June 24, 2011

Radio Yerevan from Istanbul-Constantinople. Gay pride 2011.


Եթերում է Երևանը: Ժամը մեկնանց է քառասունհինգ րոպե: Հաղորդում ենք վերջին նորությունները Գեյ փրայդի շաբաթվա իրադարձություններից` Ստամբուլից:


Երեկ երեկոյան քաղաքի ամենակենտրոնում հեղափոխական տրամադրված երիտասարդությունը իրենց բողոքն արտահայտեց ձևեր թափող բուրժուա-կապիտալիստական և պարբերաբար հոմոֆոբիկ դրսևորումներ ցուցաբերող Մանգո խանութում:



Ինչպես հաղորդում են մեր թղթակից անդամները Ստամբուլի Իսթիքկալի գրասենյակից օրեր առաջ տրանսգենդեր տղամարդը մտել էր այդ էշ խանութը, շոր վերցրել և ուզել էր գնալ տղամարդկանց հանդերձարան` փորձելու: Նրան մեր որոշ հայրենակիցների նման հոմովախկոտ աշխատակիցները չեն թողել մտնի հանդերձարան, ինչի համար էլ մարդիկ հավաքվել ու կազմակերպել էին այս ակցիան:

Ցուցարարները այնպես տժժցրին խանութն իր անընդունելի դրսևորումների համար, որ հաջորդ անգամ դաս լինի սրանց ու սրանց նմանների համար: Տեսեք թե ինչ եղավ այստեղ

1 comment:

  1. "Եթե ճնշումն ու բռնությունը բարոյական է` մենք անբարոյականներ ենք," գոռում էին նրանք:

    ReplyDelete