November 2, 2009

ԲԱՌԱՐԱՆ

ես գտա էս բառարանը էս կայքում: իմ կարծիքով պետք է զարգացնել :)

Պատրիխարիալ նորմատիվ համակարգ - Հասարակության ավանդական համակարգ, որտեղ արական սեռի ներկայացուցիչներն ունեն առաջնային իշխանություն:

Գենդերային հավասարություն - Գենդերի (սեռի) լիարժեք հավասարություն կյանքի բոլոր ասպարեզներում:

Գենդեր – Որևէ անձի ինքնությունը, ինքնաարտահայտումը գենդերային դերերով, այնպես ինչպես այն ընդունված է հասարակությունում, որպես արական կամ իգական:

Սեռ – Որևէ անձի կենսաբանական հատկանիշը: Ավանդորեն մարդկությունը տարբերակում է արական և իգական սեռեր, մինչդեռ որոշ նոր տեսություններ ինտերսեռը դիտարկում են որպես երրորդ սեռ:

Գենդերային ինքնություն – Որևէ անձի ինքնության ինքնաարտահայտում, որը կարող է չհամընկնել նրա կենսաբանական սեռի հետ: Այն կարող է բխել "արական" և "իգական" երկակի հասկացողությունից:

Գենդերային ինքնաարտահայտում - Գենդերային ինքնությունն արտահայտվում է պահելաձևով, նախասիրություններով, վարքագծով:

Սեռական կողմնորոշում - Անձի զգայական և ֆիզիկական նախասիրությունն է հակառակ կամ նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ:

Համասեռամոլություն - Անձի զգայական և ֆիզիկական նախասիրությունն է նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ:

Լեսբուհի – Իգական սեռի անձ, որը զգայական և ֆիզիկական նախասիրություն ունի նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ:

Գեյ - Արական սեռի անձ, որը զգայական և ֆիզիկական նախասիրություն ունի դեպի նույն սեռի ներկայացուցիչը:

Բիսեքսուալ (երկսեռ) - անձ, որը զգայական և ֆիզիկական նախասիրություն ունի դեպի նույն և հակառակ սեռի ներկայացուցիչները:

Տրանսգենդեր - Անձ, որի գենդերային ինքնությունն ու ինքնաարտահայտումը տարբերվում է նրա սեռի վրա հիմնված ավանդական գենդերային դերերից:

Տրանսսեքսուալ - Անձ, որն արդեն ունեցել է կամ պատրաստվում է ունենալ կենսաբանական սեռի փոփոխություն (վիրաբուժություն, հորմոնային թերապիա):

Ինտերսեռ - Անձ, որի սեռական և վերարտադրողական օրգանները չեն համընկնում ավանդական "արական" և "իգական" հասկացողությունների հետ:

Քուիր - Անձի սոցիալական և մշակութային գենդերային կամ սեռային ինքնությունն է, որը չի համընկնում պատրիարխալ նորմատիվ համակարգի հետ և որը համակրում է սոցիալական և մշակութային գենդերային կամ սեռային բազմազանություն:

8 comments:

  1. Ընդլայնելով բառարանը...:Ճ
    Բիգենդեր - փոփոխուն/ոչ կայուն/շարժական/տատանվող գենդերային ինքնությամբ անձ, ով, անկախն իր կենսաբանական սեռից, ընկալում/զգում է իրեն մե՛կ կին, մե՛կ տղամարդ: Բիգենդերի սեռադերային ինքնազգացողությունը՝ գենդերը, փոփոխվում է կախված տրամադրությունից, անձից, որի հետ շփվում է և այլն: Բիգենդերությունը պետք չէ շփոթել երկինքնության կամ բազմինքնության հետ:

    ReplyDelete
  2. Գենդերքուիր՝ նեղ իմաստով - անձ, ում գենդերային ինքնությունը կա՛մ նույնացվում է կին/տղամարդ գենդերներից տարբեր գենդերի, կա՛մ չի պատկանում որևէ գենդերային տիպի, կա՛մ պատկանում է վերոնշյալ գենդերներից մեկին կամ դրանց համադրությանը:
    Գենդերքուիր՝ լայն իմաստով - անձ, ով այս կամ այն կերպ անցնում է / քանդում է ընդունված գենդերային սահմանները՝ անկախ իր գենդերային ինքնությունից:
    Գենդերքուիրների համար ընդհանրական է աշխարհում միայն ու միայն երկու գենդերների գոյության պատկերացման հերքումը:

    ReplyDelete
  3. "համասեռամոլություն" տերմինը շատ խնդիրներ ունի ու էլ չգիտեմ որ մեկից սկսեմ --

    կա տենց տեղ՝ տերմինների աղբակույտ?

