October 31, 2009

October 29, 2009

Workshop on Violence against Women


November 25 marks the International Day Against Violence Against Women. In preparation for this day, the Women’s Resource Center invites all interested people to take part in the 3-day interactive workshop on the causes, forms and consequences of violence against women.
This workshop is a preparation to the collective exhibition on violence, which will take place on December 5-7, 2009.

Come and challenge your ideas and myths on gender-based violence in a friendly and supportive atmosphere. Share your knowledge with others and take part in our different actions.

Change Starts with us!


When?  2 sessions: November 12-14, 2009 from 4-7 pm / November 20 (5-8 pm), 21 (1-7 pm)


Where?  Women’s Resource Center, 34 Zarubyan st, Yerevan, Armenia


Agenda:
Day 1:  Introduction to gender based violence.

Day 2:  Violence against women – causes and consequences, resources.
Day 3:  Art workshops in small groups: creative ideas to break the silence.


The Workshop is free and open for all. Places are limited, register by calling the Center @ 010 51 91 68.

October 28, 2009

in the news: "homosexuals feel good in armenia"

Aysor.am
October 28, 2009

Psychologist Svetlana Harutyunyan doesn't have an answer to the question as to where the homosexuals are coming from and where they are going. Do they have to go somewhere? I mean, hell, let's all take the train to Tbilisi . . for a winter vacation!

Read more here.
 
>>>

Լուսինե Վայաչյան "Ես քեզ սենց եմ հիշելու"


by lusine vayachyan

[the text was presented at what is to take place on october 18, 2009]

