Մենք Սև ֆեմինիստների կոլեկտիվ ենք, որն իր գործունեությունը սկսել է 1974 թվականից։[1] Այս [երեք տարիների] ընթացքում մենք զբաղված ենք եղել մեր քաղաքականությունը սահմանելու և հստակեցնելու գործընթացով։ Միևնույն ժամանակ քաղաքական գործունեություն ենք ծավալել խմբի շրջանակներում և համագործակցել այլ առաջադեմ կազմակերպությունների ու շարժումների հետ։ Ներկայումս ակտիվորեն պայքարում ենք ռասայական, սեռական, հետերոսեռական և դասակարգային ճնշումների դեմ, և հաշվի առնելով այն փաստը, որ ճնշման համակարգերը փոխկապակցված են՝ մեր առջև խնդիր ենք դրել զարգացնել միահավաք (ինտեգրված) վերլուծություն ու պրակտիկա։ Այս ճնշումների համադրությունը ստեղծում է մեր կյանքի պայմանները։ Լինելով Սև կին՝ Սև ֆեմինիզմը տեսնում ենք որպես քաղաքական տրամաբանական շարժում՝ պայքարելու ընդդեմ այն բազում և միաժամանակյա ճնշումների, որոնց հետ բախվում են բոլոր գունամաշկ կանայք։
Ստորև քննարկելու ենք հետևյալ չորս կետերը․ 1) ժամանակակից Սև ֆեմինիզմի ծնունդը, 2) այն, ինչին հավատում ենք, այսինքն` մեր քաղաքականության կոնկրետ տիրույթը, 3) Սև ֆեմինիստներին համախմբելու խնդիրը և մեր կոլեկտիվի հակիրճ պատմությունը, 4) Սև ֆեմինիստական խնդիրներն ու պրակտիկան։
1. Ժամանակակից Սև Ֆեմինիզմի ծնունդը
Նախքան Սև ֆեմինիզմի վերջին զարգացումներին անդրադառնալը, ցանկանում ենք հաստատել, որ մեր սկիզբը տեսնում ենք աֆրոամերիկացի կանանց՝ գոյատևման ու ազատագրման համար մղած կենաց-մահու պայքարի պատմական իրականության մեջ։ Ամերիկյան քաղաքական համակարգի (սպիտակ արական իշխանության) հանդեպ Սև կանանց ծայրահեղ բացասական վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել նրանով, որ մենք անդամակցել ենք երկու ճնշված ռասայական ու սեռական կաստաների։ Ինչպես Անջելա Դեյվիսն է մատնանշում իր «Մտորումներ ստրուկների համայնքում Սև կնոջ դերի շուրջ» հոդվածում, Սև կանայք միշտ էլ մարմնավորել են (նույնիսկ եթե միայն ֆիզիկական դրսևորմամբ) սպիտակ արական իշխանության հակառակորդի դիրքորոշումը, և թե՛ կտրուկ, թե՛ աննկատ եղանակներով ակտիվորեն դիմադրել են, որպեսզի այն չասպատակի իրենց և իրենց համայնքները։ Միշտ էլ եղել են Սև կին ակտիվիստներ, ոմանք՝ հայտնի, ինչպես, օրինակ՝ Սոջերներ Թրութը, Հարիեթ Թաբմանը, Ֆրանսիս Է․ Ու․ Հարփերը, Այդա Բ․ Ուելզ Բարնեթը և Մերի Չրչ Թերելը, իսկ շատ շատերն էլ՝ անհայտ, որոնք կիսել են այն գիտակցությունը, որ իրենց սեռական ինքնությունը միակցված է ռասայական ինքնությանը, և որ այս բարդ ինքնությունն իրենց ամբողջ կյանքի իրավիճակն ու քաղաքական պայքարի կիզակետը դարձնում է յուրահատուկ։ Ժամանակակից Սև ֆեմինիզմն անթիվ սերունդների կրած անձնական զոհողությունների, պայքարատենչության և մեր մայրերի ու քույրերի կողմից արված աշխատանքի արդյունքն է։
Սև ֆեմինիզմն առավել ակնհայտորեն թափ հավաքեց 1960-ականների վերջին, երբ սկսվեց ամերիկացի կանանց շարժման երկրորդ ալիքը։ Սև, Երրորդ աշխարհի և աշխատավոր կանայք ամենասկզբից էլ մասնակցել են ֆեմինիստական շարժմանը, սակայն արտաքին հետադիմական ուժերը, ինչպես նաև հենց շարժման մեջ առկա էլիտիզմն ու ռասիզմը քողարկել են մեր մասնակցությունը։ 1973 թվականին Սև ֆեմինիստները, որոնք գլխավորապես բնակվում էին Նյու Յորքում, առանձին Սև ֆեմինիստական խումբ ձևավորելու անհրաժեշտություն զգացին։ Այդ խումբը Սև ազգային ֆեմինիստական կազմակերպությունն էր։
