մերսի, լուս, որ հղեցիր մեզ թերթ.am-ում տպված բանավեճին որտեղ Ղարաբաղի շարժման գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը հանդես է գալիս ռադիկալ, ինչպես հոդվածի հեղինակն է հասկանում, տեսանկյունից (ես կասեի առաջադեմ տեսանկյունից, եթե իհարկե Ստամբոլցյանը շարունակեր իր միտքը և քննարկեր թե ինչպես են անձինք դառնում կին, տղամարդ, հետերոսեռական կամ միասեռական). «Ես ինքս կենսաֆիզիկոս եմ, և լավ գիտեմ կենսաբանական կառուցվածքը։ Միասեռականությունը դա ուղղակի վարժանք է, սովորություն, ինչպես ոչ–ոք անառակ չի ծնվում, անառակ դառնում է»։
Բվուարն էր ասել, դեռևս 1949 թվականին, որ կին չեն ծնվում, այլ դառնում են (the second sex): Դեռ չծնված մեզ արդեն տալիս են դերեր. տղա եմ ունենալու . . . անունը դնելու եմ Կիկոս . . . տղայի նման քեզ պահիր Կիկոս . . . տղայավարի քեզ պահիր, աղջկա նման մի նվնվա, աղջկա շորեր մի հագիր: Կամ . . . աղջիկ եմ ունենալու, անունը դնելու եմ Մանուշակ, որ մանուշակի նման հեզ ու նազան լինի, հեզաճկուն ու նուրբ . . . աղջկա նման քեզ պահիր Մանուշակ, ոտքերդ փակիր, աղջիկ ես, շատ մի խոսիր, աղջիկ ես, լացիր, աղջիկ ես, ինչու չես լացում, բա դու աղջիկ չես: Եթե Ստամբոլցյանը վստահորեն գիտի որ անառակ մարդ չի ծնվում այլ դառնում է, ապա կարող է նույն վստահությամբ շարունակել իր անալոգիան, որ մարդիկ չեն ծնվում հետերոսեռական այլ դառնում են -- հասարակությամբ տրված դերերը իրականացնելու նպատակով, թե ինպես էր Բատլերը բացատրում, հասարակության թատրոնում խաղալու համար բոլորս ստանձնում ենք գենդերային ու սեռային դերեր (gender trouble):
Իսկ ինչ վերաբերվում է ՁԻԱՀ–ի ի հայտ գալուն . . . օֆ . . դե ինչ ասեմ, տգետ մարդիկ ինչպես են դառնում կենսաֆիզիկոս . . . երևի մեր համալսարաններում դեռ Դարվինի գրքից այն կողմ զարգացում տեղի չի ունեցել, հա???
No comments:
Post a Comment