Showing posts with label սատիրիկոն. Show all posts
Showing posts with label սատիրիկոն. Show all posts

July 19, 2015

Маленькие . . .


June 3, 2012

Oбъявление



November 1, 2011

Հայաստանյան քաղաքական արվեստը

եւ «երկրորդ մոդեռնիզմի պուպուլիկների» խնդիրը
Աֆրոդիտա Ջալոյան

Արտ ՀԱՔ Լաբորատորիա-ի առաջին երկու գործերը շատ բնութագրական են և նեղ անձնական: Առաջինը տղայական հավաքույթ ներկայացնող վիդեո է, որտեղ, հավանաբար, գլխավոր դերակատարը Լենինգրադ խմբի երգն է հենց իրենք են: Խումբն իր երգգործերում ներկայացնում է հասարակության կողմից մերժված մարդկանց: Վիդեոյի հերոսները խմում են եւ գոռգոռում քֆրտում: Երկուսն էլ նշանային գործողություններ են: Խմելը` որպես նշանային գործողություն, բացահայտորեն նշանակում է չկիսված զգացում` լինի այն չկիսված սեր, քաղաքական անիրավություն, թե սոցիալական անարդարություն, սոցիալական չհասկացվածություն, սոցիալական կարգի մեջ ավելորդություն, օրինակ` ավելորդ, անպետք նկարիչ, ռեժիսոր, գիտնական կամ արվեստի քննադատ:

Պակաս նշանային չէ նաեւ գոռգոռոցը քֆրտոցը, որի ակնհայտ իմաստն արմատական տարաձայնությունն է: Գոռգոռոցը Քֆրտոցը չարտիկուլացված ձայնն է, այն logos-ը չէ, բանականության խոսքը չէ, այլ այն ձայնը, որն ըստ Արիստոտելի Քաղաքականություն տրակտատի, մարդուն ազգակից է դարձնում անասունի, կենդանու հետ: Դա այն ձայնն է, որն արտահայտում է ցավ կամ հաճույք: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր իրենց ձեռքում են պահում խոսքի իրավունքը, նրանց չեն տեսնում իբրեւ զրուցակիցների, քանզի չեն կիսում նրանց զգացմունքները` լինի ատելություն, համակրանք, ցավ, թե հաճույք:

August 12, 2011

Անհաջող ձկնորսության լիցենզիա | A license for failed fishing

Մենք հպարտ ենք, որ ունենք (ան)ժամանակակից արվեստ, որը չի փոփոխվում ժամանակին կից կամ ժամանակների հետ;

Մենք հրճվում ենք «մեծ» ու գնալով «մեծացող» արվեստագետներով, ովքեր 2011ին ցուցադրում-ներկայացնում են նույն գործը, որ պատահաբար արվել էր 1998ին;

Մենք ծափահարում ենք հայ համադրողներին, որ «լճացման» արվեստով սադրանքի փորձեր են անում Եվրոպայի կենտրոնում:


We are proud to have (un)contemporary art that stays unchanged with time;

We are delighted to have “great” artists, who are becoming even “greater,” as they show/present the same work in 2011 that they accidentally did in 1998;

We applaud Armenian curators for their attempts at provocation with “stagnating” art in the heart of Europe.

March 5, 2011

on the politics of civil non-cooperation


civ·i·lize /ˈsivəˌlīz/ verb
civ·i·lized, civ·i·liz·ing, civ·i·liz·es

1. To raise from barbarism to an enlightened stage of development; bring out of a primitive or savage state.
2. To educate in matters of culture and refinement; make more polished or sophisticated.
(from the Merriam–Webster's Collegiate Dictionary)

Related words: colonize (or colonization)
The term, which is derived from the Latin colere, "to cultivate, frequent, practice, tend, guard," originally related to humans.
(from the Wikipedia)

Civitas has common roots with the Latin words for "civis" meaning citizen and "civilitas" meaning the conduct and behavior expected of a good citizen. Civitas is now a perfectly good but seldom used word, with two related meanings: (1) It means a political community or government, especially as found in a republic, and (2) it means the kind of citizenship a republic requires.
(from the Hanna Collection on the Role of Education; Hoover Institution, Stanford University)

January 15, 2011

Ընտանիք պահելու ֆենոմենը



Հիշում եմ լուսահոգի Իգիթյանն ամեն ցուցահանդեսի բացման ժամանակ ասում էր, որ ինքը երեք սիրած նկարիչ ունի, մեկի անունը տեղում տալիս էր, էն երկուսինը միշտ գաղտնի էր պահում, մինչև նկարիչները կհասցնեին իրար մեջ ջոկել էս երեքի մեջ կան, թե չէ, ինքը արդեն իր ցուցահանդեսներն արած պրծած էր լինում...
21 Декабрь 2010 г. в 13:59 · ·

Hasmig Hakobian, Anahit Hayrapetyan, Haik Mxitaryan и 9 другимэто нравится.

