January 28, 2018

Քաղաքատնտեսական հանելուկ

- այն ի՞նչ նորահայտ ժողովածու է, որ ընդգրկում է մերօրյա (հասկացիր՝ կնատյաց), դասական (հասկացիր՝ հայրավարական), նորդասական (հասկացիր՝ մաչիստական) և այլ հեղինակների մի շարք հիմնարար հերձվածական քաղաքատնտեսական աշխատանքներ;

- այն ի՞նչ քաղաքական դիսկուրս է, որի հետաքրքրությունների շրջանակը նեղանալով պարփակվում է միայն մի սեռի մտածողության սահմաններում;

- այն ի՞նչ մտավորականների (հերոսա)խումբ է, որ (անգ)ետ է մնացել ու դեռ հավատում է «երկրորդ սեռի» տեսությանը՝ չիմանալով, չհետաքրքրվելով և կամ հերքելով քաղաքատնտեսական հարցերի շուրջ մտածող ԱՅԼ հեղինակների (ասենք՝ Ջեյն Ադդամսի, Էլլեն Գեյթս Սթարրի, Շառլոթ Փերկինս Գիլմանի, Բեատրիս Վեբբի, Միլլիսենթ Ֆոսեթի, Ռոզա Լյուքսեմբուրգի, և այլոց) գործերը։