>>>
Ցանկացած մեկը կարող է գրել անմասն լեզվով, բայց կարո՞ղ է անել այնպես որ բավականաչափ բաց լինի նրանց տարօրինակվող օրինականությունն ու փորձելով մնալ հարազատ:
Հավատալով որ վեպը միշտ ավելին է քան կա ու արդարաբար վստահելով որ կքննես յուրաքանչյուր բառակապակցությունը: Այդ առումով հաշվետրված է:
(Լյուսյա և Արփի)
Թող լինի այնպես որ նրանք, լինելով տարբերված ու չցանկանալով շարունակել այն ինչ կանխապես արդեն ծրագրված էր, աստիճաններով բարձրանան վեր ու շարունակեն ապամոնտաժել:
Մտնելով ու մոտավորապես մտան սենյակ:
Որոշ իմաստով համատեղ ու որ վերստին ստեղծվեն նոր պայմաններ, որովհետև տեսավ որ մտան այնքան զգուշորեն ու համենայն դեպս դեռ որոնումների մեջ են: Բացի ստվերից ինչ-որ մի բան էլ անջատվեց ու հասկացվեց որ թույլտվությունն իրենցն է:
Նրա Ժնևից Երևան ժամանելու հաջորդ օրը հայտարարված գործադուլից ու նախադասության դեպքի վայրում չշաղկապված անդամների ոչ նույնաբնույթ հարաբերություններից կախված: Լուսինեն` տեսնելով Ասյայի տեսածը:
Շնորհակալություն մատնացույց անելուդ համար ու փոփոխված բայերի շնորհիվ ընթացքը դուրս է գալիս շքերթային մեկնաբանությունների սահմանումներից:
Ընդունելով, որ ունեն հստակորեն այլ նպատակաուղղվածություն:
Ո՞րն է «արդեն տեսածի», թվացյալ հիշողության չվճռված ու մոտալուտ հետոն: Հազվագյուտ է, բայց ընթերցողին հաշվի են առնում, հերքելով սեփականաշնորհման պայմանները:
>>>
No comments:
Post a Comment