Վախենում ես, ինչպես միշտ, ու հարցնում թե ուր կորան փիլիսոփա-արքաները. վախենում ես որ դու էլ կկորես թվային դաշտերում ու ինքնորոշվող պատմությունների ֆրակտալներում։ Գոնե փրկես մի քանիսին (ու ինքդ քեզ), կանխես բաժանումն ու պառակտումները, որոնցից յուրաքանչյուրը նվազեցնում են Պատմությունդ (թեկուզ մոտավոր, բայց միևնույն է) պատճենների։
Հավատում ես, որ պահապանն ես ինչ-որ վերջին խորհրդանիշի ու նորերի ստեղծման հսկիչն ես։ Դեռ վրդովվում ես ազդեցության մասին ու թե ով է շարունակելու քո Պատմությունը։ Հիասթափվել ես բոլորից. ոչ ոք չի կարդում գրքերդ, ոչ ոք քեզ չի մեջբերում։
Բայց ամեն ինչ ակնհայտ է ու հասկանալի՝ մրցակցության անհրաժեշտությունը, վերացման մասին քո անհանգստությունը, վերադասության ու հարգանքի պահանջը։ Պետք է բազում անգամներ կրկնես, վերահաստատես իշխող հայացքդ, արտոնությունդ, առավելությունդ, քանի որ չես պատկերացնում ինչ կլինի ջնջվելուցդ հետո։
Ձանձրալի ես։ Նախադասություններդ կարողանում ես միայն երկատումներով իմաստավորել։ Հավաստում ես ու համոզում, որ բազմախոսությունը տեղ չունի (բացառվում է) պատմագրության դիսկուրսում։
Անպատմականը, ինչպես և կայ(ք)ացածը, քեզ մոտ դառնում է սարսափելին։
No comments:
Post a Comment