    ReplyDelete
  4. կա տենց տեղ: կան տենց տեղեր, զանգվածային, բայց անհատական աղբանոցներ՝ լի գարշահոտ, խտրական տերմիններով՝ տեղակայված մեր "համաքաղաքացիների" գանգերի շրջանակներում երևի (կա կասկածի առողջ բաժին) գոյություն ունեցող նյարդային բարդագույն համակարգերում, գորշ նյութի ծալքերում...

    Lilia Khachatryan

    ReplyDelete
  5. եռն անձի կենսաբանական հատկանիշն է: Ավանդորեն մարդկությունը տարբերակում է արական և իգական սեռեր, մինչդեռ որոշ քաղաքակրթություններ կամ նոր տեսություններ միջսեռը դիտարկում են որպես երրորդ սեռ:

    Գենետիկական սեռը բնորոշվում է մարդու քրոմոսոմային հավաքակազմով և լինում է XX (իգական), XY (արական), ինչպես նաև հնարավոր են միջանկյալ տարբերակներ՝ XXY (ինտերաղջիկ) և XYY (ինտերտղա):

    Գոնադային սեռը բնորոշվում է սեռական գեղձերի առկայությամբ և որոշիչ է հանդիսանում սերմնարանի կամ ձվարանի առկայությանը, սակայն հնարավոր է նաև երկու գեղձերի միաժամանակյա առկայություն (հերմոֆրոդիտիզմ) կամ սեռական գեղձերի միջանկյալ տարբերակները (օրինակ՝ օվոտեստիոս):

    Անատոմիական սեռը բնորոշվում է մարդու արտաքին կամ ներքին սեռական օրգանների առկայությամբ:

    Մանկաբարձական սեռը պտղի սեռն է և բնորոշվում է մանկաբարձի կամ գինեկոլոգի կողմից` համաձայն հղի կնոջ կլինիկական զննումների:

    Ծննդյան սեռը նորածնի սեռն է, բնորոշվում է ծնունդն ընդունող մանկաբարձի կամ գինեկոլոգի կողմից:

    Հորմոնային սեռը բնորոշվում է անձի սեռական գեղձերի կողմից արտադրվող սեռական հորմոնների քանակական առավելությամբ և երկրորդային սեռական հատկանիշների առկայությամբ (հաճախ հորմոնային խանգարումները պատճառ են հանդիսանում անձի հորմոնային սեռի և անատոմիական սեռի տարբերության):

    Անձնագրային սեռը անձի իրավաբանորեն վավեր սեռն է և կարող է չհամընկնել ծննդյան սեռի հետ (օրինակ՝ հերմոֆրոդիտիզմի կամ տրանսեքսուալության դեպքում):

    Հոգեբանական սեռը որոշվում է անձի՝ որևիցե սեռին պատկանելու ինքնազգացողությամբ և սեռական նույնականացմամբ: Հնարավոր են դեպքեր, երբ մարդու սեռական նույնականացումը չի համընկնում նրա կենսաբանական սեռի կամ սեռերից ոչ մեկի հետ: Այս մարդիկ կոչվում են անդրոգեններ:

    ReplyDelete
  6. Սեռական կողմնորոշվածությունը հանդիսանում է մարդու սեռականության չորս բաղադրյալներից մեկը և բնորոշվում է մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումներով որոշակի սեռի անձանց հանդեպ:

    Տարասեռական կողմնորոշվածությունն անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ: Տարասեռականները գրգռվում և սեռական բավականություն են ստանում միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կենակցելուց:

    Նույնասեռական կողմնորոշվածությունն անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ: Նույնասեռականները գրգռվում և սեռական բավականություն են ստանում իրենց իսկ սեռին պատկանող ներկայացուցիչների հետ կենակցելուց:

    Գեյն արական սեռի անձ է, որն ունի նույնասեռական կողմնորոշվածություն:

    Լեսբուհին իգական սեռի անձ է, որն ունի նույնասեռական կողմնորոշվածություն:

    Երկսեռական կողմնորոշվածությունն անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է դեպի և՛ իր սեռի, և՛ հակառակ սեռի ներկայացուցիչները: Երկսեռականները գրգռվում և սեռական բավականություն են ստանում և՛ տղամարդու, և՛ կնոջ հետ կենակցելուց:

    Երկսեռականը (բիսեքսուալ) արական կամ իգական սեռի անձ է, որն ունի երկսեռական կողմնորոշվածություն

    Գենդերափոխն (տրանսգենդեր) այն անձն է, որի գենդերային ինքնությունն ու ինքնաարտահայտումը տարբերվում են նրա սեռի վրա հիմնված ավանդական գենդերային դերերից:

    Սեռափոխն (տրանսսեքսուալ) այն անձն է, որն արդեն ունեցել է կամ պատրաստվում է ունենալ կենսաբանական սեռի փոփոխություն (հոգեախտորոշում, վիրաբուժություն, հորմոնային թերապիա):

