July 18, 2009

դեռ հատված 3-ից

>>>

(Լուսինե, Ասյա և Արփի)

Նկատի ունենալով, որ նրանք կարող էին հետաքրքրված լինել ու ճիշտ այնպես ինչպես որ կային:

Հետադարձին մրսելով ու Երևան դարձի ճանապարհին, զգալիորեն հայտնվելով ուղևորի դերում ու մրսած մարմինը հանձնելով ու հանձնվեց նրան:

Մի շնչով արտաբերված----

Հաշվի առնելով որ չգիտենք ու չենք կարող իմանալ թե ինչ կլինի հետագայում, քանի որ հիման ու այս պահը ամենադժվարն է ընկալել ու ընկալելու համար շրջվում է հետ, որ կանխատեսնի: Բարի գալուստ ասելով օտարին ու լինելով օտար այս դարում: Կարո՞ղ են արդյոք կանխապես տեսնել այն վերամոնտաժված պատմությունը, որով «դու»-ն պիտի հակադրվի «ես»-ին:

Ու հետո նրանք հապաղելով մնացին, չնայած որ այդ ընթացքում կարող էին իրագործել այն մտադրությունը, որն ունեին, քանի որ պայմանները թույլ էին տալիս ու թույլատրելով անել այն, ինչ թվում էր առավել հնարավոր ու նույնիսկ ավելի քան թվում էր:

Գերադասելի ձգձգում:

Անշուշտ լինելով «Տեխաս»-ում ու այդ պահին որքա՞նն է ավելի շատ քան երեքը: Հաճելի է նորից կրկնել, որ երբեմն նրանք տարօրինակվելով ձեռնբաց են գտնվում ու գտնվելով օտար միջավայրում:

Բավ է թաքցնենք քեզանից, սիրելի ընթերցող:

Նախ սկսեցին քայլել Թումանյանով, ապա թեքվեցին ու հազիվ տեսանելի մթության մեջ երևացող նրա բարձրահարկ շենքը: Այդ պահին ու դրանից հետո թույլտվությունը քոնն էր: Երբ շենքի ուրվագիծը կլանեց նրան, երկուսով մնացին Սայաթ-Նովայի հյուրանոցի դիմացը կանգնելով ու կանգնած, կանգնեցնելով, նստելով ու սուրալով վեր դեպի Բաղրամյան ու վերջապես Օրբելի:

Մինչ այդ նա արդեն աշխատանոցում էր ու համոզվելու համար: Ֆոտոքիմիկատների ազդեցության տակ, հետզհետե սկսում է երևալ պատկերը, արարվող սպիտակի վրա նոր տեսակի գծեր ու միայն նրա հայացքի ներքո ու միայն նրա նկարներում:

Երկար էր մտածել այդ մասին, քանի որ նրանք կային վեպում նախքան սկսվելն ու նախքան չշարունակվելը: Իհարկե դժվար է ասել, թե որն է սկիզբը և որն է վերջը, կամ որտեղից չի շարունակվում ու որտեղ է դադարում:

Բայց էականն այն է, որ նա կանխատեսավ նրանց լուսանկարը, դեռ չկայացած, ու չես պատկերացնի թե որքան լավ եմ զգում քո հայացքի տակ, ու լինելու համար ուզում եմ որ ոչ ոք չտիրանա այդ գործերին ու դրանք չտպվեն ոչ մի տեղ, այլ լինեն ինքնամփոփ ու կատարյալ իրենց ամբողջությամբ` պահի ամբողջությամբ, քանի որ ինչ-որ ձևով ապրում ենք քո արվեստի մեջ ու միջով, ու ասես ստեղծվում քո ապարատի ու քո հայացքի ցանկության համար միայն:

Ինչ-որ ձևով միավորող հայացք:

>>>

No comments:

Post a Comment