---
(այս հարցազրույցը տվել էի lragir.am–ին բայց չդրեցին ասելով որ թեմայից շեղվել եմ ու մեկ էլ միասեռական բառի համար:)
---
- Ձեր կարծիքով, ի°նչ է իշխանությունը, և որո°նք են նրա ձևավորման մեխանիզմները և գործառույթները:
Ճիշտն ասած, ինձ առհասարակ չի հետաքրքրում իշխանություն երևույթը, իսկ մեր իշխանությունն ընդհանրապես չի հետաքրքրում: Եվ ինձ թվում է` այնպես պետք է անել, որ իշխանություններն իրենք հետաքրքվեն մեզանով: Այսպիսի մի կարծիք կա, որ իշխանությունները շատ լավ գիտեն մեզ, մենք պետք է իմանանք իրենց և կարողանանք մեր հարցերը բարձրացնել և լուծել: Բայց ինձ թվում է` իրենց պետք չի իմանալ, իրենք շատ պարզ և տգետ իշխանություն են, ու ամենակարևորն այն է, որ պայքարելու, ինչ-որ բանի հասնելու օրենսդրական դաշտում էլ մենք չենք կարող ոչ մի բան անել, որովհետև մեր օրենքներն էլ այնքան լավը չեն: Ասում են` իբր մեր Սահմանադրությունը լավն է, բայց իրականում լավը չի, և դրա համար Սահմանադրության մեջ ամրագրված օրենքներն էլ չեն գործում:
Մենք գիտենք, որ հիմնականում մեզանում օրենքներ ստեղծողները տղամարդիկ են, բնականաբար, այդ օրենքներն էլ իրենց համար են լավը և իրենց են ձեռնտու:
իմ ընկերները պայքարում են օրենսդրական դաշտում բայց առայժմ կարծես թե ամեն ինչ նույն է բայց վստահ եմ, որ դա նույնպես կտա իր արդյունքները, ես ավելի պատկերացնում եմ փոքրիկ “բոմբիկների” նման բաներ անել, որ հասարակությունն էլ, իշխանությունն էլ տեսնի, որ կան մարդիկ, որոնք պայքարում են, պայքարում են հանուն ինչ-որ բանի, հանուն ազատությունների: Կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է բարձրացնել, քանի որ դրանց մասին քիչ են խոսում: Այսօր մեզանում ստացվել է այնպես, որ մարդիկ վախենում են խոսել, և վախի մթնոլորտը գործում է և’ ընտրությունների ժամանակ, և’ նաև դրանից հետո առօրյայում: Ասում են չէ` գնա ընտրության, ընտրի ում ուզում ես, բայց մի ասա բարձրաձայն: Դա հենց խոսում է այն մասին, որ վախ կա ազատ խոսքի հանդեպ: Կարծում եմ` մեր երկրում փոփոխություններ պետք է լինեն, դրանք անհրաժեշտ են, և մեր երկրում ինչ փոփոխություններ էլ լինեն, միայն պետք է լինեն կանանց շնորհիվ, որովհետև այսօր իրենք են ամենաճնշվածը: Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, ապա ինձ թվում է իշխանություններ չպետք է լինեն: Բոլորը պետք է հրաժարվեն իրենց ունեցած իշխանությունից: Այդ դեպքում ավելի հեշտ կլուծվեն հարցերը:
- Խոսեցիք համատարած վախի մթնոլորտի մասին, իսկ ինչպե°ս եք պատկերացնում դրա հաղթահարման ճանապարհը:
Երևի մի բան հաստատ պետք ե իմանանք որ հիմա վաղուց արդեն 37- թիվը չի ու մեր հետադեմ իշխանությունները այդ տխմար մեթոդներով էլ չեն կարող առաջնորդվեն ինչքան էլ երազեն այդ սիստեմի մասին որ հնարավոր է այսօր, մեկա դա չեն կարող կիռառել:
- Իշխանություններ չլինեն, փոխարենը այդ դեպքում ի°նչ պետք է լինի:
Չգիտեմ բայց հաստատ դա կլինի ուրիշ մի աշխարհ:
- Իշխանափոխությամբ արդյո°ք կհասնենք դրան և արդյո°ք Ձեր նշածը վիրտուալ է:
Իշխանությամբ չէ չենք հասնի: Պարզապես պետք չէ սահմանադրական ճանապարհով հասնել դրան, որովհետև տեսնում ենք, որ դա չաշխատող տարբերակ է: Թերևս միակ ելքն ապստամբությունն է, և համոզված եմ, որ ինչ-որ տեղ մեզ անհրաժեշտ է կոպիտ,. բռնի ձևով ապստամբությունն, միայն թե առանց զոհերի: Այս իշխանությունների դեմ պետք է պայքարել միայն այս տաբերակով. Մեր իշխանությունները բռնի իշխանություններ են, իրենք բռնություն են գործադրում, իսկ բռնության դեմ բռնությամբ պետք է պայքարես: իհարկե իմ ասած բռնությունը տարբեր է որովհետև դա արդեն բռնության դեմ բռնություն է:
