եւ «երկրորդ մոդեռնիզմի պուպուլիկների» խնդիրը
Աֆրոդիտա Ջալոյան
Արտ ՀԱՔ Լաբորատորիա-ի առաջին երկու գործերը շատ բնութագրական են և նեղ անձնական: Առաջինը տղայական հավաքույթ ներկայացնող վիդեո է, որտեղ, հավանաբար, գլխավոր դերակատարը Լենինգրադ խմբի երգն է հենց իրենք են: Խումբն իր երգգործերում ներկայացնում է հասարակության կողմից մերժված մարդկանց: Վիդեոյի հերոսները խմում են եւ գոռգոռում քֆրտում: Երկուսն էլ նշանային գործողություններ են: Խմելը` որպես նշանային գործողություն, բացահայտորեն նշանակում է չկիսված զգացում` լինի այն չկիսված սեր, քաղաքական անիրավություն, թե սոցիալական անարդարություն, սոցիալական չհասկացվածություն, սոցիալական կարգի մեջ ավելորդություն, օրինակ` ավելորդ, անպետք նկարիչ, ռեժիսոր, գիտնական կամ արվեստի քննադատ:
Պակաս նշանային չէ նաեւ
գոռգոռոցը քֆրտոցը, որի ակնհայտ իմաստն արմատական տարաձայնությունն է:
Գոռգոռոցը Քֆրտոցը չարտիկուլացված ձայնն է, այն logos-ը չէ, բանականության խոսքը չէ, այլ այն ձայնը, որն ըստ Արիստոտելի Քաղաքականություն տրակտատի, մարդուն ազգակից է դարձնում անասունի, կենդանու հետ: Դա այն ձայնն է, որն արտահայտում է ցավ կամ հաճույք: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր իրենց ձեռքում են պահում խոսքի իրավունքը, նրանց չեն տեսնում իբրեւ զրուցակիցների, քանզի չեն կիսում նրանց զգացմունքները` լինի ատելություն, համակրանք, ցավ, թե հաճույք:
No comments:
Post a Comment