February 1, 2011

պարապ վախտի խաղալիք

Subject: Concept
Date: Wednesday, October 20, 2010 11:22 AM
From: "Seda Shekoyan" Add sender to Contacts
To: xxx@yahoo.com

Shushan jan voxjuyn,
uxarkum em dzez noyemberi 16-in npak-um texi unenaliq "Parap vaxti xaxaliq" cucahandesi concept@...Aknkalum em dzer masnakcutyun@ "nor menipeyan haneluk" gorcov, patkeracnum em ayn miayn dzaynov, hnchunayin` qaylum es cucasrahov ev lsum` аyn vor...ayn vor...Edpes karcum em aveli a srvum haneluki artahaytchakanutyun@ ev iroq gushakelu cankutyun a arajanum...ete hamadzayneq masnakcel cucahandesin ev patrastel ays gorci audio tarberak@, sirov kcucadrem arajika proektum...Kspasem dzer patasxanin...
Mersi
Seda


ՊԱՐԱՊ ՎԱԽՏԻ ԽԱՂԱԼԻՔ

Եթե մի բան մեր կյանքում արդեն տեղ ունի և հավակնոտ է, ուրեմն պետք է բարձրացնել դրա նկատմամբ արձագանքի որակը: Ընդունված է համարել, որ բողոք-պահանջն է մարդկանց միավորում ակտիվիստական կամ քաղաքացիական հերթերում: Բայց մարդ նախ ակտիվանում է` այսպես կոչված իդեալական մոտիվացիայով, նույնանալով ակտի հետ, հետո նոր ընտրում իր ակտիվության ուղղությունը: Վերացարկված ձևով ակտը կարելի է պատկերացնել մարդու միջոցով, ով անընդմեջ ակտիվ է` այսինքն ակտի մեջ է:

Վերջին ժամանակների քաղաքացիական նախաձեռնությունները ֆորմայի հնարավորություն են, որ կարող են տանել քաղաքացիական հասարակության ծննդի: Վերջին զգացողությունն իրականության զգացողություն չէ, այլ` հնարավորության, որ բխում է այն համոզմունքից, թե այն, ինչ գոյություն ունի, ինքնին ավելի կարևոր չէ, քան այն, ինչ գոյություն չունի: Հնարավոր չէ դիմակայել մի բանի, ինչը գոյություն չունի, օրինակ` պետության, օրենքի:


Եթե ի սկզբանե օրենքը չի կիրառվել, որ մի բան էլ օրենքի սխալ կիրառությանը հակադրվես, ապա պարզ չէ` բողոքն ինչի դեմ է: Հնարավոր չէ լուրջ ընդունել այն իրադրությունը, երբ մարդ խնդրի լուծումը կամ արդարությունը փնտրում է այնպես, ինչպես փնտրում են զուգարան, կամ մեկը փնտրում է ընդամենը զուգարան, իսկ նրան թվում է, թե փնտրում է քաղաքացիական արդարություն կամ արդարության պահանջ ունի: Այդպես սարքվում են իրադրություններ, որտեղից ելքը մեխանիկական է` լուծվեց-չլուծվեց, ստացվեց-չստացվեց, իսկ դրանցում գործողը` մեխանիկական մարդ:

Ընդունված է համարել, որ ակտիվիստը նա է, ով զբաղված է ուրիշների գործերով` կամավոր և առատաձեռն նվիրաբերող է, օրինակ, նվիրաբերում է իրեն հասարակական շահի համար: Ակտիվիստի կամավորությունն ու առատաձեռնությունն անհրաժեշտություն են: Այսօր նա պահանջում է ցանկալի աշխատանքի իր իրավունքը` այն տարածքը, որը մասամբ ազատվել է Սովետական Միության ֆորմալ փլուզումից հետո, որտեղ ակտիվիզմը` որպես քաղաքացիական առօրեական նախաձեռնություն, այսօրվա իմաստով հնարավոր չէր:

Ակտիվիզմը տարիներ շարունակ քնեցվել է պետության կողմից, բայց դա անմեղ քուն չէ, որից հետո քաղաքացին արթնանում է նույնպիսի անմեղ, սիրուն ու առողջ տեսքով: Այդ քնի ընթացքում, որ կարելի է անվանել ցանկալի աշխատանքի անհնարինություն, քաղաքացու կերպարը խեղաթյուրվում է:

Այսինքն, ակտիվիզմը ոչ թե քնած էր, այլ այլասերված մեկնաբանություն էր ստանում: Սա ավելի վտանգավոր է, քան ակտիվիզմի բացակայությունը: Եթե մի բան բացակա է, կա դրա առաջանալու հնարավորությունը: Բայց Սովետի դեպքում պետական ակտիվիզմը տեղ չէր թողնում քաղաքացիական նախաձեռնության համար: Եվ հետո քաղաքացիական նախաձեռնության ամենակարևոր հատկանիշը բնագավառ չլինելն ու չդառնալն է: Այլապես` եթե կան ակտիվիստներ` որպես բնագավառի ներկայացուցիչներ, էլ ինչի ենք մտահոգվում ինչ-որ բանի համար, նրանք կգործեն մեր փոխարեն:

Այդ առումով քաղաքացիական հասարակությունը ոչ թե բողոքելու և պահանջելու հնարավորությունն է, այլ լսված լինելու հնարավորությունը` ստացվածության հռետորությունը: Այն վիճակը, որտեղ քաղաքացիական բողոքը և պահանջը կազմակերպված և կարգաբերված ֆորմա են, որտեղ հավանական է պահանջատերի և այդ պահանջը բավարարողի հարաբերությունը` որպես ֆորմա: Ավելացնենք մի երրորդ հայացք` արվեստագետի, արվեստաբանի, սոցիոլոգի, լրագրողի, ով կարող է նկարագրել այդ հարաբերությունները:

Քաղաքացիական արդարությունը մեր պահանջների և բողոքի մեջ չէ, այլ մի տեղ, որտեղ ստացվում կամ կապկպվում է արդարությունը: 20-ական թվականների սովետական մի գրողի մոտ պատմվածք կա մի չեկիստի մասին, ով իր աշխատանքի մեջ օգտագործում էր մարդկանց, ովքեր ոչ մի կապ չունեին իր իդեալների հետ, այդ թվում և հանցագործների: Երբ նրան հարցնում են, թե ինչու է կեղտոտ ձեռքեր օգտագործում հեղափոխության համար, նա մտածում է այսպես` մենք կանենք մեր գործը, հետո կազատվենք այդ մարդկանցից: Բայց գործն արվում է ժամանակի մեջ, և դրա նշանակությունը հաստատվում է այն ձեռքերով, որոնք օգտագործվել են: Դա է իդեալների արդարությունը: Այսինքն` գործում ենք ոչ թե մենք, այլ` ինքնին հարաբերությունները:

Քաղաքացիական նախաձեռնություններից մեկի կապակցությամբ բանախոսներից մեկն ասել է, թե այդ հարցի շուրջ չեն վիճում ու չեն մտածում: Դա նշանակում է, որ մենք ընկնում ենք մտքի մեջ` այնտեղից դուրս գալու համար` հնարավորություն չունենալով այն դնելու մեր գրպանը, որպեսզի հետո` անհրաժեշտության դեպքում, հանենք ու օգտագործենք:

Ստացվում է` մտածելը ոչ միայն զբաղմունքի և մասնագիտության մենաշնորհ է, այլև որոշակի պարագաներում անհրաժեշտ, իսկ այլ դեպքերում` շրջանցելի գործողություն:

Սեդա Շեկոյան


> From: Shushan Avagyan 

> Subject: Re: Concept
> To: "Seda Shekoyan"  

> Cc: "talalyan lusine"
> Date: Thursday, October 21, 2010, 2:53 AM
>
> Seda jan,
>
> Shnorhakalutyun hraverid hamar --
>
> Iharke kuzenai masnaktsel, bayts kani vor antsyal
> masnaktsutyuns lurj ch'endunvets yev chtesa voreve lurj
> motetsum -- hima mi pokr enkrkum em.
>
> Naxord tsutsahandesin yes yev lusine talalyane nerkayatsrel
> eink mi miasnakan gorts, vortegh im texte patin er
> projektvum, lusinei pastar(apat)i vra. Yerb mayisin yeka
> tesnelu gortse (batsmane tsavok Yerevanum chei), voch
> projektor kar yev voch el proyektsia -- gortse lriv
> vochnchatsvats er. Gortsi nkatmamb nman antarber
> verabermunkits heto chem uzum yerkrord angam el nman
> arhamarhalits teghum haytnvel. Hetevabar, haneluke kmna iren
> hatkatsvats virtual taratskum, vortegh tsankatsoghnere
> karogh en tesnel, kardal yev bartsradzain artasanel yete
> tsankanum en.
>
> Sirov,
> Shushan

No comments:

Post a Comment