Սև ֆեմինիստական քաղաքականությունները նաև ակնհայտորեն կապված են Սև ազատագրական՝ մասնավորապես 1960-ականների և 1970-ականների շարժումների հետ։ Մեզնից շատերն ակտիվորեն մասնակցել են այդ շարժումներին (Քաղաքացիական իրավունքներ, Սև ազգայնականություն, Սև հովազներ) և մեր ողջ կյանքը մեծապես ազդվել և փոխվել է դրանց գաղափարախոսություններից, նպատակներից և մարտավարություններից։ Այս ազատագրական շարժումներում մեր փորձառությունն ու հուսախաբությունը, ինչպես նաև սպիտակ տղամարդկանց ձախ շարժման ծայրամասում հայտնվելը հանգեցրեց մի քաղաքականության, որը հակառասիստական էր (ի տարբերություն սպիտակ կանանց քաղաքականությունների) և հակասեքսիստական (ի տարբերություն Սև և սպիտակ տղամարդկանց քաղաքականությունների)։
Անհերքելի է, որ Սև ֆեմինիզմի ծագումն ուներ նաև անձնական պատճառներ, այն է՝ քաղաքական գիտակցությունը, որ բխում է անհատական Սև կանանց կյանքի անձնական փորձառություններից։ Սեռական ճնշումը Սև ֆեմինիստների, ինչպես նաև շատ այլ՝ իրենց ֆեմինիստ չհամարող Սև կանանց, առօրյա կյանքի անբաժան մասն է։ Երեխա ժամանակ մենք գիտակցում էինք, որ տարբերվում ենք տղաներից և որ մեզ այլ կերպ են վերաբերվում։ Օրինակ՝ մեզ կարգադրում էին լռել՝ «օրիորդին վայել» և, միևնույն ժամանակ, սպիտակների աչքում ավելի քիչ առարկելի երևալու համար։ Երբ մեծացանք, սկսեցինք գիտակցել տղամարդկանց կողմից ֆիզիկական ու սեռական բռնության վտանգը։ Այնուամենայնիվ, մենք ոչ մի կերպ չէինք կարողանում հղացականացնել այն, ինչ մեզ համար այդքան ակնհայտ էր, այն, ինչ իրոք տեղի էր ունենում։
Սև ֆեմինիստները հաճախ խոսում են խելագարության զգացումի մասին, որն ունենում են նախքան գիտակցելը, թե ինչ է սեռական քաղաքականությունը, հայրիշխանությունը և, որ ամենակարևորն է, ֆեմինիզմը, այսինքն, այն քաղաքական վերլուծությունն ու պրակտիկան, որը մենք՝ ֆեմինիստներս օգտագործում ենք մեր հանդեպ գործադրվող ճնշման դեմ պայքարելու համար։ Առօրյա կյանքում տեղ գտած ռասայական քաղաքականությունը և հենց ռասիզմը շատ Սև կանանց թույլ չեն տվել և չեն տալիս ավելի խորությամբ ուսումնասիրել իրենց սեփական փորձառությունները և այդ գիտակցության վրա կառուցել քաղաքականություն, որը կփոխի մեր կյանքը և անխուսափելիորեն վերջ կդնի մեր նկատմամբ գործադրվող ճնշմանը։ Մեր զարգացումը անպայման պետք է նաև կապված լինի Սևերի քաղաքական և տնտեսական ժամանակակից դիրքորոշումների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եկած Սև երիտասարդ սերունդն առաջինն էր, որին հնարավորություն տրվեց նվազագույն կերպով մասնակցություն ունենալ այն որոշ կրթական ու աշխատանքային ոլորտներում, որոնք նախկինում ամբողջովին անհասանելի էին Սևերին։ Թեպետ մենք տնտեսապես գտնվում ենք ամերիկյան կապիտալիստական տնտեսության ամենաստորին մասում, կրթության ոլորտում և աշխատաշուկայում տիրող նմուշականության (tokenism) շնորհիվ մեզնից որոշներին հաջողվել է ձեռք բերել որոշ գործիքներ, ինչը մեզ թույլ է տվել ավելի արդյունավետ պայքարել մեր նկատմամբ կիրառվող ճնշման դեմ։
Ի սկզբանե մեզ համախմբողը հակառասիստական և հակասեքսիստական դիրքորոշումն էր։ Քաղաքականապես զարգանալով՝ սկսեցինք նաև անդրադառնալ հետերոսեքսիզմին և կապիտալիզմի ներքո տիրող տնտեսական ճնշմանը։
2. Ինչին ենք մենք հավատում
