June 25, 2010

Հասկանալիության այսպիսի մեթոդների օգտագործումը զառիվերի վրա է

>>>

(անհամացած հեղուկի կարելիության չափը զինված ուժերի պես ներխուժելով քո փառահեղ դատարկության մեջ)

(գործողությունների մի այնպիսի հանրագումար, որը բացվում է դեպի այդ ուրիշ հասարակությունը)

(թարգմանության շնորհիվ այդ վերած/ցվող լեզուն, հոն ուր երեւան կու գան պատրաստակամութիւն, զոհուելու կամեցողութիւն եւ ուրեմն խորք)

(հեռու չէ երբեք այդպիսի իրավիճակի մը պարագային վատնումի՝ ավելի շուտ Անտոնիոնիական լռությունների կամ միմյանց այլևս ասելու բան չունեցողների, քան սպասվում էր)

(է, տրամադրելու առումով)

(քանի դեռ չես կատարում հոդից դուրս ընկած դարաշրջանի անսպասելի փոփոխության դրսևորման համար անհրաժեշտ ու երևութական տեղի կորուստը, նայելով բարձր առաստաղին և իրոք մոտ տասնվեց տարօրինակ օր չիմանալով, թե ով ես)

(իր հերթին, պիտի անտեսվի հաջորդների կողմից` մնալով միայն տեխնոլոգիաների հիշողության տեղավորված քաղաքի միաժամանակյա գոյակցման ձևերից մեկում)

(բանալացումից հետո նորից սարսափի մեթոդների ապահովության ներքո, գծի այս կողմը սակայն)

>>>

No comments:

Post a Comment