Ես քեզ միշտ այ սենց եմ հիշելու իմ փոքրիկ աղջիկ, այ սենց քնած` սեւ անթեւ մայկայով, սպիտակ, կարմիր կամ բեժ տրուսիկով` անպայման շորտատիպ, տուտուզդ մտած, նենց ես կուչ եկել ոնց որ ուզես հետ մտնես մամայի փորիկի մեջ, ձեռքերովդ ոտքերդ կիսագրկած, կամ հակառակը` ողջ մարմնով հետ ընկած, կուրծքդ անվախ առաջ գցած, թաթիկներդ ափերով նորածնի նման վերեւ պարզած, գլուխդ ասես ինքդ քեզնից խռոված-թեքած, փոքրիկ սիրունիկ քիթիկդ քնածի շնչառությամբ վերուվար ա անում, երաժշտություն ա վսվսում, աչուկներիդ բիբերը հազիվ նկատելի պտտվում են, երեւի երազ ես տեսնում, եւ երեւի լավ, որովհետեւ դեմքդ շատ գոհ արտահայտություն ա ընդունել, սիրուն մարմինդ խաղաղ ա, գիտակցությունդ քնած ա, միտքդ պարապ ա մնացել, էն միտքդ, որ հենց վեր ես կենում տեղերիցդ քեզ տղամարդանման ա դարձնում, ու դու դառել ես լրիվ դու` քո կանացի էությունը գոռում ա քո լուռ քնի ձայնով, ու ես չեմ կշտանում քեզ նայելով… Մեկ էլ փոքրիկ աղջկա նման տրորում ես աչքերդ, հետո ձեռքդ տանում ես դեպի իմ քնելու մասը, բայց ես չկամ, ես կողքդ նստած քեզ եմ նայում ու գրում… Հանկարծ դեմքդ անհանգիստ ա դառնում, իսկույն աչքերդ բացում ես, մեկից արթնանում: Կանչում ես. - Լո՞ւս, ո՞ւր ես, ի՞նչ ես անում, խի՞ չես քնում: - Ստեղ եմ պուճուր քեզ եմ նայում: - Իյա, վախեցա, տենամ չկաս կողքս, ասի էլի արաղի ես փախել գնացել չոլերն ընկել: - Չէ, ցավդ տանեմ, ոչ մի տեղ էլ չեմ գնացել, ստեղ եմ, նտսած նայում եմ ոնց ես քնած: ինձ էլ արաղ պետք չի, ես քեզ ունեմ, արաղն ի՞նչ եմ անում: Մենք ծանոթացանք իմ կյանքի ոչ էնքան լավ ու հաջող պահին, ես լավը չէի, ես խմում էի, չոլերն էի ընկնում: Նոր տարի էր, 2009 թիվն էր սկսվել, էդ օրերն էին: Սաղ խմում էին, ես էլ էի խմում, պատճառ էլ ունեի: Ընկերուհիս զանգեց ասեց մի տեղ ասեմ արի կայֆ մարդու հետ ծանոթացնեմ քեզ: Ասի լավ ու եկանք էլի մի աղջկա հետ: Սեռը չասեց էդ կայֆ մարդու: Եկա բենզակալոնկա, որտեղ աշխատում էիր: Դիմավորեցին ընկերուհիս ու ինչ-որ ջահել տղա, համարյա պատանի: Անունդ, այսինքն նիքդ, ոնց հասկացա, ոչ մի բան չասեց քո սեռային պատկանելության մասին, ես էլ չէի էլ մտածում, մեկ էր: Մի տաս րոպե հետո, հենց պարզեցի որ աղջիկ ես, սկսեցի քեզ զննել: Էդ ունիֆորման լավ թաքցրել էր մարմինդ, բայց դեմքդ, մեծ, սիրուն աչքերդ երկար թարթիչներով, կոկիկ, մի քիչ վեր ցցված քիթիկդ, մսալի այսինքն` հյութեղ գրականով շրթունքներդ, փոքրիկ ականջներդ… Ես չէի կարա չարձանագրեմ, որ դեմս սիրուն աղջիկ ա նստած, չնայած ես ընկեր ունեի էդ վախտ, հետն էլ մտածում էի թե հղի եմ, ու ոչ մի կպցնելու կամ կապելու մտադրություն չունեի: Այ կրծքերդ չէին երեւում, լավ պախկվել էին ունիֆորմի տակ: Խմեցինք, խոսացինք, ուրախացանք… Դու քիչ էիր խոսում, ավելի շատ տժժում էիր, դե խմած էինք: Բայց դեմքիցդ մենակություն զգացի ու ինչ-որ ապրած դժբախտություն, հետն էլ մոլորվածություն մի տեսակ: Հետո պատրաստվեցինք գնալու, դու ինձ ասիր` “Մնա էլի, մի գնա, առավոտ կեթաս”: Մնացի: Մրսում էինք, նստել էինք մի աթոռի վրա, ավելի շուտ դու աթոռին, ես էլ քո գոգին ու տաքանում էինք պլիտայի դեմը: Չջոկեցի ոնց սկսեցինք իրար սիրել, տեսա, զգացի ու ափիս մեջ առա կրծքերդ, որ հենց ափովս մեկ էին: Մեկ էլ տեսնեմ լույսը բացվել ա, ու ես քո գոգին քնած եմ… ես, էլի, որ մինչեւ չպառկեմ իմ տեղերում, պատի կողմը, չգրկեմ արջուկիս, չծածկվեմ տատիս կարած վերմակով ու գլուխս չդնեմ իրա սարքած բրդի բարձի վրա, մի կես ժամի չափ չմտմտամ-չերազեմ-չտխրեմ` քնով չեմ կարա անցնեմ, ես քնել եմ անծանոթ աղջկա գոգին սաղ գիշեր… Դու հլա քնած էիր, գլուխդ դրել էիր ուսիս ու ինձ գրկած քնել, ես էլ նայում էի քեզ: Էդ օրվանից ես սիրեցի քեզ քնածիդ նայել, դու էլ` ինձ գրկած քնել… Համարներով փոխվեցինք ու դու ճամփեցիր ինձ տաքսով տուն: Պատուհանը բացեցի, օդը չէր հերիքում, համ էլ ուզում էի քամին դեմքիս խփի, որ ուշքի գամ, կարող ա երազում էի տեսել էդ ամեն ինչը: Մեքենան սլանում էր, տանում էր ինձ Մոնումենտ, ես հետ էի նայում, դու քո կապույտ ունիֆորմով կանգնել էիր, ձեռքերդ ջեբերդ դրած նայում էիր հեռացող մեքենային, գնալով փոքրանում էիր, հետո մեքենան թեքվեց ու ես քեզ էլ չտեսա: Ձյուն էր մաղում, քամին ձյունը ուժեղ բերում խփում էր դեմքիս, ես փորձում էի գիտակցեմ, ընկալեմ կատարվածը, մտածում էի թե աղջկաս ի՞նչ եմ ասելու, սովորաբար չեմ խաբում, բայց ի՞նչ ասեմ, ասեմ քնել եմ անծանոթ աղջկա գոգի՞ն: Կասի բա՞ ընկերդ: Բա՞ ընկերս: Էդ էլ մի դարդ էր, դավաճանել էի, թե չէ, չէի ջոկում: Մոտս դեժավյու էր, էդ ամբողջականությամբ` դու, ձյունը, քամին,մեր պատահական ու անհասկանալի ծանոթությունը իմ մոլորվածությունը… Ու գիտակցումը էն բանի, որ մենք իրար պետք ենք կյանքում… Եղել ա միլիոն անգամ, ու էլի կլինի երեւի… Տարբեր կյանքերում, տարբեր սեռերում, տարբեր տեղերում ու իրավիճակներում… Բան չէի ջոկում: Մենակ մի բան էի պարզ հասկանում, որ էլի եմ ուզելու քեզ տեսնեմ… Զանգեցի մի օր հետո, ու չգիտեմ խի ասեցի սիրում եմ քեզ: Չէի սիրում, եսիմ խի՞ ասեցի: Կանչեցիր էլի գործիդ տեղը, էլի մնացի գիշերը: Կամաց կամաց հասկանում էի, թե ի՞նչ ա կատարվում: Բայց թե ի՞նչ ա գալու հետո, պատկերացում անգամ չունեի: Մի օր պապայիս հետ կռվել էի գիշերվա հազարին տնից թողել փախել էի, տեղ չունեի գնալու, զանգեցի քեզ, ասիր շեֆերը խոսել են գնալ-գալացողների մոմենտով, ու որ ես չգամ: Ես նեղացա, եսիմ ո՞ւր գնացի, չեմ էլ հիշում էդ օրը, բայց նեղացել էի: Հետո մի վախտ էլի ընկա չոլերը, մի քանի օր էր անկապ խմում էի, չէի կարում ստոպ տամ, կնոպկես փչացել էր ստոպի: Տնեցիք սկսեցին դուռ փակել վրես, դրանից ավելի էի կատաղում, տարբեր բաներ էի հորինում որ խմիչք հայթայթեմ, սիրտս բերանովս դուրս էր գալիս, զապոյ էի խորը մտել: Մեկ էլ քեզ հիշեցի, ուզեցի գաս, ասեցի` որ գաս չեմ խմի: Եկար, լողանում էիր, տաք ջուրը պրծավ, սպասում էիր չայնիկով ջուր տաքացնեմ բերեմ, վաննայի մեջ պպզել էիր, սառում էիր ու ամաչում: Ասեցիր: - Հը՞ ֆիգուրաս լավն ա՞ - Գինով կուտվի - ասեցի: - Իսկ առանց գինի՞: - Կապրենք` կտեսնենք, - ասեցի: Ու տենց, ես էլ չգիտեմ խի, սկսեցինք ապրել միասին: Չէինք հասկանում խի՞ ենք մենք միասին, ու կարեւոր էլ չէր: Հենց էդ իրիկուն եսիմ ով էր, եկավ խմիչք բերեց, ես մի քիչ խմեցի, նենց որ չհարբեմ, բայց դզվեմ, ու մենք խոսացինք սաղ գիշեր: Դու լավ խմել էիր, ու ինձ ասեցիր, որ եթե էն օրը խմած չլինեիր, ես քո գոգին չէի քնի, ես էլ մտածեցի, որ լավ էր որ խմած էինք: Պատմում էիր քո մասին, ես ճիշտ էի ապրած դժբախտության էլ, մենակության ու մոլորության պահով էլ: Ահավոր ու անկառավարելի ցանկություն զգացի քո մասին հոգալու ու քեզ խնամելու, ուզեցի դառնամ քեզ համար էն ամենը, ինչ չունեիր` մայր, սիրող կին, մտերիմ ընկեր, ուզեցի քեզ միշտ նայեմ քնածիդ, ճաշիկներ եփեմ քեզ համար, կողքդ լինեմ… Ուզեցի քեզ համար տուն լինեմ, իսկ տունը դա հո՞ պատեր չի, տե՞ղ չի, դա մարդն ա, ու դու էլ իմ տունը լինես: Ընկերոջս ասեցի, որ քեզ եմ սիրում ու դառանք իրար համար տուն, չնայած որ դու ուրիշին էիր սիրում, ու տենց, սաղ վախտ, ինչքան միասին էինք, դու ուրիշներին էիր սիրում, բայց ես գոհ էի, որովհետեւ ինձ ուրիշ ձեւի էիր սիրում, հարազատի նման, ես քեզ համար անցողիկ չէի, նրանք գալիս գնում էին, իսկ դու տուն էիր վերադառնում միշտ, ու ես միշտ գիտեի դա, համակերպվում էի քո էդ` տղամարդուն բնորոշ պոլիգամության հետ, դե բնույթդ էր, ի՞նչ անեի, համ էլ ես իմ փայն ունեի, եւ էդ փայը ավելի մեծ էր, քան սովորական ռոմանտիկ սերը: Կողքից, ես գիտեմ, մարդիկ ինչ ասես չէին մտածում, խոսում, գուցե խղճում էին ինձ, բայց լուռ, ես էլ էի մեկ-մեկ ինձ խղճում, բայց քեզ ավելի էի խղճում, որ տենց մոլոր ես: Կանանց հատուկ չի պոլիգամությունը, կանայք իրանց բնույթով մոնոգամ են, եթե իհարկե բոզ չեն: Բայց դու ապրում ու աշխատում էիր տղամարդկանց աշխարհում, դա քեզ հարմար էր, սովորել էիր արդեն, լրիվ ընկղմվել էիր էդ աշխարհի մեջ ու որձերին տանել չկարողանալով քեզ պահում էիր նրանց նման: Ես էլ շարունակում էի խմել: Իմ կյանքում դու երկրորդ կինն էիր, առաջինից բացի տհաճ հիշողություններից ու չհաջողված ինքնասպանության փորձից, երկու կորցրած տարուց բան չէր մնացել լավ, որ ես էլի նորից ռիսկ անեմ կին սիրեմ: Բայց քո հայտնվելը իմ կյանքում ինձ հասկացրեց, որ քառասունս հատած, ու չնայած որ ես սիրելով` սիրում եմ մարդու էությունը ու հաշվի չեմ առնում նրա սեռը, սեռային կողմնորոշման