July 26, 2015

A meeting w/ Tina Bastajian and screening of Coffee Deposits


Հուլիսի 29ին, ժամը 20:30ին
>>>  սիրով հրավիրում ենք մասնակցելու հետևյալ տեղի ունենալիքին՝

Հանդիպում արվեստագետ Թինա Բաստաջյանի հետ և նրա ու Սեդա Մանավողլու «Coffee Deposits:::Topologies of Chance» ինտերակտիվ վավերագրական ֆիլմի ցուցադրություն
Լեզուն ` անգլերեն և թուրքերեն 
Մուտքն ազատ է
Հասցեն՝ Ականաթ, Կողբացի 28 (մուտքը՝ Արամի փողոցից)

Թինա Բաստաջյանը մրցանակակիր ֆիլմ/մեդիա արվեստագետ և հետազոտող է: Ծնվել է Լոս Անջելեսում և այժմ բնակվում ու աշխատում է Ամստերդամում: Նրա վերջին տարիների աշխատանքները ներառում են փորձարարական մոտեցումներ պատմողական և վավերագրական ոճերում: Բաստաջյանի աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ փառատոններում, գալերիներում, գիտաժողովներում և թանգարաններում, ներառյալ Մոնրեալի բանավոր պատմության և թվային պատմասացության կենտրոնում, Սան Ֆրանցիսկոյի միջազգային ֆիլմերի փառատոնում, Նյու Յորքի ՍինեմաԻսթում, Ստամբուլի էլեկտրոնային արվեստի միջազգային գիտաժողովում, Փարիզի Պոմպիդու կենտրոնում, Հավանայի բիենալեում և այլուր: Բաստաջյանը երեք շաբաթով հրավիրված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն վարելու տեղային և բջջային պատմասացությանը նվիրված աշխատանոց:

«Coffee Deposits:::Topologies of Chance» նախագծի մասին ավելին իմանալու համար այցելիր՝
www.coffeedeposits.nl*
coffee-deposits.blogspot.nl
*Հայաստանում էջը բացվում է միայն պրոքսի սերվերի միջոցով (hide.me/en/proxy)

###

You are cordially invited to the following happening 
on July 29, at 8:30pm >>>

A meeting with Tina Bastajian and screening of her and Seda Manavoglu’s interactive documentary Coffee Deposits:::Topologies of Chance
Language: English and Turkish
The entrance is free
Address: Akanat, Koghbatsi 28 (entrance from Aram Street)

Tina Bastajian is a Los Angeles born and Amsterdam based film/media artist, essayist and researcher who has exhibited internationally. Her work has been shown at festivals, galleries, symposia and museums, including The Center for Oral History and Digital Storytelling, Montreal; Holland Festival/De Balie, Amsterdam; San Francisco International Film Festival; CinemaEast NYC; ISEA - International Symposium on Electronic Art, Istanbul; First Person Films III, Bristol Docs; Micronomics Festival, Brussels; The Pompidou Centre, Paris; Havana Biennial, Cuba; IDFA - International Documentary Festival Amsterdam; The Pacific Film Archive, Berkeley; and De Filmhuis in The Hague.

Her research explores expanded modes of cinema in praxis and theory—from their historical movements to potential cinematic tendencies evoked in mobile and locative media practices. These are illustrated in both her interactive documentary Coffee Deposits:::Topologies of Chance and also PERA pARkours its iteration in the form of an augmented reality tour. The (de)tour uses what Bastajian calls locational “post-scripts” which are located within a small radius of Istanbul’s Pera/Galata district via mobile phones.

Intrinsic to her single-channel work within experimental and diasporan film are themes of the fragment, interstitiality, erasure and translation. Currently she is a lecturer at Amsterdam University College and Webster University-Leiden, and also a guest tutor at Piet Zwart Institute in Rotterdam where she recently co-led the thematic project “Short-circuiting the Archive” with curator/researcher Annet Dekker. Forthcoming is her essay “In, Around and About Filmadaran: In No Particular Order” to be published in the illustrated volume Archives in Visual Art and Theory: Estonia and Beyond-Estonian Academy of Arts. She is presently teaching a workshop at the TUMO Center for Creative Technologies on location-based and mobile storytelling.

