Հարգելի ընկերներ,
Հիշեցնում ենք, որ շաբաթ օրը` ապրիլի 2-ին, ժամը 17:00-ին, տեղի կունենա ռեժիսոր Կարոլ Ռուսսոպուլոսի գործնեությանը նվիրված
Ձայն՝ «Ձայն չունեցողներին» նախագծի հերթական ֆիլմերի ցուցադրություն-քննարկումը:
S.C.U.M. Manifesto
Հեղինակներ՝ Կարոլ Ռուսսոպուլոս և Դելֆին Սեյրիգ, Ֆրանսիա, 1976, 27 րոպե, վիդեո:
Վալերի Սոլանասի «S.C.U.M. Manifesto» (Society for Cutting Up Men) գրքից հատվածների բեմականացված ընթերցում: Դելֆին Սեյրիգը գրքից որոշ հատվածներ է թարգմանում Կարոլ Ռուսսոպուլոսին: Վերջինս այն տպում է մեքենայով: Ետին պլանում երևացող հեռուստացույցում ուղիղ եթերով հեռարձակվող լուրերով ժամանակ առ ժամանակ հաղորդվում են աշխարհի վերջը գուժող նորություններ: Ինչպես և գիրքը՝ ֆիլմը ևս մի թռուցիկ է՝ ուղղված «արական» պատկերների ու արարքների իշխանության տակ գտնվող հասարակության դեմ:
Ձեզ համար աղջիկներ
Հեղինակ՝ Կարոլ Ռուսսոպուլոս՝ Ֆրանսլին Դյուպելուպի մտահղացման հիման վրա
Շվեյցարիա, 2006, 25ր., վիդեո
«Կանայք Ժնևի հիշողության մեջ» գրքի լույս ընծայումը փաստեց մեր պատմության մեջ իրենց հետքը թողած կանանց մեծարման պակասը: Մյուս կողմից, դպրոցական ծրագրերում կին կերպարների բացակայության հարցը պարզաբանելու համար Ամալ Սաֆին հանդիպում է Ֆրանսլին Դյուպենլուպին: Հետազոտական բնույթի տարբեր ուսումնասիրությունների միջոցով ի վերջո բացահայտվում է կանանց անգնահատելի ներդրումը: Պատրիսիա Ռուն պարզաբանում է նման հետազոտությունների նպատակը, իսկ նրա երկու ուսանողուհիները բացատրում են իրենց մասնակցության պատճառները: Նրանց պնդմամբ, գիտության և տեխնիկայի բնագավառում կին կերպարների բացակայությունը կին ինժեներների փոքր թվաքանակի պատճառներից մեկն է հանդիսանում:
Վայրը` KASA, ESPACES կենտրոն Նալբանդյան 29
Utopiana - Armenia,
Baghramyan 50G/8, 0019 Yerevan
Tel: +374 10 261035, +374 94 355185
Utopiana - Switzerland,
Av. des Eidguenots 21, 1203 Genève
Tel: 0041(0)22 3441470, 0041(0)79 8249313
namak@utopiana.info
www.utopiana.info
No comments:
Post a Comment