June 10, 2010

Մաս 8. Զարհուրելի կանայք

>>>

(դառնալը, Օրեստես, որ ծայրանում է բախումից)

(սովորաբար՝ երկուսը միասին ու կարծես հենց այն նպատակով, որ ճգնաժամի փաստից ավելի ընդգծվի)

(իջա քեզ տեսակցության հարկադրաբար սնուցման սենյակում չտեսնելու վայրենացած ռունգիդ մեջ, կոկորդումդ՝ բարակ կարմիր փողրակը)

(ոմանք պարունակելով նախկին ժամանակահատվածներից վերաբերված, վերադարձված էտյուդներ, որոնցից ապավարժվելու համար ցուցարարները փորձում են մոտենալ)

(փորձում են հասկանալ անընդհատ փոփոխվող շարժումը)

(պատմության զարգացումն ու ուսումնասիրումը ենթադրում է նաև անհասանելիության ձևվածքի առկայություն)

(ու չկարողացա մնալ կողքիդ, որ հետո ցուցմունքներով չհաստատեմ սեղաններին որևէ հարյուրավորների դիմադրության կասեցման տեսիլը, թող այս ստույգ այլաբանության շնորհիվ կարծես թե տեղի չունենա)

(կամ լինի միայն մասնակիորեն, քանի որ նրանց հայացքն անդադար է, անկաշկանդ ու բարոյազուրկ, բայց ոչ անբարոյական)

>>>

No comments:

Post a Comment