Lilit Sargsyan Առաջարկում եմ նկարիչներին մի հատ ծաղրանկար նկարել`հայ նկարիչները Իգիթյանի մոտ հերթ են կանգնել ամենասիրածը լինելու համար:
21 Декабрь 2010 г. в 15:43 · · 1 пользователь

November 27, 2010

Поиски оптимизма

November 15, 2010

Ի հիշատակ անդրշիրիմյան մարմինների



“The Body: New Figurative Art in Armenia” exhibition to be held in Yerevan

2010-11-13 16:10:00
ArmInfo

An exhibition “The Body (միավորված միակ սրբացված մարմինը, մարմինը որ ցանկալի է, որի հետ պիտի նույնանաս, միանաս, ընկերակցես, ֆաքվես, սգաս՝ մեկ մարմին, մեկ ազգ, մեկ մշակույթ): New (եթե լինեին մարմիններ ու երբ չկան) Figurative Art in Armenia” will be held in Yerevan on November 15 - December 15.

The exposition includes 50 works created by 30 artists. In addition, the graphic arts of the 1920s (Vardges Surenyants, Rouben Nakyan, Alexander Bazhbeuk-Melikyan) from the collection of Artashes Emin. It is noteworthy that this is not the first thematic exhibition organized by the fine art experts (երբ մարմնից նաֆթալինի հոտ է գալիս եմ մոտդ որ հետդ չլինեմ) of Armenia. A year ago an exhibition “Still-life” was held, and “Landscape” will be held in 2011.

“We are sure that the forthcoming exhibition will hold its worthy (մեր սառած մարմինները, ապա մեր իսկ շունչը, որն արտաշնչելով տեսնում էինք, պարզ, ու գիտակցում որ կենդանի ենք, և եթե նույնիսկ ընտրություններ չկային այդ ժամանակաշրջանում, ապա գոնե կարող էինք մաշել մեր օրագրերը) place among the autumn events. It is really worth (Մի անհանգստացիր, փոքրիկս: Պատվազուրկ չեմ լինի—) being presented not only in Yerevan, but also abroad,” said Sona Haroutyunyan, Head of the Modern Art Department of the Armenian Culture Ministry, at today’s press conference.

November 7, 2010

Անթերթ անհամար


September 20, 2010

Բեկում, ծայրվածք, հիշողություն

Վախենում ես, ինչպես միշտ, ու հարցնում թե ուր կորան փիլիսոփա-արքաները. վախենում ես որ դու էլ կկորես թվային դաշտերում ու ինքնորոշվող պատմությունների ֆրակտալներում։ Գոնե փրկես մի քանիսին (ու ինքդ քեզ), կանխես բաժանումն ու պառակտումները, որոնցից յուրաքանչյուրը նվազեցնում են Պատմությունդ (թեկուզ մոտավոր, բայց միևնույն է) պատճենների։

Հավատում ես, որ պահապանն ես ինչ-որ վերջին խորհրդանիշի ու նորերի ստեղծման հսկիչն ես։ Դեռ վրդովվում ես ազդեցության մասին ու թե ով է շարունակելու քո Պատմությունը։ Հիասթափվել ես բոլորից. ոչ ոք չի կարդում գրքերդ, ոչ ոք քեզ չի մեջբերում։

Բայց ամեն ինչ ակնհայտ է ու հասկանալի՝ մրցակցության անհրաժեշտությունը, վերացման մասին քո անհանգստությունը, վերադասության ու հարգանքի պահանջը։ Պետք է բազում անգամներ կրկնես, վերահաստատես իշխող հայացքդ, արտոնությունդ, առավելությունդ, քանի որ չես պատկերացնում ինչ կլինի ջնջվելուցդ հետո։

Ձանձրալի ես։ Նախադասություններդ կարողանում ես միայն երկատումներով իմաստավորել։ Հավաստում ես ու համոզում, որ բազմախոսությունը տեղ չունի (բացառվում է) պատմագրության դիսկուրսում։

Անպատմականը, ինչպես և կայ(ք)ացածը, քեզ մոտ դառնում է սարսափելին։