Ժողովուրդ ջան թյուր տեղեկատվություն է ու վիրավորան Արմեն Օհանյանի հասցեին, Արմենը բավական գրագետ ու կիրթ մարդ է, իսկ դուք շփոթել եք նրան ոմն այլ էակի հետ
մամիկոն չեմ հասկանում ինչումն է բանը, դեռ 2009ի օգոստոսին պաշտպանում էիր (միջնորդում) դօրիանին որպես «կիրթ» և «գրագետ» գրող (իհարկե ես չգիտեմ թե դա ինչ է), իսկ հիմա ասում ես որ այլևս «կիրթ» չի -- ինչպես հասկանամ?
ոնց չեմ սիրում միջնորդություններ --
Mamikon said... (Friday, August 28, 2009 5:52:00 PM) "Shushan jan haskanum em qez, liovin, bayc es patmutyunn irakan depqeri vra e grvac u chem karcum vor petq e qnnadatel groxin, Dori An@ homofob chi
Շուշան ջան ինձ սխալ հասկացար, միջնորդության բան չկա, ավելի հասկանալի ասեմ: Ժամանակին միգուցե Դորիանն ավելի "նորմալ" էր իրեն պահում դա չեմ հերքում, իմ համար հաճելի էր, իսկ թե հիմա ինչ է դարձել, արդեն այլ խնդիր է: Բայց այստեղ խոսքը նրա մասին չի, ես Արմենի համար եմ ասում, որ քո կասկածները սխալ են: Բացի այդ, քննարկել մեկի սեռական կողմնորոշումը բացահայտ, չեմ կարծում ճիշտ է: Ես հիմա չեմ միջնորդում, ես խոսում եմ Արմենի մասին, որ դա նույն մարդը չի ինչ մտածում ես, ընդամենը տեղեկացնում եմ, որ սխալ ուղղությամբ է կասկածներդ գնացել: Ինքն ունի աշխատանք, ընկերներ ու հարազատներ, միգուցե նրա շրջապատն այդքան էլ հանդուրժող չի: Իսկ այստես բացահայտ նշվել է նրա սեռական կողմնորոշումը: Զուտ սա է իմ մտահոգությունը որպես Արմենի ընկեր, որպես QueeringYerevan-ը հարգող մարդ
Vahan Ishkhanyan Ինքնագիր 6-ը տպվեց։ ովքեր անհամբեր են և չեն պասի մինչև շնորհանդես, ապա կարող են գնել արտ բրիջում, քլաբում ու բյուրոկրատում։ 22 Ноябрь в 14:15
Lucine Talalyan groghnerin u targmanichnerin inchpes ek vcharum vahan? voreve ban hasnum e? (harts shushan avagyanits)
Vahan Ishkhanyan Լուսինե ջան, տպագրել ենք հանդեսը մի սփյուռքահայ բարեկամի օգնությամբ, գրանտ բան չկա, որ վճարենք։
Lucine Talalyan բայց ինքնագիրը վաճառվում է չէ, ուրեմն կա եկամուտ . . ում հաշվին է այդ եկամուտը? (norits hartsnum e shushan avagyane)
Vahan Ishkhanyan լուս ջան, շուշանը ինձ էլ կարա հարցնի կամ վիոլետին ու կբացատրենք, թե 300 տպաքանակի, որ մասն ա բաժանվում ձրի, որ մասը ինչքան ժամանակում վաճառվում ու ինչ եկամուտ ա բերում և մնացած հարցերը:
Lucine Talalyan վահան ջան, շնորհակալ եմ ինքնագրի ներքին խոհանոցը բացատրելու համար, ուզում եմ որ այս ամենը պարզ լիներ սկզբից. նաև ուզում եմ որ գրողների և թարգմանիչների աշխատանքը դիտարկվի որպես այդպիսին՝ աշխատանք, գրավոր պայմանագրեր կնքեք մեզ հետ ու եթե չեք կարող թղթադրամով վճարել (չնայած որ հավատում եմ որ կարող եք մի փոքր գումար հատկացնել մեզ քանի որ առանց մեր աշխատանքի չի լինի ամսագիր, և եթե խմբագրի աշխատանքը գնահատվում է, ապա յուրաքանչյուր գրող ու թարգմանիչ էլ պիտի հատուցվի), գոնե ձրի ինքնագրի համարներով (ասենք մի 3 օրինակ), ու որ ձեր թափանցիկությամբ ու արդարությամբ օրինակ ծառայեք պետական կոռուպտացված մարմիններին -- շ. ավագյան
Hrach Galstyan պարզ է
Lucine Talalyan lav kliner vor indz gratsd yerkar namake nayev teghadreir aystegh, vor lriv parz liner . . (sh. avagyan) вторник в 8:18
գրական ժուռնալ տպելու մեր նախաձեռնությունը ամենասկզբից եղել ա ոչ միայն էնտուզիամի վրա, այլ ավելին` սկզբունքային դիրքորոշմամբ մենք ենք մեր գրպանի փողով հրատարակել` որպես առաջին քայլ պետական հովանավորության տակից գրականությունը հանելու: Սկզբում հրատարակչական մասի աշխատողներն էլ են մեզ ընդառաջ եկել, օրինակ` իմ խաթեր, իմ հեղինակության համար ավելի էժան են վերցրել` հաշվի առնելով, որ իմ ջեբից եմ փող տալիս:
Մեզ հետ աշխատակցող գրողներից շատերը նույն սկզբունքն են ունեցել ու գերադասել են իրենց գործերը մեզ տալ առանց հոնորարի, որպեսզի գրականության համար պետությունից անկախ տարածք ստեղծելու էդ կարեւոր քայլը հաջողվի: «Գարուն» ամսագրին էլ են շատերը առանց հոնորարի գործ տալիս, իսկ առհասարակ գրական ոչ մի թերթ ու ամսագիր էլ եկամուտով չի աշխատում Հայաստանում, ուր մնաց 250-300 տիրաժ ունեցող մեր ժուռնալը: Գրական մամուլի հոնորարներն էլ էնքան չնչին են, որ որոշ գրողներ ոչ-գրական մամուլում են գործ տպում, որ գոնե մի բան ստանան:
Իսկ էն դեպքերում, որ ժուռնալին ֆինանսական աջակցություն տվողներ են լինում, լինում են իմ ու Վահանի ընկեր ու բարեկամներից: Ու չնայած նրանք առաջարկում են մեր սեփական գրքերը տպել, մենք խնդրում ենք, որ ժուռնալին օգնեն: Իսկ երբ գրանթ ստացանք, գրողների ու թարգմանիչների հետ պայմանագիր էլ կնքեցինք ու վճարեցինք նորմալից բարձր, քանի որ գնահատում ենք նրանց նվիրվածությունը` անկախ նրանից, որ եվրոյի արժեզրկման պատճառով ֆինանսական պրոբլեմներ ունեցանք: Որ փող չենք ունենում, սրբագրելու գործն էլ մենք ու մեր բարեկամներն են անվճար անում, ինչպես էս անգամ:
Դեպք ա եղել, որ տրված գումարով տպված գրքի որակը չենք հավանել, մեր հաշվին նորից ենք տպել, որ ավելի որակով լինի: Ժուռնալի օրինակների մեծ մասն էլ ձրի ենք բաժանում, իսկ հեղինակներին, եթե ավելի օրինակներ են ուզում, միշտ էլ տալիս ենք: Ժուռնալի վաճառքից ստացվող չնչին գումարով էլ շնորհանդես ենք անում, իսկ էս անգամ դրա գումարը չունենք, բայց խնդրել ենք մեր ընկերոջից` «Կալյումե» բարի տիրոջից, ու նա էլ ձրի իր տարածքը տրամադրում ա մեզ: Նաեւ ժուռնալի ու գրքերի օրինակներից փոստով ուղարկում ենք տարբեր երկրներ` Ամերիկա, Կանադա, Ֆրանիսա, ուղարկում ենք ե՛ւ հեղինակներին, ե՛ւ համալսարաններից ու գրադարաններից գոնե ամենաանհրաժեշտներին, չէ՞ որ դրա համար ոչ մի գրանթ ու օգնություն գումար չի նախատեսում:
Հուսով եմ, սպառիչ պատասխանեցի քո հարցերին:
Violet Grigoryan Շուշան, ավելացնեմ, որ եթե ընկերոջ տված փողով ուզենանք հաշվապահությամբ ու պայմանգրերով գործ անել, ուրեմն չենք կարենա ժուռնալը տպել: Вчера, в 12:37 · 2 нравится
Lucine Talalyan aha shat lav e, bolors kazmi mej enk :) violet, grum em skzbunkoren vorpes meke vore ognel e inknagrin dimel prince klaus grantin (yev shahel), targmanel mi shark namakner (inknagri hamar), gortser (arants vartsatrutyan iharke), yev vorpes meke vorin vaghuts, el chem hishum te yerb, hravirum eik xmbagrakan xorhrdi andam darnal . . yev ailn. inknerd granti dimelis misht nshum ek vor heghinakin (yev targmanchin) petk e hatutsel -- sa parzits parz e. uremn bavakan e hnatsats (u axperakan) metodnerov ashxatel, inknagire hima arden ir skzbnakan pulum che, gnalov darnum e profesional yev vorakov -- vore shat goveli e -- uremn ekek groghneri u targmanichneri het el profesional dzevov varvenk.
