November 15, 2010

Ի հիշատակ անդրշիրիմյան մարմինների



“The Body: New Figurative Art in Armenia” exhibition to be held in Yerevan

2010-11-13 16:10:00
ArmInfo

An exhibition “The Body (միավորված միակ սրբացված մարմինը, մարմինը որ ցանկալի է, որի հետ պիտի նույնանաս, միանաս, ընկերակցես, ֆաքվես, սգաս՝ մեկ մարմին, մեկ ազգ, մեկ մշակույթ): New (եթե լինեին մարմիններ ու երբ չկան) Figurative Art in Armenia” will be held in Yerevan on November 15 - December 15.

The exposition includes 50 works created by 30 artists. In addition, the graphic arts of the 1920s (Vardges Surenyants, Rouben Nakyan, Alexander Bazhbeuk-Melikyan) from the collection of Artashes Emin. It is noteworthy that this is not the first thematic exhibition organized by the fine art experts (երբ մարմնից նաֆթալինի հոտ է գալիս եմ մոտդ որ հետդ չլինեմ) of Armenia. A year ago an exhibition “Still-life” was held, and “Landscape” will be held in 2011.

“We are sure that the forthcoming exhibition will hold its worthy (մեր սառած մարմինները, ապա մեր իսկ շունչը, որն արտաշնչելով տեսնում էինք, պարզ, ու գիտակցում որ կենդանի ենք, և եթե նույնիսկ ընտրություններ չկային այդ ժամանակաշրջանում, ապա գոնե կարող էինք մաշել մեր օրագրերը) place among the autumn events. It is really worth (Մի անհանգստացիր, փոքրիկս: Պատվազուրկ չեմ լինի—) being presented not only in Yerevan, but also abroad,” said Sona Haroutyunyan, Head of the Modern Art Department of the Armenian Culture Ministry, at today’s press conference.

8 comments:

  1. aprek amena lav gorcy dzern er:
    sagh kharnvel ein irar Arart Sargsyany vapshe prprel er menq e tegh chlineinq dzer psaky patar patar er anelu:

    gor

    ReplyDelete
  2. ես առաջարկում եմ "ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք"-ի մասին հիմա գործ անել:) թումանյանները այստեղ մի տեղ են ամենուրեք

    ReplyDelete
  3. :))))))) ես էլ առաջարկում եմ սրանից հետո ցախավելներով գնալ պատրիարխների "երեխեքի" կազմակերպած ցուցահանդեսներին որպես վհուկներ որ հասկանան մեզնից ազատվելու միակ ձևը վառելն է :))) :)))))))))))

    ReplyDelete
  4. ա, փաստորեն գոռի «ապրեքը» համեմատում ես սահակի «ապրեքի» հետ ու լրիվ նույն բանն ա ստացվում՝ մանդոռլա

    ReplyDelete
  5. Հին ու նոր մարմիններ
    Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ | Նոյեմբեր 18, 2010

    http://www.168.am/am/articles/25210

    Ժանրային տարբեր գործերն ու տեխնիկաները համախմբելով չափազանց ընդգրկուն «Մարմին» թեմայի հարկի տակ, ցուցահանդեսի հեղինակները, թերեւս, ամենաշատը ցանկացել են ապացուցել, որ մեր արվեստի պատմությունը, բազմաժանր լինելով հանդերձ` միեւնույն ժամանակ` ազատական է: Չէ՞ որ շատ բան կոնցեպտի մեջ ներկայացվում է որպես խիզախություն, ճնշմանը դիմակայելու պահանջ: Եվ առաջին հերթին խիզախություն է համարվում հենց սերնդային կապի ու մերկ մարմնի ցուցադրման փաստը (Ա. Գրիգորյանն, օրինակ, նշում է, որ մերկ մարմնի ցուցադրումը արդեն իսկ հեղափոխության պես բան է): Այսինքն` ցուցահանդեսը ներկայացվում է որպես ռադիկալ ու սոցիալական դերակատարություն ունեցող մի նախաձեռնություն, սակայն իրականում այն այնքան հանդարտ, հանգիստ ու պրեզենտացիոն բնույթ ունի, որ հանգիստ սրտով կարելի է անվանել «Կոնֆորմիզմ` մարմնի թեմայով»: Համադրողները, կարծես, որոշել են կանգ առնել ճանապարհի կեսին ու իրենք իրենց հրահանգել` հանկարծ սահմանը չանցնենք...: Մարդու մարմինը արխաիկ, տեխնոգեն, վիրտուալ տարածքներում տեղադրելով՝ համադրողները, վերջիվերջո, ոչ թե «մերկացրել» են մարմնի ընկալման հետ կատարվածը, այլ, ընդհակառակը, թաքցրել են այն: Եվ այդ «թաքցնելը» նրանք ներկայացնում են որպես «ազատականություն» (հենց այդ բառն է անընդհատ շեշտվում համադրողների կոնցեպտներում): Դահլիճում շրջելիս եւ բազմաժանր ու բազմասերունդ ստեղծագործողների աշխատանքների կողքով անցնելիս նույնիսկ զարմանում ես, թե ինչպե՞ս են կարողացել աշխատանքներն այնպես ներկայացնել, որ կոնտրաստի, ընդվզումի, ներքին վեճի նշույլ անգամ չի մնացել: Հաղթող ու հաղթահարվող մարմնի գաղափարն ինքնին պետք է սուր հարցադրումներ առաջացնի: Թեկուզեւ` կեղծ բարեպաշտության, սեռականության հանդեպ տագնապի, «ներքին կռվի», վերջիվերջո` սեւազգեստ, մուգ ապակիներով պատված մեքենաներով տեղաշարժվող «ռաբիս» հասարակության համար «ապտակի» դեր կատարի: Եթե ազատական ես, ուրեմն մինչեւ վերջ պետք է ազատական լինես, այլապես ստացվում է, որ արվեստի գործիքը ձեռքդ վերցնելով` միայն խոսում ես ճնշումներին դիմակայելու ու զոհ չդառնալու մասին, իսկ գործիքդ այդպես էլ չես բանեցնում:

    Այս ցուցահանդեսը կարելի է դիտել (որոշ գործեր հավանել, որոշ գործեր էլ անտեսել), սակայն այն լուրջ բանի մասին մտածելու չի դրդում: Պարզապես պատկերային պրեզենտացիա է:

    ReplyDelete
  6. տեսաք տաիշա աբելարը ինչ լավա մեկնաբանել գործը «Մարմնի խնդրականացումը արվեստի մեջ» իրա էքսպերտ հոդվածում (տես http://ankakh.com/2010/11/70789/)

    «Ցուցահանդեսի բացման ընթացքում, ի դեպ, արվեստագետներին պսակի տեսքով անակնկալ էր սպասվում: Սև ժապավենով պարուրված «Ի հիշատակ անդրշիրիմյան մարմինների» երկտողով՝ արվեստագետներ Շուշան Ավագյանը, Լուսինե Թալալյանն ու Արփի Ադամյանն իրենց քննադատական վերաբերմունքն են արտահայտել ցուցահանդեսում ներկայացված մարմնի գաղափարի վերաբերյալ, որն ամբողջական տեսքով կարելի է կարդալ այստեղ: Տեքստի հեղինակ, գրող Շուշան Ավագյանը որպես նշանային համակարգ՝ օգտագործել է «Ինքնագիր» գրական հանդեսի երրորդ համարում տպագրված «Երրորդ հարկ» խմբի պատմության մասին Արման Գրիգորյանի գրած տեքստից հատվածներ»:

    տեսնես որտեղիցա պեղել որ տեքստը ես եմ գրել -- գրող -- հեղինակ, արվեստագետ -- քիչ մնաց թարգմանիչ էլ հաներ . . կամ ավելի վատ՝ լրագրող, (լրա)գրող որ գրումա արման գրիգորյանի թելադրանքով էքսպերտ հոդվածներ . . բայց դե հիմա լուրջ բաներով զբաղվելու ժամանակ չկա -- հիմա ավելի շատ մտահոգվում եմ անհանգստանում խեղճ գոռի համար, ինքն էլ չի կարողանում իմ պես հանգիստ արտահայտվել, միանգամից պատրիարխները վրա են տալիս, ու հիմա մոտս միգրեններ են, լուս, ա, մի հատ էլ միգրենի մասին եկեք գործ անենք, որ անցնի

    ReplyDelete
  7. Սենց մի տեսակ գնալով ամենինչ բարդանում ա, մենք էլ շալվարներս ենք նեղացնում, որ մեր սեփական նեղացածությունից չընկնեն` խայտառակ լինենք: էդ նեղ շալվարը շատ հարմար բան ա. նստել իհարկե չարժի, թե չէ կարերը կփռթի, զատո որ կանգնած ես լինում` նստած զրուցակցիդ նկատմամբ առավելություն ունես, ու հետո եթե պետք լինի ցանկացած պահի կարող ես միանգամից վազել-ցվրվել: Տենց ձեռի հետ ոտի վրա, խնդիր չկա, լյուբոյին հաշվարկեմ մեկ էլ բացատրեմ թե իրա կոնկրետ դեպքում ճիշտը որը կլիներ:

    ReplyDelete