September 28, 2012

ԵՍ ԳԻՏԵՄ ԹԵ ԵՍ ՈՎ ԵՄ` (ՈՉ)ՀԵՏԵՐՈՆՈՐՄԱՏԻՎ ԱԶԳԱՅԻՆԻ ՄԱՍԻՆ



Ազգի մասին մասկուլինիստական նարատիվներն երբեմն ընդմիջվում են ազգի գաղափարի տարբեր մասշտաբի վերաիմաստավորումներով: Երբ ազգի մասին դիսկուրսներում այն բացառիկորեն ընկալվում է որպես հետերոնորմատիվ, ապա նման պայմաններում ոչ-հետերոնորմատիվ ազգայինն անընկալելի ու անհասկանալի է (Պովինելի 2001): Այս քննարկում պրեզենտացիայի նպատակը հենց այս անհասկանալիության ուսումնասիրությունն է: Սփյուռքում ինքնության դրսևորումները հաճախ ի հայտ են գալիս որպես ընդմիջված քրոնոտոպի գործընթացներ: Եվ չնայած ԼԳԲՏ և քուիր հայերն անուղղակիորեն չեն ընդգրկվում հայի պատմականորեն շրջանառվող ավանդական (և փոփոխվող) կերպարի մեջ, նրանք միևնույն է փորձում են համայնքի մասը կազմել կամ ստեղծել այլընտրանքային հայկական հանրույթներ: Ինչպե՞ս են ԼԳԲՏ և քուիր ամերիկահայերը վերաիմաստավորում իրենց հայ ինքնությունը և գտնում այն դրսևորելու այլընտրանքային ուղիներ՝ միևնույն ժամանակ գործ ունենալով պատմականորեն հաստատված հայրիշխանության և հետերոսեքսիզմի հետ: Սա շարունակությունն է արդեն իսկ սկսված խոսակցության այն մասին, թե ինչպես են անհատներն ու հանրույթները վերաիմաստավորում, վերարտադրում, և վերականգնում ազգային հանրույթներին իրենց անդամակցությունը:

Նելլի Սարգսյանը Նյու Յորքի պետական համալսարանի Օլբանիի մասնաճյուղի մարդաբանության ամբիոնի հայցորդ է: Նրա դոկտորական ատենախոսության թեման ԱՄՆ հայ համայնքներում և Հայաստանում սեռականության, գենդերային և էթնիկ ինքնության դրսևորման ուսումնասիրությունն է:

No comments:

Post a Comment