Violet Grigoryan Շուշան, հենց որ նորից գրանթ ստանանք, ինչի հույսը շատ ունեմ, կանենք քո ասած ձեւով, ինչպես արել ենք: Պարզ չի՞, որ գրանթի դեպքում կուզենանք վճարել հեղինակ ու թարգմանիչներին: Չնայած եթե գրանթի դիմելիս գրենք, որ հեղինակները մեզ անվճար են գործ տալու, ավելի հեշտ կստանանք գրանթը:
Իսկ եթե «ախպերական» կոնկրետ էս ու նաեւ նախկին օգնության դեպքերը չլինեին, ժուռնալի էս ու նախկին մի քանի համարները ուղղակի չէին տպվի: Դու էլ հենց մտնում ես էն գրողների մեջ, որ «ախպերական» ձեւով մեզ հետ աշխատել են` սկսած «Բնագրից», ուր տպվում էիր առանց հոնորարի ակնկալիքի, ինչի համար շնորհակալ եմ քեզանից: Նույն «ախպերական» ձեւով մեզ համար գրել ու գործ են տվել Ջեյմս Ռասելն ու Ջուլիան Վիգոն` Ամերիկայից ու Կանադայից, այսինքն` առանց հոնորարի: Ուրեմն, դեռ էդքան էլ հնացած ձեւ չի դա` գոնե էն արվեստագետների համար, ովքեր փորձում են շուկայական հարաբերությունների պայմաններում ստեղծվելու ու գոյատեւելու հնարավորություն չունեցող ձեռնարկներին ու գործերին մասնակցել: Ու եթե պրոֆեսիոնալի ու որակի նշանը մենակ պայմանագրային աշխատանքն ա, ուրեմն «Ինքնագիրը» երբեք «Նյու Յորք թայմս» չի դառնա, ինչին չի էլ ձգտում: Բայց միշտ էլ կլինեն Ռասելներ ու Վիգոներ, որ մեզ գործ կտան:
Պրոֆեսիոնալի մասին խոսալուց էլ պիտի հիշել, որ մենք նույնիսկ խմբագրություն չունենք, լրիվ «ախպերական» ձեւով մեր բնակարանում թղթերը հատակին ենք փռում, խմբագրում ու սրբագրում, գրողների հետ կաֆեներում ենք հանդիպում, որ իրանց օտիսկները նայեն, հետո էլ տիրաժը շալակած, սեւագործ բանվորի պես, էստեղ-էնտեղ քաշ տալիս, մեկ-մեկ էլ ախպորս եմ խնդրում, որ գա օգնի` քաշ տանք: Նենց որ, լրիվ «ախպերական» ա ստացվում: Ու ամենաշատը ես եմ ուզում, որ գրանթ լինի, թեպետ վստահ եմ, որ մեր հեղինակները անվճար էլ նույնքան որակով են աշխատում ժուռնալի համար:
Ուրեմն, էսպես ոչ-պրոֆեսիոնալ ու «ախպերական» շարունակելու ենք, մինչեւ գրանթ ստանանք ու ասածդ սկզբունքները կարենանք կիրառել: Вчера, в 16:18 · 5 нравится
Vahan Ishkhanyan Շուշան ջան, մեր պատվերով ինքնագրում բազամթիվ թարգմանություններ են տպագրվել` ջուլիան վիգո, ջեյմս ռասել, քլեր դեդեյան, ալան սեմերջյան, վիգեն բերբերյան և բոլոր թարգմանությունների համար հենց պայմանգրով վճարել ենք: այն ժամանակ գրանտ ունեինք և հնարավորություն թարգմանություն պատվիրելու: այս համարում թարգմանություն չենք պատվիրել(երկու թարգմանություն կա, որ սպասում ենք, հնարավորության դեպքում տպագրենք): այս ինքնագիր 6-ում միայն քո մարկոմից արած թարգմանությունն է, որը դու ես առաջարկել Ինքնագրին տարի ու կես առաջ: վիոլետն էլ առաջրկդ նկատի ունենալով դիմեց քեզ: եթե ակնկալիք ունեիր հոնորարի, ապա, կարծում եմ ճիշտ կլիներ սկզբում դրա մասին ասեիր ու նաև մտքովս չէր էլ կարող անցնել որ դու հոնորար ես սպասում, քանի որ արդեն տարիուկես առաջ նույն թարգմանությունը հրապարակել ես ձեր կայքում:
թեև, նշանակություն չունի որ հրապարակված է, եթե հնարավորություն լիներ կվճարեինք ու էլի պատրաստ եմ վճարել, միայն թե առանց պայմանգրի: իհարկե, հիշում եմ որ դու օգնել ես մեզ գրանտ ստանալիս, և երախտապարտ եմ: այն ժամանակ ինձ թվում էր մենք բարեկամներ ենք, և ես էլ քո խնդրանքով գրքիդ առաջաբանը գրեցի ու նաև գրքերիդ մասին ակնարկներ: բայց ցավոք, մեր հարաբերություները փչացան այն ակնարկից հետո, որ էլի դու էիր խնդրել ինձ գրել: թեև ամն-ում ես, բայց վստահ եմ լավ գիտես հայաստանի պայմանները, թե ինչպես կարելի է ժուրնալ տպել և այլն(կարծեմ ակտուալ արվեստին էլ ես տեքստ տվել, և վստահ եմ որ պայմանգիր չես ուզել, քանի որ այնտեղ էլ առանց պայմանգրի է): չէի ուզի կարծել, թե այս քո պահանջները այդ հակամարտության շարունակությունն են: 18 ч. Назад
Lucine Talalyan իա ես ինչ է կատարվում :) չեմ հասկանու ինչի երբ գրողը կամ արվեստագետը վճարվելու մասին է խոսում սկսում եք լացել էս հարցին էլ "ախպերականով" վերաբերվեք ինչ եք մի տոնա լացում ու արդարանում կամ էտ ինչ ընկերներ են որ գրական ամսագիր են հովանավորում արհամարելով գրողներին (լուսինե թալալյան) 14 ч. Назад
Դօրիան այլընտրանքային կներեք, որ նորից մեջ եմ ընկնում, հա, անգամ եթե Վահանն իր կուտակած փողերով ա տպագրել ամսագիրն ու եկամուտով էլ նոր տարի ա նշելու, ի՞նչն ա խնդիրը...
ինքնակամ եք հանձնել տեքստերը, ուրեմն սուս մնացեք... կամ էլ նախապես ասեիք, որ գումար եք պահանջելու...
թե՞ փողի հոտից հետույքներն այրման հատկություն են ձեռք բերում :D 13 ч. назад · 1 пользователь
Arpi Adamyan khndiry nranum che, te ka aysqan gumar u inch kareli e anel aysqan gumarov, ayl nranum, vor vorosh baneri hamar gumar petq e u miayn aydqan gumar e pntrvum, isk ayl banery eghel en u klinen anvardzahatuyts hetevabar kariq chka gumar pntrel dra hamar. sa e himnakanum mer institutsianeri strategian. asum em im sepakan portsits utopianaum. 12 ч. Назад
Marine Petrossian ամենախնդալուն էս պատմության մեջ ոմանց խոսքի տրաեկտորիան էր: DDDD 11 ч. Назад
Violet Grigoryan Ուրեմն, բացատրում եմ վերջին անգամ, չնայած չէի ուզում գլուխ գովալ, բայց ստիպված եմ խուրդել, որ երբեմն` իմ, երբեմն Վահանի գրականության երկրպագուներն են աջակցություն առաջարկում, որպեսզի մենք ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ տպենք, բայց մենք գերադասում ենք դրանով ժուռնալ տպել: Բնականաբար մի գրքի տպագրության գումարով չես կարող համ ժուռնալ տպել, համ էլ` տասնյակ գրողների հոնորար տալ:
Լուսինե, այ դրանք են էդ ընկերները, որ քեզ զարմացնում են, թե ինչի են գրողներին արհամարհում: Իրանք ժուռնալ հովանավորող չեն, այլ անձամբ մեզ են ուզում հովանավորել, էդ մենք ենք որոշել ժուռնալ տպել, իսկ իրանք առաջնորդվում են կոնկրետ իմ ու Վահանի ու մեր ժուռնալիստիկայի ու գրականության հանդեպ ունեցած գնահատանքով: Թե չէ` կգնային Գրողների միությանը կամ ժուռնալիստների միությանը կօգնեին, որ «գրողներին արհամարհած» չլինեին: Ովքեր, որ փնտրում են էդ կարգի հովանավորներ, պիտի գնան Գրողների միություն, ինստիտուցիան էն ա, վարձատրման սկզբունքն էլ կամ «ազգային արժեք» ստեղծելն ա, կամ էլ թշվառ ու սոված լինելը:
