August 27, 2009

«սատանան մայրամուտին»

երեկ էլ-նամակով ստացա (երևի դուք էլ, հա՞) ինքնագրի առաջին գրական մրցանակին արժանացած պատմվածքը. կոչվում է «սատանան մայրամուտին» -- վերնագիրն արդեն բավական բան է ասում. սատանա կա քաղաքում, զգուշացեք: արագ աչքի տակով անցկացրեցի, քանի որ հետաքրքրեց թե այսօրվա մեր գրական մրցանակներին ինչ տեսակի պատմվածքներն են արժանանում, կամ ասեմ այսպես, ո՞ր գործերն են խրախուսվում, քաղաքականացվում ու պարգևատրվում:

միսաք խոստիկյանը «անկախ» թերթին ասում է, որ գործի արժեքը թաբու թեմա հաղթահարելը չէ (պատմվածքի թեման միասեռ կապն է), ու ես միանգամայն համաձայն եմ միսաքի հետ, թեման հայաստանում տիրող սոցիալական խնդիրներն են ու առօրյա միջակությունը (the banality of everyday life), կամ ինչպես արփին էր ասում, էդ հեչ էլ միասեռական սիրո մասին չէր, այլ սոցիալական անհավասարության, իշխանության, ազատության` կապիտալիստական պատկերացումների մեջ (ու причем լրիվ արդարացնող): կներես, արփի, որ քեզ նորից մեջբերեցի, բայց իրոք միասեռության (սիրո/կապի) կոնտեքստը լրիվ դառնում է ավելորդ, կամ բեռնվում է բացասական իմաստով. երիտասարդ սպասարկող (աշխատավոր դասակարգից) դավիթը նախ վաճառում է իր մարմինը ինչ-որ պրոդյուսերական կենտրոնի տնօրենին, որը ասենք, լավ, դոստոևսկու կամ տոլստոյի կլասիկ թեմաներից է` «բարձր» հասարակության պոռնկացումը, բայց հետո դավիթը ինչ-ինչ հնարքներից հետո (երևի թե այստեղ է սատանայի հետ կապված դրվակը) կերպարանափոխվում է ու դառնում միասեռ (տնօրենի զուգընկերը): պատմվածքը հաստատում է հասարակությունում իշխող միատեսակ կարծիքը, որ միասեռությունը փոխանցվող է, որ կարելի է մեկին համոզելով, քարոզելով, առնելով դարձնել միասեռ (չգիտեմ ինչու, միասեռները չեն ազդվում/համոզվում իրենց տարասեռ ծնողներից, ընկերներից, բարեկամներից, ու չեն դառնում տարասեռ):

ուրեմն հարցս հետևյալն է. ինչու է հենց այս էկզոտիկ ու սենսացիոն թեմայով պատմվածքը, որով միայն «սատանայացվում» են միասեռները (հասկանալի է, որ գրողը միասեռ է ու ներկայացրել իր (հոմոֆոբիկ) տեսանկյունը*) ու որով հաստատվում են հասարակության վախերը, արժանանում ինքնագրի մրցանակին: ինչու է միասեռությանը տրվում միայն այդ տեղը, այդ կարծրատիպային անկյունը` կապված սենսացիայի ու մարմնավաճառության հետ: արդյոք միասեռությունն այստեղ չի օգտագործվում (շահագործվում) այլ նպատակներին հասնելու համար (բացահայտելու մեծահարուստների խավը, որ հեդոնիստական կյանք է վարում ու ավերում երիտասարդների բարքերը, հոգեպես նրանց ոչնչացնում), բարոյականության հարցն է դրվում այստեղ, ու միասեռությունն էլ լրիվ անկապ ձևով կապակցվում է բարոյականության խնդրի հետ: զոհենք միասեռներին իշխանություն ունեցողների ու մեծահարուստների բարքերը քննադատելու համար, հա՞, կամ էլ այսպես. եկեք պարգևատրենք հոմոֆոբ միասեռներին որ իրենք իրենց կարգապահորեն ընտելացնեն ու գիտակցեն թե որն է իրենց տեղը/դերը հասարակության օղակներում ու մյուսներին էլ օրինակ ծառայեն: պատմվածքը սա է թելադրում ու դա ինձ ուղղակի սարսափեցնում է -----

* միասեռներն էլ կարող են հոմոֆոբ լինել, երբեմն ավելի սրված հոմոֆոբներ քան տարասեռները: ու քանի որ խոսքը գնաց հոմոֆոբիայից, ահա դրա մեկ այլ մանիֆեստացիան: տարօրինակ կլիներ եթե միասեռներին ոչ ատեին ու ոչ էլ պաշտպանեին, այլ թողնեին հանգիստ . . .