խնդիր չունեմ, ժխտում եմ սեռայնությունը, բայց ինձ ավելի հաճելի ա կնոջ մարմինը, դե տղամարդկանց էլ կանացի տեսակն եմ սիրել միշտ էլ: Ու ապրեցինք տենց ութ ամիս: Հենց հասկացանք, որ հարազատ ենք իրար, ամենքս մեր առաջ խնդիր դրեցինք. ես որոշեցի քեզ օգնեմ դուրս գալ էդ տղամարդկանց աշխարհից, որը քեզ օտար էր, բայց դու յուրայինի նման էիր պահում նրանց մեջ, ու մտնել կանանց աշխարհ` ուր դու մտնում էիր տղամարդու կերպարով, ու յուրային լինելով օտարի խաղեր էիր տալիս,մոլորացնելով ու սիրահարացնելով քեզ աղջիկներին, օգնել վրայիցդ թափել շոշի փոշին, վերացնել բենզինի հոտը, ուզում էի որ սովորես ու մի մասնագիտություն ունենաս, որ կարաս գլուխդ պահես: Ես էլ խմում էի, ու դու որոշեցիր քեզ վրա գերխնդիր վերցնես` հանել ինձ դեպրեսիվ ալկոհոլային կախվածությունից, ասում էիր` “ախր ափսոս ես”… Տաս ամիս անց ես կարամ ասեմ, որ մենք երկուսս էլ մեր խնդիրները լուծել ենք: Դու ունես մասնագիտություն, ես շուտով երկու ամիս ա չեմ խմում: Երկուսս էլ շատ ենք տանջել իրար, բայց շատ էլ օգնել ենք: Երկար ճանապարհ ենք անցել, նենց ճանապարհ, որի վերջը չէր երեւում, ոչ մի լույս չկար թունելի վերջում: Ես քեզ շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ դու կողքս էիր էն ժամանակ, որ ոչ ոք չկար ու ես անտանելի, զզվելի հարբեցող էի, քու խելքով, քու ղայդին դու հասար նրան, որ ես ատում եմ ալկոհոլը, որպես իմ միակ թշնամի ու ամեն դժբախտություններիս պատճառ: Դու էլ մասնագիտություն ունես, ու անպայման աշխատանք կգտնես, եթե կարենաս ներկայանալի ու ընդունելի դառնալ էս երկրի համար, աշխատանքային շուկայի համար, եթե մի քիչ փոխվես, ինձ համար չէ, ինձ համար փոխվել պետք չի, ես քեզ սիրում եմ նենց ոնց դու կաս, քո էությունը, որ փոքրիկ ռամաշկեք են մեջը, ես էդ ռամաշկեքն եմ սիրում քո մեջ, էն, քո նկարած, որ դրել եմ վրացական հեռախոսի քարտի թափանցիկ տուփի մեջ ու միշտ հետս եմ պահում, իմ ամենաթանկ նվերը երբեւիցե ստացած… Երկու ամիս ա մենակ եմ քնում: Ես քեզ հիշելու եմ քո գործի տեղը, արդեն առաջին մասի, ինձ ժպտալով դիմավորելիս, որ ճաշ էի բերում, ու դու նդեղ ասել էիր յանիմ ես քո բարեկամն եմ, ու մենք նստած բենզակալոնկի թախտին բարեկամավարի բաներ էինք խոսում, որ հետիդ աշխատող պապիկը բան չկասկածի, բայց դա կարեւոր չէր ինչ էինք խոսում, որովհետեւ իմ ամբողջ օրը լցված էր քեզնով, առավոտից մտածում էի ի՞նչ սարքեմ բերեմ, հետո գալիս էի, հետո դու ինձ ճամփում էիր մինչեւ մետրո, ու մենք փաթաթված կանգնում էինք ճամփին, մեքենաները վզզալով գալիս էին անցնում, մեզ քամի փչում, ինչ-որ սիրո խոսքեր էինք ասում, չնայած որ դու էդ ժամանակ էլի մեկին էլ էիր սիրում, ու ես գնում էի տուն, մնացած ամբողջ երեկոն անցկացնելով վաղվա քո վերադարձին սպասելով: Գիշերները յոթ դրամով խոսում էինք հեռախոսով, հետո նաեւ ցերեկները անվճար, շնորհիվ Վիվասելի գարնանային ակցիայի, հիշում եմ ոնց էի սաղ գիշեր հետդ խոսում, որ նստած տեղդ չքնես ու բենզին չցրեն վրիցդ, բայց ես խոսում էի իսկ դու էլի քնում էիր… Առավոտները արթնանում էի, ջուր էի հավաքում, որ եթե հանկարծ ջրերը կտրվեն, ջուր ունենաս լողանալու… Զանգում էիր, էդ վախտ չգիտեմ ի՞նչ էր, պարտք էինք տվել կարծեմ չէինք կարում հետ վերցնենք ու անփող էինք, քո բերած փողով էինք յոլա գնում, հարցնում էիր ինչ բերեմ, ասում էի սիգարեթ, հաց բան… Գալիս էիր, մտնում, ձեռքիդ տոպրակը վերցնում էի ու դու գրկում էիր ինձ… պինդ գրկում էինք իրար ու տենց երկար կանգնում էինք միջանցքում… Ես ամեն անգամ գործից քեզ դիմավորում էի նենց, ոնց որ պատերազմից էիր տուն գալիս… պատերազմ էր, բա ի՞նչ էր… մտել էիր էդ տղամարդկանց աշխարհը, ու քիչ ա նրանց հետ էիր պատերազմում, ինքդ քեզ հետ էլ էիր պատերազմում, տեղդ չէիր գտնում, մոլոր էիր, տանջվում էիր… Հըմ…Ես քեզ, ես մեկ էլ քեզ գիտե՞ս ո՞նց եմ հիշելու… Ես քեզ լողանալիս եմ մեկ էլ հիշելու… Մտնում էիր դուշի տակ ու օճառվում էիր, օճառվում էիր, օճառվում էիր, ասես չէիր կարողանում մաքրվել, քեզ անընդհատ թվում էր, թե չի իջնի կեղտը… Մաքրում էիր քեզանից բենզակալոնկի հոտերը… փոշին, որ ճանապարհը բերում կպցնում էր դեմքիդ, մարմնիդ, ձեռքերդ կարմիիր, կարմիիիր էին… Դուշը գալիս մաքրում էր փրփուրը, հըմ, բայց փրփուրը մնում էր ու բեխիկներ էր սարքում միշտ, ու ծնոտիդ փոքրիկ մորուքիկ… Շատ սիրուն էիր ու շատ ծիծաղելի… Այ էդպես էլ եմ քեզ հիշելու… Գիտե՞ս ինչ, երբ մարդու հետ հարազատ ես դառնում մի տեսակ չես կարողանում վատ բաներ հիշես, գիտակցությունը, նորմալ մարդու գիտակցությունը պատնեշ ա դնում, որ վատը չհիշվի, հիշվի մենակ լավը… Ես քեզ մենակ լավ եմ հիշելու, իմ փոքրիկ աղջիկ… Ես քո ձեռքերն եմ հիշելու ինձ շոյող, իմ մարմնի վրա, շնչառությունդ, կծկված մարմինդ ինձ գրկած կամ ես քեզ, առավոտյան կոֆեն սիգարեթով, որ մյուս շատ միասին արվող բաների հետ մեզ ընտանիք էր դարձրել` ինձ, քեզ ու աղջկաս: Լավ էինք ապրում, չնայած իմ զապոյներին ու քո վեչնի սիրահարվածություններին, որոնցից ամեն մեկը ամեն անգամ վերջն էր, քոնն էր ու քո կեսը, ու ես ինձ անկարող էի զգում ինչ-որ բան անեմ, ուղղակի քեզ բաց էի թողնում, մենակ խնդրում էի չհարազատանաս, երկու տուն չդառնաս, ստեղ չխաբես, նդեղ չխաբես, չտանջվես, խախանդվես ու կյանքդ կարգավորես… Ես քեզ դաժե ասում էի գնա տուն վարձի ու ապրի սիրածիդ հետ, հիշո՞ւմ ես, մի օր դու լողանում էիր, ես ասեցի քեզ դա, ասեցի գնա, թող ինձ, ես կապրեմ, դու գնա քո անձնական կյանքը դասավորի… Նստացրել էիր դեմդ ու խոսում էիր, ասում էիր` ես չեմ կարա առանց քեզ ապրեմ, մի արա տենց, առանց քեզ իմ թեւերը ջարդվում են, ես վախենում եմ մենակ մնամ էլի, անհարազատ մնամ… Ես էլ մնացի կողքդ էլի որոշ ժամանակ… Բայց էդ ժամանակն էլ պրծավ… Երկու ամիս ա մենակ եմ քնում… Չգիտեմ ինչ ա գալիս… Ես գնացի դու մնացիր Երեւան, եկա գնացի հիվանդանոց, բուժվեցի, կոդավորվեցի դուրս եկա` դու գնացիր ես մնացի էլի մենակ ու անորոշության մեջ: Էլի հարմար տարիֆ գտա, էլի սկսեցի ժամերով խոսել հեռախոսով… Գիտե՞ս, էն բոլոր մարդկանցից, ում սիրել եմ, ում հետ սեր եմ արել, դու ամենականացի արուն ես եղել ու ամենականացի կինը, իմ սիրուն, փոքրիկ աղջիկ… Ես չգիտեմ, չեմ զգացել ու չեմ տեսել էս կյանքում ավելի սիրուն, ավելի քնքուշ, ավելի վեհ ու ֆանտաստիկ բան, քան կնոջ եւ կնոջ սերը: Ու չեմ տեսել ավելի մեծ տանջանք, քան էդ սիրո վերջը… Վաղը էլի նոր օր կլինի, ու մի բան կբերի մեզ: Բայց ի՞նչ: Ի՞նչ ա լինելու սրա վերջը… Ո՞նց են զարգանալու իրադարձությունները: Էն օրն էլի դեժավյու եղավ, բայց էլի վերջը ցույց չտվին… Ո՞վ գիտի… Տղամարդ լինեիր վաղուց սիկտիր էիր եղել, բայց դու կին ես, իմ սիրած կինն ես: Ես մի բան գիտեմ, ես գիտեմ որ մենք իրար պետք ենք… Ես քեզ չեմ ուզում հիշեմ, ուզում եմ իմ կողքին լինես: Եթե իմ կողքին էլ չլինես, գոնե իմանամ որ լավ ես, սոված չես, չես մրսում, տուն ունես ու սիգարեթի փող գոնե: Ու որ ամենակարեւորն ա ինչ-որ հոգատար մեկը, որի համար դու կլինես համար առաջին մարդն աշխարհում, ինքն էլ քո համար… Որ խնամի քեզ ու հոգ տանի: Դու դրա կարիքն ունես, կան տենց մարդիկ, ամոթ չի դա: Ես էլ պահանջ ունեմ խնամելու ու հոգ տանելու: Եթե ես քեզ պետք կլինեմ: Դու միշտ տուն ունես նդեղ, որտեղ ես կապրեմ, ում հետ էլ կապրեմ ու որտեղից էլ գաս, օրվա որ ժամին, տարվա որ եղանակին, ում ծոցից էլ գաս, ես քեզ կընդունեմ, կկերակրեմ, կլողացնեմ ու կպառկացնեմ քնելու… Մինչեւ տեսնենք ինչ ա լինում… Ու եթե ես քեզ ստիպված կլինեմ հիշել, ես քեզ ուզում եմ սենց հիշեմ այ սենց քնած` սեւ անթեւ մայկայով, սպիտակ, կարմիր կամ բեժ տրուսիկով` անպայման շորտատիպ, տուտուզդ մտած, նենց ես կուչ եկել ոնց որ ուզես հետ մտնես մամայի փորիկի մեջ, ձեռքերովդ ոտքերդ կիսագրկած, կամ հակառակը` ողջ մարմնով հետ ընկած, կուրծքդ անվախ առաջ գցած, թաթիկներդ ափերով նորածնի նման վերեւ պարզած, գլուխդ ասես ինքդ քեզնից խռոված-թեքած, փոքրիկ սիրունիկ քիթիկդ քնածի շնչառությամբ վերուվար ա անում, երաժշտություն ա վսվսում, աչուկներիդ բիբերը հազիվ նկատելի պտտվում են, երեւի երազ ես տեսնում, եւ երեւի լավ, որովհետեւ դեմքդ շատ գոհ արտահայտություն ա ընդունել, սիրուն մարմինդ խաղաղ ա, գիտակցությունդ քնած ա, միտքդ պարապ ա մնացել, էն միտքդ, որ հենց վեր ես կենում տեղերիցդ քեզ տղամարդանման ա դարձնում, ու դու դառել ես լրիվ դու` քո կանացի էությունը գոռում ա քո լուռ քնի ձայնով, ու ես չեմ կշտանում քեզ նայելով…

