April 29, 2011

չվնասված, ու հիմայի համար անբավ(արար)

>>>

(դիմացի շենքերից, փողոցից, ու հերթական անհանգիստը, որ վարժվածությունից չի վերանում, այժմ մի փոքր ավելի անդուլ կարմիր ու սպիտակ լույսերի հեղեղները)


(չափազանցված հայացքիդ, որ տեղ չեն գտնում կամ չի գտնում Լուի Պոլ Բունի «Ամառը Տերմուրենում»)


(արդարեւ կարելի չէ ըմբռնել և զգալ մէկ անգամէն սովետական քաղաքի ահաւոր մնացորդը)



(որ սեռական օրգանի նման տրոփում է (հար)ազատ լեզվի եզերքին)

(երեք տարի պահանջվեց, որ այն շարունակի մնալ վերացարկված որպես կառույց, ցանցը բռնված է իր ներքին ստասիսով)


(մինչդեռ փաստեր գոյություն ունեն և ի սկզբանե պետք է դրվեին հանրային քննարկման)


(ելնելով այդ տաղտկալի երեկույթից, անձնական շերտը որպես ահազանգ, որպես հարցադրում, որ միշտ արժան է ստուգապէս և իրաւ բախել առարկությանը, 4:00ին կարող ես տեսնել աշխատանքիդ արդյունքները, ի վիճակի ես տեսնելու որ շուրջդ «կանգնածներն այլևս չեն հարցնում», ուղղակի կլլում են «մէկ անգամէն»)

(«սովետական քաղաքի ահաւոր» փոխակերպումը առաջին հայացքից թվում է քմահաճ, գուցե նույնիսկ անբարոյական, բայց դա իրականում կախված է նրանից, թե ինչ ես (հ)անելու, որ «դառնալ»-ը ինքնին մակետ դառնա, և ոչ երկրորդական հատկանիշ)

>>>

No comments:

Post a Comment