նպատակների ծառայող հաստատություն (Ինգրահամ 1994, 1999): Թողնելով հետերոսեռականությունը որպես մի չքննված հաստատություն, մենք չենք հետազոտում թե այն ինչպես է վարժեցնում, ինչ ձևերով է կառավարում ու վերահսկում, և նպաստում սոցիալական անհավասարությանը: Հետերոսեռական երևակայականի միջոցով հաստատությունը դիտարկվում է որպես ժամանակով չփոփոխված, հաստատուն կառույց, որն ասես միշտ գործել է այնպես ինչպես ներկայում: Վերջինս ներկայացնում է հետերոսեռականության մի պատկեր, որ ամեն ինչ ասես «այնպես է ինչպես կա», միաժամանակ ստեղծելով այդ պատրանքը հարկադրող հասարակական սովորություններ, հաստատելով որ ամեն բան ճիշտ կլինի միջավայրում կախված այն բանից թե անհատը որքանով կենթարկվի հպատակագրող կառույցին: Պատրանքն այն հասարակայնորեն ճանաչված է որպես սիրաբանություն (romance): Հետերոսեռականության հետ սիրաբանվել նշանակում է ստեղծել պատրանքային հետերոսեռականություն, որի համար հարսանիքի մշակույթը կենտրոնական դեր է խաղում:

Ինստիտուցիոնալացված հետերոսեռականության ապրած իրականությունն, ընդ որում, ամենևին էլ հանդարտ կամ ապահով չէ: Հետերոսեռական երևակայականն, օրինակ, արտադրում է այնպիսի երևույթներ ինչպիսիք են ամուսնական բռնություն, աշխատավարձի անհավասարություն, ռասսիզմ, միասեռների նկատմամբ արտահայտված ատելություն, կնասպանություն, և սեռական ոտնձգություն: Ինստիտուցիոնալացված հետերոսեռականությունն ու նրա կազմակերպող գաղափարախոսությունը – հետերոսեռական երևակայականը – հիմնում է այն վարքագծերը, որ մենք վերագրում ենք կանանց ու տղամարդկանց – գենդերին – մինչդեռ տեղում պահելով կամ արտադրելով հակասական և անհավասար սոցիալական հարաբերությունների պատմություն: Աշխատանքի սեռային բաժանման արդյունքում ստեղծվում են, օրինակ, չվարձատրված տնային աշխատանք, հնարավորությունների ու աշխատավարձի անհավասարություն, կամ տնտեսական առավելություններ ու արտոնություններ, որոնք տրվում են միայն ամուսնացած զույգերին:

Բայց առաջին հերթին, հետերոսեռական երևակայականը սեռականության կարգավորումը բնականացնում է ամուսնության ինստիտուցիայի ու ծիսական սովորույթների, ասենք հարսանիքների, և պետության ներքին հարաբերությունների օրենքների միջոցով: Օրենքները ամուսնական կարգավիճակից ելնելով որոշում են հարկման, առողջապահության և բնակարանային առավելությունների պայմանները: Հազվադեպ կասկածի տակ դրվելով (բացի 19-րդ դարի ամուսնության ռեֆորմիստներից ու Երկրորդ ալիքի ֆեմինիստներից), օրենքները և սեփական ու պետական սեկտորների պայմանագրերը օգտագործում են ամուսնությունը որպես սոցիալական ու տնտեսական առավելությունների ու մուտքի համար առաջնային պահանջմունք, փոխանակ ռեսուրսները բաշխեն մեկ այլ սիստեմի հիման վրա, ասենք, ըստ քաղաքացիության կամ շնչելու կարողության: Հետերոսեռականությունն իհարկե ավելին է քան կենսաբանորեն տրված իրականությունը, կամ թե այն, որ մեկը հետաքրքրվում է հակառակ սեռի ներկայացուցչով: Յուրաքանչյուր կարգ ու կանոն, սկսած նրանից թե ով է վճարելու սիրած անձի կամ հարսանիքի փորձի ճաշկերույթի համար, կամ ով է պարի ժամանակ ուղղություն ցույց տալու, մեքենա վարելու, ճաշ պատրաստելու կամ նախաձեռնելու սեռական հարաբերություններ. այս ամենը ծառայում է հետերոսեռական փորձառությունը կարգավորելու նպատակին: Այն, ինչ Արևմտյան հասարակությունում շրջանառության մեջ է մտնում որպես տրված իրողություն, իրականում խիստ ծրագրված պայմանավորվածություն է: Ինչպես հաստատությունների մեծամասնության դեպքում, նրանք ովքեր մասնակցում են այդ սովորույթներին պետք է նախօրոք վարժեցվեն դրանց: Այլ կերպ ասած, կանայք չեն ծնվում հարսանյաց շորի գենով կամ նշանադրության ադամանդե մատանի կրելու բնածին ցանկությամբ: Նրանք չեն գալիս աշխարհ «Իմ չափսի հարս-Բարբի» տիկնիկով խաղալու ցանկությամբ, նրանց պարզապես վարժեցնում են այդ բաներին ձգտել` խրախուսելով և պարգևատրելով: Տղամարդիկ նմանապես չեն ծնվում իմանալով, որ պետք է ծաղիկներ գնեն իրենց ընկերուհու համար կամ որ պետք է իրենց երկու ամսվա եկամուտը ծախսեն նշանադրության մատանու վրա: Սրանք արտադրանքներ են, որ վաճառվում են այն սպառողներին ովքեր հետաքրքրված են մասնակցելու մշակույթում հաստատված ծիսակարգին, որ գործում է հետերոսեռականությունը կազմակերպելու և ինստիտուցիոնալացնելու նպատակով:

