September 28, 2012

ԵՍ ԳԻՏԵՄ ԹԵ ԵՍ ՈՎ ԵՄ` (ՈՉ)ՀԵՏԵՐՈՆՈՐՄԱՏԻՎ ԱԶԳԱՅԻՆԻ ՄԱՍԻՆ



Ազգի մասին մասկուլինիստական նարատիվներն երբեմն ընդմիջվում են ազգի գաղափարի տարբեր մասշտաբի վերաիմաստավորումներով: Երբ ազգի մասին դիսկուրսներում այն բացառիկորեն ընկալվում է որպես հետերոնորմատիվ, ապա նման պայմաններում ոչ-հետերոնորմատիվ ազգայինն անընկալելի ու անհասկանալի է (Պովինելի 2001): Այս քննարկում պրեզենտացիայի նպատակը հենց այս անհասկանալիության ուսումնասիրությունն է: Սփյուռքում ինքնության դրսևորումները հաճախ ի հայտ են գալիս որպես ընդմիջված քրոնոտոպի գործընթացներ: Եվ չնայած ԼԳԲՏ և քուիր հայերն անուղղակիորեն չեն ընդգրկվում հայի պատմականորեն շրջանառվող ավանդական (և փոփոխվող) կերպարի մեջ, նրանք միևնույն է փորձում են համայնքի մասը կազմել կամ ստեղծել այլընտրանքային հայկական հանրույթներ: Ինչպե՞ս են ԼԳԲՏ և քուիր ամերիկահայերը վերաիմաստավորում իրենց հայ ինքնությունը և գտնում այն դրսևորելու այլընտրանքային ուղիներ՝ միևնույն ժամանակ գործ ունենալով պատմականորեն հաստատված հայրիշխանության և հետերոսեքսիզմի հետ: Սա շարունակությունն է արդեն իսկ սկսված խոսակցության այն մասին, թե ինչպես են անհատներն ու հանրույթները վերաիմաստավորում, վերարտադրում, և վերականգնում ազգային հանրույթներին իրենց անդամակցությունը:

Նելլի Սարգսյանը Նյու Յորքի պետական համալսարանի Օլբանիի մասնաճյուղի մարդաբանության ամբիոնի հայցորդ է: Նրա դոկտորական ատենախոսության թեման ԱՄՆ հայ համայնքներում և Հայաստանում սեռականության, գենդերային և էթնիկ ինքնության դրսևորման ուսումնասիրությունն է:

!W.A.R.







September 21, 2012

Screening of !Woman Art Revolution



September 27, 2012
5.00 pm 
The CLUB, Tumanyan 40

QY cordially invites you to the screening of !Woman Art Revolution by Lynn Hershman Leeson. The film will be introduced by Sima Cunningham.

Through intimate interviews, art, and rarely seen archival film and video footage, !Women Art Revolution reveals how the Feminist Art Movement fused free speech and politics into an art that radically transformed the art and culture of our times.

http://womenartrevolution.com/

September 14, 2012

ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՄԱՐԴԻԿ ՍԱՀՄԱՆ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ / CAUTION: PEOPLE CROSSING BORDER

Բացման խոսք / Opening speech


Շուշան Ավագյան / Shushan Avagyan
Շուշանիկ Կուրղինյանը հեռացել է այս տանից 1905թ.-ին
Shushanik Kurghinian Left this House in 1905


  լուսինե թալալյան / lusine talalyan  
Չճանաչված թռչող օբյեկտ (ՉԹՕ)
Unidentified Flying Object

Արփի Ադամյան / Arpi Adamyan
Հասարակական ճնշումներ
Societal Pressures

September 10, 2012

ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՄԱՐԴԻԿ ՍԱՀՄԱՆ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ / CAUTION: PEOPLE CROSSING BORDER

Ժամանակակից արվեստի 8-րդ միջազգային բիենալե
Գյումրի, Սեպտեմբեր 14-24

ՏԵ կոլեկտիվը ներկայացնում է՝

ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ ՄԱՐԴԻԿ ՍԱՀՄԱՆ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ


Միգրացիան մարդկանց շարժումն է աշխարհի մի վայրից մյուսը՝ հաճախ քաղաքական սահմանի վրայով, մշտական կամ կիսամշտական բնակություն հաստատելու նպատակով։—National Geographic Society, 2005

XIII. Բարեփոխել բնակարանային իրավունքները՝ ցանկացած քաղաքում սեփական սենյակ ունենալու իրավունք եւ մշտապես շարժվելու, տեղը փոխելու իրավունք (տարածական սահմանումից զերծ բնակարանի իրավունք)։ Թռչող մարդկությունը չի սահմանափակում իր սեփականության իրավունքները մասնավոր տեղով։—Վելիմիր Խլեբնիկով, «Առաջարկներ», Վզյալ, Դեկտեմբեր 1915

լուսինե թալալյանը, Արփի Ադամյանը եւ Շուշան Ավագյանը անդրադառնում են միգրացիայի հարցին, որպես ֆիզիկական, ինչպես նաեւ իմացական շարժում՝ ֆիքսված (հայտնի) իրականությունից դեպի փոփոխվող ընթացիկություն, հիմնված, արմատացած համայնքից դեպի երթուղային համայնք։ Արդյո՞ք սեփական անշարժ «տնից» մեկնումը ցնծալիորեն շփոթեցնող է կամ պայթյունապես օտարացնող այսօրվա հետ-անկախ Հայաստանում, ինչպես եղել է մեկ դար առաջ, գաղութային (Ռուսա)Հայաստանում, երբ այլախոհ կամ դիսիդենտ գործիչները տեղափոխվել են իրենց բնակարանի հատակագծից՝ համաշխարհային քարտեզ։ Ի՞նչ է լինում տանը թողած նյութական բեկորների հետ։ Հնարավո՞ր է, որ նախկինում տան հանդեպ նողկանք առաջացնող բաները կսահմանեն ապագայի տնաբաղձությունը։



* * *

QY collective presents at the 8th Gyumri International Biennial of Contemporary Art
September 14-24

CAUTION: PEOPLE CROSSING BORDER

(Human) migration is the movement of people from one place in the world to another for the purpose of taking up permanent or semipermanent residence, usually across a political boundary.—National Geographic Society, 2005

XIII. To reform housing rights; the right to own a room in any city and the right to constantly move, change location (the right to housing free from spatial determination). A flying mankind does not limit its ownership rights to a private place.—Velimir Khlebnikov, “Proposals,” Vzyal, December 1915

lusine talalyan, Arpi Adamyan, and Shushan Avagyan engage with the question of migration as a physical as well as cognitive movement from a fixed (known) reality to a changing actuality, from a grounded, rooted community to a routed one. Is leaving one’s own immovable “home” as joyfully confounding or explosively estranging in a post-independence Armenia today as it was a century ago, in colonial (Russian) Armenia, when agents of dissident ideologies moved from their apartment floor plan to the map of the world? What happens to the material debris abandoned at home? Could it be that the things that, in the past, made one sick of home will frame the homesickness of the future?