October 25, 2009

դեռ հատված 4-ից

>>>

Ոչ—ոչ էլ այդպես——

Գրիմուտքը նրա, թե ինչպես անցավ 1990-ականների սպասման սրահների միջով իր մեկ-երկրորդ ինքնակենսագրականով ու արմատից կտրած մազերով, որ քսանմեկերորդ դարի իր երկրպագուների համար արխիվավորել էր թափանցիկ ծրարների մեջ ու պահել այնպես, որ դրանց դուրսբերումը չկանխվի (չնայած որ պետարխիվում փաստաթղթերը պահվում էին վստահելի փականներ ունեցող պահարաններում՝ մետաղյա տուփերի մեջ): Ու թե ինչպես, առանց հակասության մեջ մտնելու ինքն իր հետ, սահեց-անցավ հաստատության շեմքից դուրս ու դեպի սառը դեկտեմբերյան օդը——Ինչպե՞ս գրեմ, Լուսինե, որ վերհիշես: Որ վերիմաստավորվի նրա մուտքը: Որ դու՝ կանգնած դռան շեմքին, ճանաչելով նրան ու հասկանալով թե ով է, չնայած իր կերպարանափոխությանը, ու գիտակցելով որ բացահայտումը կնշանակի վերադարձնել նրան այնտեղ, որ մատնած կլինես՝ տալով նրա անունը, չմոտեցար ու թեքեցիր լարված հայացքդ, ու չտեսար թե ինչպես իջավ աստիճաններով դանդաղ` յուրաքանչյուր շարժումը հաշվարկած, բայց և անտարբեր, մի քայլը մյուսից ավելի աղոտ ու անհստակ: Սպասիր, սպասիր——Ու նրա հավատարմություն պահանջող ու միևնույն ժամանակ անհետացող կերպարանքը, այնտեղից՝ հաստատության մուտքից, ելնելով——այդ վայրկյանին, երբ դեռ չիջած, բայց ոտքն արդեն աստիճանին ու արդեն թողնելիս իր հետքը:

Սպասիր—ոչ——Ու ձեր միջև կառուցվող այդ առասպելական տարածությունը, որի շնորհիվ ընկալվում է պահի երկիմաստությունն ու դու՝ առանց որևէ հնարավոր պատասխանի, ու նա՝ անցնելով չհայտնված ու մտնելով այդ սառցապատ փողոցը: Ու գուցե այդ պահին էր, որ հասկացար նրա արդեն քեզ ծանոթ բացակայության մեջ առկայծող ներկայությունից, որ

>>>

erevanum


October 23, 2009

husher catholic mayrapetneri dprotsits

Kanach dzarer, bardzr ujegh
Bordzum em kakhvel
Kotrvum e jyughe
Enknum em otar tserqeri mech

Djgoh nayum em
Chkan yerchanik demqer
Chkan jbitner

Achqers bakum em u harmarvum
Quyr Marseline assum er’
“Yerekhaner gotseq tser achgere
khore shunch gasheq
u krkneq
3 angam ‘hayr mer vor yerkins es’
5 angam ‘voghchuyn qez mariam’


Achqers kisat patsum em
Nayvadzqe chem Sirum
Bayts chem asum
Mtadzum em ardyoq inqe giti inch e anum

“djokhq kerdas aghchigs, dznoghnerit het”

‘Surp, surp”-e lsvum hervits
Mariami artsani hetevits gaylum enq
Sharan sharan
Spitak shorerov
Dzaghiknere enknum en tserqerits-s

Quyr Marselin-e misht asum er
“hankardz chdpnaq tser ‘panine’
nuynisk logtsadz aten, zgush egheq
gesh e shat gesh e
yerp biti lvaq tser ayt ‘pane’
bztik lat me karneq u klvaq
tserqernit chtpna hankardz”

Hayr mer vor yerkins es
Khndrum em chugharkes indz djokhq
Ayt ‘pani’ patjarov.

շարունակելի







October 22, 2009

clit

video

October 21, 2009

Les photos

Setting up the day before




The day of (notice the big basket of popcorn)


October 20, 2009

"What Is To Take Place": The Contemporary Art Affair by WOW 'Took Place'

[reported from tert.am]

"What is to take place" was a contemporary art affair organized by the Women-Oriented Women's Collective which took place on Sunday, October 18 at Zarubyan 34 in Yerevan.


The event included members of the collective as well as invited artists and featured video and performance works, as well as photo series, a collection of drawings, book art, and stencil art. The event took place in the outside garden where a number of tables and chairs had been arranged in small groupings. One could imagine that instead of a contemporary art event, they were meeting friends at a local cafe. The sun was shining (the weather unusually warm for an early October evening), and the atmosphere was relaxed.


The organizers had prepared large quantities of popcorn and coffee, and with a little bit of salt (for the popcorn) and a little bit of sugar (for the coffee), the event began. Attendees were invited to visit various "stations" where a number of laptops had been set up to display the artists' works. There was a video by Lusine Talalyan loosely based on a survey on homosexuality called "Don't Be Silent," a video by Lusine Vayachyan reading her emotionally moving text, a music video edited by Arpi Adamyan which featured music by Tsomak (who had created a song based on Violet Grigoryan's poem "Tslik," roughly translated to "Cunt" in English).


"What is to take place" also featured Arpi Adamyan's graphic art, outlines of friends and acquaintances in various everyday gatherings; a photo series by Adrineh Der-Boghossian, simply titled "Her, sleeping"; and stencil art work and stickers by Tsomak ("Smash patriarchy") . Invited artists included Eka Ketsbaia, an artist from Georgia who presented her book art: a sequence of about 300 small format ink on paper drawings; and Arax Nerkararyan distributed slips of paper with her text on it.

