March 31, 2009

3 comments:

  1. Es inch kopit gorts er, Luso...maqur hayhoyanq...

    ReplyDelete
  2. Շատ եմ սիրում ես քո գործը, Լուսո ջան…

    ReplyDelete
  3. ու հանկարծ զգում ես նրա սառը սառուցապատված շուրթերը, որ հպվում են մաշկիդ ու զուսպ, դանդաղ, էլեկտրական հոսանքի նման ճամփորդում մարմնիդ վրայով) — Չէ, միջամտում է Լուսինեն, ճիշտ չէ: Այդպես չէր —

    Սպասիր: Սպասիր:

    — Արաքսը չէր հայտնվում այդպես, ինչպես որ դու ես կայացնում նրան: Ներկայում: Նա հագնվում էր այնպես ինչպես որ զարդարվում է կինը մահվանից առաջ, ասես վերջին անգամ:
    Այ ինչպես կհագնվեիր, ինչպիսի տրամադրություն կունենայիր, եթե իմանայիր որ սա քո վերջին ցուցահանդեսն է (կամ գրքիդ վերջին էջը: Մի գիրք որ շուտվանից ուզում էիր կարդալ (օրինակ` Դուբրավկա Ուգրեսիչի "Շնորհակալություն որ չեք կարդում" գործը, կամ Ռոբերտո Բոլանյոյի "Գիշերը Չիլեյում"), բայց անհասկանալի պատճառներով (օրինակ, եթե գրված լիներ մեկ այլ լեզվով ու չլիներ որևէ մեկը որ թարգմաներ այն քեզ համար, ասենք Ռալֆ Էլիսոնի "Անտեսանելի մարդը" կամ Իշմաել Ռիդի "Բլուզի քաղաքը") անընդհատ հետաձգում էիր, ասելով որ ժամանակ չունես, որ ժամանակը չի բավարարում (բայց վերջապես ահա այն մատչելի է քեզ, քո ձեռքերում է, ափերիդ մեջ, ու թարգմանված քո լեզվով ու քեզ համար): Դանդաղ, կանգ առնելով յուրաքանչյուր բառի վրա, ծանրութեթև անելով ինքդ քեզ հետ, քննարկելով թե արդյոք լիովին, ամբողջովին ես հասկանում իմաստն այս բառի, ու ապա բացելով ժամանակակից ______________ լեզվի բացատրական բառարանն ու համոզվելով որ իրոք կար ինչ-որ նրբերանգ որ չգիտեիր, չէիր ըմբռնել կամ գիտակցել, վերադառնում ես վերջին էջին ու հապաղում) — Սպասիր: Այ այդպես էր հայտնվում Արաքսը, որպես մի ծածկագիր, որի նրբերանգները չես կարող գտնել և ոչ մի բառարանում կամ որևէ այլ գրքերում, քանի որ չկան վեպեր կամ էպոսներ կամ բանաստեղծություններ որտեղ նկարագրված կամ բացարտված լինի Արաքսի կերպարը: Այ այսպես ու միայն այսպես կարող ես նկարագրել նրան և ուրիշ ոչ մի կերպ:

    Սպասիր — ոչ — ոչ այդպես:

    Ու նրա կախված գլուխը, թեքված էջի վրա, ասես մի ստվեր, հետո նրա մեղմ ձայնը — Ես կոպիտ եմ միայն քո հետ, Շմավոն — ու նրա պարտադիր ձայնը, որ ասես գալիս էր սիրենների կղզու ափերից, ու հարկադրում հարկադրում որ նվիրատրվեմ:

    ReplyDelete