«Ոչ-ախպերական» ձեւն էլ արվեստագետների օգտին չի, պետության օգտին ա, քանի որ էդ դեպքում երեսուն քանի տոկոս հարկ ա վերցնում, որը արվեստագետների փոխարեն գնում ա պետական բյուջե: Իսկ «ախպերականի» շնորհիվ նաեւ «Ակտուալ արվեստն» էր տպվում, ուր ոչ գործ տվողներին էին փող ուզում, ոչ էլ` հրատարակիչն ու տպարանը: «Ախպերականը» խախտվեց, էդ լավ ժուռնալը վերացավ: Նույն «ախպերական» սկզբունքով են տպագրվում «Խաչենցի» փիլիսոփայական գրքերն ու «Ռուբիկոն» հանդեսը: Այսինքն` Հայաստանում ամենապրոֆեսիոնալ ու լուրջ բաները միայն «ախպերականությամբ» են իրագործվում: Անձամբ ես մի քանի անգամ խոսել ու գրել եմ գրքի վրայից ավելացված արժեքի հարկը հանելու անհրաժեշտության մասին, Խաչենցն էլ ա խոսել, կամաց-կամաց մյուսներն էլ կֆայմեն, որ նման հարկային պայմաններում հնարավոր չի գրահրատարակչություն ու գրական աշխատանք ծավալել: Բայց երեւի հեշտը ոչ թե պետության մշակութային քաղաքականությունը քննադատելն ա, այլ միթոմ արվեստագետների շահերը մյուս արվեստագետներից պահանջելը, նրանցից, որ կարող էին միայն իրենց գրական գործով զբաղվել ու սեփական գրքերը տպել, բայց հասկանում են, որ գրական դաշտ ստեղծելը կարեւոր ա հենց սեփական ստեղծագործության համար ժամանակակից կոնտեքստ ստեղծելու առումով:
Հիմա մեր կարեցածն էսքան ա, ովքեր, որ կարող են հայթայթել էնպիսի ընկերներ, որ գրողներին չեն «արհամարհի», ասպարեզը բաց ա, միայն ուրախ կլինեմ նման արդյունք տեսնելու համար ու սիրով գործ կտամ ու շատերից ավելի բարձր հոնորար կստանամ:
Քանի որ նման խնդիր առաջին անգամ ա ծագում, սրանից հետո ուշադիր կլինենք, թե ում հետ ենք աշխատում: 11 ч. Назад
Violet Grigoryan Մի ուրիշ ձեւ էլ հուշեմ, պետությունից պահանջել, որ արվեստ հովանավորողը հարկերից ազատվի: Չնայած էդ դեպքում էլ հովանավորողները երեւի գերադասեն «ազգային արժեքների» ստեղծմանը օգնել:
Հիմա սպասում եմ, որ էդ կարեւոր սկզբունքների պաշտպանությանը լուրջ մոտենաք: Среда в 7:43 · 2 нравится
Tsovinar Chilingaryan լավ ժողովուրդ երկու տարի Ինքնագիրը չի տպվել..եթե հնարավոր լիներ պարզ ա մարդիկ ավելի շատ փող կճարեին ու ինչ-որ սիմվոլիկ գումար կտային հեղինակներին..իսկապես Ինքնագիրը ինչ-որ բանով տարբերվում ա մյուս ժուռնալներից...կարելի էր նախօրոք էս հարցերը պարզել որ հետո ռազբիրատներ չլինեին..թե սպասում եք էդ պահը գա...?..ուղղակի տենց ա մի տեսակ հասկացվում..ես որ գործ տայի ու գումարի սպասեի կհարցնեի` վճարվելու եմ?..ինձ խմբագիրը կպատասխաներ..ու ամեն ինչ պարզ կլիներ: գործը կամ կտայի կամ չէի տա: իսկ ով որ հետաքրքրված ա ամսագրի գոյությամբ միգուցե նրանք էլ աշխատեն փողի աղբյուրներ գտնել որ ոչ ոք դժգոհ չլինի: Ինքնագիրը մրցանակաբաշխություն ունի որին մարդիկ գործեր են տալիս մրցանակն էլ գիտեք ինչքան ա..կարող ա դա մի նենց ֆանտաստիկ գումար ա ու ինչ-որ ահավոր լուրջ հարցեր ա լուծում...բայց մարդիկ տալիս են իրանց գործերը որովհետև ինքը երևույթը լավ ու կարևոր բան ա մեր մոտ: ախր ինչ կարիք կա պարզ բաները սենց բարդացնել ?..չգիտեմ..եթե Վիոլետին ու Վահանին եք խոսացնում դա միշտ էլ հետաքրքիր ա կարդալ..ու տեղ ոչ մի լաց չկա..դրանք պատասխաններ են հարցերին...էդ մի տեսակ որոշակի խավի լեքսիկոն ա ինձ հիշացնում..ասենք ոնց որ լինի..ու պետք չի մոռանալ որ մենակ գրողները չէն կարևոր այլև էն մարդիկ որոնք էդ միջոցն են ստեղծում գրողի ու ընթերցողի կապի...եսիմ քանի գրող տեքստ ա տալիս մի կամ երկու հոգու որոնք էլ չեմ ասում ինչ աշխատանք են անում...: օրինակ հետաքրքիր ա ինչքան գումար ա սպասում ստանալ գրողը կամ թարգմանիչը...կարծես հենց էդ գումարի հույսով եք ապրում..դե ժուռնալ տալը չգիտեմ...մի տեսակ ընենց զգացողություն ա որ ....խաղեր ա էլի սաղ.......................
...........երևի որոշ մարդկանց համար դա էլ ա կարևոր
Violet Grigoryan Ծովինարը հիշացրեց «Ինքնագիր» մրցանակի մասին: Ուրմեն, էլի մի ընկեր դիմել ա անձամբ ինձ, ուզեցել ա իրա ջեբից մի փոքր գումար տա լավագույն պատմվածքին: Վահանը, որ էդ ժամանակ թերթի խմբագիր էր, թերթում հատուկ կայք պատրաստեց էդ մրցանակաբաշխության համար, պատկերացրեք, առանց վարձատրության: Ժյուրիի անդամները, նույնպես անվճար, մի քանի անգամ կարդում են հարյուրավոր էջեր, մի քանի անգամ, էլի անվճար, հավաքվում ու քննարկում են: Իսկ ընտրության դժվարության դեպքում, Վահանը անձամբ իրա գրպանից փող ա տրամադրել, որ կարենանք երկրորդ մրցանակն էլ տալ, էլի իրա գրպանից փող ա դրել ու մրցանակակիրների համար դիպլոմներ պատվիրել: Ու էս ամեն ինչը, իհարկե, պրոֆեսիոնալ չի, «ախպերական» ա, քանի որ ուրիշ տեղեր ժյուրի լինելու համար ինձ վարձատրում են:
Լուսինե, ինչպես տեսնում ես, «լացելու» պատճառներ շատ ունենք, բայց մինչեւ հիմա առիթ չէր եղել, որ «լացենք»:
Vahan Ishkhanyan Լուսինե, ինքնագրի համար՝ և ժուռնալի և անգլերեն անթոլոգիայի համար բազմաթիվ թարգմանիչների հետ եմ աշխատել, բացի դա այլ ծրագրերով էլ եմ առնչվել թարգմանիչների հետ։ բոլոր թարգմանիչները իրենց գներն ունեն, ինչ արժի էջը, կամ նիշերի քանակը և բոլորի հետ նախապես պայմանավորվում ես հոնորարը, տեսնում հնարավոր ություն ունե՞ս վճարելու, թե չես ունենում, սակարկում ես կամ ուրիշի հետ պայմանվոերվում։ տպվելուց հետո չեն պայմանվորվում թե ինչ արժեր թարգմանությունը։ իսկ լինում է որ որևէ մեկը առաջարկում է ինչ որ թարգմանություն, եթե հնարավորություն լինում է և թարգմանիչը նախապես ասում է վճարման մասին, բանականաբար կամ կվճարենք, կամ եթե հնարավորություն չլինի, կհրաժարվենք։ շուշանը, կրկնեմ, նախապես բացարձակապես հոնորարի մասին չի խոսել,չի ասել իր թարգմանության գինը, ինքն է առաջարկել այդ տեքստ, ինչպես բնագրի համար էր առաջարկել նենսիի բանաստեղծությունները ու հոնորարի մասին չէր էլ ակնարկել։բացի դա տարիուկես առաջ հրապարակել է ձեր սայթում(քանի անգամ նույն բանը պիտի կրկնեմ, թե իմաստ չունի ձեզ բան բացատրել) հիմա, տպվելուց հետո հոնորարի մասին խոսք բացելը, այսինքն քո խոսքերով արվեստագետին վճասրելու մասին խոսելը պրովոկացիայի է նման, որ սուսուփուս տպել տաս հետո կպնես թե խի չես վճարում ու դու էլ միանգամից միանաս, թե արվեստագետներին ճնշում են մենք էլ լացում ենք։ հա, դորիանի հետ համաձյան եմ, միլինո էլ ունեայի կարայի չտայի, քանի որ չենք պայմանվորվել, բայց այսուհանդերձ երրորդ անգամ եմ ասում պատրաստ եմ վճարել թարգմանության գումարը։ թեև վճարելուց հետո էլ միշտ մի բան կգտնեք, որ ձեզ ճնշված ներկայացնեք՝ խմորեղեն ուտեք, չհավանեք, կասեք հատուկ վատ են սարքել որ արվեստասգետին ճնշեն, արև լինի կբողոքեք, թե արվեստագետին այրում է, անձրև լինի կասեք արվեստագետին թրջեց։ ինչպես ձեր ցուցհանդեսի մասին ձեր քննարկումներում, լրագրողները չէին գրել, բողոքում էիք անտարբերությունից, շուշանը խնդրեց ինձ գրել ու գրածս մինչև հրապարակվելը կարդալ, ես գրեցի ու լրագրային պրոֆեսիոնալ սկզբունքին դեմ գնալով տվեցի կարդա, կարդաց դաբրոն տվեց հրապարակելու, հենց հրապարակեցի հարձակվեց ձեզ էլ խառնելով, ինչպես հիմա եք մասնակցում։ մի պրովոկացիայի տպավորություն էլ դա էր թողում։ հիմա էս պրովոկացիաները նման են բերդում գողերի արածին, ինչպես բերդում գողերը՝ ֆռցնում հարիֆին խաղացնում են հետո ասում ղումար էր ու թավանի տակ դնում։
Tsovinar Chilingaryan ուրախացեք էլի...մի լավ բան ա եղել....))..առանց էդ էլ էնքան տխուր բաներ կա կյանքում.... Среда в 8:26
