November 17, 2009

(4-ից)

>>>

Lenin Square (present-day Republic Square), 1992
Unknown photographer


Ինչպե՞ս գրեմ, Լուսինե, որ վերհիշես: Որ վերիմաստավորվի նրա մուտքը: Որ դու՝ կանգնած դռան շեմքին, ճանաչելով նրան ու հասկանալով նրա ով լինելը, չնայած իր կերպարանափոխությանը, ու գիտակցելով որ բացահայտումը կնշանակի վերադարձնել նրան այնտեղ, որ մատնած կլինես՝ տալով նրա անունը, չմոտեցար ու թեքեցիր լարված հայացքդ, չտեսար թե ինչպես իջավ աստիճաններով դանդաղ` յուրաքանչյուր շարժումը հաշվարկած, բայց և անտարբեր, մի քայլը մյուսից ավելի աղոտ ու անհստակ: Սպասիր, սպասիր——Ու նրա հավատարմություն պահանջող ու միևնույն ժամանակ անհետացող կերպարանքը, այնտեղից՝ հաստատության մուտքից, ելնելով——այդ վայրկյանին, երբ դեռ չիջած, բայց արդեն ոտքն աստիճանին ու արդեն թողնելիս իր հետքը:

Սպասիր—ոչ——Ու ձեր միջև կառուցվող այդ առասպելական տարածությունը, որի շնորհիվ ընկալվում է անհրաժեշտ պատահականությունն ու դու՝ առանց որևէ հնարավոր պատասխանի, ու նա՝ անցնելով չհայտնված ու մտնելով այդ սառցապատ փողոցը: Ու գուցե այդ պահին էր, որ հասկացար նրա արդեն քեզ ծանոթ բացակայվող ներկայությունից, որ գալիս էր մոտս—ձեռքերը վերարկույի գրպաններում դրած: Արմունկները սուր անկյան տակ ծալած: Մի սովետական ամբարձիչ կռունկ՝ թեքված անգլուխ արձանի վրա: Դեպի հրապարակ——այդպես չէր: Նորից արտագրում ես մեկ այլ գրքից————————

(եզրին, չմաքրված ու ստորգետնյա անցման մոտով, սա էլ ընդարձակ է, քաղաքի առաջին տներն ու հետո, հետո իրար հերթագայող իշխող էլիտան)

(սիրտ խառնեցնող արտահայտություններից է, որ)

(գրախանութում ճարահատյալ պրպտում են հատորների մեջ, հուսահատված դուրս գալիս Բուլգակովի կամ Հայդեգերի)

(սքանչելի հյուրանոցը լեփ-լեցուն է, մատուցողներ չկան)

(երբ առարկում եմ)

(որ այդ խորշերը կարող են լցվել ջերմամեկուսիչ նյութով, բայց (հ)երթում կանգնածները չեն շարժվում)

(այսինչը փոխարինում է այնինչին)

(ու)

(ի հայտ եկած տարածքները, որ գրվում են ընդդեմ վկայության, որ լցնում են զիս արհավիրքով, որ տեղ չհասած արդեն գիտեմ հեռարձակվող լուրերից)

(դեպքային արագությամբ, երբ իրագործելի է ելքի գիտակցությունը)

(առնետները հանգիստ քայլում են մայթերով, քարշ տալով իրենց melancholy պոչերը)

>>>

No comments:

Post a Comment