Lucine Talalyan also presented an album of her photo series "Arzni Retreat." Prior to the event, Angela Harutyunyan curated the collective's work in cyberspace and placed it on the blog; one of the laptops at the event had the page up so attendees could read Angela's curated work.


After attendees had an opportunity to view the work, the performance began. Lara Aharonian, Lusine Chergeshtyan, Adrineh Der-Boghossian, Lusine Talalyan and Arpi Adamyan read a piece of work that was comprised of various conversations they have had on various themes (the full text, in Armenian, can be viewed on the Queering Yerevan blog). Interspersed with the text were lines from Lara Aharonian's poem Hoqnel em ("I am tired") and excerpts from Zarubyani Kanayk ("The Women of Zarubyan"), a piece by WOW collective member Shushan Avagyan, who was not in attendance. (Upon Shushan's request, her work was read by Gago).


The authors of the various works were not identified and no descriptions of the works were presented. This was intentional. Furthermore, the group did not receive any financial support in organizing the event; they did, however, receive support from the Women's Resource Center in Armenia by way of providing the space for the event.

Queering Yerevan is a collaborative project of Armenian queer artists, writers and curators to be realized within the framework of the WOW (Women-Oriented Women) collective.

October 19, 2009

տեղի ունենալիս | what is taking place at zarubyan 34








(photo by lara aharonian)

WHAT IS} TO TAKE PLACE
october 18, 2009

(5 - ado, 4 - lusya, 3 - lara, 2 - luso, 1 - arpi)

1 - հլը չունեմ.. փորձնական ա:

2 - Hoqnel em petakan hamalsarani, gratarani shenqi mech koghq koghqi kanqnadz

5 - yes hima hyuri achkov em nayum

3 - Ինչից խոսանք - փող աշխատել, ինստիտուցիաներից, կոնտրոլ…

4 - ինչի ես ասում էն, ինչ քեզնից լավ գիտեմ

5 - Hoqnel em mianman hayatsqnerits

4 - du ches kara hyuri achqov nayes

3 - որ պատրաստ լինես, այսինքն ծանր ա լինելու… ես ձեր պես չեմ ու արդեն գիտեմ,

1 - պետք ա բանկ թալանել:

3 - [mi hat el angleren chanenq plakat?]

5 - Hoqnel em dalannerits u heteve taqnvadz keghtot tarazqnerits

2 - անցել եմ

1 - ումից ես ուզում ինձ պաշտպանես

4 - anhoqi tghamardu demqerits garatsadz tupikneri vra

2 - Hoqnel em anendhat teghs bntrelu ampokhi mech

5 - karam

1 - ինձ թվում ա պետք ա բանկ թալանել…

4 - indz aktiv baner en hetakrkrum, eghogh, erotik, grgrogh, subjektiv

1 - [what is} about to take place -- myusnere karogh a aveli lav variant gtnen?? inch ek asum --]

4 - Demqt lav makur dzalum em, taq arduqov ughighatsnum em

3 - որ բանկը:

1 - U dnum em mi anhayt daraki mech u bakum em vor el chjpta

2 - ինքդ քեզնից, հույս ունեմ… գնա հայաստանից

4 - uremn textd aveli erotik sarqi

3 - [mi hat tarberak el es em arajarkum. -- the event to be :)))]

5 - սաղ միանգամից… մի օրում... բանկերը թալանենք, սաղ փողերը վառենք… ձրի կապրենք:

3 - կանացի մարմինը շատ եմ սիրում, հիանում եմ, բայց չեմ կարա կպնեմ, կզզվեմ

4 - Qo jpite indz khanqarum e u hishatsnum vor kareli e urakh linel

5 - մի հատ ձև կար տնտեսությունը պայթացնելու... եթե մի երկրի ժողովուրդը միանգամից բոլոր փողերը տա պետությանը, էտ երկրի տնտեսությունը կպայթի…

2 - Yes hoqnel em u chem uzum urakh linel

1 - che, hima xosks teghi unenalikits a, kolektiv akti mej, voch te im andznakan gortsi, hima xosum em kolektiv dzainits, u ed performanse hents da a, vorovhetev xoski heghinaknere, nuyne chen inch vor xosoghnere, anhatakane jnjvum a

3 - ինչ դու չես հասկանում

4 - հա բայց էտ մարդիկ չեն մեռնում դրանից:

3 - Tserqert ktrtum em poqr garakusineri veradzum u pchum em odi mech minchev

2 - չէ դե էտ հեղափոխական բան եմ ասում… եթե օրինակ հարաբերությունները փոխեն, ասենք աճացնում են մի բան, փոխանակում ուրիշի հետ, փողը արանքից դուրս են հանում:

5 - es portsum em hayatsqs taqtsnel ays senyaki hayatsqnerits

4 - koren Shushii mshushi mech

1 - [isk yete espes? what will take place at zarubyan 34. ed "event" bare ("depq", "mijotsarum" kam "iradartsutyun") shat nkaragrogh a u inch vor tegh teladrogh (inchpes nayev tsanrakshir -- kapum a "tsutsahandesi" kam "araroghutyan" het u gutse nuynisk travmayi gaghapari het a harabervum).

2 - շեղվածությունը ինձ հետաքրքիր ա

4 - baits du inqd misht asel es, vor patverov ches karogh grel

5 - էլի անգործները կմեռնեն էտ վախտ, ինչ պիտի փոխանակեն… էտ էլ ձև չեր .. .

3 - nranq shoyetsin arqilvadz taradzqner qo u im michev kayatsadz menakudyan mech

2 - դե արվեստի գործ էսօր ոչ մեկի պետք չի, դրա համար դրա դիմաց ոչ մեկը էսօր ոչինչ չի տա...

1 - բայց պետք չի, կհուսահատվես ավելի շատ, քան ինձ ճնշում, քեզ ա զզվելի: … : ուզում ես բացակայեմ

4 - "teghi unenaliqe" xaghum a hents teghi het -- klini tegh te che (seghani shurj orinak nstelu hamar)?

2 - erotiks

5 - Hoqnel em et menakutyunits u ayt tserqerits vor khaktum en im amayudyune

4 - որ տանենք ձրի նվեր տանք, հեսա ձրի նվիրում են, ոչմեկին պետք չի:

3 - Votert varum em, u hôte « incense»i nman voqevorum e hoqis

1 - կալենցի էտ գիրքը վերջացրեցի, կարդացի:

2 - Vorov tranq haladzum en indz amentegh

1 - miayn du es ushadrutyuns gravum

5 - լավն էր:

4 - ես բացակայեմ

1 - U yes zzvum em trants nerkayudyunits

2 - լավը որն ա, ահագին հետաքրքիր բաներ կար մեջը:

3 - Qo shnchits vor anhangist portsum e hetevits vayrakoren hartsakvi

2 - eli ahavor trjvelu em

4 - շատ էր սիրում մարդուն:

1 - kam teghi kunena te voch (kani vor bolore zbaghvats en u zhamanak chunen handipelu, galu)?

5 - քո համար, ոչ իմ, որ քեզ հասկանան

2 - Hoqnel em tkhur demqerits, semushka vajaroghnerits, lavashits u panirits

3 - hani . . kamats bayts . . voch miangamits

1 - շատ էր սիրում, բայց ահավոր շատ ատում էր: ինքը տենց առանձնացրել էր իրա համար ես իմ ինչ էր մարդը, որը սաղ կյանք իրան ճնշել ա, դավաճանել ա, վիրավորել ա, կիսած ա, մեջտեղից գիծա քաշած, ու չի խառնում

2 - uzum em chokem demd, ktoghnes? achkerid mej nayelov ijnem nerkev

4 - դու ում համար ես բացակայում, ում համար ես թաքնվում

5 - Hoqnel em H1 herustaenkerudyan haghordavarits vor anenthat jpitov assum e vor

3 - ոնց ա դիտարկել:

2 - vaghe antsrev e linelu hanrapedutyunum

5 - կա էդ ուրիշ կինը իրա կյանքում ու ես դա գիտեմ

1 - uzum em

3 - տենց, հանճար, որ առանց կրթություն ունենալու զգացել ա գույնը, գիծը, իրա համար իսկական արվեստագետը զգալու, բնազդների վրա…

4 - Arnandamt pokum em, atamnerovs u kakhum em hanrapedutyan hraparakum arevi tak, mi qani or, dzirani u salori het, minchev darna pokr chir u tanem vajarem

1 - դե մեջը ինչ, ինչա շահել իրա կյանքից:

1 - "unenaliq" -- galiq, spasvats, spaseliq -- aparnii -- gutse ankatar. ed teghe / taratsqe karevor a -- vor ed bare lini –

3 - putsikd

2 - ով:

4 - ասա ինձ ինչ ես դու ուզում

5 - բայց հասկանում ես դրա համար թող ավել վճարեն, եթե ավել վճարն կարող ա մնաս էլ:

1 - երեկ մտածում էի, ինչպիսի աղջկա կհավանեի, եթե տղա լինեի

4 - agah lpstem kez

3 - kiloyov shat danq prospecti shukayi krpaknerits mekun, abshadz jpitov touristnerine.