ողջունեք խնդրում եմ իմ կողմից Շուշան Ավագյանին: Վահան Իշխանյանին ուղղած նրա հարցերը տեղին են և անհրաժեշտ: Խնդրում եմ տեղադրել նաև իմ երկտողն այնտեղ, եթե դեմ չեք, ինչպես նաև ուղարկեք Շուշանին հետևյալ թեքստը:
Հանդեսը ֆինանսավորողը "սփյուռքահայ" բարեկամ, ժամանակակից ու պայծառ մտածող կմնա այնքան ժամանակ, քանի կպահպանի "կուսակցության գիծն" ու վճարումներ կանի, երբ իրեն դիմում են:
Երբ հանկարծ պարզվի որ այլևս վճարել չի կարող, կամ ավելի վատ`ինքուրույն կածիք ունի ինչ որ հարցում, կդադարի բարեկամ լինելը: Եթե կարծիքը հրապարակի, կդառնա ոխերիմ թշնամի, խավարամիտ, ոստիկանների ու գործ տվողների զավակ, ծախու սրիկա: Եթե հանկարծ նրա թեքստերն ընդունեն գրքի ձև ու նրան կարդա առավել ընթերցող քան հանդեսն ու դրա ղեկավարներն ունեն, ունեցել են, կամ կունենան, վերջ` կարտաքսվի երկրից, նրա դեմ քրէական գործ կհարուցեն, հանդեսի ղեկավարներն ու մասնակիցները չեկիստներին կպատմեն այն մասին, որ "սփյուրքահայն" իրենց անուններով դրամ է շորթում արտասահմանում, բայց իրենց թուլափայ է նետում, կնստեն մի քանի ամիս սրճարաններում, կբամբասեն, կբանսարկեն ու կջնջեն մարդուն հիշողություններից, ատեություն կսերմանեն նրա դեմ բոլոր նրանց սրտերում ու հոգիներում, ում գլուխը կհաջողացնեն լվանալ:
Վահե (Վահէ Աւետյան)
Lucine Talalyan այո վահան, այս համարում թարգմանություն չէիք «պատվիրել» այլ «պատվիրե»լ էիք օրիգինալ գործեր և վիոլետն էլ ինձ հենց այդպես մոտեցավ, ավելու ճիշտ գրեց՝ խնդրելով ՆՈՐ գործ և ինչ էր իմ պատասխանը -- ես պատվերով գործ չեմ անում եթե չեն վճարում (օրինակ dalkey archive-ի համար գործ եմ անում) իսկ եթե պատվիրում եք, ապա պիտի առաջարկեք, ասեք այսքան ենք տալիս, կամ չենք տալիս (որովհետև փողերը ծախսել ենք շորերի վրա), և լավ իմանալով ինքնագրի «ախպերական» մոտեցումն ու կոռուպցիան (հիմա արդեն կարող եմ հանգիստ ասել, քանի որ հանգամանքները թույլ են տալիս) վիոլետին գրեցի որ ՆՈՐ գործ չունեմ, իհարկե որպես անուղղակի մերժում, չնայած որ լավ գիտեք որ աշխատում եմ «զարուբայանի կանայք»-ի վրա, մերժեցի որովհետև ինքնագիրը նման գործի տեղ չէ: սխալվել էի երբ «զկ»-ից հատված էի տվել տպագրության ինքնագրի 4րդ համարում -- նորից կրկնեմ, «զկ»-ն ինքնագրի համար չէ և այնտեղ չի ուզում տեղ ունենալ, իսկ թե ինչու արդեն ինքներդ հասկացեք, և այդ էր պատճառը, որ հին (այսինքն արդեն վահանի ասածով «հրապարակված») թարգմանություն ուղարկեցի:
շնորհավորում եմ բոլորիդ
Violet Grigoryan Ուրեմն, ես արդեն քոփի եմ արել էս «բանավեճը», որպես ապացույց, որ Շուշանը, նախապես իմանալով «Ինքնագրի կոռուպցիան», որի պատճառով չի վճարվելու, նոր գործ չի տվել, այլ հին ու արդեն հրապարակվածը, եւ նախապես իմանալով, որ չի վճարվելու, հարց չի տվել ու պահանջ չի ներկայացրել, սպասել է` մինչեւ տպվի, որ հետո սկանդալ անի: Ուրեմն, սա հենց իր խոստովանությունն է:
Վահանին առաջարկում եմ չվճարել Շուշանին իրա գրպանից, ոչ մի տրամաբանություն չկա, որ պրովոկատոր սկանդալիստին լռեցնելու համար վճարենք, իսկ մյուսներին, որ տարիներով համագործակցում են մեզ հետ, չվճարենք:
Եվ մեկ էլ, մտքովս չէր անցնի նման փայլուն ֆինալ` միջնորդով ուղարկված երկտող: Միայն էդ երկտողը ամեն ինչ տեղն ա գցում, թե չէ` ես էլ դրել լուրջ-լուրջ պատասխանում եմ, Շուշանի` «սկզբունքորեն» հարցը քննարկելու խայծը կուլ տալով:
Ուղղակի չեք պատկերացնի, թե էդ ինչ լավ նվեր էր երկտողը: Արդեն բոլորին պարզ ա, թե ինչն ինչոց ա: 6 ч. назад · 2 нравится
Violet Grigoryan Շուշան, մենք էստեղ սենց էշ-էշ «ախպերականով» ենք աշխատում, դու որ Ամերիկայից էիր եկել, ուր պրոֆեսիոնալները ամեն մի ստորակետի համար վճարում են, դու ինչի՞ Վահանին չվճարեցիր, որ գրքիդ համար առաջաբան գրեց, ու չվճարեցիր ինձ ու էլի Վահանին, որ գիրքդ սրբագրեցինք:
Violet Grigoryan Ուրեմն էս խոսակցությունը մի ելք ունի` դատարան: Շուշան, կամ դու ես «Ինքնագրին» դատի տալիս, որ քեզ չի վճարել, կամ ես եմ քեզ դատի տալիս, որ զրպարտում ու սուտ լուրեր ես տարածում «Ինքնագրի» մասին: Ես երկու դեպքում էլ շահում եմ ու պրոբլեմ չունեմ, հաշվապահությունս մաքուր կներկայացնեմ, զրպարտության համար էլ քեզանից հատուցում կստանամ: Մնում ա` փաստաբանի հետ խոսամ, տեսնեմ` Ամերիկայի քաղաքացու դեմ Հայաստանի քաղաքացին ոնց կարա հայց ներկայացնի:
Կամ էլ դու հետ ես վերցնում խոսքերդ, չէ, բայց դու «ախպերականը» չես սիրում, պրոֆեսիոնալը դատարանն ա: Վերջապես պիտի սկսենք ամեն վայրահաչոցի վրա ներվ փչացնելու փոխարեն դատարանի միջոցով հարցերը լուծել:
Հիմա եմ հասկանում, թե ինչ ես արել «Ուտոպիանայում»:
Vahan Ishkhanyan իմ սխալը ուղղեցի, լուսինե թալալյանին ու արփի ադամյանին որպես շուշան ավագյաններ հեռացրեցի ընկերներս միջից։
Vahan Ishkhanyan 23 Ноябрь в 3:05 Ответить • Пожаловаться Այս նամակը նորից եմ ուղարկում, որ վիոլետն էլ կարդա:
Շուշան ջան, քեզ կարող եմ բացատրել ինքնագրի ներքին խոհանոցը որ չէի ուզի հրապարակային լիներ: եթե կուզես, երևանում կխոսենք: իսկ եթե գաս իմ տուն, կտեսնես նախորդ համարներից մնացած կապոցները: մեծ մասը նվիրում ենք, ու որպեսզի տարածենք, նաև դնում ենք վաճառքի: երկու տարում դեռ նախորդ 4 և 5 համարները չեն վաճառվել: բնականաբար, ինքնագրի արժեքը կընկնի, եթե գրախանութում էլ ձրի դնենք: ուրեմն, գրախանութը տարածման մի ձև է: նախորդ համարները վաճառվում էին ընդամենը 1000 դրամով, որի մեջ գրախանութի տոկոսը: հազիվ մի հիսուն հատ էր վաճառվում: 1 և 2 համարները շնորհանդեսին նվիրելուն զուգահեռ նաև վաճառել ենք, հիշում եմ որ վաճառվում էր հիսուն օրինակ: իսկ մյուս 3 համարներն շնորհանդեսիներին նվիրել ենք, քանի որ գրանտով ենք տպել, ամեն շնորհանդեսին մոտ 120 հատ, հաշվի առ, որ հինգերորդ համարը 250 հատ էր տպվել: այս 6-րդ համարը, որ նվիրատվությամբ է, էլի կուզենք շնորհանդեսին նվիրելուն զուգահեռ վաճառել(մեկուկես անգամ մեծ է նախորդներից): նաև ինքս բազմաթիվ ծախսեր եմ անում իմ գրպանից, տաքսիներով տիրաժը տպարանից տանել բերելը, նաև շնորհանդեսին տանելը, մի քանի համար փոստով արտասհաման ուղարկելը և այլն: մանրամասն բացատրում եմ, որ տեսնես եսիմ ինչ եկամուտներ չենք ստանում այդքան աշխատանքի դիմաց: Նաև, եթե հետագայոում համագործակցենք, լավ կլիներ նման հարցերը մինչև նյութ տալը քննարկվեին: Հեղինակները միշտ իմանում են երբ կարող ենք հոնորար տալ երբ չենք կարող: Այսուհանդերձ, թեև նախապես չենք պայմանավորվել, բայց եթե ակնկալում ես հոնորար ստանալ, չեմ քննարկի, կվճարենք:
Ժողովուրդ ջան թյուր տեղեկատվություն է ու վիրավորան Արմեն Օհանյանի հասցեին, Արմենը բավական գրագետ ու կիրթ մարդ է, իսկ դուք շփոթել եք նրան ոմն այլ էակի հետ
ReplyDeletei agree with Mamikon, we shouldn't post info that we are not sure of 100% and specially when it comes to implicating other people.
ReplyDeleteCan we be 100% sure of anything?