Հետերոնորմատիվություն

Հետերոսեռական երևակայականն արծարծելիս կարևոր է նաև ներգրավել հետերոնորմատիվության կոնցեպտը. այն հայեցակետը, որ ինստիտուցիոնալացված հետերոսեռականությունն իր մեջ կրում է օրինական և ակնկալվող սոցիալական ու սեռական հարաբերությունների չափանիշը: Այն հետերոսեռական երևակայականի հիմքում ընկած գլխավոր նախադրյալներից մեկն է, երաշխավորելով որ հետերոսեռականության կազմակերպումը ամեն ինչում, սկսած գենդերից, հարսանիքից, ու վերջացրած ամուսնական կարգավիճակով, դիտարկվի ու ընդունվի որպես թե մոդել և թե նորմա: Վերցնենք, օրինակ, թե ինչպես են հարցաթերթիկները խնդրում լրացնողներին նշել իրենց ամուսնական կարգավիճակը որպես կամ ամուսնացած, կամ բաժանված, կամ այրիացած, կամ միայնակ, իսկ որոշ դեպքերում` երբևէ չամուսնացած: Այս կատեգորիաները ներկայացվում են ոչ միայն որպես սոցիալական ինքնության կարևոր ցուցանիշներ, այլև հրամցվում որպես միակ տարբերակները, հուշելով, որ ինքնության կազմակերպումը ամուսնության շուրջ ունիվերսալ է և բացատրության կարիք չունի: Կամ փորձենք պատկերացնել լուրջ հարաբերություններ առանց օրինական ամուսնության առավելությունների: Մեզ համար դժվար է մտածել, որ կարող ենք մեկի հետ ունենալ լուրջ հարաբերություններ առանց պետության կողմից հովանավորված արտոնագրի: Երբ մեկը նախընտրում է չամուսնանալ, մարդիկ հաճախ մեկնաբանում են, որ նա վախենում է «պատասխանատվությունից» նույնիսկ եթե տարիներով ապրում է ու հարաբերվում նույն զուգընկերոջ հետ: Հետերոնորմատիվ ենթադրությունները թուլացնում են մեր կարողությունը այլ հնարավորություններ պատկերացնելու կամ հասկանալու թե ինչն է համարվում լուրջ հարաբերություն: Երբեմն նույնիսկ մարտահրավեր ենք անում ինքներս մեզ թե ինչպես ամուսնանալ առանց ճոխ սպիտակ հարսանիքի: Ու չնայած որ միասեռականները միշտ էլ ունեցել են երկար ու լուրջ հարաբերություններ, այժմ հայտնվել են տարօրինակ դրության մեջ` ցանկանալով պետականորեն արտոնագրել իրենց միությունը որպեսզի իրենց օրինական զգան: Բոլոր այս դեպքերում հետերոնորմատիվությունը գործում է հետերոսեռականության ինստիտուցիան բնականացնելու միտումով, մինչ այդ իրական մարդկանց հարաբերություններն ու պարտավորությունները դարձնելով ապօրինի և անտեղի:

Նրանք ովքեր ամուսնական կարգավիճակի մասին հարցերը դիտարկում են իբրև անվնաս պետք է հաշվի առնեն սոցիալ-տնտեսական հետևանքներն այն անձանց համար ովքեր չեն մասնակցում այս պայմանավորվածությանը, կամ նկատի ունենան այլ մշակութային տարբերակներ, որ չեն համաձայնեցվում ամուսնության վերաբերյալ անգլո- կամ եվրոցենտրիկ ենթադրություններին: Բոլոր անձինք հարկադրված են տեղավորվել ամուսնության կամ հետերոսեռականության փոխհարաբերության ռեգիստրներում, նույնիսկ նրանք ովքեր անկախ սեռականության որևէ կողմնորոշման իրենց չեն համարում «միայնակ», հետերոսեռական, կամ չեն մասնակցում նորմատիվ հետերոսեռականությանն ու նրա կառուցվածքներին:

Հարս չեն ծնվում, այնուամենայնիվ այդ կատեգորիայից դուրս պատկերացումները նշանակում են մի կյանք, որ նորմալության սահմաններից ու սոցիալական կոնվենցիաներից մղվում է դուրս: Հայտնվել այս հնարած ու կառուցված սոցիալական փորձառությունից դուրս նշանակում է ապրել հասարակության եզերքին (margins)` ամբողջովին կամ մասնակիորեն վտարված սոցիալական, իրավական և տնտեսական հատուցումներից ու առավելություններից: Հետերոնորմատիվ հասարակական կարգում դիմակայել անդամությանը նշանակում է ապրել տուգանքների և այլ խոչընդոտների միջով:

Հարսանիքներ

Թե ինչ աստիճանի է հետերոնորմատիվ հարսանյաց արարողությունը վերահսկում ու կարգավորում սեռականությունը ցույց տալու համար անհրաժեշտ է հետազոտել թե ինչպես են տարբեր սովորությունները, պայմանավորվածությունները, հարաբերություններն ու ծիսակարգերը ստանդարտացնում և քողարկում ինստիտուցիոնալացված հետերոսեռականության գործընթացը: Նշանակում է, որ պետք է հարցադրել թե ինչպես են սովորությունները, օրինակ` հարսանիքները, դառնում հպատակագրված ու բնական երևույթներ, կանխելով մեզ տեսնել թե ինչ է իրականում խաղարկվում, ինչ է պահպանվում, և ինչ հետևանքներ են արտադրվում: Նման մոտեցում կիրառել նշանակում է փնտրել այն պահերը թե ինչպես (և ինչ գնով) է ստեղծվում համաձայնության ու անդորրի պատրանքը: Հարսանիքները, ինչպես հետերոսեռականության տոնակատարության այլ արարողություններ` նշանադրություններ, ամուսնության տարեդարձներ, կամ Սբ. Վալենտինի օրը, համանիշ են դառնում հետերոսեռականությանը և տալիս իրականության պատրանք, որը քողարկում է հետերոսեռականության իշխանությունն ու գործընթացը թե նյութականորեն և թե պատմականորեն: Օրինակ, երբ հարսանիքները բանեցվում են մասնագիտական միջավայրում, դրանք գործում են որպես գաղափարական սահմանադրում իշխանության մեջ անդամություն նշանելու համար, ինչպես նաև կարևորելու որ զույգավորված անձինք նորմալ, բարոյական, արդյունավետ, ընտանիքին նվիրված, հարգարժան քաղաքացիներ են, և ամենագլխավորը` որ օրինաչափորեն գենդերացված ու սեռականացված են:

Հարսանիքները վերլուծելու համար անհրաժեշտ է ընդհատել այն ձևերը, որոնցով հետերոսեռական երևակայականը բնականացնում է հետերոսեռականությունը և խոչընդոտում մեր տեսնելու ունակությունը թե ինչպես է հետերոսեռականության կազմակերպումը հիմնված այն հավատքի կամ գաղափարախոսության ստեղծման վրա, որ այն նորմատիվ է և բոլորի համար նույնը – որ հեքիաթային սերն ունիվերսալ է: Այս ենթադրության հիման վրա է, որ ԱՄՆ-ում ձևավորվել ու աճում է 35 բիլիոն դոլլարանոց հարսանյաց արդյունաբերությունը, որն իր մեջ ներառում է տարբեր տեսակի ապրանքների ու ծառայությունների վաճառքը – հարսանյաց շորեր, ադամանդներ, մեղրամսի ճամփորդություն, հյուրանոցներ, և այլն – և որոնց մեծամասնությունն արտադրվում է ԱՄՆ-ից դուրս, էժան աշխատուժով: Իրոնիան այն է, որ այդ ապրանքներն ու ծառայությունները հաճախ արտադրվում են ճնշող աշխատանքային պայմաններում, որտեղ շահագործվում է ոչավանդական կանացի աշխատուժը, իսկ դա իր հերթին անուղղակիորեն փոխում է հետերոսեռականությանն ու ընտանիքին վերաբերող մշակութային նորմերը: [. . .]

Հարսանիքների բնականացման ընթացքը սկսվում է երեխաներից ու երիտասարդ աղջիկներից, որոնց թիրախ դարձնելով, խաղեր ու խաղալիքներ արտադրող ընկերությունները գրավել են հարսանյաց շուկան և ապագա սպառողներ զարգացնելու հնարավորությունը, արտադրելով ու մատակարարելով «դասական» սպիտակ հարսանիքին վերաբերող խաղալիքների տեսականի: Ամերիկյան Mattel ընկերությունը` խաղալիքներ արտադրող աշխարհի ամենահզոր կորպորացիան, օրինակ, 36 երկրներում գրասենյակներ ունի և արտադրանքը վաճառում է ավելի քան 150-ից երկրներում: Ընկերության ամենահայտնի խաղալիքը` Բարբին, իր 120 տեսակներով հանդերձ կազմում է վաճառքի 40%-ը: Mattel-ի արտադրական կենտրոնները գտնվում են Չինաստանում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Մալազիայում և Մեքսիկայում, և հիմնականում ստանդարտներից ցածր աշխատավարձով աշխատեցնում են ոչ-եվրոպական ռասսայի կանանց: Mattel-ը տարեկան արտադրում է մոտավորապես 100 միլիոն տիկնիկ և Կալիֆորնիայում տեղակայված ընկերության շահույթը կազմում է 1.9 բիլիոն դոլլար: Միջին երիտասարդ չինացի կին աշխատողը, որը հավաքում է Բարբի տիկնիկի մասեր, աշխատում է ստանդարտ աշխատաժամերից շատ ավելի երկար, ապրում հանրակացարանում, երբեմն աշխատում թունավոր քիմիկատների հետ, և ստանում օրական 1.81 դոլլար:

Հեռուստատեսային ծրագրերում հարսանիքների բեմադրումը, մամուլում հարսանիքների մասին շաբաթական անդրադարձը, ամսագրերում դերասանների և այլ էստրադային աստղերի հարսանիքների մասին տեղեկատվությունները, գովազդային հոլովակներն ու հանրահայտ ֆիլմերը, որ ներառում են հարսանյաց թեմաներ, բոլորը փորձում են սովորեցնել թե ինչպես մտածենք հարսանիքների, ամուսնության, հետերոսեռականության, ռասսայի, գենդերի և աշխատուժի մասին: Հետերոսեռական երևակայականը գործադրելով, զանգվածային լրատվամիջոցները հարսանիքի պատկերումները քողարկում են այնպիսի նշանողների (signifiers) տակ ինչպիսիք են սիրաբանությունը, կուսությունը, բարոյականությունը, խոստումը, հարստությունը, և եվրոպական կամ սպիտակամորթ ռասսայականությունը: Շատ նոր ամուսնացած զույգեր այսօր ապրում են իրենց հարսանիքը ոչ որպես մի դեպք, որ կարգավորում է իրենց սեռական կյանքն ու ինքնությունը, այլ որպես մի հեքիաթային ֆիլմ, որտեղ նրանց համար գրվում է սցենար, ու նրանց ասես աստղերի նկարահանում ու տեսագրում են հարսանիք հաճախողներ-պապարացցին:

Բազմազգային կապիտալիզմի պայմաններում ժամանակակից սպիտակ հարսանիքը զանգվածայնորեն գովազդված միատարր հավաքման գծի արտադրություն է, որ շատ քիչ է նմանում մասնակիցների մեծամասնության ունեցած ուտոպիստական տեսիլքին: Հետերոսեռականության հետ սիրաբանվելով, հարսանյաց շուկայի շարժիչը հիմնականում աշխատում է ի օգուտ կապիտալիզմի: Բախտախաղի դրված սոցիալական հարաբերությունները – սեր, համայնք, նվիրվածություն, ընտանիք – հարսանիքի հանդիսանքի (spectacle) կողքին դիտարկվում են որպես երկրորդական:

Հարսանյաց արդյունաբերության միջով շրջանառող հետերոսեռական երևակայականը քողարկում է բոլոր այն ձևերը, որոնցով կառուցում ու հաստատում է ռասսայական, դասակարգային, և սեռականության հիերարխիաները: Վաղ մանկությունից կանանց վարժեցնում են պատրաստվել «իրենց կյանքի ամենաերջանիկ օրվան» (դրանից հետո, իհարկե, ականկալվում է, որ ամեն ինչ պետք է խամրի): Տղամարդկանց, այսպիսի սոցիալիզացնող մեխանիզմների բացակայության շնորհիվ, վարժեցնում են մեկ այլ բան` որ իրենք կոչված են «ուրիշ» աշխատանքի: Ու եթե նրանք հետաքրքրվում են հարսանիքով, ապա դա ի տարբերություն կանանց սոցիալիզացիայի` այլ պատճառներով է: Երեխաները սովորում են իրենց հնարավորություններն ըստ մշակույթի թույլատրելի չափաբաժնի: Նրանց սոցիալիզացնում են այն մտքին, թե որն է պատշաճ (ճիշտ) զույգավորումը, որն է պատշաճ սեռականությունը, որն է համարվում գեղեցիկ, որն է համարվում կնոջ աշխատանք, որը` տղամարդու, և ինչպես դառնալ «լավ» սպառողներ` մասնակցելով այն հետերոսեռական սովորույթներին ու ծիսակարգերին, որ խրախուսում են միայն հետերոսեռական հետաքրքրություններ ու զգացմունքներ, և ըստ այդմ պարգևատրում:

Հարս չեն ծնվում, այլ սովորում են, թե ինչպես ենթարկվել սոցիալական ու մշակութային հաղորդագրություններին, որ փոխանցվում են հարսանիքի արարողության միջոցով: Հարսանիքը պատշաճ հետերոսեռական ինքնության ու անդամության անցման արարողակարգն է (rite of passage): Այն ամեն ինչ է, բացի բնական լինելուց:

___
* from Introducing the New Sexuality Studies: Original Essays and Interviews. Ed. Steven Seidman, Nancy Fischer and Chet Meeks. Routledge, 2006.

January 22, 2010

լուիզա սամվելյան

режиссеры и актеры думают наверно как только
читатель шекспира станоеится зрителем,
сразу теряет все способности к пониманию искусства.

այսօր ինքը ինծ ընդունեց այսպէս




«գեղեցիկ, խելացի եւ վերջին ծայր հաճելի եղած է Զապէլը. բայց տարօրինակ»
- մաթիլտի յուշերէն

January 19, 2010

January 18, 2010

վերնագրի մասին պետք է մի քիչ էլ մտածել

___

To: wowcollective@yahoogroups.com
Sent: Sat, January 9, 2010 3:12:33 PM
Subject: [wowcollective] attn: nancy, angela


sireli wowtsiner,

we are trying to put together a 2-day "wow festival" (or something along those lines), invite artists from sweden, turkey, and georgia (and others who will be interested to participate) . . the theme of the fest, for now, tentatively, is on translation and queer dictionaries -- verbal and nonverbal forms of communication of queer selves, the registers of translation, the loss and gain of meaning(s), and the queering of language. we are still working on the concept and its description, but roughly -- this is the theme for summer 2010.

we are thinking of inviting everyone for a week, spend 3-4 days prepping the space (women's resource center, indoors and the garden area), do the festival on saturday and sunday, and invite everyone to shushi (need to discuss this with lara first) for a "de-festivalization" and to plan our next summer activity (summer 2011). the possible dates are -- last week of july or first week of august.


Subject: Re: [wowcollective] attn: nancy, angela
To: wowcollective@ yahoogroups. com
Date: Sunday, January 10, 2010, 3:28 PM


Joghovurd jan, lav baner ek mtatsel, bayts ekek festival chanvanenk, ha? Festivalatsnelov ynknum enk handisanqi tramabanutyan mej, isk indz tvum e mer arats teghi unenaliqnery minchev hima haka-handisanq en, poqrik depqer, interventsianer, vor hansidutyun chen, ayl edpes pokrik, bayts shat karevor havaqner. Migutse es erorya havaqy anvanenk "depq", vor ktsavalvi jamanaki mej, performative iradardzutyunneri tesqov u "depqits" heto el kverana, kgna, bayts erevi hents depqits heto e teghi unenum iskakan depqy :) Isk targmanutyan gaghapary shat lavn e. vernagri masin petk e mi qich el mtatsel.

der Suzanna-in chem handipel :((( bayts anpayman khandipem, lav klini, vor inqn el ga, i verjo targmanutyamb e zbaghvum.


Subject: Re: [wowcollective] attn: nancy, angela
To: wowcollective@yahoogroups.com
Date: Sunday, January 10, 2010, 7:12 PM


ha chisht e festival chi menq misht el dran dem enq exel che :))
depq shat e durs galis
shat lav klini vor karoxana ga suzanny en jamanak vor iren patmum ei inch enq uzum aneinq es el chgitei hastat klini te che bayc exav :)
pach


Subject: [wowcollective] teghi unenaliq galiq? ha?
To: wowcollective@yahoogroups.com
Date: Monday, January 11, 2010, 8:23 AM


inch lav a vor sksetsinq bolorov aktiv qnnarkel :)

indz hetaqrqir a te targmanutyuny patkeri depqum vonts enq haskanalu.
ardyoq patkery targmanum enq texti miayn? te?
chgitem orinak erb filmeri remakener en anum hamarvum en dranq targmanutyunner te voch? u inchqanov e hents targmanutyun bary ogtagortsvum, karevorvum ays depqum?

erb tsantsum pntrum em 'image translations' himnakanum berum e nyut te inchpes kareli e tvayin patkery targmanal tvayin informatsiayi. .... patkerneri tsragravorumner. ....


Subject: Re: [wowcollective] attn: nancy, angela
To: wowcollective@yahoogroups.com
Date: Monday, January 18, 2010, 2:37 PM


ես իհարկե լրիվ համաձայն եմ տեղի ունենալիքների փոքրիկ ինտերվենցիոն մասշտաբներին, որ (օգտա)գործում են եղած դոմինանտ լեզվի, դիսկուրսների, իրականության սահմանները/ում, հեղաշրջելով, շեղելով դրանք ու լուսաբանելով այն ինչ լռեցվում է, միատարրացվում, նույնացվում, ու հենց դա թարգմանության պոտենցիալ տարբերությունն է, այն որ քննադատա-տրանսֆորմատիվ թարգմանական գործընթացը ձևավորվում է տարբերությունների վրա, շեշտելով թարգմանվող լեզվի հեղաշրջումը, տեղական լեզվի, արժեքների վերագնահատումը (ոչ խնդրազուրկ կրկնությունը), բայց արդյոք այդ ինտերվենցիաները կարող ենք համարել "դեպքեր", "դիպվածքներ", արդյոք "դեպքայինն" ու "վկայականը" չեն ստիպում մեզ անընդմեջ անդրադառնալ անցյալին, արդեն տեղի ունեցածին, դեպքը, որին անհրաժեշտ են վկաներ, առանց որոնց դեպքը տեղի չի ունենա, դեպքը, որ պիտի վկայագրվի ու հետո հաստատվի, կանոնավորվի, հայտարարվի որպես "դեպք" -- որն էլ հենց իր մեջ պարունակում է օբյեկտ(իվ)ացման ընթացքը, որ պիտի տարանջատի դեպքը իր վկաներից