    Միջսեռն (ինտերսեռ) այն անձն է , որի սեռական և վերարտադրողական օրգանները չեն համընկնում ավանդական արական և իգական հասկացողությունների հետ:

    Քուիրն այն անձն է, որի սոցիալական և մշակութային գենդերային կամ սեռային ինքնությունը չի համընկնում հայրիշխանական նորմատիվ համակարգի հետ և որը համակրում է սոցիալական և մշակութային գենդերային կամ սեռային բազմազանություն:

    ReplyDelete
  7. Միասեռականությունն (Մոնոսեռականություն) անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է դեպի միայն մեկ սեռի ներկայացուցիչը: Միասեռականը (Մոնոսեռական) կարող է լինել տարասեռական կամ նույնասեռական կողմորոշվածության: Միասեռականները գրգռվում և սեռական բավականություն են ստանում կամ միայն տղամարդու, կամ միայն կնոջ հետ կենակցելուց:

    Բազմաեռականությունն (Պոլիսեռականություն) անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է դեպի ցանկացած սեռի ներկայացուցիչը: Բազմասեռական (Պոլիսեռական) կարող է լինել երկսեռականը:

    Համասեռականությունն (Պանսեռականություն) անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է դեպի ցանկացած սեռի կամ մեկ գենդերի ներկայացուցիչը: Համասեռականները (Պանսեռականները) գրգռվում և սեռական բավականություն են ստանում և՛ տղամարդու, և՛ կնոջ հետ կենակցելուց` անկախ նրանց գենդերային ինքաարտահայտումից:

    Անսեռականությունը անձի մոտ սեռական կողմնորոշվածության և սեռականության ցանկացած դրսևորումների բացակայությունն է:

    Սեռական վարքագիծն անձի սեռահարաբերությունների դրսևորումներն են, որոնք ևս կարող են լինել տարասեռական, նույնասեռական և երկսեռական, սակայն չեն բնորոշվում մշտական հուզական, զգայական, զգացմունքային և սեքսուալ հակումներով:

    ReplyDelete
  8. ՏՍՏ այն տղամարդն է, ով ցուցաբերում է նույնասեռական վարքագիծ և սեռական հարաբերություններ է ունենում տղամարդկանց հետ (Տղամարդկանց հետ Սեռահարաբերվող Տղամարդ):

    ՏԿՍՏ այն տղամարդն է, ով ցուցաբերում է երկսեռական վարքագիծ և սեռական հարաբերություններ է ունենում տղամարդկանց և կանանց հետ (Տղամարդկանց և Կանանց հետ Սեռահարաբերվող Տղամարդ):

    ԿՍԿ այն կինն է, ով ցուցաբերում է նույնասեռական վարքագիծ և սեռական հարաբերություններ է ունենում կանանց հետ (Կանանց հետ Սեռահարաբերվող Կին):

    ԿՏՍԿ այն կինն է, ով ցուցաբերում է երկսեռական վարքագիծ և սեռական հարաբերություններ է ունենում կանանց և տղամարդկանց հետ (Կանանց և Տղամարդկանց հետ Սեռահարաբերվող Կին):

    Գենդերն անձի ինքնությունն ու ինքնաարտահայտումն է այնպիսի հասարակական դերերով, որոնք պատմա – աշխարհագրական, էթնիկ, մշակութային և սոցիալական նորմերի վրա հիմնված ավանդորեն տարանջատվում են արականի և իգականի: Այս տարանջատման հիմքում ընկած են հասարակության կողմից ընդունված անձի կարծրատիպային դերակատարումները: Սակայն, լինում են դեպքեր, երբ անձի սոցիալական սեռը չի համընկնում ոչ արական, ոչ էլ իգական սեռական դասակարգումների հետ: Մարդկանց, որոնք իրենց դասում են թե՛ արական, թե՛ իգական սեռերին, անվանում են երկգենդերներ, իսկ նրանց, ովքեր իրենց չեն դասում ոչ արական, ոչ էլ իգական սոցիալական սեռին, անվանում են անգենդերներ:

    Գենդերային ինքնությունն անձի սոցիալական արտահայտումն է հասարակությունում, ինչը կարող է չհամընկնել նրա կենսաբանական սեռի հետ, սակայն հիմնված է արական և իգական երկակի հասկացողությունների վրա:

    Գենդերային ինքնաարտահայտումն անձի գենդերային ինքնությունն արտահայտվում է իր պահելաձևով, նախասիրություններով, վարքագծով, արտաքին այլ դրսևորումներով, որոնք տվյալ հասարակությունը վերագրում է որպես արական կամ իգական

    ReplyDelete