ReplyDeleteI am sure 100% Armen and that intruder are totally different people
ReplyDeleteմամիկոն չեմ հասկանում ինչումն է բանը, դեռ 2009ի օգոստոսին պաշտպանում էիր (միջնորդում) դօրիանին որպես «կիրթ» և «գրագետ» գրող (իհարկե ես չգիտեմ թե դա ինչ է), իսկ հիմա ասում ես որ այլևս «կիրթ» չի -- ինչպես հասկանամ?
ReplyDeleteոնց չեմ սիրում միջնորդություններ --
Mamikon said... (Friday, August 28, 2009 5:52:00 PM)
"Shushan jan haskanum em qez, liovin, bayc es patmutyunn irakan depqeri vra e grvac u chem karcum vor petq e qnnadatel groxin, Dori An@ homofob chi
sa im tesaketn e"
Շուշան ջան ինձ սխալ հասկացար, միջնորդության բան չկա, ավելի հասկանալի ասեմ:
ReplyDeleteԺամանակին միգուցե Դորիանն ավելի "նորմալ" էր իրեն պահում դա չեմ հերքում, իմ համար հաճելի էր, իսկ թե հիմա ինչ է դարձել, արդեն այլ խնդիր է: Բայց այստեղ խոսքը նրա մասին չի, ես Արմենի համար եմ ասում, որ քո կասկածները սխալ են:
Բացի այդ, քննարկել մեկի սեռական կողմնորոշումը բացահայտ, չեմ կարծում ճիշտ է: Ես հիմա չեմ միջնորդում, ես խոսում եմ Արմենի մասին, որ դա նույն մարդը չի ինչ մտածում ես, ընդամենը տեղեկացնում եմ, որ սխալ ուղղությամբ է կասկածներդ գնացել:
Ինքն ունի աշխատանք, ընկերներ ու հարազատներ, միգուցե նրա շրջապատն այդքան էլ հանդուրժող չի: Իսկ այստես բացահայտ նշվել է նրա սեռական կողմնորոշումը: Զուտ սա է իմ մտահոգությունը որպես Արմենի ընկեր, որպես QueeringYerevan-ը հարգող մարդ
Vahan Ishkhanyan
ReplyDeleteԻնքնագիր 6-ը տպվեց։ ովքեր անհամբեր են և չեն պասի մինչև շնորհանդես, ապա կարող են գնել արտ բրիջում, քլաբում ու բյուրոկրատում։
22 Ноябрь в 14:15
Lucine Talalyan
groghnerin u targmanichnerin inchpes ek vcharum vahan? voreve ban hasnum e? (harts shushan avagyanits)
Vahan Ishkhanyan
Լուսինե ջան, տպագրել ենք հանդեսը մի սփյուռքահայ բարեկամի օգնությամբ, գրանտ բան չկա, որ վճարենք։
Lucine Talalyan
բայց ինքնագիրը վաճառվում է չէ, ուրեմն կա եկամուտ . . ում հաշվին է այդ եկամուտը? (norits hartsnum e shushan avagyane)
Vahan Ishkhanyan
լուս ջան, շուշանը ինձ էլ կարա հարցնի կամ վիոլետին ու կբացատրենք, թե 300 տպաքանակի, որ մասն ա բաժանվում ձրի, որ մասը ինչքան ժամանակում վաճառվում ու ինչ եկամուտ ա բերում և մնացած հարցերը:
Lucine Talalyan
վահան ջան, շնորհակալ եմ ինքնագրի ներքին խոհանոցը բացատրելու համար, ուզում եմ որ այս ամենը պարզ լիներ սկզբից. նաև ուզում եմ որ գրողների և թարգմանիչների աշխատանքը դիտարկվի որպես այդպիսին՝ աշխատանք, գրավոր պայմանագրեր կնքեք մեզ հետ ու եթե չեք կարող թղթադրամով վճարել (չնայած որ հավատում եմ որ կարող եք մի փոքր գումար հատկացնել մեզ քանի որ առանց մեր աշխատանքի չի լինի ամսագիր, և եթե խմբագրի աշխատանքը գնահատվում է, ապա յուրաքանչյուր գրող ու թարգմանիչ էլ պիտի հատուցվի), գոնե ձրի ինքնագրի համարներով (ասենք մի 3 օրինակ), ու որ ձեր թափանցիկությամբ ու արդարությամբ օրինակ ծառայեք պետական կոռուպտացված մարմիններին -- շ. ավագյան
Hrach Galstyan
պարզ է
Lucine Talalyan
lav kliner vor indz gratsd yerkar namake nayev teghadreir aystegh, vor lriv parz liner . . (sh. avagyan)
вторник в 8:18
Violet Grigoryan
ReplyDeleteՇուշան,
գրական ժուռնալ տպելու մեր նախաձեռնությունը ամենասկզբից եղել ա ոչ միայն էնտուզիամի վրա, այլ ավելին` սկզբունքային դիրքորոշմամբ մենք ենք մեր գրպանի փողով հրատարակել` որպես առաջին քայլ պետական հովանավորության տակից գրականությունը հանելու: Սկզբում հրատարակչական մասի աշխատողներն էլ են մեզ ընդառաջ եկել, օրինակ` իմ խաթեր, իմ հեղինակության համար ավելի էժան են վերցրել` հաշվի առնելով, որ իմ ջեբից եմ փող տալիս:
Մեզ հետ աշխատակցող գրողներից շատերը նույն սկզբունքն են ունեցել ու գերադասել են իրենց գործերը մեզ տալ առանց հոնորարի, որպեսզի գրականության համար պետությունից անկախ տարածք ստեղծելու էդ կարեւոր քայլը հաջողվի: «Գարուն» ամսագրին էլ են շատերը առանց հոնորարի գործ տալիս, իսկ առհասարակ գրական ոչ մի թերթ ու ամսագիր էլ եկամուտով չի աշխատում Հայաստանում, ուր մնաց 250-300 տիրաժ ունեցող մեր ժուռնալը: Գրական մամուլի հոնորարներն էլ էնքան չնչին են, որ որոշ գրողներ ոչ-գրական մամուլում են գործ տպում, որ գոնե մի բան ստանան:
Իսկ էն դեպքերում, որ ժուռնալին ֆինանսական աջակցություն տվողներ են լինում, լինում են իմ ու Վահանի ընկեր ու բարեկամներից: Ու չնայած նրանք առաջարկում են մեր սեփական գրքերը տպել, մենք խնդրում ենք, որ ժուռնալին օգնեն: Իսկ երբ գրանթ ստացանք, գրողների ու թարգմանիչների հետ պայմանագիր էլ կնքեցինք ու վճարեցինք նորմալից բարձր, քանի որ գնահատում ենք նրանց նվիրվածությունը` անկախ նրանից, որ եվրոյի արժեզրկման պատճառով ֆինանսական պրոբլեմներ ունեցանք:
Որ փող չենք ունենում, սրբագրելու գործն էլ մենք ու մեր բարեկամներն են անվճար անում, ինչպես էս անգամ:
Դեպք ա եղել, որ տրված գումարով տպված գրքի որակը չենք հավանել, մեր հաշվին նորից ենք տպել, որ ավելի որակով լինի: Ժուռնալի օրինակների մեծ մասն էլ ձրի ենք բաժանում, իսկ հեղինակներին, եթե ավելի օրինակներ են ուզում, միշտ էլ տալիս ենք: Ժուռնալի վաճառքից ստացվող չնչին գումարով էլ շնորհանդես ենք անում, իսկ էս անգամ դրա գումարը չունենք, բայց խնդրել ենք մեր ընկերոջից` «Կալյումե» բարի տիրոջից, ու նա էլ ձրի իր տարածքը տրամադրում ա մեզ: Նաեւ ժուռնալի ու գրքերի օրինակներից փոստով ուղարկում ենք տարբեր երկրներ` Ամերիկա, Կանադա, Ֆրանիսա, ուղարկում ենք ե՛ւ հեղինակներին, ե՛ւ համալսարաններից ու գրադարաններից գոնե ամենաանհրաժեշտներին, չէ՞ որ դրա համար ոչ մի գրանթ ու օգնություն գումար չի նախատեսում:
Հուսով եմ, սպառիչ պատասխանեցի քո հարցերին:
Violet Grigoryan
Շուշան, ավելացնեմ, որ եթե ընկերոջ տված փողով ուզենանք հաշվապահությամբ ու պայմանգրերով գործ անել, ուրեմն չենք կարենա ժուռնալը տպել:
Вчера, в 12:37 · 2 нравится
Lucine Talalyan
aha shat lav e, bolors kazmi mej enk :) violet, grum em skzbunkoren vorpes meke vore ognel e inknagrin dimel prince klaus grantin (yev shahel), targmanel mi shark namakner (inknagri hamar), gortser (arants vartsatrutyan iharke), yev vorpes meke vorin vaghuts, el chem hishum te yerb, hravirum eik xmbagrakan xorhrdi andam darnal . . yev ailn. inknerd granti dimelis misht nshum ek vor heghinakin (yev targmanchin) petk e hatutsel -- sa parzits parz e. uremn bavakan e hnatsats (u axperakan) metodnerov ashxatel, inknagire hima arden ir skzbnakan pulum che, gnalov darnum e profesional yev vorakov -- vore shat goveli e -- uremn ekek groghneri u targmanichneri het el profesional dzevov varvenk.