January 17, 2010

Լեսբուհի Ակիանը


Լեսբուհի Ակիանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
16 Հունվար [06:01]
ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ
Լեսբուհի Ակիանը


7-րդ  դարում Լեսբոս կղզում բնակվող բանաստեղծուհի Սաֆոն ցածրահասակ էր, թուխ մազերով եւ վառվռուն աչքերով:  Երաժշտական գործիքը` քնարը ձեռքին, նա իր աշակերտուհիներին եւ ընկերուհիներին բանաստեղծություններ ու երգեր էր ձոնում: Առաջին կինն էր, որ կնոջ գեղեցկության մասին բացեիբաց խոսեց... Հենց Լեսբոս կղզու անունից է առաջացել "լեսբուհի" բառը: Կանայք, որոնք կանանց են սիրում, այսօր ոչ թաքնված են, ոչ էլ դա գաղտնիք է: Անգամ մեր խուլ Հայաստանում լեսբուհիներն արդեն բավական շատացել են: Նրանցից մեկի` Ակիանի հետ է իմ զրույցը, որը, բնականաբար, իր իսկական անունը չէ: Բայց անկեղծացավ ձայնագրիչի առաջ... Մեծացել է շրջաններից մեկում, առաջին անգամ աղջկա հանդեպ հետաքրքրություն է զգացել 7 տարեկանում, հետո 14 տարեկանում է սիրահարվել... աղջկա, չի հասկացել, թե ինչ է իր հետ կատարվում, երկար ժամանակ մտածել է, որ ինքը կամ գիժ է, կամ հիվանդ, իրեն մենակ է զգացել այս աշխարհում, մինչեւ որ զարմուհին չի պատմել, որ նման բաներ եղել են ու կան աշխարհում, երբ աղջիկը աղջկա է սիրում: Ակիանը մի դեպք պատմեց իր կյանքից: 18 տարեկանում սիրահարված է եղել 15 տարեկան Միլենա անունով մի աղջկա: Հագնվել է տղայի նման, մազերը կարճ կտրել, անունն էլ դրել Արմեն ու սկսել է սիրահետել աղջկան: Հաճախակի զանգահարել է, նամակներ գրել, սարերից կակաչներ է քաղել, լցրել այն ճանապարհի վրա, որտեղով անցնում է աղջիկը, մինչեւ որ Միլենան սիրահարվել է իր երազների ասպետ Արմենին, առանց գիտակցելու, որ ռոմանտիկ ու քաջ սիրտը բաբախում է կանացի մարմնում... Երբ գաղտնիքը բացահայտվել է, Միլենան չի հրաժարվել իր սիրուց, հանդիպել են այնքան ժամանակ, մինչեւ աղջկա ծնողները նրան տարել են երկրից... Ակիանը գեղեցիկ կանացի մարմին ունի, բայց դեմքի մեջ տղայական արտահայտություն կա, ոչ թե կոպիտ տղամարդկային, այլ նուրբ, պոետիկ պատանեկան: Ասում է, որ փոքր ժամանակ կորցրել է մորը, ու դա է պատճառը, որ ինքը ուժեղ պետք է լիներ ու եղել է: Փոքրուց ունեցած այդ ուժի շնորհիվ է, որ, լինելով բոլորից տարբեր, կարողացել է դիմակայել: Ու չնայած Ակիանը հիմա գիտի, որ ինքը մենակ չէ այս աշխարհում ու այս երկրում, որ ինքը հիվանդ չէ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանում իրեն ճնշված է զգում: Հեռուստահաղորդումներում հրավիրված հոգեւորականները միայն պարսավում են իրենց նմաններին, սերիալներում եւ հաղորդաշարերում համասեռամոլությունը միայն ծաղրվում է. "Կանչում են ինչ-որ մարմնավաճառների ու խոսացնում են լեզբիանկաների մասին, ցույց են տալիս այնպիսի կադրեր, որտեղ մի քանի աղջիկներով են անկողնում, էդ իմ համար էլ ա տհաճ, զզվելի, ամեն ինչ ուզում են անեն, որ էս հասարակությունը զզվի մեզանից, դրա մեջ ցույց չեն տալիս էն մաքուր բանը, որ կա: Ընենց մարդկանց են ցույց տալիս, որոնց մոտ այլասերվածություն ա, իրանց համար մեկ ա արդեն՝ տղամարդու հետ կլինեն, թե կնոջ կամ քանի հոգու հետ կլինեն": Ակիանը չի հասկանում է, թե ինչու են հոգեւորականներն ասում, թե դա մեղք է. "Ես չեմ մտածում, որ էդ մեղք ա, մեղքը մարդ սպանելն ա, էն նույն մարդիկ, որոնք մեզ մեղքի մեջ են մեղադրում, երբեք չեն ասի, որ պատերազմ գնացող, զենք վերցնող ու մարդ սպանողները մեղք են գործում, իսկ իմ համար մեղք գործելը հենց էդ ա: Իսկ եթե Աստված ա ինձ սենց ստեղծել, ինչի՞ ա էնպես ստեղծել, որ հետո մեղադրի: Թող նորմալ ստեղծեր: Ես շատ կուզեի նորմալ կին լինեի, ընտանիք ունենայի, բայց ինքն ա ինձ սենց ստեղծել: Եթե ես սիրում եմ իմ նմանին, դա մեղք ա՞": Ակիանը երբեմն եկեղեցի հաճախում է, բայց Աստված նրա համար անուն չունի: Փորձել է մի քանի անգամ Աստվածաշունչ կարդալ, բայց մի քանի էջից թողել է, չի կարդացել: Գնում է քրիստոնեական եկեղեցի, բայց Քրիստոսին չի հավատում, իր մեջի Աստծուն է աղոթում:
Ակիանը չի մանրամասնում կնոջ հետ անկողնային հարաբերությունները, բայց ասում է. "Դրանից սիրուն բան իմ համար չկա": Պատմում է նաեւ, որ երբեւէ տղամարդու հետ սեռական հարաբերություններ չի ունեցել: Իհարկե, իրեն սիրահետել են, բայց ինքը չի պատկերացրել, թե ոնց կարող է լինել տղամարդու հետ, մեկ անգամ միայն համբուրվել է ու համոզվել, որ դա իրեն միայն տհաճություն է պատճառում: Շրջանից գալով Երեւան, Ակիանը ինտերնետի միջոցով է ծանոթացել իր ընկերուհիների հետ ու երբ առաջին անգամ եղել է աղջկա հետ, վերջնականապես համոզվել է, որ իրեն այս կյանքում տղամարդ պետք չէ: Հայ տղամարդկանց Ակիանն այնքան էլ չի սիրում, ասում է, որ մեծ մասը "քյարթ" են, կոպիտ են ու նվաստացնում են կանանց: Դա է պատճառը, որ եթե անգամ աղջիկն ի ծնե լեսբի չէ, մի օր թողնում-փախչում է իր տղամարդուց դեպի կնոջ նուրբ աշխարհ... Ակիանը կնոջ հետ հարաբերություններում սեքսն այնքան էլ չի կարեւորում, ուզում է սիրել, ասում է, որ իրեն  լավ է զգում, երբ ձեռքը բռնում ու քայլում է պարզապես: Ակիանի ընտանիքը գիտի, որ նա լեսբուհի է, իհարկե, մեղադրում են, ծանր են տանում, բայց հաշտվել են այդ մտքի հետ ու ասել. "Քո կյանքն է, ինչ ուզում ես՝ արա": Ակիանի մեջ որքան էլ մեռած են կանացի բնազդները, այնուամենայիվ, արթուն են մայրական բնազդները: Ակիանը երազում է երեխա ունենալու մասին, բայց ոչ մի դեպքում դա չի անի տղամարդու հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելով, դրա համար հիմա գոյություն ունի արհեստական բեղմնավորում. "Բայց ես չեմ կարա երեխա ունենամ էս երկրում: Ես չեմ աշխատում: Ես հաստատ աշխատավայրում պրոբլեմներ կունենամ: Մասնագիտությամբ բարմեն եմ, բայց ընենց են անում, որ հիասթափվենք, էս երկրից գնանք": Ակիանը հիմա ապրում է իր ընկերուհու հետ, նրանք նպատակադրվել են մեկնել Հայաստանից՝ հավանաբար Եւրոպա:


written by ashxen keshishian,  
reprinted from www.hraparak.am

January 14, 2010

January 8, 2010

ոչ-լրագրային մոտեցում, կամ իրականությունն ինչպես որ չէ

>>>

(գրառումներ մեռյալ տնից, բայց շատ շուտով, քսան տարի անց կանհետանան)

(Էվա Հեսսեյի համար գործարաններից հավաքած սինթետիկ կաուչուկի թափոններն են, որպեսզի չայրեն, չստիպեն ձևն ու դարձվածքը)

(կարիք չկա անդրադառնալու, որ առաջին դեպքում պատահականություն էր, երկրորդում` զուգադիպություն, իսկ երրորդում` արդեն տեխնիկա)

(ձանձրույթի ու հեգնանքի շքեղ բարբառները, որ շատերի համար անմատչելի են, մնալով ու ոչ պաշտոնական, ի միջի այլոց)

(ինքն իրեն խեղդող քաղաքը չի ընտելանում, չի կարողանում տաքանալ կերոսինի վառարաններով, ու ասա ինձ, համեմատողի տեսանկյունից. ինչպե՞ս փնտրել նմանի աննմանությունը)

(մտար ուշացած ցելոֆանե դռնով, պատվիրեցիր երկու սուրճ, որ ամեն ինչ կրկնվի)

>>>

January 7, 2010

virtual boredom

Words on this page are not permanent.
They can disappear with the blink of an eye
Google will support you on that
Will ask you just once: “are you sure you want to delete this?”
And as soon as you press yes, everything flies in the constricted air of the system
Or somewhere missing on this inescapable information route
If lucky enough, it could maybe end up in someone else’s inbox
Or may perhaps be redirected towards your spam box

Nothing would stay intact or tangible.
Words on this page are not meant to be understandable
They are breakable transformable malleable
One day they could mean something to someone
Another day they could mean another thing to someone else
Relations to these words on this page could kill you virtually
Could stumble on your illusion and make you believe momentarily
Word found word lost
Virtual pages on my mind
Stumbling on spam
Writing unconsciously
30% off on Viagra
free porn sites
increase the size of your penis
sites that make you come hard
how to increase your woman’s orgasm
fantasyland
cooking dolma with lots of meat
preparing the yogurt with extra garlic
whispering a lullaby in your mouth
steaming on medium heat
surfing the net
covering the pot
copy pasting the images
closing the door
shut-downing
leaving the kitchen content