Մեր քաղաքականությունը ծնվեց այն համոզմունքից, որ Սև կանայք էապես արժեքավոր են և մեր ազատագրումը չպետք է հավելում լինի, քանի որ մենք որպես մարդ ևս ունենք ինքնավարության կարիք։ Սա այնքան ակնհայտ է, որ կարող է պարզամիտ հնչել, սակայն փաստ է, որ ոչ մի առերևույթ առաջադիմական շարժում մեր դեմ կիրառվող ճնշումը երբևէ առաջնահերթություն չի համարել կամ լրջորեն չի աշխատել այն վերացնելու համար։ Սև կանանց հասցեին հնչեցված նվաստացուցիչ կարծրատիպերի լոկ թվարկումը (մեմմի, մայրիշխան, Սափֆայեր, պոռնիկ, բուլդագր), մեր նկատմամբ գործադրվող դաժան և հաճախ սպանամետ վերաբերմունքի արձանագրումը ցույց են տալիս, թե արևմտյան կիսագնդում ստրկության չորս դարերի ընթացքում որքան քիչ է արժեվորվել մեր կյանքը։ Մենք գիտակցում ենք, որ միայն մենք կարող ենք հետևողականորեն պայքարել մեր ազատագրման համար։ Մեր քաղաքականությունը բխում է ինքներս մեր, մեր քույրերի և մեր համայնքի նկատմամբ տածած առողջ սիրուց, ինչը թույլ է տալիս շարունակել մեր պայքարն ու աշխատանքը։

Մեր նկատմամբ ճնշման վրա այս կենտրոնացումը մարմնավորված է ինքնության քաղաքականության հղացքում։ Մենք հավատում ենք, որ ամենախորը և հնարավորինս ամենաարմատական քաղաքականությունն ուղղակիորեն բխում է մեր իսկ ինքնությունից, ի հակադրություն այն քաղաքականության, որն աշխատում է վերջ դնել ուրիշի նկատմամբ ճնշմանը։ Սև կանանց դեպքում սա հատկապես խորշելի, վտանգավոր, սարսափեցնող ու հետևաբար հեղափոխական գաղափար է, քանի որ՝ դիտարկելով նախորդ բոլոր քաղաքական շարժումները, ակնհայտ է դառնում, որ ցանկացած ոք շատ ավելի արժանի է ազատագրման, քան մենք։
Մենք մերժում ենք պատվանդանները, թագուհությունը և տաս քայլ հետ մնալը։ Բավական կլինի ընկալվել որպես մարդ, հավասար մարդ։
Մենք հավատում ենք, որ հայրիշխանության ներքո սեռական քաղաքականությունը Սև կանանց կյանքում նույնքան համատարած է, որքան դասակարգային և ռասայական քաղաքականությունները։ Հաճախ դժվարանում ենք դասակարգային և ռասայական ճնշումները տարանջատել սեռականից, քանզի շատ անգամ դրանք միաժամանակ են տեղի ունենում։ Գիտենք նաև, որ գոյություն ունի ռասայա-սեռական ճնշում ասված բանը, որը ոչ ամբողջովին ռասայական է, ոչ էլ սեռական, ինչպես օրինակ՝ սպիտակ տղամարդկանց կողմից Սև կանանց բռնաբարության պատմությունը՝ որպես քաղաքական ճնշման զենք։
Թեպետ ֆեմինիստներ և լեսբիներ ենք, մենք կանգնած ենք առաջադեմ Սև տղամարդկանց կողքին և կողմնակից չենք այն մասնատմանը, որ պահանջում են անջատողական (separatist) սպիտակ կանայք։ Մեր Սև լինելը պահանջում է համախմբված լինել ռասայի խնդրի շուրջ՝ մի բան, որի կարիքը սպիտակ կանայք չունեն, եթե իհարկե չեն համախմբվում սպիտակ տղամարդկանց հետ որպես ռասայական ճնշողներ։ Սև տղամարդկանց հետ մենք պայքարում ենք ռասիզմի դեմ, միևնույն ժամանակ պայքարելով նրանց սեքսիզմի դեմ։
Մենք գիտակցում ենք, որ ճնշվածների ազատագրման համար անհրաժեշտ է ինչպես կապիտալիզմի և իմպերիալիզմի քաղաքատնտեսական համակարգերի, այնպես էլ հայրիշխանության ոչնչացումը։ Մենք սոցիալիստներ ենք, քանի որ հավատում ենք, որ աշխատանքը պետք է կազմակերպվի հօգուտ այն մարդկանց կոլեկտիվ շահի, որոնք անում են այդ աշխատանքը և ստեղծում արտադրանք, այլ ոչ թե հանուն տերերի շահի։ Նյութական ռեսուրսները պետք է հավասարապես բաշխված լինեն ստեղծողների միջև։ Այնուամենայնիվ, մենք վստահ չենք, թե