s. avagyan
Вчера, в 15:14
Violet Grigoryan
ReplyDeleteՇուշան, հենց որ նորից գրանթ ստանանք, ինչի հույսը շատ ունեմ, կանենք քո ասած ձեւով, ինչպես արել ենք: Պարզ չի՞, որ գրանթի դեպքում կուզենանք վճարել հեղինակ ու թարգմանիչներին: Չնայած եթե գրանթի դիմելիս գրենք, որ հեղինակները մեզ անվճար են գործ տալու, ավելի հեշտ կստանանք գրանթը:
Իսկ եթե «ախպերական» կոնկրետ էս ու նաեւ նախկին օգնության դեպքերը չլինեին, ժուռնալի էս ու նախկին մի քանի համարները ուղղակի չէին տպվի:
Դու էլ հենց մտնում ես էն գրողների մեջ, որ «ախպերական» ձեւով մեզ հետ աշխատել են` սկսած «Բնագրից», ուր տպվում էիր առանց հոնորարի ակնկալիքի, ինչի համար շնորհակալ եմ քեզանից:
Նույն «ախպերական» ձեւով մեզ համար գրել ու գործ են տվել Ջեյմս Ռասելն ու Ջուլիան Վիգոն` Ամերիկայից ու Կանադայից, այսինքն` առանց հոնորարի: Ուրեմն, դեռ էդքան էլ հնացած ձեւ չի դա` գոնե էն արվեստագետների համար, ովքեր փորձում են շուկայական հարաբերությունների պայմաններում ստեղծվելու ու գոյատեւելու հնարավորություն չունեցող ձեռնարկներին ու գործերին մասնակցել: Ու եթե պրոֆեսիոնալի ու որակի նշանը մենակ պայմանագրային աշխատանքն ա, ուրեմն «Ինքնագիրը» երբեք «Նյու Յորք թայմս» չի դառնա, ինչին չի էլ ձգտում: Բայց միշտ էլ կլինեն Ռասելներ ու Վիգոներ, որ մեզ գործ կտան:
Պրոֆեսիոնալի մասին խոսալուց էլ պիտի հիշել, որ մենք նույնիսկ խմբագրություն չունենք, լրիվ «ախպերական» ձեւով մեր բնակարանում թղթերը հատակին ենք փռում, խմբագրում ու սրբագրում, գրողների հետ կաֆեներում ենք հանդիպում, որ իրանց օտիսկները նայեն, հետո էլ տիրաժը շալակած, սեւագործ բանվորի պես, էստեղ-էնտեղ քաշ տալիս, մեկ-մեկ էլ ախպորս եմ խնդրում, որ գա օգնի` քաշ տանք: Նենց որ, լրիվ «ախպերական» ա ստացվում: Ու ամենաշատը ես եմ ուզում, որ գրանթ լինի, թեպետ վստահ եմ, որ մեր հեղինակները անվճար էլ նույնքան որակով են աշխատում ժուռնալի համար:
Ուրեմն, էսպես ոչ-պրոֆեսիոնալ ու «ախպերական» շարունակելու ենք, մինչեւ գրանթ ստանանք ու ասածդ սկզբունքները կարենանք կիրառել:
Вчера, в 16:18 · 5 нравится
Vahan Ishkhanyan
Շուշան ջան, մեր պատվերով ինքնագրում բազամթիվ թարգմանություններ են տպագրվել` ջուլիան վիգո, ջեյմս ռասել, քլեր դեդեյան, ալան սեմերջյան, վիգեն բերբերյան և բոլոր թարգմանությունների համար հենց պայմանգրով վճարել ենք: այն ժամանակ գրանտ ունեինք և հնարավորություն թարգմանություն պատվիրելու: այս համարում թարգմանություն չենք պատվիրել(երկու թարգմանություն կա, որ սպասում ենք, հնարավորության դեպքում տպագրենք): այս ինքնագիր 6-ում միայն քո մարկոմից արած թարգմանությունն է, որը դու ես առաջարկել Ինքնագրին տարի ու կես առաջ: վիոլետն էլ առաջրկդ նկատի ունենալով դիմեց քեզ: եթե ակնկալիք ունեիր հոնորարի, ապա, կարծում եմ ճիշտ կլիներ սկզբում դրա մասին ասեիր ու նաև մտքովս չէր էլ կարող անցնել որ դու հոնորար ես սպասում, քանի որ արդեն տարիուկես առաջ նույն թարգմանությունը հրապարակել ես ձեր կայքում:
http://queeringyerevan.blogspot.com/2009/03/2001-2001-2004-2004-2005-2006-2008-2008.html
թեև, նշանակություն չունի որ հրապարակված է, եթե հնարավորություն լիներ կվճարեինք ու էլի պատրաստ եմ վճարել, միայն թե առանց պայմանգրի:
իհարկե, հիշում եմ որ դու օգնել ես մեզ գրանտ ստանալիս, և երախտապարտ եմ: այն ժամանակ ինձ թվում էր մենք բարեկամներ ենք, և ես էլ քո խնդրանքով գրքիդ առաջաբանը գրեցի ու նաև գրքերիդ մասին ակնարկներ: բայց ցավոք, մեր հարաբերություները փչացան այն ակնարկից հետո, որ էլի դու էիր խնդրել ինձ գրել: թեև ամն-ում ես, բայց վստահ եմ լավ գիտես հայաստանի պայմանները, թե ինչպես կարելի է ժուրնալ տպել և այլն(կարծեմ ակտուալ արվեստին էլ ես տեքստ տվել, և վստահ եմ որ պայմանգիր չես ուզել, քանի որ այնտեղ էլ առանց պայմանգրի է): չէի ուզի կարծել, թե այս քո պահանջները այդ հակամարտության շարունակությունն են:
18 ч. Назад
Lucine Talalyan
իա ես ինչ է կատարվում :) չեմ հասկանու ինչի երբ գրողը կամ արվեստագետը վճարվելու մասին է խոսում սկսում եք լացել էս հարցին էլ "ախպերականով" վերաբերվեք ինչ եք մի տոնա լացում ու արդարանում կամ էտ ինչ ընկերներ են որ գրական ամսագիր են հովանավորում արհամարելով գրողներին (լուսինե թալալյան)
14 ч. Назад
Դօրիան այլընտրանքային
ReplyDeleteկներեք, որ նորից մեջ եմ ընկնում, հա, անգամ եթե Վահանն իր կուտակած փողերով ա տպագրել ամսագիրն ու եկամուտով էլ նոր տարի ա նշելու, ի՞նչն ա խնդիրը...
ինքնակամ եք հանձնել տեքստերը, ուրեմն սուս մնացեք... կամ էլ նախապես ասեիք, որ գումար եք պահանջելու...
թե՞ փողի հոտից հետույքներն այրման հատկություն են ձեռք բերում :D
13 ч. назад · 1 пользователь
Arpi Adamyan
khndiry nranum che, te ka aysqan gumar u inch kareli e anel aysqan gumarov, ayl nranum, vor vorosh baneri hamar gumar petq e u miayn aydqan gumar e pntrvum, isk ayl banery eghel en u klinen anvardzahatuyts hetevabar kariq chka gumar pntrel dra hamar. sa e himnakanum mer institutsianeri strategian. asum em im sepakan portsits utopianaum.
12 ч. Назад
Marine Petrossian
ամենախնդալուն էս պատմության մեջ ոմանց խոսքի տրաեկտորիան էր: DDDD
11 ч. Назад
Violet Grigoryan
Ուրեմն, բացատրում եմ վերջին անգամ, չնայած չէի ուզում գլուխ գովալ, բայց ստիպված եմ խուրդել, որ երբեմն` իմ, երբեմն Վահանի գրականության երկրպագուներն են աջակցություն առաջարկում, որպեսզի մենք ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ տպենք, բայց մենք գերադասում ենք դրանով ժուռնալ տպել: Բնականաբար մի գրքի տպագրության գումարով չես կարող համ ժուռնալ տպել, համ էլ` տասնյակ գրողների հոնորար տալ:
Լուսինե, այ դրանք են էդ ընկերները, որ քեզ զարմացնում են, թե ինչի են գրողներին արհամարհում: Իրանք ժուռնալ հովանավորող չեն, այլ անձամբ մեզ են ուզում հովանավորել, էդ մենք ենք որոշել ժուռնալ տպել, իսկ իրանք առաջնորդվում են կոնկրետ իմ ու Վահանի ու մեր ժուռնալիստիկայի ու գրականության հանդեպ ունեցած գնահատանքով: Թե չէ` կգնային Գրողների միությանը կամ ժուռնալիստների միությանը կօգնեին, որ «գրողներին արհամարհած» չլինեին: Ովքեր, որ փնտրում են էդ կարգի հովանավորներ, պիտի գնան Գրողների միություն, ինստիտուցիան էն ա, վարձատրման սկզբունքն էլ կամ «ազգային արժեք» ստեղծելն ա, կամ էլ թշվառ ու սոված լինելը:
«Ոչ-ախպերական» ձեւն էլ արվեստագետների օգտին չի, պետության օգտին ա, քանի որ էդ դեպքում երեսուն քանի տոկոս հարկ ա վերցնում, որը արվեստագետների փոխարեն գնում ա պետական բյուջե: Իսկ «ախպերականի» շնորհիվ նաեւ «Ակտուալ արվեստն» էր տպվում, ուր ոչ գործ տվողներին էին փող ուզում, ոչ էլ` հրատարակիչն ու տպարանը: «Ախպերականը» խախտվեց, էդ լավ ժուռնալը վերացավ: Նույն «ախպերական» սկզբունքով են տպագրվում «Խաչենցի» փիլիսոփայական գրքերն ու «Ռուբիկոն» հանդեսը: Այսինքն` Հայաստանում ամենապրոֆեսիոնալ ու լուրջ բաները միայն «ախպերականությամբ» են իրագործվում:
