February 19, 2011

հիման վրա էլ կատարվում է







>>>

(պարզության համար առաջարկում եմ նախնական բնորոշմամբ դասավորությունն ու հատկապես վերադասավորմամբ պահել ու բա(յ)ց թողնել շարքերը, ապա Էլզա վոն Ֆրեյթագ-Լորինգհովենի պես ամեն գնով դիմ(ադր)ել «Պրավդայի» կամ «Իզվեստիայի» հորիզոնական շարունակականությանը, որ շղթայի մի ծայրից մյուսը չփոխանցվի. այսպիսի իրադրության մեջ մեկը բավական է, վկայելու համար որ ազատութիւնը չէ անհետացած ամբողջովին)
(բայց իսկականի ընթացքն արդեն անհնար է)

(հավաքական մշակման ու հասարակական դիրքերի առուտուրի աստիճաններին զեղչվում են նախադասության գերադաս անդամները)











(բնականաբար ավելի նպատակահարմար են գտնում, որ ուղին ու միակը անցնի կրտսեր սերնդի հիշողության ոչ թե փոխանվանական կորստի, այլ պակասի միջով)

(հետ սրճարանում նստած ու անպատեհ պահերին ծիծաղս, որ մոռացնել է տալիս անգլերենի չիմացությունը ու հետո շքերթում ուր արձագանքները հեղ(խ)եղ(դ)ում են քայլողներին փորձելով ինքս ինձ անց(կաց)նել)

(ուզածիդ պես, եթե կատարելիության հետ այնքան քիչ առնչվող ձայնային մոնտաժը վեց վայրկյանով չհետաձգվեր ու չշեշտվեր ժամկետն անցած բառակապակցության իրացման)

(կես եմ, պետք է մտածել, երբ վստահ եմ)

(ծախսերից հանվող մարմիններն այստեղ պատկանում են արդիականությանը)

(մաս առ մաս տրվելով, մերթ դիմագրավելով «ամենօրյա կյանքի հանդիսանքին», որ կը նշանակէ մեր միջև կը բաշխուի, մեզի մաս առ մաս կը տրուի և սա ստոյգ այն պահուն, երբ փլուզվում ենք անցյալի վարակը կրող Սարդույի «կնոջ» առջև. ղեկն ուր որ է կարող է նաև դառնալ այն, ինչ լավագույն սոցիալական կառույցներում թույլ են տալիս թույլ չտալ, իմ Օրեստես)

>>>

No comments:

Post a Comment