սոցիալիստական հեղափոխությունը կապահովի մեր ազատագրումը, եթե այն նաև ֆեմինիստական և հակառասիստական հեղափոխություն չէ։ Մենք հանգել ենք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել դասակարգային փոխհարաբերությունների այնպիսի հասկացողություն, որը հաշվի կառնի Սև կանանց դասակարգային դիրքը, որոնք սովորաբար մարգինալ են աշխատուժում, թեպետ այժմ մեզնից որոշները ժամանակավորապես կրկնակի ցանկալի են գրասենյակային և մասնագիտական ոլորտներում։ Մենք պետք է արտահայտենք այն անձանց իրական դասակարգային վիճակը, որոնք պարզապես անռասա, անսեռ աշխատողներ չեն, այլ որոնց համար ռասայական և սեռական ճնշումները որոշիչ գործոններ են իրենց աշխատանքային/տնտեսական կյանքում։ Թեպետ մենք համակարծիք ենք Մարքսի տեսության հետ, որը վերաբերում էր նրա կողմից վերլուծվող շատ կոնկրետ տնտեսական հարաբերություններին, մենք գիտենք, որ այդ վերլուծությունը պետք է ընդլայնվի, որպեսզի մենք՝ որպես Սև կանայք, կարողանանք հասկանալ մեր կոնկրետ տնտեսական իրավիճակը։
Քաղաքական ներդրումը, որ կարծում ենք արել ենք, «անձնականը քաղաքական է» ֆեմինիստական սկզբունքի ընդլայնումն է։ Ինքնագիտակցության բարձրացմանն ուղղված հանդիպումներին, օրինակ, մեզ հաջողվել է սպիտակ կանանց բացահայտածից անդին անցնել, քանի որ մենք առնչվում ենք ինչպես ռասայի և դասակարգի, այնպես էլ սեռի խնդիրների հետ։ Մեր փորձառության մասին մեր լեզվով՝ Սև կանանց ոճով խոսելու/վկայություն տալու մեջ նույնիսկ գոյություն ունի հնչերանգ, որը թե՛ մշակութային է, թե՛ քաղաքական։ Անհրաժեշտությունից դրդված մենք հսկայական ջանք ենք գործադրել՝ մեր նկատմամբ կիրառված բռնության մշակութային և փորձառական բնույթը հասկանալու համար, քանի որ մինչ օրս այն չի ուսումնասիրվել։ Առ այսօր ոչ ոք չի ուսումնասիրել Սև կանանց կյանքի բազմաշերտ հյուսվածքը։ Այդպիսի մի բացահայտում/հղացականացում տեղի ունեցավ մեր հանդիպումներից մեկի ժամանակ, երբ քննարկում էինք, թե ինչպես են մեր ավելի վաղ մտավորական հետաքրքրությունները քննադատվել մեր հավասարակիցների՝ հատկապես Սև տղամարդկանց կողմից։ Մենք հայտնաբերեցինք, որ բոլորս «խելացի» լինելու պատճառով նաև համարվում էինք «տգեղ»՝ «խելացի-տգեղ»։ «Խելացի-տգեղ»-ը բյուրեղացնում էր այն ձևը, որով մեզնից շատերը ստիպված են եղել զարգացնել մեր միտքը՝ մեր «հասարակական» կյանքի հաշվին։ Սև և սպիտակ համայնքներում Սև կին մտավորականներին ուղղված պատժամիջոցները համեմատաբար շատ ավելի շատ են, քան սպիտակ կանանց ուղղվածները, հատկապես այն սպիտակ կանանց, որոնք պատկանում են միջին կամ վերին կրթված խավին։
Ինչպես արդեն նշեցինք, մենք մերժում ենք լեսբիական անջատողական դիրքը, քանի որ այն մեզ համար արդյունավետ քաղաքական վերլուծություն կամ մարտավարություն չէ։ Այն դուրս է թողնում չափազանց շատ մարդկանց՝ Սև տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Մենք խորապես քննադատում ենք, թե տղամարդկանց ինչ են վարժեցնում անել այս հասարակության մեջ. թե նրանք ինչին են աջակցում, ինչպես են գործում և ինչպես են ճնշում։ Սակայն մենք չունենք այն թյուր կարծիքը, թե նրանց արականությամբ՝ նրանց կենսաբանական սեռով է պայմանավորված նրանց ինչպիսին լինելը։ Որպես Սև կանայք համարում ենք, որ ցանկացած տիպի կենսաբանական դետերմինիզմ շատ վտանգավոր և հետադիմական հիմք է քաղաքականություն կառուցելու համար։ Մենք պետք է նաև հարցադրենք, թե արդյո՞ք լեսբիական անջատողականությունը բավարար ու առաջադեմ քաղաքական մոտեցում և մարտավարություն է նրանց համար, ովքեր կիրառում են այն, քանզի այն միայն ճանաչում է կանանց սեռական ճնշումը՝ ժխտելով դասի և ռասայի խնդիրները։