Անձամբ ես մի քանի անգամ խոսել ու գրել եմ գրքի վրայից ավելացված արժեքի հարկը հանելու անհրաժեշտության մասին, Խաչենցն էլ ա խոսել, կամաց-կամաց մյուսներն էլ կֆայմեն, որ նման հարկային պայմաններում հնարավոր չի գրահրատարակչություն ու գրական աշխատանք ծավալել:
Բայց երեւի հեշտը ոչ թե պետության մշակութային քաղաքականությունը քննադատելն ա, այլ միթոմ արվեստագետների շահերը մյուս արվեստագետներից պահանջելը, նրանցից, որ կարող էին միայն իրենց գրական գործով զբաղվել ու սեփական գրքերը տպել, բայց հասկանում են, որ գրական դաշտ ստեղծելը կարեւոր ա հենց սեփական ստեղծագործության համար ժամանակակից կոնտեքստ ստեղծելու առումով:
Հիմա մեր կարեցածն էսքան ա, ովքեր, որ կարող են հայթայթել էնպիսի ընկերներ, որ գրողներին չեն «արհամարհի», ասպարեզը բաց ա, միայն ուրախ կլինեմ նման արդյունք տեսնելու համար ու սիրով գործ կտամ ու շատերից ավելի բարձր հոնորար կստանամ:
Քանի որ նման խնդիր առաջին անգամ ա ծագում, սրանից հետո ուշադիր կլինենք, թե ում հետ ենք աշխատում:
11 ч. Назад
Violet Grigoryan
ReplyDeleteՄի ուրիշ ձեւ էլ հուշեմ, պետությունից պահանջել, որ արվեստ հովանավորողը հարկերից ազատվի: Չնայած էդ դեպքում էլ հովանավորողները երեւի գերադասեն «ազգային արժեքների» ստեղծմանը օգնել:
Հիմա սպասում եմ, որ էդ կարեւոր սկզբունքների պաշտպանությանը լուրջ մոտենաք:
Среда в 7:43 · 2 нравится
Tsovinar Chilingaryan
լավ ժողովուրդ երկու տարի Ինքնագիրը չի տպվել..եթե հնարավոր լիներ պարզ ա մարդիկ ավելի շատ փող կճարեին ու ինչ-որ սիմվոլիկ գումար կտային հեղինակներին..իսկապես Ինքնագիրը ինչ-որ բանով տարբերվում ա մյուս ժուռնալներից...կարելի էր նախօրոք էս հարցերը պարզել որ հետո ռազբիրատներ չլինեին..թե սպասում եք էդ պահը գա...?..ուղղակի տենց ա մի տեսակ հասկացվում..ես որ գործ տայի ու գումարի սպասեի կհարցնեի` վճարվելու եմ?..ինձ խմբագիրը կպատասխաներ..ու ամեն ինչ պարզ կլիներ: գործը կամ կտայի կամ չէի տա: իսկ ով որ հետաքրքրված ա ամսագրի գոյությամբ միգուցե նրանք էլ աշխատեն փողի աղբյուրներ գտնել որ ոչ ոք դժգոհ չլինի: Ինքնագիրը մրցանակաբաշխություն ունի որին մարդիկ գործեր են տալիս մրցանակն էլ գիտեք ինչքան ա..կարող ա դա մի նենց ֆանտաստիկ գումար ա ու ինչ-որ ահավոր լուրջ հարցեր ա լուծում...բայց մարդիկ տալիս են իրանց գործերը որովհետև ինքը երևույթը լավ ու կարևոր բան ա մեր մոտ: ախր ինչ կարիք կա պարզ բաները սենց բարդացնել ?..չգիտեմ..եթե Վիոլետին ու Վահանին եք խոսացնում դա միշտ էլ հետաքրքիր ա կարդալ..ու տեղ ոչ մի լաց չկա..դրանք պատասխաններ են հարցերին...էդ մի տեսակ որոշակի խավի լեքսիկոն ա ինձ հիշացնում..ասենք ոնց որ լինի..ու պետք չի մոռանալ որ մենակ գրողները չէն կարևոր այլև էն մարդիկ որոնք էդ միջոցն են ստեղծում գրողի ու ընթերցողի կապի...եսիմ քանի գրող տեքստ ա տալիս մի կամ երկու հոգու որոնք էլ չեմ ասում ինչ աշխատանք են անում...: օրինակ հետաքրքիր ա ինչքան գումար ա սպասում ստանալ գրողը կամ թարգմանիչը...կարծես հենց էդ գումարի հույսով եք ապրում..դե ժուռնալ տալը չգիտեմ...մի տեսակ ընենց զգացողություն ա որ ....խաղեր ա էլի սաղ.......................
...........երևի որոշ մարդկանց համար դա էլ ա կարևոր
Violet Grigoryan
ReplyDeleteԾովինարը հիշացրեց «Ինքնագիր» մրցանակի մասին: Ուրմեն, էլի մի ընկեր դիմել ա անձամբ ինձ, ուզեցել ա իրա ջեբից մի փոքր գումար տա լավագույն պատմվածքին: Վահանը, որ էդ ժամանակ թերթի խմբագիր էր, թերթում հատուկ կայք պատրաստեց էդ մրցանակաբաշխության համար, պատկերացրեք, առանց վարձատրության: Ժյուրիի անդամները, նույնպես անվճար, մի քանի անգամ կարդում են հարյուրավոր էջեր, մի քանի անգամ, էլի անվճար, հավաքվում ու քննարկում են: Իսկ ընտրության դժվարության դեպքում, Վահանը անձամբ իրա գրպանից փող ա տրամադրել, որ կարենանք երկրորդ մրցանակն էլ տալ, էլի իրա գրպանից փող ա դրել ու մրցանակակիրների համար դիպլոմներ պատվիրել: Ու էս ամեն ինչը, իհարկե, պրոֆեսիոնալ չի, «ախպերական» ա, քանի որ ուրիշ տեղեր ժյուրի լինելու համար ինձ վարձատրում են:
Լուսինե, ինչպես տեսնում ես, «լացելու» պատճառներ շատ ունենք, բայց մինչեւ հիմա առիթ չէր եղել, որ «լացենք»:
Vahan Ishkhanyan
Լուսինե, ինքնագրի համար՝ և ժուռնալի և անգլերեն անթոլոգիայի համար բազմաթիվ թարգմանիչների հետ եմ աշխատել, բացի դա այլ ծրագրերով էլ եմ առնչվել թարգմանիչների հետ։ բոլոր թարգմանիչները իրենց գներն ունեն, ինչ արժի էջը, կամ նիշերի քանակը և բոլորի հետ նախապես պայմանավորվում ես հոնորարը, տեսնում հնարավոր ություն ունե՞ս վճարելու, թե չես ունենում, սակարկում ես կամ ուրիշի հետ պայմանվոերվում։ տպվելուց հետո չեն պայմանվորվում թե ինչ արժեր թարգմանությունը։ իսկ լինում է որ որևէ մեկը առաջարկում է ինչ որ թարգմանություն, եթե հնարավորություն լինում է և թարգմանիչը նախապես ասում է վճարման մասին, բանականաբար կամ կվճարենք, կամ եթե հնարավորություն չլինի, կհրաժարվենք։ շուշանը, կրկնեմ, նախապես բացարձակապես հոնորարի մասին չի խոսել,չի ասել իր թարգմանության գինը, ինքն է առաջարկել այդ տեքստ, ինչպես բնագրի համար էր առաջարկել նենսիի բանաստեղծությունները ու հոնորարի մասին չէր էլ ակնարկել։բացի դա տարիուկես առաջ հրապարակել է ձեր սայթում(քանի անգամ նույն բանը պիտի կրկնեմ, թե իմաստ չունի ձեզ բան բացատրել) հիմա, տպվելուց հետո հոնորարի մասին խոսք բացելը, այսինքն քո խոսքերով արվեստագետին վճասրելու մասին խոսելը պրովոկացիայի է նման, որ սուսուփուս տպել տաս հետո կպնես թե խի չես վճարում ու դու էլ միանգամից միանաս, թե արվեստագետներին ճնշում են մենք էլ լացում ենք։
հա, դորիանի հետ համաձյան եմ, միլինո էլ ունեայի կարայի չտայի, քանի որ չենք պայմանվորվել, բայց այսուհանդերձ երրորդ անգամ եմ ասում պատրաստ եմ վճարել թարգմանության գումարը։
թեև վճարելուց հետո էլ միշտ մի բան կգտնեք, որ ձեզ ճնշված ներկայացնեք՝ խմորեղեն ուտեք, չհավանեք, կասեք հատուկ վատ են սարքել որ արվեստասգետին ճնշեն, արև լինի կբողոքեք, թե արվեստագետին այրում է, անձրև լինի կասեք արվեստագետին թրջեց։
ինչպես ձեր ցուցհանդեսի մասին ձեր քննարկումներում, լրագրողները չէին գրել, բողոքում էիք անտարբերությունից, շուշանը խնդրեց ինձ գրել ու գրածս մինչև հրապարակվելը կարդալ, ես գրեցի ու լրագրային պրոֆեսիոնալ սկզբունքին դեմ գնալով տվեցի կարդա, կարդաց դաբրոն տվեց հրապարակելու, հենց հրապարակեցի հարձակվեց ձեզ էլ խառնելով, ինչպես հիմա եք մասնակցում։ մի պրովոկացիայի տպավորություն էլ դա էր թողում։
հիմա էս պրովոկացիաները նման են բերդում գողերի արածին, ինչպես բերդում գողերը՝ ֆռցնում հարիֆին խաղացնում են հետո ասում ղումար էր ու թավանի տակ դնում։
Tsovinar Chilingaryan
ուրախացեք էլի...մի լավ բան ա եղել....))..առանց էդ էլ էնքան տխուր բաներ կա կյանքում....
