January 8, 2010

ոչ-լրագրային մոտեցում, կամ իրականությունն ինչպես որ չէ

>>>

(գրառումներ մեռյալ տնից, բայց շատ շուտով, քսան տարի անց կանհետանան)

(Էվա Հեսսեյի համար գործարաններից հավաքած սինթետիկ կաուչուկի թափոններն են, որպեսզի չայրեն, չստիպեն ձևն ու դարձվածքը)

(կարիք չկա անդրադառնալու, որ առաջին դեպքում պատահականություն էր, երկրորդում` զուգադիպություն, իսկ երրորդում` արդեն տեխնիկա)

(ձանձրույթի ու հեգնանքի շքեղ բարբառները, որ շատերի համար անմատչելի են, մնալով ու ոչ պաշտոնական, ի միջի այլոց)

(ինքն իրեն խեղդող քաղաքը չի ընտելանում, չի կարողանում տաքանալ կերոսինի վառարաններով, ու ասա ինձ, համեմատողի տեսանկյունից. ինչպե՞ս փնտրել նմանի աննմանությունը)

(մտար ուշացած ցելոֆանե դռնով, պատվիրեցիր երկու սուրճ, որ ամեն ինչ կրկնվի)

>>>

1 comment:

  1. Շատ հետաքրքիր բլոգա, կաշխատեմ շատ այցելել ու հետևել գրառումներին:Ճ Շնորհակալություն

    ReplyDelete