3) Սև ֆեմինիստներին համախմբելու խնդիրը
Սև ֆեմինիստական կոլեկտիվ լինելու տարիներին մենք ունեցել ենք թե՛ հաջողություններ, և թե՛ բացթողումներ, թե՛ ուրախություններ, և թե՛ ցավեր, թե՛ հաղթանակներ, և թե՛ ձախողումներ։ Մենք հասկացել ենք, որ շատ դժվար է համախմբվել Սև ֆեմինիստական հարցերի շուրջ, երբեմն նույնիսկ դժվար է հայտարարել, որ Սև ֆեմինիստներ ենք։ Մենք փորձել ենք հասկանալ դժվարությունների պատճառը, հատկապես երբ սպիտակ կանանց շարժումը շարունակում է ամուր մնալ և աճել տարբեր ուղղություններով։ Այս մասում կքննարկենք համախմբման ընդհանուր խնդիրներից մի քանիսը և կխոսենք ավելի կոնկրետ մեր կոլեկտիվի համախմբման փուլերի մասին։
Մեր քաղաքական գործունեության հիմնական դժվարությունն այն է, որ մենք փորձում ենք ճնշման դեմ պայքարել ոչ միայն մեկ կամ նույնիսկ երկու ճակատով, այլ փորձում ենք պայքարել ճնշումների մի ամբողջ շարանի դեմ։ Մենք ոչ միայն չունենք ռասայական, սեռական, հետերոսեռական կամ դասակարգային արտոնություններ, որոնց կարող ենք ապավինել, այլև մեզ հասանելի չեն այն նվազագույն ռեսուրսներն ու իշխանությունը, որ ունեն այլ արտոնյալ խմբերը։ Երբեք չպետք է թերագնահատել Սև կին լինելու հոգեբանական գինը և դրանից բխող դժվարությունները, որոնք ծառանում են քաղաքական գիտակցության հասնելու և քաղաքական աշխատանք կատարելու ճանապարհին։ Այս հասարակության մեջ Սև կանանց հոգեկերտվածքին շատ քիչ կարևորություն է տրվում, ինչը թե՛ ռասիզմի, թե՛ սեքսիզմի արդյունք է։
Ինչպես խմբի նախկին անդամներից մեկն էր ասել. «Մենք բոլորս վնասված ենք զուտ այն պատճառով, որ Սև կին ենք»։ Մենք հոգեբանապես և բոլոր այլ առումներով ունեզրկված ենք, սակայն զգում ենք բոլոր Սև կանանց վիճակը փոխելու անհրաժեշտությունը։ «Սև ֆեմինիստի քույրության փնտրտուքը» գրքում Միշել Ուոլասը գալիս է հետևյալ եզրահանգման․
Մենք գոյատևում ենք որպես կանայք, որ Սև են ու ֆեմինիստ՝ ամեն մեկս մեկուսի, աշխատելով ինքնուրույն, քանի որ այս հասարակության մեջ դեռևս չկա մի միջավայր, որը գոնե մի փոքր մոտ կլինի մեր պայքարին, որովհետև լինելով ներքևում մենք ստիպված ենք անել մի բան, որը ոչ ոք դեռ չի արել՝ պայքարել աշխարհի դեմ։ [2]
Ուոլասը թեպետ հոռետեսորեն, բայց իրատեսորեն է գնահատում Սև կանանց դրությունը, մասնավորապես երբ խոսում է մեր գրեթե դասական դարձած մեկուսացման մասին։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք մեր ամենաստորին դիրքում լինելն օգտագործել՝ հստակ թռիչք կատարելու համար դեպի հեղափոխական գործունեություն։ Սև կանանց ազատությունը կնշանակի ազատություն բոլորի համար, քանի որ մեր ազատությունը պահանջում է ճնշման բոլոր համակարգերի ոչնչացումը։
Բայց Սևերի մեծամասնության համար ֆեմինիզմը սպառնալիք է, քանի որ այն կասկածի տակ է առնում մեր գոյության մասին եղած ամենահիմնական ենթադրությունները, օրինակ՝ որ սեռը պետք է պայմանավորի ուժային հարաբերությունները։ Ահա թե ինչպես են տղամարդկանց և կանանց դերերը պատկերված վաղ 70-ականների Սև ազգայնական պարսավագրում․
