August 5, 2015

այն ինչ կարա կոչվի «տեղի ունենալիք», բայց չ(սահման)վի






բարի օր հայֆեններ,

անցյալ շաբաթ հանդիպեցինք միմյանց տարբեր տեղերից միահյուսվող ընդհանուր մի տարածքում։ այսպիսի հանդիպումները «տե» կոլեկտիվը անվանում է «տեղի ունենալիք»։ ուղարկում ենք ձեզ «տեղի ունենալիքի» մեր ձևակերպումների պաստառը։

ձեր առաջարկը միասին վիդեոներ ստեղծել շատ հետաքրքիր ենք գտնում։ համամիտ ենք ձեր առաջարկի հետ՝ վերցնել մի թեմա ու այդ թեման յուրաքանչյուր կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ իր տեսանկյունից մեկնաբանի։ թեմայի առումով այս պահին առաջարկում ենք «շարժում» հասկացության շուրջ մտածել։ ինչ է դա քուիր ֆեմինիստի իրականության մեջ ու ինչպես է այն ավելի տարօրինակ, քան բառի առաջնային/հիմնական իմաստը։

շարժման թեման ենք ընտրել, քանի որ եկող ամառ պատրաստվում ենք անել ֆիլմերի «տեղի ունենալիք», որտեղ ներառված են լինելու աշխատանքներ իրականացված քուիր և ֆեմինիստ արվեստագետների, ֆիլմ ստեղծողների կողմից։ այս պահին նախնական վերնագիր ենք ընտրել «տարօրինակելով շարժվող պատկերը», որը կարող է փոփոխվել ձևակերպումով, սակայն որպես խնդիր կպահենք «շարժումը»։ մեր համատեղ ստեղծած վիդեո աշխատանքը կարող է մաս կազմել ցուցադրության։

նաև հրավիրում ենք ձեր բոլոր անդամներին, ինչպես նաև ցանկության և հնարավորության դեպքում ձեր ընկերներին ներկա գտնվել ցուցադրության ժամանակ հայաստանում, որը առիթ կհանդիսանա մեր բոլորիս ֆիզիկական հանդիպմանը։

սիրով,

ա

No comments:

Post a Comment