<-----<<---<-<-Կարոլին Բրեգուլա և Ալեքսանդրա Բուշկովսկա «Ամուսնացած Կին» (2007)
Հուլիսի 30-ին, ժամը 19:00
Սեքսուալությունը ժամանակակից արվեստում ու տեսողական մշակույթում և
Մարդու իրավունքների խնդիրը”
Սեմինարի ընթացքում կդիտարկվի համասեռական ինքնության ու սիրո արտահայտումն ու մեկնաբանությունը ժամանակակից արվեստում, աուդիո-վիդեո մշակույթում՝ միջազգային տեսանկյունից: Քննարկումը կկենտրոնանա տեսողականի եւ սեքսուալի/սիրայինի հարաբերությունների և ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում սեռային իրավունքների ու դրանց ներկայացման միջոցների վրա: Արվեստում, զանգվածային մեդիայում, գովազդում եւ ֆիլմերում սեքսուալության ներկայացումները կքննարկվեն ժողովրդավարության քաղաքական տեսության, գենդերային եւ համասեռական ուսումնասիրությունների դիտանկյուններից:
Պավել Լեսկովիչը քննադատ է, Էսսեիստ, դասախոսում է ժամանակակից արվեստ Պոզնանի Ադամ Միցկևիչ Համալսարանում: Նրա հետզոտական և գրական գործունեությունը սևեռված է համասեռական ուսումնասիրությունների, ժամանակակից արվեստի եւ մշակույթի, և հարակից քննադատական տեսությունների փոխհարաբերությունների վրա: Նա տպագրել է մի քանի էսսեներ եւ կատալոգներ: Համադրել է «Սեր եւ Դեմոկրատիա» ցուցահանդեսը, որը ներկայացվել է 2005թ.-ին Պոզնանում եւ 2006թ.-ին Գդանսկում:
Հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի, հուլիսի 30-ին, ժամը 19:00, Ուտոպիանայում. Հասցեն. ՀՀ, ք. Երևան, Զարուբյան 34 (Չեխովի դպրոցի հետևում): Հեռ. +374 10 565026, Բջջ. +374 0 94 35518
Մասնակցությունն անվճար է եւ բաց բոլոր ցանկացողների համար:
Հետագա տեղեկությունների համար գրեք utopiana.am@utopiana.am էլ. հասցեով:
Դասախոսության կազմակերպումը հնարավոր է դարձել Եվրոպական Մշակութային Հիմնադրամի Step Beyond ծրագրի աջակցությամբ։
No comments:
Post a Comment