2 - դե չէ, պիտի մնամ որովհետև…էս ինչ ա…

5 - vor "xaghum eink" chuzelu xaghe u ed chuzelu xaghi mej

1 - verjapes trvetsir indz

4 - Hoqnel em sev sur koshiknerits

3 - դիկտաֆոն:

5 - ու

1 - Hoqnel em khachapuriyits mi dzvov, jinkelov hatsits 5 tarper kanachinerov

2 - մյուս անգամ զարուբյանում կհավաքվենք…հա բա գործտ…իրանք մինչև յոթն են ընդեղ..

3 - gjvum em putsikid mej mtnelu hamar

5 - հանկարծ հասկացա, որ երբեք չէի ուզի, վախեցա, որ տղամարդու պես սահմանափակ կմտածեի

1 - Hoqnel em janaparhits 6 jamanots vor indz hastsnum e mi kerp shushi

4 - տարբեր թեմաներ վերցնենք մեզ հետաքրքրող, քննարկենք…

3 - Hoqnel em diguine clarayits vor indz kanchum e « lgti artasahmantsi »

5 - ինչի՞ չես զանգում իրան

2 - sents chem uzel voch meki vonts vor kez em hima uzum

1 - իմ համար հարազատը լեզվի հարցն ա.. օրինակ ֆիլմեր նայելուց ռուսերենն ա…

4 - նենց ֆիլմ կարա լինի, որ համ դու տեսած լինես, համ ես, լեզվի հարցը տենց չլինի, օրինակ "եթե պատերը խոսեին"…

1 - gravem marmind, hapshtakem, hoshotem, trvi indz, vonts vor voch mekin ches trvel

5 - Akanchnert ktsum em

4 - hegheghum em ko poghotsneri deme, galis em ltsvum

3 - ինձ հարցնում եմ, ինչու

2 - uzum em chargelem indz chargelem indz sirel u zgal qez

5 - հարաբերություններ, ընդհանրապես հարաբերություններ:

4 - Tnum em conche yughi mech u lav jaritum em

3 - մասնակիցների:

1 - tnqam vor asem vor sirum em qez

2 - թաց մի տեղ, որ խոնավ մի բան աճում ա

1 - Mazert ktrtum em, talis em Yughaperine vor trantsov karkti ira ojiti sirun shorere

4 - ընդհանրապես, կարա լինի տարբեր, բայց ասենք մարդկանց մեջ,…

3 - place. tegh-a-hanvats, tegh-a-vorvel, vor-tegh?, (s)tegh(tsel) pahi mej u ed pahin –

5 - hotid hamar gjvum em

3 - իսկ ես հայելու մեջ նայել վախենում եմ

1 - մի հատ սկզբնակետ տուր, օրինակ որ ստեղ ես դրա հետ ա կապված, որ ուզում ես հարաբերությունների մասին խոսաս… հայաստան գալուտ հետա կապված, թե…

5 - Achqert khlum em yeghunqnerovs

2 - չէ, վաբշե, ավելի շուտ համ երկու հոգու հարաբերությունները… էս վերջերս լուրերի մեջ էի կարդացել հայաստանի թուրքիայի սահմանները բացելու հետ

4 - u menak qez nayelu hamar en

3 - bajanum em im entir hyurerine vor uten,

1 - chgitem -- "teghi unenaliqe" kartses hents ira mej krum a kataroghakane -- ain inch "depqe" (event) chi karogh anel (vorovhetev depqe arden sahmanvel a bazum angamner) -- isk "teghi unenaliqe" (an)teghi teghn a -- hents inke, u menak teghum haytni kdarna, kparzvi bolori hamar, bolor masnakitsneri -- ovqer vor klinen teghum -- ayd ore ayd zhamin -- ]

4 - հանկարծ, աչքերը բարձրացնում ա, ու բառերս չհասկացվում ա, ու, որ կտոցը պիտի հնչի

2 - sirelis

5 - ասենք մեր հետ հարաբերությունները:

2 - hianan u anenthat khul mnan qo pahanchnerine grehik u antaneli

1 - հա մեր հետ: մեր կոլեկտիվից շատերը ստեղ չեն, թվային շփումներ…

4 - Tjvjiki het yepum em u tnum em sirun apseyi mech

5 - [es vonts vor hay-turqakan sahmani batsman patmutyune lini :)))))) meke mekin nuyn patmutyunn a]

3 - էս պահը շատ եմ սիրում իրա, համ ամեն ինչ ավարտվել ա, բայց ինքը թռվռում ա ոնց որ ոգևորությունը տանում ա

1 - inchu siruhis

2 - կարելի ա խոսալ մեր առաջին հանդիպման մասին, որ եկաք…

4 - Hoqnel em

5 - [iharke arajini depqum lav kliner vor ayn teghi chunenar, isk 18ine tsankali a u spasvats]

1 - հա հետո մի տարի հետո ինչ փոխվեց…

2 - im mot tsankutyuny kheghdum er

3 - U yes hangist heranum em jpitov, tserqeris mech khladz ptuknert, miak hishatake qo antsiali.

4 - կոֆե մի հատ էլ

1 - [aha mek yevs tarberak -- the happening place -- ]

3 - isk yes kez em nayum, hayatsqov hoshotum

2 - օրինակ կարող եմ նկատել, որ մարդիկ շատ հանգիստ են իրար հետ

5 - Du el chkas

4 - ahavor "lazy" hayatskov, bavararvats,hamburelov

1 - այստեղի հետ կապված:

2 - Hoqnel em vor du indz ches haskanum u yes qez chem karoghanum patmem

3 - հա, արժի,

5 - prum em dimatsd jpits,vor erbemn sahmanner kartses chuni

4 - հա:

1 - anhangist em yerevani hamar, vor chi lsum mardkants zarkerakin u anum a en inch vor arevmtyan kaghakakanutyunn a teladrum

5 - կոլեկտիվը շատ լավն ա… հաճելի ա էտ առումով...

1 - Hoqnel em vor yes mi tegh em vor goyudyun el chuni

3 - ստեղ:

4 - u batsem shoyelov

2 - հա ստեղ...

5 - Im hoqnudyunits

3 - urish ban inqy cher el anelu, piti urish meke lini vor shans lini popokhutyunneri

4 - էս մասը չեմ սիրում, շատ մենակ ա

2 - uzum em putsikid

1 - հա ու շաբաթը քառասուն ժամից ավել չեն աշխատում:

3 - Mi qanise tkhrum en tranov

5 - իսկ ստեղ ինչքան են ժամերը:

1 - u tulanas hets

4 - [indz tvum e ete toghnenk - what is about to happen - shat aveli lav e. i verjo erb heto el xosenk es depqi masin, misht spasum u aknkaliq ka, nuynisk ete antsyalum e eghel.]

2 - Mi qanise urakhanum

3 - uremn yerkar enk spaselu, isk minch aid inchkan huys, inchkan sirt a kotrelu

4 - ես էլ, բայց մենակություն էս տարիքում լինում ա, եթե չունես երեխաներ ու ընտանիք

1 - հիսունից շատ ա գալի:

3 - u heto, u heto sirts handznetsi qez

2 - ու նույնիսկ ընդմիջում չենք անում, մի ժամ էլ ազատ չունենք:

3 - tarper poghotsnerum

1 - ed pahn a, ka ed pahy

5 - գիտես ստեղ տենց ա, ինչքան սովորացնես իրանց, որ կարաս մնաս, վաղը մյուս օր կասեն էլի մնա… թվալու ա որ սովորական ա, որ մնում ես:

2 - esor nkatel em vor es’ tanel’ bary shat em ogtagortsum

1 - Hyurasirum tumanyani shawermayi hajakhortnerine vor el chtesnes en inch vor chem uzetsel vor tesnes

4 - կարաս դեռ ունենալ

3 - qo sirty esor kotrel a, ha siruhis?

