July 13, 2009

հատված 3-ից (մոտավոր ավարտ)

>>>

Ընդունելով որ կար ցանկություն: Եթե նրան հաջողվեր իր ցանկության մեջ, նա թույլ կտար որ շարունակվեր այն ինչ արդեն սկսվել է ու արդյո՞ք թույլ կտար որ բացարձակապես փոխվեր: Ցանկացած փոփոխության նկատմամբ լինելով զգույշ ու չարտաբերելով այն ամենը, որ հիշեն ու հիշելով զգան որ նրանք էլ այստեղ են ու հետևաբար նրանց գործերն էլ պիտի վերիմաստավորվեն:

Մոտավորապես տեղակայվելով մի նոր տարածք ու որ ստեղծվեն պայմաններ:

Կուզե՞ս գնանք քաղաքից դուրս, իրերդ, գրամեքենադ վերցրու, ու կինը կառչելով սեղանի վրա դրված ու իրեն հասցեագրված թղթերից: Քանի որ նոր հարաբերության մեջ մտնելու համար խոսքերը պիտի դուրս հանվեն իրենց նախնական շարքերից ու դասավորվեն նոր ձևերով:

Անհամբերությամբ որ այն այլևս նույնը չի կարող մնալ ու չի շարունակվելու ըստ պատկերացրածի, ու հասկացավ, որ պատրաստակամությունը պիտի փոխարինվի մեկ այլ բանով:

Նրա ձայնը հայտնվում է մատների շարժման հետ, ու կարոտը որ համակերպում է արհեստականին հպվելու համար: Կգամ միայն եթե թույլ տաս որ սրանք էլ հետս վերցնեմ, ասում է նա:

Ու առանց երկար բանակցելու որոշում են քշել քաղաքի միջով ու դեպի հարավ:

Ենթադրելով որ այն, ինչին ինքը սպասում էր ու ինչը կարծում էր հոյակապ ու դեռ չավարտված, ու այն, ինչից կինն արդեն հիասթափվել էր ու ինչից համարում էր վտարված ու այլևս անվերադարձ, պիտի լիներ ավելին քան նախորդը:

>>>

No comments:

Post a Comment