- Եթե ունենանք կանանց իշխանություն, ի°նչը կփոխվի մեր կյանքում:
Իշխանության դեպքում ոչինչ չի փոխվի որովհետև երբ այսօր ես խոսում եմ կանանց ազատագրման մասին ես խոսում եմ միայն նրանց մասին ինձ չի հետաքրքրում այտեղ տղամարդը ես բացարձակ ցանկություն չունեմ դրա մասին մտածելու:
- Ձեր արվեստո°վ էլ եք պայքարում հանուն կանանց իշխանության:
Եվ ինչպե°ս եք տենսում կանանց իշխանափոխության ճանապարհը:
Ես իմ արվեստում չեմ պայքարում կանանց իշխանության համար իմ արվեստում ես խոսում եմ կնոջ սեռական ինքնության մասին ավելի կոնկրետ միասեռ կնոջ ինքնության մասին հայաստանում:
- Շատերն այն կարծիքին են, որ առաջին հերթին հասարակությանը պետք է փոխել և հետո միայն իշխանությանը:
Մենք շատ մեծ խնդիրներ ունենք հասարակության հետ, մենք հասարակական գիտակցության խնդիր ունենք: Նախևառաջ պետք է յուրաքանչյուրն իր մարմինն առողջացնելուց սկսի, յուրաքանչյուրն իր առողջության մասին հոգ պետք է տանել, որովհետև այսօր չկա որևէ բան, որ չազդի կնոջ առողջության վրա` սկսած սննդից, աշխատանքից որ նա անում է, վերջացրած քաղաքականությամբ: Պետք է սկսել առողջության դերը բարձրացնելուց:
Ինձ թվում է` կանաց իրավունքներից պետք է սկսել ամեն ինչ, երբ կանայք մեր հասարակությունում ձայն ունենան, երբ կանայք կարողանան իրենց խնդիրների մասին խոսել, այդ դեպքում մեր հասրակությունը կփոխվի: Կանայք պետք է ազատագրվեն տղամարդկանց իշխանությունից, կանայք պետք է ակտիվորեն մասնակցեն քաղաքականության մեջ: Շատ կուզեի վերջին ընտրություններում կին քաղաքապետի թեկնածու լիներ և ընտրվեր:
- Բայց կար կին թեկնածու:
Հա°, ես չեմ ճանաչում…Այստեղ պետք է նշեմ, որ թեև մենք ունենք տարբեր մարմիններում աշխատող կանայք, որոնք, ճիշտն ասած, ոչ մի բանով չեն տարբերվում տղամարդկանցից: Իհարկե ես բոլորի մասին չեմ խոսում: ՈՒ երբ խոսում եմ կանանց ազատագրման մասին չեմ ասում որ այն ինչ ունեն տղամարդիկ դա կանայք էլ պետք է ունոնան դրանք անպետք բաներ են հիմնականում որ կանանց պետք չեն ու չարժի դրա համար էներգիա ծախսել:
- Բայց արդյո°ք կարող ենք առանց իշխանության լուծել մեր ներքին և արտաքին խնդիրները:
Այսօրվա իշխանության միջնորդի դերը պետք չէ մեզ: Ի վերջո իշխանությունը պետք է խոսի հասարակության անունից, բայց նա նույնիսկ իր անունից չի կարողանում խոսել:
- 2012-ի ընտրություններից Ձեր ակնկալիքը, մի°թե կին նախագահ պետք է ընտրենք:
Միանշանակ:
"փոքրիկ բոմբիկների" գաղափարը շատ դուրս եկավ, լուս! բայց լուրջ -- միակ ելքերի մասին շատ բան չգիտեմ . . չկան նաև ուրիշ ելքեր այնքանով տարօրինակ որ ոչ մեկը դեռ չի մտածել դրանց մասին? էդ պայքարել բառը մեկ մեկ քարեր շպրտելու հետ եմ ասոցիացնում ու հետո քարե դարն է աչքիս առաջ հայտնվում . . կամ իրանում էրոտիկության համար քարկոծվելու երևույթը . .
ReplyDeleteու . . նաև . . ահա . . ինչ էի ուզում ասել . . հա . . այն, որ նորից ու նորից տեսնում ենք թե ինչպես այն բաները ինչ որ մեր սիրելի լրագրող/խմբագիրները չեն ուզում լսել, այն ինչ որ իրենք չեն ակնկալում լսել, պատրաստ չեն լսելու -- քո պատասխանները իհարկե "սխալ" պատասխաններ էին, լուս -- դրա համար էլ չի տպվելու սա մամուլում ու լրագրող/խմբագիրներն են որոշելու թե ընթերցողներին ինչ է անհրաժեշտ իմանալ -- դե որ հանկարծ միասեռությունը իրա կարծրատիպային պատկերացումներից դուրս չգա . . ոստիկանական իրանց կոչման ու ալթուզերյան իդեալոգիայի ապարատի դերը ինչ լավ են յուրացրել ու ինչ լավ են գործածում իրանց ուժը -- միգուցե իրանից հենց հարցնեիր -- ինչ է իշխանությունը, սիրելի լրագրող/խմբագիր -- դու ինչպես ես պատկերացնում այն?
ReplyDelete