July 7, 2011

ՄԱՄՈՒԼ | Հայերը` Ստամբուլի գեյ-շքերթում

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ հունիսի 20-26-ը Ստամբուլում 19-րդ անգամ անցկացվել է նույնասեռականների, լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսվեստիտների ու տրանսսեքսուալների (LGBTT) «Ինքնասիրության շաբաթ» (պետք է մտածել՝ առանց զարմանալու կամ հարցեր տալու, որ "Pride Week" թարգմանվում է «Ինքնասիրության շաբաթ») միջոցառումը, որում նրանք բողոքում են իրենց հանդեպ կիրառվող խտրականության հանդեպ և պաշտպանում իրենց իրավունքները (դե չհաշված որ եթե «Ինքնասիրության շաբաթ» է եղել ուրեմն բացի բողոքելուց նրանք նաև, չմոռանանք, իրականացրել են, հասկացիր՝ տարբեր իմասնտերով, «սիրել զմիմեանս» հայտնի պատվիրանը)։

Միջոցառմանը մասնակցելու համար Թուրքիայի տարբեր շրջաններից ու արտասահմանից Ստամբուլ են մեկնել LGBTT-ի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հայաստանյան մասնակիցների թվում նշվում են Queering Yerevan կազմավորման անդամները, ինչպես նաև PINCET փանք-ռոք խումբը։ Վերջինս հունիսի 24-ի երեկոյան համերգ է տվել Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Radio Live-ում, որին ինտերակտիվ հեռարձակմամբ հետևել են Երևանի կենտրոնում գտնվող Do It Yourself (D.I.Y) ակումբում։

D.I.Y-ի սեփականատեր և PINCET փանք-ռոք խմբի հիմնադիր Ծոմակ Օգան և խմբի անդամներից Ժենյա Ազատցյանը ստամբուլյան այցի շրջանակներում այցելել են «Ակօս» թերթի խմբագրություն։ Այնտեղ նրանք նշել են, որ ներկայումս Երևանում նմանատիպ միջոցառում անցկացնելը շատ հեռավոր երազանք է։ Հայաստանը հիմնականում խիստ (ու հայրիշխանական) երկիր է, ոստիկանությունը մեծ ազդեցություն ունի։ Եթե Երևանում նման միջոցառում անցկացվի, ապա դեպքի վայրում միջոցառման մասնակիցներից շատ ոստիկաններ (ու մորուքավորներ) կհայտնվեն։

Հայաստանի LGBTT-ները (բայց հարց է ծագում՝ ուզում ենք արդյոք մենք որպես «մենք», թե ուզում են մեզանից ոմանք) Ստամբուլի նման չեն կարող դուրս գալ փողոցներ՝ իրենց իրավունքների պաշտպանության համար։ Ավելին, նրանցից շատերը չեն ցանկանում բարձրաձայնել իրենց սեռական ուղղվածության մասին՝ վախենալով աշխատանքը կորցնելուց, հալածանքների ենթարկվելուց, ընտանիքի կողմից մերժվելուց և այլն (որի տակ կարելի է ներառել՝ ձանձրույթից կամ մասսայական շարժումներից խուսափելուց)։ Ստամբուլում իրավիճակն այլ է։


ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ
10:39 Թուրքիա և Իրան | Չորեքշաբթի 06.07.2011
(Փակագծերում՝ Շուշան Ավագյան)

No comments:

Post a Comment