August 12, 2009

4րդ հատվածից

>>>

Մեկն անընդհատ կարող է ենթադրել ու ենթադրելով հարցնել թե որքանն է ավելին քան երեքը: Իսկ մինչ այդ ու մի քանի օր հետո նա Ստամբուլում էր: Երբ բոլորին ընդունեցին ու նրանք գալիս էին միևնույն ուղղությամբ, բայց տարբեր արագություններով:

Ու քանի որ վեպը չուզեց սկսվել սովորական ձևով, չնայած որ ամեն ինչ արվել էր մեղմորեն, ոչ շատ հանկարծակի: Լուսացավ ու լուսացավից հետո:

Ընդունելով որ կար որոշակի համաձայնեցում ու որ հինգով էին, բայց ոչ միասին այլ դրսում սպասելով: Ու եթե հաշվի չառնենք հերթականությունը, ապա ով ում կողքին էր նստածը հարցականի տակից տեղահանվում է:

Բացի Ծոմակից էկրանի վրա փողոցում կանգնած է աղղղջիկը, որին տեղ չեն տալիս մեքենաները: Յուրաքանչյուրն ինքն իր համար ու միևնույն ժամանակ բոլորի: Այդ օրվանից մեկ տարի անց ու լինելով չնկատված, նրանք արդեն համարյա թե գալիս են, բայց ոչ քեզ մոտ, սիրելի ընթերցող: Որտեղից հնչում են ձայներն ու մեկը կարուսելի ձիու վրա նստած, ու համենայն դեպս գալիս են առանց միմյանց նախազգուշացնելու: Մարմնավորելով այն տարածքը, որն առանց ու վերջին հաշվով գոյություն չունի:

Քանի որ համբերություն չունես ու չես ակնկալում որ հետդ լինեն:

Ու նա անդրադարձավ չարտահայտված մտքին, ոչ երկուսի առումով, այլ միայն նրա, ով հույս ուներ իրագործելու այն ինչ ծրագրված էր բայց և անհնարին:

Ի՞նչն է հաճախ հանդես գալիս իբրև անհատական գիտակցության արտադրանք:

Կենտրոնից Բաղրամյանով ու այս անգամ ոչ սրընթաց, այլ միանգամայն անշտապ քայլերով ու միանգամայն չշարունակվելով, քանի որ բոլորը գիտեն ու արդեն ասվել է բազում անգամներ: Ձայների զգալի տարբերությամբ` պատերազմն այնպիսի մի դեպք է, որին նախապատրաստվում են, որոշելով թե երբ տեղի կունենա և ինչպես:

Գիրքն այս, որ ստեղծվում է մեծ դժվարությամբ ու քողարկված մեղմասություններով:

Գիտակցելով ժամանակն ու գիտակցված լինելով, գտնելով ու չկորցնելով ժամանակի գիտակցությունը: Ու նրանք ոչ շտապում են ու ոչ էլ ուշանում, քանի որ ժամանակը գիտի իր գալու տեղն ու պահը:

>>>

No comments:

Post a Comment