2 - inch emotsiayi vra a ashkhatum ed huzmunqy

5 - ասա անպայման:

2 - Hoqnel em hagusts keghtotogh ponchikits, atamis kpnogh irisits

1 - հա, կա տենց բան:

5 - uremn sirelis ari mez tani

4 - էլի լավա, տալիս են:

3 - Hoqnel em Cafenerits irants mianmna utesteghenerov

2 - շուռ եմ տալիս

1 - che yes iran chei spasum

5 - հա, տենց էլ uto-ն եղավ, բայց մեկ ա, պետք ա զգույշ լինես, որովհետև էլի քեզանից ա գնում: հետո էս երկրում մի քիչ ուրիշ բան պետք ա անել, ասենք արվեստագետը սաղ կյանք աշխատում ա, ստեղծագործում ա, էտ աշխատանք ա, բայց չի վարձատրվում

2 - jrjerd hosen mashkis vra

1 - մամաներն էլ են աշխատում սաղ կյանք, ու չեն վճարվում:

4 - Hoqnel em anenthat mtadzelu spyurqi lezvov, khoselu hayerenov u grelu franserenov

3 - հա, ճիշտ ա:

2 - de trtsra

1 - տնային տնտեսուհիներին էլ պետք ա ստաժ տալ:

5 - չոլկատ երկարել ա

4 - tarorinak ogh . . asa vor yes em qo miake

3 - նայեմ ինչ կա:…: էդ պահին կարաս ապշես, կարաս քարանաս, ս ս ս, սրանք էդ չեն, բայց օր օրի նիհարում եմ ու ավելի գրավիչ, ամեն հարց տալիս ուզում եմ հայացքը բռնեմ, բայց հեռուստացույցին ա նայում, լավ պատմի քո մասին

1 - ari mots hapshtak ogh

2 - այսինքն արվեստագետը ու տնային տնտեսուհին նույն կարգավիճակում են

4 - էտ դուք էիք դրել "լեսբուհիները դեմ են ցեղասպանությանը" հոդվածը:

3 - u yerbeq ches davachani indz urish ogheri het

5 - Իսկ ինչ էին թեմաները որ քննարկեցիք?

3 - ամեն ինչ շատ լավ ա

1 - մի հատ էլ հոդված գրեք "հետերոները դեմ են"

4 - մեջբերումներ անենք

2 - ոնց ա լավ

4 - shrtunkners

3 - օկեյ ու այգիում էր չէ տենց բաց բացօթյա

5 - իհարկե, ինձ ընդհանրապես դուր չեկավ, իհարկե անգլերեն չթարգմանեցինք, արդեն ագլերենից էին վերցրել:

5 - ha janiks xostanum em, urishi ogher chem ha(g)ni u chem ha(g)ni nents vor irank el dranits grgrven u dranits heto nents lini vor ed oghere ha(g)nelov yes el grgrvem nents vonts vor ko het em grgrvum

4 - հա լավ օկեյ ներսը կամ դուրսը

2 - prvi dimatss

1 - հա, ասում ա դու չգիտես դու որտեղ ես գտնվում, մարդիկ տենց բաներով են հետաքրքրվում: հա բայց ես չեմ կարծում, որ մենք սենսացիոն լուրեր ենք հաղորդում:

2 - ինչ օր է էտ տասերեքը

1 - u uzum em qez marmnid amen mi hatvatsov

4 - եթե ես չխոսամ ամեն ինչ լավ ա: իմ մոտ ամեն ինչ լավ ա, քեզ պատմում եմ իմ հրաշք տեսարանից, ինձ ասում ես - կքարկոծեն

3 - բայց տեքստին համապատասխան էր վերնագիրը:

5 - arden khaskananq inch a hesa linelu

1 - դրա համարել էտ ամենաշատ կարդացածն էր, պատկերի վրա էր… ես էլ, կարդացի

2 - վերնագիրը շատ ա ազդում…

4 - erkusitss er

5 - ըտենց էլի… հետո էտ մերկ նկարը տեսա, ու իրանց ռեյտինգը իմ քո հաշվին հելավ…

3 - du es menak

4 - բայց ինձ էն օրը մեկը ասեց, որ իրավունք չունեն առանց վարձատրելու երկու շաբաթ հա՚ աշխատացնեն…

2 - hima ed pahn a

1 - հա օկեյ կարելի է պլակատը սարքելուց էլ շատ ինֆորմացիա չդնել ու թողնել սենց, կարող ա վերջի մոմենտին ինչ-որ բաներ փոփոխվի ավելանա պակասի չգիտեմ

5 - ինչ բանով:

4 - տեղեկությունները տարբեր տեղեր են տանում

October 18, 2009

ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔԻՑ ԱՌԱՋ ԵՒ ՀԵՏՈ

Ներգավվածություն ու հիշողություն––ինչպե՞ս ներգրավել ներկան պատմական ընթացքի մեջ։ Ինչպե՞ս պատմականացնել՝ առանց սառեցնելու ու արխիվացնելու։ Ինչպե՞ս պատմել՝ առանց շարադրելու։ Երկու ժամ ժամանակ ունեմ ներգրավելու queeringyerevan-ի տեղագրությունն ու առանձին գործեր՝ հյուսելու նոր պատմություն, որը չի դավաճանի «Տեղի Ունենալիքին»։ Որոշակի սուբյեկտիվ (դիտավորյալ առաջադրած ժամանակային) ու օբյեկտիվ (տարածքային–աշխարհագրական հեռավորություն, «բլոգի պատեր») սահմանափակումներ գործադրելով՝ փորձում եմ համադրել ձայներ, պատառիկներ, ծվեններ՝ մասնակից լինելու միտումով։

Խոսիր ինձ հետ։ Պատմիր ինձ, ես կլսեմ ու կարհամարհեմ, ես կլսեմ ու կվերապատմեմ
։



կռվարար, անհաշտ շուշանը դաշտի`
որ կյանքում երբեք չէր սիրել մեկին
,
իր խռովահույզ սրտում միշտ վշտի

մրրիկն էր կրել անձայն անմեկին:



կռվարար, անհաշտ շուշանը դաշտի`
որ կյանքում երբեք չէր սիրել մեկին
,
իր խռովահույզ սրտում միշտ վշտի

մրրիկն էր կրել անձայն անմեկին:

Վերանայում եմ, վերամշակում, վերախմբագրում, վերաբերվում...ինչպես մոնտաժող, ինչպես DJ, կոլաժիստ... mix, remix, recycle... recycle bin, garbage can of history...

Բայց . . . բայց . . .
1. "Մաման ու Ես" ––Լուսինեն ասում է, որ փոխում է ազգանունը, իսկ ես մտածում եմ՝ ու՞մ է պետք ազգանունը, լուսանկարը բավական է։ Ազգանունը նույնացման հենց այն եզակի մեխանիզմն է, որ ապանույնացման հնարավորություն չի պարունակում։ Ո՞վ է Լուսինեն՝ Թալալյանը, Դավիդյանը, նկարի միջի երեխա՞ն, թե՞ ճանապարհաբաժանի մեջ տեղավորված ու անսահմանորեն երկատված մարմինը։ Մայրը նայում է ֆոտոխցիկին, իսկ արդեն Լուսինե դարձած երեխայի հայացքը խուսափում է օբյեկտիվի հետ բախվելու բռնությունից, ապագա պատկերի հետ նույնացումից։ Սա այն է, ինչ հավանաբար կարելի է անվանել սուբյեկտի ավելցուկ, այն մնացորդը, որ լպրծուն է, որ այնքան սուբյեկտ է, որ նույնիսկ սուբյեկտ էլ չէ։
Էսպես որ շարունակվի, ամբողջ բլոգը կվերագրեմ -- մի կույս, մի մաքուր, մի սուրբ տեղ չի մնա։ Երևի պետք է ընտրություն անել։

Me and mom

Me and մաման

Es u maman

«Սպասիր, սպասիր,—1990-ականներին գրքերն այվում էին այլ հմտությամբ, վառվում էին տխրաշուք մի այլ լռությամբ, այնպիսի լռություն որն անծանոթ էր մեզ, ու ոմանք ակնկալում էին տեսնել միևնույն կարմրավուն լեզուները, շնչել միևնույն ծուխը որ համբարձվում էր տպված էջերից, զգալ այն նույն ջերմությունը որ տարածվում էր 1966-ի այրվող այգեստաններից: Բայց գրքերը երբեք նույն ձևով չեն այրվում, սպասիր, սպասիր,—այս դեպքում ինչու է անհրաժեշտ կրկնությունը, և ինչ է այն բացահայտում:»

