November 24, 2009

Սիրելուս (1907)

---

Նազ մի անիլ, կյանքը կարճ է
(արդեն որերորդ բացիկն եմ գրում) Սիրելիս,
Ու մենք ճամփորդ մահի ցուպը
(չուղարկված մնացել են) Ձեռներիս.
Մեր օրերը, տարիները
(մթագնած են) Սլացող,
Ու վառերազ-մուրազները
(աչքերդ) Կլանող
Տես, գնում են, էլ ետ չեն գա(լիս եմ մոտդ)
Ամպամած

(սիրուհիս) Կյանքի աշուն վրա կուգա
Անկասկած (ու այս ամենակարող ժամին) . . .
Նազ մի անիլ, կյանքը կարճ է
Սիրելիս (ինչպես չդողամ հուզմունքից)
Ու մենք ճամփորդ մահի ցուպը
Ձեռներիս:

3 comments:

  1. on november 4, 2009, lilia khachatryan wrote to queering yerevan:

    Ամիս չի բոլորել այն օրից, երբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ապահովագրական բաժնի լսարաններից մեկում կիսապառկած ընթերցանությունս ընդհատվեց սպազմատիկ ծիծաղով, որը թերևս ներկաների կողմից որակվեր որպես cachinnation, եթե cachinnation բառը հասանելի լիներ նրանց... :Ճ Բայց ծիծաղի անզուսպ պոռթկումը անպատճառ չէր, ոչ էլ հոգեկան խանգարմամբ էր պայմանավորված, այլ կարդացածս գրքի մեջ հետևյալ տողերին հաջորդող ասոցիատիվ օրինակի իրականության իրականությամբ, սանտիմետրերի հեռավորությամբ, որ ֆիզիկապես բաժանում էր ինձ ու նրանց...

    "Խղճում եմ ես ձեզ,բթամիտ կանայք./Որ արդ ու զերդի հետևից ընկած,/Թրև եք գալիս միշտ աննպատակ,/Լպիրշ վաճառքի դեմքերդ՝կոկած:"

    Ցավոք վերելք չի գրանցվել Երևանի տնտեսագիտական ինստիտուտի ապահովագրության բաժնի ուսանողների կառնացիայում, ի տարբերություն ինստիտուտի, որին հաջողվել է վերանվանվել, բայց ոչ դառնալ համալսարան...

    Երևանում եմ: Ավելի ճիշտ էի: Մոտ մի ամիս է, ինչ ենք՝ ես և "Ապրել եմ ուզումը"...

    Օդերում եմ Կուրղինյանով...

    Գրականության և արվեստի թանգարանում համալսարանակնիք տեղեկանք ուզեցին. դե գնա ու բացատրի համալսարանում, թե ինչիդ ա պետք ինչ-որ Շուշանիկ Կուրղինյան....անվերջ թախծալի և միաժամանակ ծիծաղելի իրականություն...

    Հուսով եմ կհանդիպենք Երևանում, իսկ մինչ այդ խնդրում եմ՝ կապ հաստատեք իմ և Ձեր ընկերների միջև:

    Հարգանքներով՝
    Լիլյա

    ReplyDelete
  2. մի աչք` հայացք, որ դիտորդի խորքին է նայում ու մարմի մյուս հատվածով արդեն տեքստի տարածք ճամփորդվում

    ReplyDelete