(միշտումիայն տեսնելու անկառավարելի «ինչպես»-ը և որն առանց սկզբի ընդմիջվում է թիթեղի ու բետոնի էրոտիկությամբ)
(շրջանցիկ փողոցը, որով պիտի անցնես ասելու համար, հանդիսավոր խոստումը, որ լռությամբ պիտի տաս)
(ամեն ինչ իրականում սկսվում է այստեղից)
(միջև ապակու ճկման ամրության որոշումն ու հարցի պատասխանը, որ սպասվածից շատ ավելի էր այլասերված, քան ստուգված այոն կամ ոչը)
(իսկ հաջորդ պահը հաջորդում է գալվանական միայնությանը)
(դու` 2:26ին արդեն լուսանկարված, ու հետևաբար սղված բնօրինակից, որ կրկնապատկվում է երկդիմությունիցդ)
(տանկերով ուրբանացված միջանցքներում, որտեղ կփնտրեն շղարշել արդի հրապարակայնությունն ու որտեղ գուցե և չլինենք, պիտի վարժվես գլասնոստի այս նոր լարվածության անդարմանելի)
>>>
No comments:
Post a Comment