June 12, 2008
Արմեն Օհանյան, բեմականացում և սպիտակ ձիեր
Վերջերս Երևանում լույս տեսած Ա. Բախչինյանի և Վ. Մաթեոսյանի "Շամախեցի պարուհին" գրքում նկարագրված է մի շատ յուրօրինակ կնոջ` Սոֆիա Փիրբուդաղյանի, կամ ինչպես ինքն իրեն վերանվանել է` Արմեն Օհանյանի փորձարարական կյանքից մի հատված.
A portrait of Armène Ohanian by Émile Bernard (1914) ==== >>>>
[Արմեն Օհանյանը Փարիզում]
Ինչպես Արմեն Օհանյանը գրում է. «Արտակենտրոն (eccentric) սալոնները ինձ որոնում էին իրենց կարգին: Նրանցից ամենահռչակավորը պատկանում էր գեղեցիկ մի լեսբոսուհու»: Խոսքը վերաբերում էր ամերիկացի, Ֆրանսիայում հաստատված գրագիտուհի Նատալի Բարնիի (Natalie Barney) սալոնին, որը գտնվում էր Լատինական թաղամասում` Վոլտերի սիրուհի Ադրիեն դ'Լկուվրեորի երբեմնի բնակարանում:
Այստեղ էին հավաքվում մոդեռնիստ գրողներ, արվեստագետներ` Քոլեթը, Պոլ Կլոդելը, Ռոդենը, Ջունա Բարնսը, Գերտրուդ Ստայնը, Լուի Արագոնը և ուրիշներ: Այս ընթացքում Բարնին, որը հայտնի էր իր բազմակնությամբ (միաժամանակ ունենում էր մի շարք հարաբերություններ տարբեր կանանց հետ), ապրում էր նկարչուհի Ռոմեյն Բրուքսի հետ, «ամուսնացած էր» Էլիզա դը Գրամոնի հետ, ու միևնույն ժամանակ սիրահետում էր գեղեցկուհի Արմեն Օհանյանին:
Իր «Օձահմայի ծիծաղը» ինքնակենսագրական հատորում (1931) Օհանյանն անդրադարձել է իր ու Բարնիի հարաբերությանը` առանց նշելու վերջինիս անունը: Ըստ Բախչինյանի և Մաթեոսյանի, «Այս անդրադարձը չի օգտագործվել Բարնիի կենսագրության հետազոտողների կողմից, թեև 16րդ գլուխը, որտեղից սկսվում են Օհանյանի հուշերը, բացահայտորեն վերնագրված են Une Sappho americaine, patronne des richesses intellectualles et amie des belles-lettres (Ամերիկացի մի Սապֆո` իմացական հարստությունների հովանավոր ու գեղեցիկ դպրության բարեկամուհի)»:
Թեև այս հարաբերության ժամանակագրությունը պահանջում է ճշգրտումի, նրա վաղագույն հիշատակումն առնչվում է 1913ին, երբ, Ժերմեն Բոմոնի վկայությամբ, մի ամառային գիշեր նա ընթրելիս է եղել Քոլեթի տանը, երբ Բարնին ու Օհանյանը ժամանել են սպիտակ ձիեր լծված կառքով, երկուսն էլ մարգարտահյուս սպիտակ սարիներ հագած: Նրանց հարաբերությունն, ըստ Օհանյանի, թվագրվում է 1914-1915:
Հետագայում, իհարկե, Արմեն Օհանյանն ամուսնանում է, ինչպես բոլոր լավ աղջիկները, ովքեր նախընտրում են «կին դառնալ»: Ահա այն հանգույցը, որով կապվում են Բատլերյան ու Բովուարյան թելերը:
Labels:
Armen Ohanian,
Արմեն Օհանյան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment