
>>>
(կես եմ, պետք է մտածել, երբ վստահ եմ)
(ծախսերից հանվող մարմիններն այստեղ պատկանում են արդիականությանը)
(մաս առ մաս տրվելով, մերթ դիմագրավելով «ամենօրյա կյանքի հանդիսանքին», որ կը նշանակէ մեր միջև կը բաշխուի, մեզի մաս առ մաս կը տրուի և սա ստոյգ այն պահուն, երբ փլուզվում ենք անցյալի վարակը կրող Սարդույի «կնոջ» առջև. ղեկն ուր որ է կարող է նաև դառնալ այն (կողմ), ինչ լավագույն սոցիալական կառույցներում թույլ են տալիս թույլ չտալ, իմ Օրեստես)
(սա սպաս(արկ)ման արդեն երկրորդ մուտացիան է)

(ընդհանուր նվիրումն այս ժամանակակից բնույթի ամեն մի չնչին բանի փչացման, նախնիների, հապճեպ կառուցված տան, նույնիսկ անունը)
(ու մարդը, որպես այդպիսին, հիրավի դարձել է անհայտ, նրա շրջապատը արվեստագետին այլևս չի հետաքրքրում)
(գուցե միայն հարցաթերթեր չլրացնող լեզուն)
(է դեպքերի ականատեսն ու հետևողը. մնա(ցյալը) մաքուր Շկլովսկյան հեգնանք է, ուրիշ ոչինչ)
(ներկայ(աց)ում չի նախատեսվում, ամեն մեկը թող սկսի ինքն իր համար՝ մտքում)

(հասկանալի է, որ եթե անունն է տալիս ուրեմն ոչինչ կ’ըսե իր մասին)
(կա նաև որոշակի լույս՝ դիմացի շենքերից, փողոցից, ու հերթական անհանգիստը, որ վարժվածությունից չի վերանում, միշտ մի փոքր ավելի անդուլ կարմիր ու սպիտակ լույսի հեղեղները)
>>>
No comments:
Post a Comment