>>>
(Լարա)
Եվ միառժամանակ պարտեզում այնպիսի լռություն էր, որ նստած լինելով ու լինելով միայնակ: Հնարավորությունը կար նրանց վշտացնելու ու իրենք իրենցով` մի անձեռնմխելիություն:
Բարի գիշեր, հոգիս: Առավոտն իր հետ կբերի ու մենք կդիմավորենք այդ նոր վեպը այնպես ինչպես որ պատշաճ է միայն մեզ: Մեկը ոչ հայտնվում է ու ոչ էլ հեռանում, այլ ցանկանալով մնալ ու մենությունը խանգարված տեսնելով ու հայտնաբերելով այն ինչ որ մեկը չէր ցանկանում հայտնաբերել:
Վաղ առավոտյան է միայն լսվում մասամբ անձրևի թակոցն ու նրանք հավասարապես երկուսով ու առընթեր այդպես կիսաթեքված շատրվանի մոտ:
Փոփոխման պատճառը սա է, քանի որ հանպատրաստից ասաց որ պատկերացրու որ տանն այս ապրել է ազերի մի ընտանիք: Գուցե տարօրինակ էր զգացողությունն ու երևի համամիտ էր միանգամայն, միանգամայն համամիտ լինելով նրանց հաշտեցմանը: Վաղը առավոտյան կուզե՞ս շարունակվի ու շարունակվի ինչպե՞ս եթե չի հանդուրժում շարունակական ընթացքը:
Ու պատկերացրու որ նրանք չեն հայտարարում իրենք իրենց ամբողջովին ու յուրաքանչյուրն առավել թրջված լինելով, բայց ոչ մասամբ այլ ավելի արագ ներս խուժելու ցանկությամբ:
Համոզված լինելու համար զննում են տան երկրորդ հարկի ֆերուզայի գույնով եռամաս ապակենկարը:
Անձրևն ակնհայտորեն կդադարի. նույնքան բացահայտ ձևով որքան որ դա գերադասելի է: Վեպի համար:
Հաջորդ անգամ տարբերությունն ավելի ընդգծված էր, առավել ևս որ հանրածանոթ կառույցները չեն բավարարում: Մեկի ձայնը ու մեկի ձայնից վշտացած: Արձակել նշանակում է հետզհետե ու ենթադրելով որ նրանք չէին ծրագրել որ մեկի հայտնաբերածը կապված էր անջատման հետ ու դյուրին չէր:
Հետևաբար ամսի հինգը տարօրինակվելով վեցից, ու եթե դա էլ հայտնվեր էկրանի վրա:
Քաղաքը, որ սիրելի էր ու որն ընդհատված լինելով այս վեպի նման, որտեղ նրանք ժամանակավորապես հանգրվանել էին: Քայլելով որոշեցինք փնտրելով գտնել ու գտան հին շուկան, որի հանդիպակաց կողմում տեսան մզկիթն ու նրա վուլվաձև մուտքերը: Ու որից հետո ու որոնց միջով մթության ու միայն շոշափելով նրանց կարմիր-կապույտ պատերն աղյուս առ աղյուս ու աստիճաններով բարձրացան վեր, վեր ու դեպի լույս:
Արդեն ուշ կեսօրին կամ միգուցե երեկոյան:
Իսկ հետադարձին ծանոթանալով քաղաքի վարքին ու հակասության մեջ ընկնելով ինչ-որ բաներ չզսպելու պատճառով:
Լուսանկարում է պահն այդ ու գրեթե անհնար է խուսափել:
Երեքից ավելին ու մեկը համազգեստով: Մոտենալով նրանց ու քաղաքավարի հարցնելով (համազգեստը). ո՞վ է ձեզ հյուրընկալողը: Իհարկե ոչ այդպես կտրուկ, ոչ էլ շատ կոպիտ այլ պատասխանատու ձայնով ու նրանք հարցաքննված լինելով ու ծանոթ լինելով քաղաքի լավագույն վարք ու բարքին, արտասովոր են գտնում հարցը:
Ինչպես որ անհրաժեշտ է, Լյուսյան պատասխանում է ու կարծես մի փոքր էլ սառած ձայնով:
(Կինն ու ամերիկացի խմբագիրը)
Պատրաստ չլինելով ու առաջին անգամ նստելով ու իրենց դիմացը դնելով այն ինչ պայմանավորվածություն էր համարվում ամերիկացու կողմից ու որին կինը կարող էր համաձայնվել կամ չհամաձայնվել:
Եթե նա այնուամենայնիվ գոհ էր կամ մոտավորապես գոհ էր կամ նույնիսկ կիսով չափ: Ամերիկացու հանդեպ, ամեն դեպքում, իրեն զգալով դիրքորոշված ու վճռական տոնով ասում է որ վատ չէր լինի միայն ու ոչ ավել մի ամիս ևս ինձ ժամանակ տաս: Որը որ շատ պատճառաբանված ու ընդունելի կարծելով ու դեռ սպասում է որոշմանը:
Երկու օր սպասելով որոշմանն ու ամեն ինչ դադարեցված:
Ամենակարևորն այն էր որ կինը պիտի արմատախիլ աներ, փոխարիներ, վերատնկեր ամեն ինչ, պնդեր, հաստատեր, վերամիավորեր, հավաքեր, նվիրվեր վերամիավորմանն ու հավաքագրմանը, իսկ նա պիտի ներկայացներ այդ ամենը, հրավիրեր, ունկնդրեր, մասնակցեր ու ներկա գտնվեր, ներկա լիներ բոլորի համար ու բոլորին գրավեր ու ապացուցեր, որ արժե նվիրվել:
Ու չնայած որ երեք օր սպասելով, բայց երևակայեք որ նա զգում էր դադարի կարիքը:
Դադարի ժամանակ կարելի էր ուղղորդվել դեպի արխիվ ու այնտեղից գաղտնիաբար դուրս բերել, հայտարարելով, որ դուրս են բերվում նրանց գործերն ու քանի որ հայտարարության կարիքը կար: Այլապես դեղնում է թուղթն ու չի ստեղծվել արխիվի համար, այլ միայն ոգեշնչելու ու հարաբերվելու ու ձեռքից ձեռք անցնելու:
Արխիվի աստիճաններով իջավ ցած, ցած ու դեպի դուրս:
Բերելով ու բացելով աշխատասենյակի պատուհանները, քանի որ հանկարծակի կար անհրաժեշտության նման մի բան:
Որքա՞նն է ավելի շատ քան երեք օրը: Ու չնայած որ զգում էր դադարի կարիքը, բայց բացելով նրանց գործերն ու հպվելով դեռ չհասցրած դեղնած թղթին, ու վերջապես ամերիկացին գրում է. մեկ ամիս և ոչ ավել, քանի որ տպարանները սպասում են ու արդեն ներկայացրել եմ այդ ամենը ու չփոխես ոչինչ, թող մնա այնպես ինչպես որ կա:
Ամեն ինչ պարզ էր դադարից առաջ, իսկ ընթացքում ու դրանից հետո` ոչ:
Այն գուցեև ընթանում էր ըստ պայմանավորվածության, բայց այժմ դրանք արխիվից դուրս էին բերվել ու ամեն ինչ պետք է վերանայվեր:
>>>
No comments:
Post a Comment