January 1, 2010

թող լինի պատ(կ)երազմ



Տեղի ունենալիք № 02

Լուսինե Թալալյան, Շուշան Ավագյան, Արփի Ադամյան

երեքով ու լիլիան որ եկել էր մեր հետ լիներ: սկզբում մտածում էինք չփաստագրենք “տեղի ունենալիք № 02”-ը բայց հետո լիլիան սկսեց նկարել ոչ մեկս էլ չգիտեինք թե ով ինչ է անելու ես գիտեի որ պառկելու եմ ձանձրացողի, հուսահատվածի պես ու կարծես թե նմանվելով հանդիսատեսին պասիվ որ մենակ լսում է կամ նայում էս դեպքում ես որոշել էի չտեսնել ու չլսել լինեի պասիվի դերում ու չգիտեի ինչքան կստացվի մոտս ու ինչքան կթողեն որ այդպես լիներ
պատկերասրահի դիմացն էինք մեջքով դեպի նոր տարվա տխմար եռագույն տոնածառին որ չգիտես ինչի այս տարի որոշել էին ավելի երկար սարքեն երևի իրենց տղամարդկային արժանապատվությանը վիրավորում էր հին չափը ու պառկեցի
շուշան ավագյանը սկսեց կարդալ “զարուբյանի կանայք”-ից հատված արփի ադամյանն էլ իր փափուկ գնդակով էր … երբ շուշանը սկսեց կարդալ մեկ մեկ բարձրացնելով ձայնը ու գոռալով արփին էլ իր կարծես թե թեթև գնդակով սկսեց խփել ոտքերիս քնելու մասին խոսք չէր կարող լինել բայց ամեն դեպքում հանգիստ պառկած էի երբ էլի շուշանը մի պահ բարձր սկսեց կարդալ ու ձայնը մոտեցավ ականջիս բացեցի աչքերս տեսնեմ ռետինե կապույտ ատրճանակը առնանդամի տեսքով շուշանի ձեռքին կրակում էր, արփին էլ ուրախ պտտեցնում էր իր գնդակը բայց էլի փակեցի մեկ էլ լսեմ ուժեղ ոտքերի հարվածներ գլխիս վերևը մի պահ ինձ թվաց հարձակվել են շուշանի վրա էլի բացեցի աչքերս բայց տենց էլ չհասկացա ինչ տեղի ունեցավ շուշանը մենակ էր իր կապույտ ատրճանակով ու էլի փակեցի աչքերս հետո լսվեցին մի խումբ տղաների ձայներ հայհոյանքներ ու բոմբերի պայթյուններ աչքերս բացեցի տեսնեմ մի խումբ տղաներ շատ ակտիվ բոմբեր են գցում մեր վրա բայց շատ բան չէի կարող տեսնել մենք բավականին ներքևում էինք ես պառկած նայողները վերևից էին ու հայհոյում էին ասի վայ մամա ջան մեռանք ու անընդհատ բացում փակում էի աչքերս տեսնեի իմ վրա կընկնի թե չէ բայց տենց էլ չկպան չգիտեմ ինչի երևի արփին ուշադիր նայում էր նրանց վրա հետո ասի ինչ լինի աչքերս չեմ բացի տեղի ունենալիքը ավարտվեց երբ լսեցի որ լիլիայի մազերի մեջ են գցել բոմբը արդեն չկարողացա պառկած մնամ ու տենց էլ չստացվեց իմ ուզածը անեմ նորտարվա գիշերը պատերազմը սկսել էր երբ վերկացա էտ մի խումբը գնաց ու դուրս եկանք տեղից ու նոր տղաների խումբ էր հավաքվել կամ էլ նրանք էին հետ էին եկել

* * *

Երբ 1992-ին Կոկո Ֆուսկոն և Գիլերմո Գոմեզ-Պենան կատարում էին իրենց համագործակցային պերֆորմանսը, “Սպիտակ արջի տարին ու երկու չհայտնաբերված Ամեր-հնդկացիների այցը Արևմուտք,” որտեղ Ֆուսկոն և Գոմեզ-Պենան հայտնվում էին տարբեր Արևմտյան քաղաքների թանգարաններում ոսկեզօծ վանդակի մեջ ու ցուցադրում իրենց "ավանդական" դերերը, կեցվածքը, հագնված որպես կիսավայրենի Գուատինաուցիներ (մի երկիր, որ իրականում գոյություն չունի), նրանց կերպարները հարցադրում էին Արևմտյան կոլոնիզացիային ծառայող ու "օտարին" արտադրող հայացքի ցանկություններն ու պահանջները: Հագնված արտառոց "բնիկների" պես, Գոմեզ-Պենան` դիմակավորված, Ֆուսկոն` հագած ծղոտե կիսաշրջազգեստ -- իսկ նրանց տեսնելու համար հանդիսատեսը պիտի վճարեր, երբեմն ոմանք հավելյալ գումարով վանդակի միջով նրանց բանան էին կերակրում -- վանդակի ներսից քննում էին "բազմամշակութային" լինելու այն հավակնությունը, որին նվիրված էին համարյա թե բոլոր Արևմտյան մշակութային հաստատություններն ու այն ֆորմալիստներն ու ռելատիվիստները, ովքեր հերքում էին ռասսայական (ինչպես նաև սեռականության) տարբերությունների առկայությունն ու այն, որ դրանք բացարձակապես հիմնավորում են արվեստի էսթետիկայի մեկնաբանումը: Մեր ակտը, Ֆուսկոյի ու Գոմեզ-Պենայի պերֆորմանսի պես, կամենում էր բացահայտել այն հակասությունը որով հանդիսատեսը պրոյեկտում է իր ցանկություններն ու քմահաճույքները մեզ վրա, թելադրելով մեզ թե մենք ով ենք և ինչ ենք ուզում աս/րած լինել:


Երբ հունվարի 1ին, ժամը 2:11, Լուսինե Թալալյանը, Արփի Ադամյանն ու ես իջանք ազգային պատկերասրահի դիմացի շատրվանների հատակը, շրջանաձև պատը դարձավ այն սահմանագիծը որով կրկեսի մանեժը բաժանվում է այն "իրական" տարածքից որտեղից դիտում է հանդիսատեսը: Այլևս մեր հանգիստ, փակ ու կոկիկ Զարուբյանի այգում չէինք, դուրս էինք եկել մեր “եդեմից,” որտեղ հրավիրում էինք մեր կարծեցյալ համախոհներին ու ցուցադրում կամ կատարում պլանավորված ու փորձված ակտեր: Ակտը պիտի տևեր հինգ րոպե. ում որ սպասում էինք (ընկերներ)` չեկան, ումից որ անհանգիստ էինք (ոստիկաններ)` մեզ չմոտեցան, բայց եկան ուրիշներ ու ստեղծվեց մի բացարձակապես տարօրինակ խոսակցություն: Մեր լեզուն նրանց համար օտար էր, իմ աչքի մատիտով նկարված բեղերն ու ձեռքումս բռնած ռետինե կապույտ դիլդոն, որով նշան էի բռնում ու կրակում անցուդարձողներին, հանդիսատեսին, հրահրում էր գռեհիկ ու պատերազմական պատասխաններ, խոսքեր որոնք պարզապես մեզ անիհիլացնում էին: Նրանք ովքեր չէին ուզում որ լինի պատերազմ կիրառում էին պատերազմական տակտիկաներ ու գործում էին կոնֆլիկտի ռեգիստրներում:


Կարդում էի "Զարուբյանի կանայք" գրքից այն հատվածը, որտեղ Լուսինեն և Շմավոնը հիշողությամբ կառուցում են Արաքսի առասպելական ելքը "հաստատությունից" (Որ դու՝ կանգնած դռան շեմքին, ճանաչելով նրան ու հասկանալով նրա ով լինելը, չնայած իր կերպարանափոխությանը, ու գիտակցելով որ բացահայտումը կնշանակի վերադարձնել նրան այնտեղ, որ մատնած կլինես՝ տալով նրա անունը, չմոտեցար ու թեքեցիր լարված հայացքդ, չտեսար թե ինչպես իջավ աստիճաններով դանդաղ` յուրաքանչյուր շարժումը հաշվարկած, բայց և անտարբեր, մի քայլը մյուսից ավելի աղոտ ու անհստակ: Սպասիր, սպասիր——Ու նրա հավատարմություն պահանջող ու միևնույն ժամանակ անհետացող կերպարանքը, այնտեղից՝ հաստատության մուտքից, ելնելով——այդ վայրկյանին, երբ դեռ չիջած, բայց արդեն ոտքն աստիճանին ու արդեն թողնելիս իր հետքը:): Այս հատվածում հիշողության կոնֆլիկտն է, հիշողության քաղաքականացումն ու պատմության ընտրողական բնույթը, "պատմությամբ" այստեղ ի նկատի ունեմ նարրատիվը, թե պատմողն ինչ նյութ է ընտրում պատմելու ընթացքում և ինչպես է այն ներկայացնում, ինչ ոճով: Արաքսն այստեղ վերածվում է փոխվող ժամանակաշրջանի, մարմնավորելով այն անցումային պահը, երբ քանդվում է սովետական Հայաստանի տնտեսական, մշակութային, քաղաքական համակարգը, փոխվում են արժեքները, հերքվում է հինը, բայց ցանկալի նորը դեռ չպատկերացված է (Մի սովետական ամբարձիչ կռունկ՝ թեքված անգլուխ արձանի վրա: Դեպի հրապարակ——այդպես չէր: Նորից արտագրում ես մեկ այլ գրքից————————): Քսան տարի անց, բովանդակությունը որքանո՞վ է իշխում տեքստին:

* * *

Այս պահից սկսած ապարատը էլ չէր տեսագրում
հայաստանյան ժամանակակից արվեստի մի նեղ, փոքր, սահմանափակ դաշտ

Ինչ է լինելու, հանկարծակի հայտնաբերողները մոտենում են տեղի ունենալիքին
ու հարձակվում հանդիսատեսի վրա

“ո՞վ ես/եք” արտահայտությանը զուգակցող հայհոյանքները

Միակ ձևը հասկանալու ագրեսիվ ներխուժումն է, պատասխան չստանալիս հարձակում, որը պահանջում է ընկալման մեխանիզմը

թող չլինի պատերազմ հանուն ինչի՞: հանուն համախմբվելու, հանուն միասնության, որոշակի արժեքներ պահել կարողանալու: ինչպիսի՞ արժեքներ: այդ ո՞ր արժեքներն են, որոնք պահում են բոլորիս միասին ու հանուն դրանց զենքերը պիտի ցած դրվեն

Մեծ գունդը բզբզան թելերի կծիկ, լցված չստացված ճեպանկարների էսքիզների ճմրթված թղթերով, թողնում էր ծանր ու վտանգավոր զենքի տպավորություն: Այն չէր կարող վնասել, սակայն վտանգի սպառնում էր դիտարկվում, երբ ամեն պտույտի ժամանակ իրենց մարմինների մոտով անցնելիս, բայց չհպվելիս հետ էր մղում բոմբեր նետող, հայհոյող, հարցեր տվող, զվարճացող երիտասարդներին

կարող է արդյոք պատերազմ չլինել, եթե մի տեսակի արվեստը անհասկացության տակ գնում է անհասկացության ու անտեղության

Պայուսակիս մեջ դրած փոքր գունդերը, որոնց մեջ խրված էին փայտե ձողեր -- իհարկե անվնաս, պլանավորած շպրտել ձմեռային հագուստի վրա, ոչ թե դեմքի -- պիտի ծառայեին որպես զենք

ինչու չտեսնել այն որ հանուն միասնության կանգնեցնում ենք միմյանց

արվեստագետը պարալիզի է ենթարկվել հանուն համախմբման

Տեղում, քնած աղջիկը պառկած էր ավազանի հատակին, բեղավոր աղջիկը կարդում էր ու կրակում արհեստական առնանդամով: Մարդիկ ովքեր ասել էին կգան` չէին գտել մեզ, կամ ուշացել, ոստիկանությունը կատարվելիքը չէր նկատում

ներկայանալ: ուրեմն որոնք են պատերազմի գործիքները

Սկզբում կարծես ամեն ինչ տեղի էր ունենում մեր ներսում: Հրապարակը լիքն էր, ձայները` շատ ու հատկապես կրակոցների ձայները -- նոր տարվա կապակցությամբ տղաների տոնի արտահայտումը մարդկանց ռեակցիան ակնկալելով պայթյունի իմիտացիան --

թող լինի անհանգստություն, որը կնշանակի, որ ինչ-որ բան չի համընկնում:
որ կան արժեքներ առաջնային առաջադրված: որ կան արժեքներ արհամարհված ու
չնկատված: թող լինի պատերազմ, որ հասկանաս որ դու հանդուգն դիմադրության առաջ ես

թող շարժվող երևույթները պտտեն իրենց ունակությունները
թող քունը լինի թրթռուն
թող ձայներին, դեռ մարմնից օտարված վիբրացիաներով
Ձեռքիս Փոքր գնդերը իմաստազրկվում էին