Մենք հասկանում ենք, որ ավանդապես տղամարդն է եղել տան գլուխը։ Նա է ազգի/տան առաջնորդը, քանի որ աշխարհի մասին նրա գիտելիքն ավելի խորն է, իրազեկվածությունն ավելի բարձր է, ընկալումն ավելի ամբողջական է և այս ամենը ավելի իմաստուն կերպով է կիրառում . . . Ի վերջո տրամաբանական է, որ տղամարդը լինի տան գլուխը, քանի որ նա ունակ է ապահովել ու պաշտպանել իր տան զարգացումը . . . Կանայք չեն կարող անել նույն բաները, ինչ տղամարդիկ, քանի որ բնությունը նրանց այլ գործառույթով է օժտել։ Տղամարդկանց և կանանց հավասարությունը մի բան է, որը հնարավոր չէ նույնիսկ վերացական աշխարհում . . . Տղամարդկանց և կանանց արժեքը կարելի է համեմատել ոսկու և արծաթի հետ․ երկուսն էլ շատ արժեքավոր են, սակայն հավասար չեն։ Մենք պետք է գիտակցենք, որ տղամարդիկ և կանայք լրացնում են միմյանց, քանի որ չկա տուն/ընտանիք առանց տղամարդու և իր կնոջ։ Երկուսն էլ անհրաժեշտ են ցանկացած կյանքի զարգացման համար։ [3]
Սև կանանցից շատերի նյութական վիճակը դժվար թե նրանց մղի խաթարելու այն տնտեսական ու սեռական դրվածքը, որ կարծես թե որոշակի կայունություն է ապահովում իրենց կյանքում։ Շատ Սև կանայք գիտեն սեքսիզմի ու ռասիզմի մասին, սակայն իրենց առօրյա կյանքի սահմանափակումների պատճառով չեն կարող պայքարել երկուսի դեմ միաժամանակ։ Սև տղամարդկանց արձագանքը ֆեմինիզմին չափազանց բացասական է եղել։ Նրանք, իհարկե, վախենում են, ավելի քան Սև կանայք, որ Սև ֆեմինիստներով կարող ենք համախմբվել մեր սեփական կարիքների շուրջ։ Նրանք գիտակցում են, որ ոչ միայն կարող են արժեքավոր և աշխատասեր դաշնակիցների կորցնել, այլև որ ստիպված կլինեն փոխել իրենց սովորական դարձած սեքսիստական պահվածքը՝ Սև կանանց հետ հարաբերվելիս և նրանց ճնշելիս։ Մեղադրանքը, թե Սև ֆեմինիզմը երկատում է Սև ժողովրդի պայքարը հզոր խոչընդոտներ է հանդիսանում Սև կանանց ինքնավար շարժման զարգացման համար։
Այդուհանդերձ, մեր խմբի գոյության երեք տարիների ընթացքում հարյուրավոր կանայք են ակտիվ եղել։ Եվ յուրաքանչյուր Սև կին, որ միացել է մեզ, եկել է ինչ-որ չափով հնարավորություն ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված։ Երբ 1974-ին Սև ազգային ֆեմինիստական կազմակերպության առաջին արևելյան տարածաշրջանային կոնֆերանսից հետո սկսեցինք հանդիպել, ո՛չ համախմբման ռազմավարություն ունեինք, և ո՛չ էլ ուղղություն։ Պարզապես ուզում էինք տեսնել, թե ինչ ունենք։ Մի քանի ամիս չհանդիպելուց հետո տարվա վերջում սկսեցինք նորից հանդիպել և բուռն կերպով զբաղվել ինքնագիտակցության բարձրացմամբ։ Չափազանց ազդված էինք, որ այդքան տարի անց վերջապես գտել էինք իրար։ Թեև որպես խումբ քաղաքական գործունեությամբ չէինք զբաղվում, անհատապես ներգրավված էինք լեսբի քաղաքականության, աբորտի իրավունքի պաշտպանության և ստերիլիզացման չարաշահման դեմ պայքարներում, Երրորդ աշխարհի կանանց միջազգային օրվա միջոցառումներում, և աջակցում էինք Քենեթ Էդլինին, Ջոան Լիթլին և Ինեզ Գարսիային իրենց դատավարության ողջ ընթացքում։ Մեր գոյության առաջին ամառվա ընթացքում, երբ անդամակցությունը զգալիորեն նվազել էր, մեզնից նրանք, ովքեր մնացել էին լրջորեն քննարկում էին սև համայնքում բռնության ենթարկված կանանց համար ապաստարան բացելու հնարավորությունը։ (Այդ ժամանակ Բոստոնում ապաստարաններ չկային)։ Այդ շրջանում էր նաև, որ որոշեցինք դառնալ անկախ կոլեկտիվ, քանի որ լուրջ տարաձայնություններ ունեինք Սև ազգային ֆեմինիստական կազմակերպության բուրժուա-ֆեմինիստական դիրքորոշման և նրանց քաղաքական հստակ նպատակների բացակայության հետ։