3 comments:

  1. Shushan jan haskanum em qez, liovin, bayc es patmutyunn irakan depqeri vra e grvac u chem karcum vor petq e qnnadatel groxin, Dori An@ homofob chi

    parzapes petq a hasarakutyun@ mi ban haskana u miguce ed masn e teri meknabanvel, vor poxov miaserakan chen darnum, yeritasardn i skzbane ayd koxmoroshumn e unecel, bayc chi gitakcel, kam te chi cankacel gitakcel, sakayn pox@ nran xraxusel e bacahaytel ir iskakan demq@

    sa im tesaketn e

    ReplyDelete
  2. մամիկոն ջան, հասկանալի է, բայց այն վայրկյանին երբ դորիանը թղթին է հանձնում այսպես կոչված իրականությունը, գրում է պատմվածք, այն այլևս իրականության հետ կապ չունեցող դեպք է դառնում, իմաստավորվում իրականությունից զատ: թե որքանով է դավիթի կերպարը նման իրական երիտասարդին էական չէ, այլ թե ինչ ենք քաղում պատմվածքից` այն, որ միասեռությունը դիվային (ֆաուստային) ինչ-որ մի աշխարհայաց է, որ ապականում է մարդու հոգին, դորիան գրեյի օրինակով: չենք կարող անտեսել օսկար ուայլդի հանճարեղ վիպակից քաղված հատվածներն ու գրողի ընդօրինակությունները. նախ դորիանի ծածկանունը, դավիթի դորիանական, տղայական գեղեցկությունը, ալեքի (տնօրենի) դյութիչ ու համոզիչ խոսքերը որ ասես ուղղակի վերցված լինեն լորդ հենրիի դեկադենտ բերանից, և վերջապես այն ֆանտաստիկ կերպարանափոխությունը, որ տեղի է ունենում դավիթի ներսում: որն է այստեղ նոր: ես նոր բան չեմ տեսնում: հասարակության մեծամասնության համար այս տեսակետը շատ ընդունելի է -- միասեռությունը աղանդի նման կարելի է քարոզել ու դա իրոք վախենալու միտք է: ինչպես է պատմվածքը բարդացնում /քննարկում/հակաճառում այս տեսակետը? ինչ հարցեր է տալիս:

    ReplyDelete
  3. իսկ հիմա մի փոքր շեղում թեմայից` համասեռամոլ ոչ միայն ծնվում, այլ նաև դառնում են տարբեր տեսակ ազդեցության հետևանքով` արդեն վաղուց ապացուցված փաստ: հակառակ դարձն էլ կա: էլի ապացուցված է: մարդը ըստ էության բիսեկսուալ հակումներ ունեցող էակ է, ոմանց մոտ մեկն է գերակշռում, ոմանց մոտ` մյուսը: իսկ կողմնակի գործոնների ազդեցությունը միայն կարող է քաշել մի կողմից մյուսը (կշիռ տալ կողմերից մեկին), հետևաբար որքան ազդեցությունը մեծ է... մանավանդ վերցնենք դեռ չհասունացած մի քսանամյա երիտասարդի, որը կյանքի ոչ մի բնագավառում կայացած չէ: իսկ ավելի է սարսափեցնում երբ սկսում են մշակել էլ ավելի երիտասարդներին:
    ես դեմ չեմ համասեռամոլներին, ուղակի թող իրենց կյանքով ապրեն և իրենց համասեռամոլությամբ տեղին անտեղին չսկսեն հանդես գալ: համաձայն եմ` իմ պես մարդ են, ուրեմն թող առաջին հերթին մարդ լինեն (ես հո ամեն տեղ չեմ փորձում ցույց տալ որ միասեռ եմ):
    ինչ մնում է Դորիանին - ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ և ՀԻԱՑԱԾ: իրոք լավ է գրել: բավականին լավ: իսկ թ ինչ էր ուզւմ ասեր - ինձ թվում է կարևորը հենց դա չէ, որովհոտև ամենքս էլ մերն ենք տեսնելու դրա մեջ, ամենքիս համար էլ ինչ-որ մեր ցավալի կամ հարազատ կողմն է կարևորվելու!!!

    ReplyDelete