Find out more about the project Coffee Deposits:::Topologies of Chance by clicking here:
www.coffeedeposits.nl*
coffee-deposits.blogspot.nl
*The site can only be accessed via a proxy, when in Armenia (hide.me/en/proxy)

July 20, 2015

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՉ

Սիրելի ընկերակիցներ, Բաղրամյան պողոտայում շուրջ երկու շաբաթ տևած նստացույցի և բողոքի արտահայտման հետ կապված՝ առաջարկում ենք հանրային տարբեր եղանակներով վերլուծել պայքարի հարթակի բովանդակային և ձևախորհրդանշական ասպեկտները՝ քննելով դրանք ֆեմինիստական ու գենդերի տեսանկյունից։

Ազատորեն տարածեք կոչը ձեր ծանոթներին։ Հանրային քննարկումները կարող են տեղի ունենալ բաց հրապարակներում, սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում և այլ կերպ՝ զուգորդաբար և առանց իրար փոխարինելու։ Հանրային քննարկումների արդյունքում կարող են ծնվել նոր տեքստեր, կոչեր, գործողություններ և այլն։ Ազատ զգացեք ինքնակազմակերպվել և նախաձեռնել այդ քննարկումները։


###

2015թ․ հունիս ամսին էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի կուլմինացիան Բաղրամյան պողոտան էր, որտեղ կուտակվել էր ոչ միայն զայրույթի, ըմբոստության և պայքարի լիցք, այլ իշխանական բռնությանը երևակայական բռնությամբ հակազդելու լիցք. պայքարող հարթակը լի էր սեռական այլաբանություններով: Սեռական հայհոյանքներով կարգախոսները, տղամարդու սեռական օրգաններին հղող խորհրդանիշները և դրանց անքննադատ տիրաժավորումը թե՛ հանրությունների, թե՛ զանգվածային լրատվամիջոցների կողմից, ոչ միայն դարձնում էին պայքարող հարթակը քաղաքականապես սնանկ, այլ այն նույնացվում էր ֆալոգոցենտրիկ իշխանության բռնակալ հռետորությանն ու գործողություններին, որոնք կիրառվում են կանանց, կանացիին վերաբերող դրսևորման, նույնասեռականների, ինչպես նաև փակ հաստատություններում (բանտեր, բանակ) գտնվող առավել խոցելի տղամարդկանց խմբերի և ինքնության «ուրիշ» տիպերի նսեմացման համար։

Բաղրամյան պողոտայում պայքարող կանանց մի մեծ զանգվածի հանրային ներկայացման ձևերը, կարգախոսները և, մեծ հաշվով, նրանց կողմից յուրացված և արականի կողմից հաստատված սեռադերային մոդելը խեղում էին կնոջ սուբյեկտիվությունը՝ թույլ չտալով հեռանալ արականի կամայականությունից։ Պայքարի հարթակում գտնվող կանանց մի ստվար զանգված կապկում և հաստատում էր ֆալոգոցենտրիզմի բոլոր կանոնները՝ վերածվելով ավանդականի (արականի) ռեկվիզիտի։ Տղամարդկային իդեալներով երևակայված և հաստատված կանացիի կազմավորման ձևը միշտ հղում է ավանդական կոդերին` «հրեշտակային անմեղությանը», կամ ընտանեկան օջախի «հրեշտակին», անձնամոռաց, ինքն իրենից հրաժարվող կնոջը, իսկ այդ իդեալականցման «հակառակ» երեսն այն է, երբ կանացի «մաքրության» ետևում գտնվում է չար «ղզօղլանը», կամ «փառասեր գայթակղիչը», հաճախ էլ՝ «հրեշը»։

Արականի գերակայությամբ և գերիշխանությամբ տոգորված պայքարի հրապարակն ընդհանրապես դրսևորում է խտրական, վերահսկող կամ արհամարական վերաբերմունք այնտեղ գտնվող կանանց նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում դա, ցավոք, ներկա էր, սակայն հարկ է նշել, որ մի պահ առաջացած «ճեղքն» օգնեց ստեղծել հորիզոնական և գենդերային հիերարխիայից դուրս հանրային քննարկումներ, որտեղ արտահայտվելու հնարավորություն տրվեց բոլոր ցանկացողներին, և կար հնարավորություն կիրառել ֆեմինիստական մոտեցմամբ լի ապակենտրոնացնող ներուժը։

Կոչ ենք անում կանանց միացնել իրենց ինքնաիդենտիֆիկացմանը վերաբերող երևակայականը, սեփական ԵՍ-ի ապրումի անհատական մեխանիզմը, այլ դեպքում՝ ստիպված ենք մշտապես լծորդված լինել սահմանափակությունների և ճնշումների համակարգին, սեռի և սեռային բացառման քաղաքականությանը և դրանից բխող բոլոր մշակութային ու սոցիալական հետևանքներին:

Կոչ ենք անում վերը արծարծված հարցերի շուրջ սկսել հանրային քննարկումներ, քանի դեռ պայքարի ցանկացած հարթակ վերարժևորման կարիք ունի ֆեմինիզմի և գենդերի տեսանկյունից:

Սոլիդարությամբ, 
Սուսաննա Գյուլամիրյան
Աննա Շահնազարյան

July 19, 2015

Маленькие . . .