Այդ ժամանակ մեզ հետ նաև կապվեցին սոցիալիստ ֆեմինիստները, որոնց հետ աշխատել էինք աբորտի իրավունքի ոլորտում և որոնք ցանկանում էին խրախուսել մեզ մասնակցել Յելոու Սփրինգզում տեղի ունենալիք Ազգային սոցիալիստական ֆեմինիստական կոնֆերանսին։ Մեր անդամներից մեկը մասնակցեց այդ կոնֆերանսին, ու չնայած այնտեղ առաջադրված գաղափարախոսության նեղությանը, մենք գիտակցեցինք մեր սեփական տնտեսական վիճակը հասկանալու և այն վերլուծելու անհրաժեշտությունը։
Աշնանը, երբ մեր անդամներից ոմանք վերադարձան, մենք մի քանի ամիս գրեթե անգործուն էինք և ունեցանք մի շարք ներքին տարաձայնություններ, որոնք սկզբում հղացականացվեցին որպես լեսբի-հետերո պառակտում, բայց որոնք նաև արդյունքն էին դասակարգային և քաղաքական տարբերությունների։ Ամռանը, մեզնից նրանք, ովքեր դեռ հանդիպում էին, հասկացան, որ անհրաժեշտ է ինքնագիտակցության բարձրացումից ու հուզական աջակցությունից անդին գնալ և քաղաքական գործունեություն ծավալել։ 1976-ի սկզբին, երբ որոշ կանայք սկսեցին հանդիպումներին չգալ՝ չցանկանալով զբաղվել քաղաքական գործունեությամբ և այլ հարցերում արտահայտելով իրենց անհամաձայնությունը, մենք կրկին սկսեցինք ուղղություն փնտրել։
Նոր անդամներով համալրվելուց հետո որոշեցինք դառնալ ուսումնասիրական խումբ (study group)։ Մենք միշտ կիսվում էինք մեր ընթերցածով, և ուսումնասիրական խումբ դառնալու որոշումից մի քանի ամիս առաջ մեզնից մի քանիսը խմբակային քննարկումների համար Սև ֆեմինիզմի մասին հոդվածներ էին գրել։ Սկսեցինք գործել որպես ուսումնասիրական խումբ և քննարկել Սև ֆեմինիստական հրատարակություն սկսելու հնարավորությունը։ Ուշ գարնանը մի քանի օրով առանձնացանք մի տարածքում, ինչը ժամանակ տրամադրեց ինչպես քաղաքական քննարկումներ ունենալու, այնպես էլ միջանձնային խնդիրների լուծման համար։ Ներկայումս մտադիր ենք Սև ֆեմինիստական գրվածքների ժողովածու հրատարակել։ Կարծում ենք, որ մեր քաղաքական իրականությունն այլ Սև կանանց ցույց տալը չափազանց կարևոր է, և հավատում ենք, որ կարող ենք դա անել գրելու և մեր աշխատանքը տարածելու միջոցով։
Այն փաստը, որ Սև ֆեմինիստներն ամբողջ երկրում մեկուսացած են ապրում, որ մեր թվերը փոքր են, և որ որոշակի հմտություններ ունենք գրելու, տպագրելու և հրատարակելու մեջ, մեզ ստիպում է իրականացնել նման նախագծեր՝ որպես Սև ֆեմինիստներին համախմբելու միջոց, մինչ մենք շարունակում ենք մեր քաղաքական աշխատանքն այլ խմբերի հետ։
4. Սև ֆեմինիստական խնդիրներն ու պրակտիկան

Այս ընթացքում վերհանել ու աշխատել ենք հատկապես Սև կանանց վերաբերող ու նրանց համար հատուկ նշանակություն ունեցող բազում խնդիրների վրա։ Մեր քաղաքականության ներառականությունը մեզ ստիպում է մտահոգվել ցանկացած իրավիճակի մասին, որը բացասականորեն է ազդում կանանց, Երրորդ աշխարհի ու աշխատավոր մարդկանց կյանքի վրա։ Մենք իհարկե նվիրված ենք այն շարժումներին, որոնք պայքարում են ընդդեմ ճնշումների, որտեղ ռասան, սեռը և դասակարգը միաժամանակյա գործոններ են։ Օրինակ, մենք կարող են ներգրավվել մի որևէ գործարանի աշխատավայրի կազմակերպման գործընթացում, որտեղ աշխատում են Երրորդ աշխարհի կանայք, կամ պիկետ անցկացնել մի հիվանդանոցի մոտ, որը կրճատում է Երրորդ աշխարհի համայնքների համար նախատեսված առանց այն էլ անբավարար քանակությամբ առողջապահական ծրագրերը, կամ էլ Սևերի թաղամասում ստեղծել բռնաբարության ճգնաժամային կենտրոն։ Բարեկեցության և մանկապարտեզների խնդիրների շուրջ կազմակերպվելը նույնպես կարող է ուղղություն լինել։ Աշխատանքը, որ պետք է արվի և այն բազում խնդիրները, որ այն ներկայացնում է, ընդամենը արտացոլում է մեր ճնշման համատարածությունը։
