September 11, 2010

Ու «հիմա»-ն այլևս չի ազդանշի իննսունականները

>>>

(երբ ես ի հիշատակ, հեգնանքով, մի քիչ ավելի քան ութ տարի անց կտցահարված դեմքերը վարկենապես կկասեցնեմ, կնմանեցնեմ)

(ակնհայտորեն Պիեռ Լուիի պսևդո-Բիլիթիսին, հաստատ)

(մինչ այդ «հիմա»-ն ընդմիջարկում է գործիս հետ առնչություն չունեցող այլ առաջարկություններով. «եղիր մեր պես, Արաքս Ներկարարյան, ու կներենք արածիդ համար, թույլ կտանք վերադառնաս»)

(անպայմանական կապիտուլյացիայի թանգարանում անձնատուր եղողները պարտավորվում են նեո-ֆորդիստական հարահոսի վրա արտադրել, և հիվանդագին լաւատեսութիւն մը կը տիրէ տակավին, հակառակ բոլոր անհանդուրժելի առարկաներուն)

(սպասելիս)

(մտածումն իր կատարին կհասնի չափազանցությամբ, հորդումով)

(ինչ որ կը զանցէ տեսնելու կարելիութիւնը, ինչ որ անտանելի է նայուածքին)

(ձևը գուցե ոչ թե ձևի փոխակերպումն է բովանդակության, այլ բոՎԱՆԴԱԿությամբ համեմատելիի ու համեմատվածի արանքում բացատրության փլուզումը, այսինքն, նորի՝ դեռ չձևավորվածի, անզուգադիպությունը նախորդների հետ)

(զարթնուլ յանկարծ ի քնոյ, զարթնուլ ընդոստ այս քաղաքում ու չիմանալ)

(որ հեղձամահ ենք լինում, Բարոնես, ասում ես զննումների ներ(քո) մեջ լցվող գնացության)

>>>

No comments:

Post a Comment