Ցավոք անհնար է բլոգն այրել, կարելի է այն միայն վերացնել՝ առանց այրման փորձառության...էս դարում նույնիսկ պիրոմանյակ չես կարող լինել, քեզնից խլել են նույնիսկ ոչնչացման փորձառությունը, ընթացքին ականատես լինելու հաճույքը։
-- 30-րդ րոպեին կարծես ինքնագլուխ պրոյեկտս սկսում է թեմատիկ առանցք գտնել՝ հայացքի բռնություն, հայացքից խուսափում, հայացքների խիազմիկ հանդիպում ու խուսանավում բլոգի թափանցիկ պատերի ներսում։ Տեսնես բլոգի պատերը կայրվե՞ն, սեյսմակայու՞ն են, երկրաշարժի ու ջրհեղեղի կդիմանա՞ն, Արմագեդոնին ու վախճանաբանական ուրիշ առասպելների կդիմակայե՞ն։


"չգիտես արդյոք նկարի կերպարն է (հեղինակը) գտնվում ակվարիումի ներսում ու դիպչում իր սահմաններին, թե դու ես ներսում ու նա` (ուրիշը) հպվում քո սահմաններին . . թե դու ինքդ վերածվում ես դառնում ես այդ սահմանը ու հպվում ինքդ քեզ հետ: չգիտեմ . . հզոր է --"
--- break - Ericn asum e` gnank marojni arnenk, isk es marojni chem sirum...բայց երևի մի 10 րոպեով որ դուրս գամ, էս մոծակները դադարեն կծել... բայց մյուս կողմից էլ՝ կխախտեմ իմ իսկ դրած սահմանափակումները, բայց ինչպես ասում են՝ մաքուր ստեղծագործությունը լիբերալ–բուրժուական, մարքսիստ–պոզիտիվիստական առասպել է։ Որեմն պաղպաղակը հակաբուրժուական քաղցրավենիք է։
Խոսիր ինձ հետ։ Պատմիր ինձ, ես կլսեմ ու կարհամարհեմ, ես կլսեմ ու կվերապատմեմ։

45-rd rope - GOLLL!!!!

Մոռացա նշել, որ այլ սահմանափակումներ էլ եմ դրել՝ չնշել Վահանին, չխոսել Գալիս եմ Մոտդ, Որ Հետդ Չլինեմ–ից (լսել ես՝ էս Երևանում վերջին քֆուրն է դարձել), անպայման հիշել ու արժանին մատուցել Շուշանիկ Կուրղինյանին, գտնել Որտեղի տեղը`


2. բայց Լուսինեն ու Արփին չեն թողնում, որ բաժանման ու մերձեցման դիալեկտիկան մոռանամ։





















Մինչև ժամը լրանալը՝ մնաց հիշենք Շուշանիկ Կուրղինյանին։

5 comments:



Մյուս կողմից.... Պետք է նկատի ունենալ, որ ոչ միայն մոռանալն է գաղափարաբանությամբ ծանրաբեռնված գործընթաց, այլ նաև հիշելը – ֆեմինիստական ռեվիզիոնիզմը նույնպես գաղափարաբանություն է, ու պետք է սա նկատի ունենանք, եթե ուզում ենք հիշել։ Նաև պետք է նկատի ունենալ, որ հիշողության ինստիտուցիոնալացումը, ռիտուլացումը (ինչպես արձան, շիրմաքար կառուցելը, գերեզման այցելելը, մոմ վառելը) նախ և առաջ մոռացության նախապայման է։ Երբ տուրք ես մատուցում նյութականացած հիշողությանը կամ դրա նշանին, ապա առաջին հերթին մաքրում ես ինքդ քո խիղճը անցյալի առջև, իսկ մաքուր խիղճ ունենալը նշանակում է մոռանալ...

Shushan A. said...

համամիտ եմ. "զարուբյանի կանայք" վեպը ահա այսպես պիտի ավարտվեր. երեք հոգի ուզում են գիշերով տեղահանել կուրղինյանի տապանաքարն ու փտած դագաղը և տեղափոխել պանթեոնի ցանկապատների միջով` ներս (քանի որ այդ երեքը հենց նույն իդեալոգիայի կառույցներն են (համարելով որ ներսում գտնվելը ավելի իմաստալից է ու գնահատելի) ու չեն հասկանում կամ չեն պատկերացնում որ գերեզմանոցային տարածքն ու պանթեոնի հասկացությունը նույնպես ինչ-որ իդեալոգիայի կառույց է ու ինքն իրենից իրոք որ ճշմարտություն կամ իրականություն չի ներկայացնում) և ահա երբ նրանք գողեգող մոտենում են կուրղինյանի արձանին, իրենց ընկերներից մի քանիսը պարզվում է որ արդեն այնտեղ են և գինի են խմում որ ուժ հավաքեն գերեզմանը փորելու նպատակով. սիրային վիճաբանություն է տեղի ունենում. կամ թե ինչ-որ մեկը, արբած, սկսում է բարձրաձայն արտասանել կուրղինյանից տողեր ու պանթեոնի պահակը -- չգիտեմ երևի ձեռքին մի մեծ դուբինկայով -- գալիս է և վերջ տալիս գինարբուքին . . կամ էլ այսպես. սկսում են գերեզմանը փորել ու հայտնաբերում որ ոչ մի դագաղ էլ չկա, քանի որ կուրղինյանի զավակները չէին համաձայնվել որ նրան թաղեն ինչ-որ այգում, իր ընտանեկան գերեզմանոցից դուրս . . ինչևէ. ամեն դեպքում գործը ձախողվում է քանի որ ինքը գաղափարը` թե ով տեղ ունի պանթեոնի ցանկապատի այս կողմում` ներսում կամ այն կողմում` դրսում, ինքը աբսուրդ գաղափար է, ու այսպիսով` կորցնում է իմաստը . . բայց ավարտին դեռ շատ կա ու այս պահիս վեպը մի քիչ անկանոն ձևով է զարգանում . . ինքս էլ չգիտեմ թե ինչ է լինելու վերջում . .


Super:)))

lusine said...

myus koxmic tarberutyun ka uxaki moranalu u gorcoxutyan mej vory tanum e moracutyan vorovhetev amen artasanvac bar kam grvac teqst, patker nuynper moracutyan akt e.

Lara A. said...

payts ardyoq petq e iran teghapokhel myus koghm?
"how different it is to read from her perspective
how hard sometimes, it’s true
but the view from the front of her house
is an expansive field of marigolds
the photographs of our stories
form a path we can follow
but don’t forget to leave new ones behind
because the memories you came from
were the first gifts you ever received."
3. Հայացքի խզում––

Լուսանկարը հրաժարվում է պատմության ճշմարտությունն ասելուց, իսկ Լուսինեն ներկան տեղափոխում է անցյալի մեջ։ Ի վերջո, պրակտիկայով արված վերջին ֆոտոներն ինձ ստիպեցին մտածել, որ մենք յուրաքանչյուր ժամանակաշրջան պատկերացնում ենք իր ներկայացուցչությամբ, իսկ ավելի ճիշտ՝ իր ֆակտուրայով։ Ի դեպ, ֆակտուրա ասելով նկատի ունեմ ռուս կոնստրուկտիվիստների ընկալումը. ֆակտուրան ոչ թե նյութի սուբյեկտիվ ընկալումն է, այլ օբյեկտիվ, ներքին որակը։ Հիմա գնա ու գտի պատմության օբյեկտիվ, ներքին որակը։ Ինչևէ, էս ֆոտոները ներկան սառեցնում են 50-ականների մեջ... իսկ կարո՞ղ է ներկան 50-ականներից առաջ է եղել։ Երկու լուսանկար՝ մեկը Լուսինեն է նկարել 2009-ին PRAKTIKA-ով, իսկ մյուսի հեղինակն անհայտ է, ժամանակն անհայտ է, դիտավորությունն անհայտ է... (Lomo Lyubitel')
 

Էսքանը հասցրեցի... եկեք ավելացնենք, մեկնաբանենք, խմբագրենք, հա՞։