Խնդիրները և նախագծերը, որոնց վրա կոլեկտիվն աշխատել է, ներառում են ստերիլիզացման չարաշահման դեմ պայքարը, աբորտի իրավունքի և բռնության ենթարկված կանանց պաշտպանությունը, բռնաբարության դեմ պայքարը, ինչպես նաև առողջապահական ծրագրերը։ Մենք նաև Սև ֆեմինիզմի մասին բազմաթիվ աշխատանոցներ և սեմինարներ ենք վարել քոլեջներում, կանանց կոնֆերանսներում և վերջին շրջանում՝ ավագ դպրոցների աղջիկների համար։ Խնդիրներից մեկը, որը մեզ շատ է մտահոգում և որին սկսել ենք հրապարակայնորեն անդրադառնալ, ռասիզմն է՝ սպիտակ կանանց շարժման մեջ։ Որպես Սև ֆեմինիստներ մենք անընդհատ գիտակցում ենք, թե սպիտակ կանայք որքան քիչ ջանք են թափել իրենց ռասիզմը հասկանալու և դրա դեմ պայքարելու համար, որը այլ բաների հետ մեկտեղ պահանջում է, որ նրանք ավելի քան մակերեսային ընկալում ունենան ռասայի, մաշկի գույնի և Սև պատմության ու մշակույթի մասին։ Սպիտակ կանանց շարժման մեջ ռասիզմի վերացումը, ըստ էության, սպիտակ կանանց խնդիրն է, բայց մենք կշարունակենք խոսել այդ մասին և հաշվետվություն պահանջել նրանցից։
Մեր քաղաքականության պրակտիկայում մենք չենք հավատում, որ նպատակը միշտ արդարացնում է միջոցները։ Շատ հետադիմական ու կործանարար գործողություններ են արվել հանուն «ճիշտ» քաղաքական նպատակների։ Որպես ֆեմինիստներ, մենք չենք ցանկանում քաղաքականության անվան տակ չարաշահել մարդկանց։ Մենք հավատում ենք կոլեկտիվային գործընթացին և մեր խմբի ներսում իշխանության ոչ հիերարխիկ բաշխմանը, ինչպես նաև հեղափոխական հասարակության մեր տեսլականին։ Մենք նվիրված ենք մեր քաղաքականության շարունակական քննությանը, քանի որ այն զարգանում է քննադատության և ինքնաքննադատության միջոցով որպես մեր պրակտիկայի կարևորագույն կողմ։ «Քույրությունը զորեղ է» գրքի ներածության մեջ Ռոբին Մորգանը գրում է.
Որպես Սև ֆեմինիստներ և լեսբիներ մենք գիտենք, որ շատ կոնկրետ հեղափոխական առաջադրանք ունենք մեր առջև, հանուն որի պատրաստ ենք մի ամբողջ կյանք աշխատել և պայքարել։

Գաղափար անգամ չունեմ, թե սպիտակ հետերոսեռական տղամարդիկ ինչ հեղափոխական դեր կարող են ունենալ, քանզի նրանք հետադիմական-ու-շահադիտական իշխանության մարմնավորումն են։
Որպես Սև ֆեմինիստներ և լեսբիներ մենք գիտենք, որ շատ կոնկրետ հեղափոխական առաջադրանք ունենք մեր առջև, հանուն որի պատրաստ ենք մի ամբողջ կյանք աշխատել և պայքարել։
[1] Հայտարարությունը գրվել է 1977թ.-ի ապրիլին։
[2] Միշել Ուոլաս, «Սև ֆեմինիստի քույրության փնտրտուքը», տե՛ս Michele Wallace, "A Black Feminist's Search for Sisterhood," The Village Voice, 28 July 1975, pp. 6-7։
[3] Հանուն միավորված Նյուարքի հանձնաժողովի մումինինաները, տե՛ս Mumininas of Committee for Unified Newark, Mwanamke Mwananchi (The Nationalist Woman), Newark, N.J., ©1971, pp. 4-5։
[Անգլերենից թարգմանեց Մարգո Գևորգյանը]
[բնագիրը տե՛ս այստեղ]
[բնագիրը տե՛ս այստեղ]