Среда в 8:26
Lucine Talalyan
ReplyDeleteՍիրելի Լուսինե,
ողջունեք խնդրում եմ իմ կողմից Շուշան Ավագյանին:
Վահան Իշխանյանին ուղղած նրա հարցերը տեղին են և անհրաժեշտ:
Խնդրում եմ տեղադրել նաև իմ երկտողն այնտեղ, եթե դեմ չեք, ինչպես նաև ուղարկեք Շուշանին հետևյալ թեքստը:
Հանդեսը ֆինանսավորողը "սփյուռքահայ" բարեկամ, ժամանակակից ու պայծառ մտածող կմնա այնքան ժամանակ, քանի կպահպանի "կուսակցության գիծն" ու վճարումներ կանի, երբ իրեն դիմում են:
Երբ հանկարծ պարզվի որ այլևս վճարել չի կարող, կամ ավելի վատ`ինքուրույն կածիք ունի ինչ որ հարցում, կդադարի բարեկամ լինելը:
Եթե կարծիքը հրապարակի, կդառնա ոխերիմ թշնամի, խավարամիտ, ոստիկանների ու գործ տվողների զավակ, ծախու սրիկա:
Եթե հանկարծ նրա թեքստերն ընդունեն գրքի ձև ու նրան կարդա առավել ընթերցող քան հանդեսն ու դրա ղեկավարներն ունեն, ունեցել են, կամ կունենան, վերջ`
կարտաքսվի երկրից, նրա դեմ քրէական գործ կհարուցեն, հանդեսի ղեկավարներն ու մասնակիցները չեկիստներին կպատմեն այն մասին, որ "սփյուրքահայն" իրենց անուններով դրամ է շորթում արտասահմանում, բայց իրենց թուլափայ է նետում, կնստեն մի քանի ամիս սրճարաններում, կբամբասեն, կբանսարկեն ու կջնջեն մարդուն հիշողություններից, ատեություն կսերմանեն նրա դեմ բոլոր նրանց սրտերում ու հոգիներում, ում գլուխը կհաջողացնեն լվանալ:
Վահե (Վահէ Աւետյան)
Lucine Talalyan
այո վահան, այս համարում թարգմանություն չէիք «պատվիրել» այլ «պատվիրե»լ էիք օրիգինալ գործեր և վիոլետն էլ ինձ հենց այդպես մոտեցավ, ավելու ճիշտ գրեց՝ խնդրելով ՆՈՐ գործ և ինչ էր իմ պատասխանը -- ես պատվերով գործ չեմ անում եթե չեն վճարում (օրինակ dalkey archive-ի համար գործ եմ անում) իսկ եթե պատվիրում եք, ապա պիտի առաջարկեք, ասեք այսքան ենք տալիս, կամ չենք տալիս (որովհետև փողերը ծախսել ենք շորերի վրա), և լավ իմանալով ինքնագրի «ախպերական» մոտեցումն ու կոռուպցիան (հիմա արդեն կարող եմ հանգիստ ասել, քանի որ հանգամանքները թույլ են տալիս) վիոլետին գրեցի որ ՆՈՐ գործ չունեմ, իհարկե որպես անուղղակի մերժում, չնայած որ լավ գիտեք որ աշխատում եմ «զարուբայանի կանայք»-ի վրա, մերժեցի որովհետև ինքնագիրը նման գործի տեղ չէ: սխալվել էի երբ «զկ»-ից հատված էի տվել տպագրության ինքնագրի 4րդ համարում -- նորից կրկնեմ, «զկ»-ն ինքնագրի համար չէ և այնտեղ չի ուզում տեղ ունենալ, իսկ թե ինչու արդեն ինքներդ հասկացեք, և այդ էր պատճառը, որ հին (այսինքն արդեն վահանի ասածով «հրապարակված») թարգմանություն ուղարկեցի:
շնորհավորում եմ բոլորիդ
Violet Grigoryan
Ուրեմն, ես արդեն քոփի եմ արել էս «բանավեճը», որպես ապացույց, որ Շուշանը, նախապես իմանալով «Ինքնագրի կոռուպցիան», որի պատճառով չի վճարվելու, նոր գործ չի տվել, այլ հին ու արդեն հրապարակվածը, եւ նախապես իմանալով, որ չի վճարվելու, հարց չի տվել ու պահանջ չի ներկայացրել, սպասել է` մինչեւ տպվի, որ հետո սկանդալ անի: Ուրեմն, սա հենց իր խոստովանությունն է:
Վահանին առաջարկում եմ չվճարել Շուշանին իրա գրպանից, ոչ մի տրամաբանություն չկա, որ պրովոկատոր սկանդալիստին լռեցնելու համար վճարենք, իսկ մյուսներին, որ տարիներով համագործակցում են մեզ հետ, չվճարենք:
Եվ մեկ էլ, մտքովս չէր անցնի նման փայլուն ֆինալ` միջնորդով ուղարկված երկտող: Միայն էդ երկտողը ամեն ինչ տեղն ա գցում, թե չէ` ես էլ դրել լուրջ-լուրջ պատասխանում եմ, Շուշանի` «սկզբունքորեն» հարցը քննարկելու խայծը կուլ տալով:
Ուղղակի չեք պատկերացնի, թե էդ ինչ լավ նվեր էր երկտողը: Արդեն բոլորին պարզ ա, թե ինչն ինչոց ա:
6 ч. назад · 2 нравится
Violet Grigoryan
ReplyDeleteՇուշան, մենք էստեղ սենց էշ-էշ «ախպերականով» ենք աշխատում, դու որ Ամերիկայից էիր եկել, ուր պրոֆեսիոնալները ամեն մի ստորակետի համար վճարում են, դու ինչի՞ Վահանին չվճարեցիր, որ գրքիդ համար առաջաբան գրեց, ու չվճարեցիր ինձ ու էլի Վահանին, որ գիրքդ սրբագրեցինք:
Violet Grigoryan
Ուրեմն էս խոսակցությունը մի ելք ունի` դատարան: Շուշան, կամ դու ես «Ինքնագրին» դատի տալիս, որ քեզ չի վճարել, կամ ես եմ քեզ դատի տալիս, որ զրպարտում ու սուտ լուրեր ես տարածում «Ինքնագրի» մասին: Ես երկու դեպքում էլ շահում եմ ու պրոբլեմ չունեմ, հաշվապահությունս մաքուր կներկայացնեմ, զրպարտության համար էլ քեզանից հատուցում կստանամ: Մնում ա` փաստաբանի հետ խոսամ, տեսնեմ` Ամերիկայի քաղաքացու դեմ Հայաստանի քաղաքացին ոնց կարա հայց ներկայացնի:
Կամ էլ դու հետ ես վերցնում խոսքերդ, չէ, բայց դու «ախպերականը» չես սիրում, պրոֆեսիոնալը դատարանն ա: Վերջապես պիտի սկսենք ամեն վայրահաչոցի վրա ներվ փչացնելու փոխարեն դատարանի միջոցով հարցերը լուծել:
Հիմա եմ հասկանում, թե ինչ ես արել «Ուտոպիանայում»:
Vahan Ishkhanyan
իմ սխալը ուղղեցի, լուսինե թալալյանին ու արփի ադամյանին որպես շուշան ավագյաններ հեռացրեցի ընկերներս միջից։
Vahan’s private message:
ReplyDeleteМежду Вами, Violet Grigoryan и Vahan Ishkhanyan
Vahan Ishkhanyan 23 Ноябрь в 3:05 Ответить • Пожаловаться
Այս նամակը նորից եմ ուղարկում, որ վիոլետն էլ կարդա:
Շուշան ջան, քեզ կարող եմ բացատրել ինքնագրի ներքին խոհանոցը որ չէի ուզի հրապարակային լիներ: եթե կուզես, երևանում կխոսենք: իսկ եթե գաս իմ տուն, կտեսնես նախորդ համարներից մնացած կապոցները: մեծ մասը նվիրում ենք, ու որպեսզի տարածենք, նաև դնում ենք վաճառքի: երկու տարում դեռ նախորդ 4 և 5 համարները չեն վաճառվել: բնականաբար, ինքնագրի արժեքը կընկնի, եթե գրախանութում էլ ձրի դնենք: ուրեմն, գրախանութը տարածման մի ձև է: նախորդ համարները վաճառվում էին ընդամենը 1000 դրամով, որի մեջ գրախանութի տոկոսը: հազիվ մի հիսուն հատ էր վաճառվում: 1 և 2 համարները շնորհանդեսին նվիրելուն զուգահեռ նաև վաճառել ենք, հիշում եմ որ վաճառվում էր հիսուն օրինակ: իսկ մյուս 3 համարներն շնորհանդեսիներին նվիրել ենք, քանի որ գրանտով ենք տպել, ամեն շնորհանդեսին մոտ 120 հատ, հաշվի առ, որ հինգերորդ համարը 250 հատ էր տպվել:
այս 6-րդ համարը, որ նվիրատվությամբ է, էլի կուզենք շնորհանդեսին նվիրելուն զուգահեռ վաճառել(մեկուկես անգամ մեծ է նախորդներից):
նաև ինքս բազմաթիվ ծախսեր եմ անում իմ գրպանից, տաքսիներով տիրաժը տպարանից տանել բերելը, նաև շնորհանդեսին տանելը, մի քանի համար փոստով արտասհաման ուղարկելը և այլն: մանրամասն բացատրում եմ, որ տեսնես եսիմ ինչ եկամուտներ չենք ստանում այդքան աշխատանքի դիմաց: Նաև, եթե հետագայոում համագործակցենք, լավ կլիներ նման հարցերը մինչև նյութ տալը քննարկվեին: Հեղինակները միշտ իմանում են երբ կարող ենք հոնորար տալ երբ չենք կարող: Այսուհանդերձ, թեև նախապես չենք պայմանավորվել, բայց եթե ակնկալում ես հոնորար ստանալ, չեմ քննարկի, կվճարենք: