
>>>
(և իսկույն թվացյալ ծանոթն ընկալվում է որպես չճանաչված, թույլատրելով որ իրերի այս հանկարծակի դեն նետումը սահի, անցնի կողքովդ)

(լիովին լուսավորված համարելով միայն խզված թաղամասերը)
(թողնել կասկածելի ծագման ինչն ու համառորեն փնտրել ինչ այս անփառունակ մեջտեղներում)
(մեկնաբանների մոտ համատարած է)

(լեզվի արժեզրկման «հետո»-ն, երբ պարբերության արանքում չի գտնվի գեթ մի փախստական տող կամ մի Գայանե Խաչատուրյան, որ բեմականաց(ն)ի կենցաղի)
(թեոդոլիտային կետերի միջև հատվածների կրկնելիությունն ի հայտ է գալիս հայտնագործության տեսքով, որի հեռավորության անպատկեր ճշգրտությունը կարող է հասնել մինչև իսկ 0.2 միլիմետրի)
>>>
No comments:
Post a Comment