Showing posts with label Pincet. Show all posts
Showing posts with label Pincet. Show all posts

July 7, 2011

ՄԱՄՈՒԼ | Հայերը` Ստամբուլի գեյ-շքերթում

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ հունիսի 20-26-ը Ստամբուլում 19-րդ անգամ անցկացվել է նույնասեռականների, լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսվեստիտների ու տրանսսեքսուալների (LGBTT) «Ինքնասիրության շաբաթ» (պետք է մտածել՝ առանց զարմանալու կամ հարցեր տալու, որ "Pride Week" թարգմանվում է «Ինքնասիրության շաբաթ») միջոցառումը, որում նրանք բողոքում են իրենց հանդեպ կիրառվող խտրականության հանդեպ և պաշտպանում իրենց իրավունքները (դե չհաշված որ եթե «Ինքնասիրության շաբաթ» է եղել ուրեմն բացի բողոքելուց նրանք նաև, չմոռանանք, իրականացրել են, հասկացիր՝ տարբեր իմասնտերով, «սիրել զմիմեանս» հայտնի պատվիրանը)։

Միջոցառմանը մասնակցելու համար Թուրքիայի տարբեր շրջաններից ու արտասահմանից Ստամբուլ են մեկնել LGBTT-ի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հայաստանյան մասնակիցների թվում նշվում են Queering Yerevan կազմավորման անդամները, ինչպես նաև PINCET փանք-ռոք խումբը։ Վերջինս հունիսի 24-ի երեկոյան համերգ է տվել Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Radio Live-ում, որին ինտերակտիվ հեռարձակմամբ հետևել են Երևանի կենտրոնում գտնվող Do It Yourself (D.I.Y) ակումբում։

D.I.Y-ի սեփականատեր և PINCET փանք-ռոք խմբի հիմնադիր Ծոմակ Օգան և խմբի անդամներից Ժենյա Ազատցյանը ստամբուլյան այցի շրջանակներում այցելել են «Ակօս» թերթի խմբագրություն։ Այնտեղ նրանք նշել են, որ ներկայումս Երևանում նմանատիպ միջոցառում անցկացնելը շատ հեռավոր երազանք է։ Հայաստանը հիմնականում խիստ (ու հայրիշխանական) երկիր է, ոստիկանությունը մեծ ազդեցություն ունի։ Եթե Երևանում նման միջոցառում անցկացվի, ապա դեպքի վայրում միջոցառման մասնակիցներից շատ ոստիկաններ (ու մորուքավորներ) կհայտնվեն։

Հայաստանի LGBTT-ները (բայց հարց է ծագում՝ ուզում ենք արդյոք մենք որպես «մենք», թե ուզում են մեզանից ոմանք) Ստամբուլի նման չեն կարող դուրս գալ փողոցներ՝ իրենց իրավունքների պաշտպանության համար։ Ավելին, նրանցից շատերը չեն ցանկանում բարձրաձայնել իրենց սեռական ուղղվածության մասին՝ վախենալով աշխատանքը կորցնելուց, հալածանքների ենթարկվելուց, ընտանիքի կողմից մերժվելուց և այլն (որի տակ կարելի է ներառել՝ ձանձրույթից կամ մասսայական շարժումներից խուսափելուց)։ Ստամբուլում իրավիճակն այլ է։


ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ
10:39 Թուրքիա և Իրան | Չորեքշաբթի 06.07.2011
(Փակագծերում՝ Շուշան Ավագյան)

June 24, 2011

Radio Yerevan from Istanbul-Constantinople. Gay pride 2011



Մեր թղթակիցներին հաջողվել է մի կերպ որոշ կադրեր ձեռք բերել երեկվա թույնիկ համերգից: Մինչև տասնվեց տարեկան երեխաներին նայել ԱՌԱՆՑ ծնողների ներկայության: Ծնողներ կողմնորոշվեք: Կյանքն անցնում է, դուք էլ հետը:



Պինցետը Ագոսին տված հարցազրույցից հետո


Եթերում է Երևանը: Ժամը իննանց է տասնհինգ րոպե: Հաղորդում ենք վերջին լուրերը Ստանբուլից: Գեյ շքերթը շարունակում է թափ հավաքել: Այս պահին Ստամբուլի կենտրոնի Ռադիո լայֆ հայտնի ակումբում փախած համերգ է տալիս Պինցետ խումբը:


Istanbul - June 24, 2011
Photo by Trui Hussein Hanoulle

Ծոմակն ու Ժենյան երգացնում, պարացնում, խմացնում ու հանվացնում են բոլորին: Ինչպես հաղորդում են մեր թղթակիցները, համերգը շատ թեժ է ընթանում: Նկարահանումներն ու ֆոտոխցիկներն արգելված են: Մուտքը` միայն մաքուր սրտերով ու ժպիտներով:

December 21, 2010

Riot Girrrlz RunRIOT

December 26 -----> 21:00, 
Calumet Bar




Manu    
Armish(Nyusk)     
Mano     
Tsomak

February 8, 2010

armenian rhapsody: queers in armenië

by trui hanoulle

(an article about WOW, tsomak oga (Pincet) and other queer movements in armenia published in ZiZo magazine)









(englishtranslationmaybecomingsoon)

October 22, 2009

clit