>>>
(երկրորդական գաղափար կազմելու համար միայն, առավոտյան 7:19ին)
(պահեստների մի մասը փոխադրեցին վճռական գիծէն անդին ու կասկած չկա, որ այս պատշաճ որևէ բանը կարող է լոկ նշան լինել և ոչ գեղագիտական իրողություն)
(վինիլային ժապավեններից, փողոցային դետրիտից կախված կամ կոնստրուկտիվիզմից մղվող ուղղաձիգ դաստակներիդ մոտակայքում)
(ցանկության լեզվով, Օրեստես, որով յուրաքանչյուրս արդեն որոշակի շրջահայացությամբ պիտի բացահայտենք ինքնակարգավորող ապարատների ու պատկերի արտադրության ստանդարտացման՝ հանուն արվեստի իհարկե, նորարարությունները)
(ու հստակ է հիմա, ոչ էլ որտեղ պարտադիր կոչ են անում վերադառնալ)
(6:00ին եղածը լավագույն կերպով օգտագործելու ունակությամբ, կամ արձակվելով երկաթուղային տողերի կայ/ցարանից, քանի որ չես կարող չփոփոխել առարկաների ու նրանց հարաբերությունների այնպիսությունն ինչպես որ «են» ասելու համար)
(վիրակապերով մարդիկ ու հազարավոր մարդիկ իրենց ամենօրյա շարքերում ու որքան արագ կը հետեւին ընդհանուր շարժումին եւ որքան երկար կ'ընկերակցին անոր)
>>>
No comments:
Post a Comment