Showing posts with label drag. Show all posts
Showing posts with label drag. Show all posts

September 8, 2009

փոխհագվել (փոխհագություն)

---

փոխհագվել կամ փոխհագություն (drag) --- նշանակում է կոստյումավորվել, հանդերձավորվել այլ (հակառակ կամ ուրիշ) սեռի համապատասխան; հաճախ կարծրատիպային ու չափազանցված մի ներկայացում (drag show), որի ընթացքում բեմականացվում ու խաղարկվում է ուրիշի սեռային պատկանելությունը

փոխարքա (drag king) --- հիմնականում իգական սեռի ներկայացուցիչ, ով հագնվում/կոստյումավորվում է որպես արական սեռի ներկայացուցիչ

փոխթագուհի (drag queen) --- հիմնականում արական սեռի ներկայացուցիչ, ով հագնվում/կոստյումավորվում է որպես իգական սեռի ներկայացուցիչ
Հառլեմ ռենեսանսի հայտնի բլյուզի երգիչ ու փոխարքա Գլադիս Բենթլին (1907-1960)