December 13, 2009

չտեսնված Արաքս

>>>

(դեպքային արագությամբ, երբ իրագործելի է ելքի գիտակցությունը)

(ինչպե՞ս է հստակեցնելու, պարզ դարձնելու պահանջը թաքցնում «հստակեցնողի» հայացքը, մելանխոլիկ, բայց ոչ մայթերով հանգիստ քայլող առնետների պես, որ քարշ են տալիս պոչերը)

(3:22ին եկա այն ակնկալիքով որ բնակարանում կլինես, բայց չափանիշները որոնցով պայմանավորվել էինք միմյանց չհանդուրժել, հետաձգելով կտուրների անատոմիան, հոր ու աղջկա տեսողական դիալեկտիկան ու դեռ չհայտնաբերված բարձր արվեստը)

(աստիճանների տակի սենյակ-քաղաքը, ուր պարանի վրայով քայլողները, առյուծներ վարժեցնողները, դանակ կուլ տվողները, սթափված միջակությունից, քաղաքը որին լքում է էլեկտրական հոսանքը, քաղաքը որ չունի լուսամուտներ)

(ժամանակին կից աղմուկի պայմանականությունից)

(անտեսանելիությունն ի՞նչ է թ/քողարկում, երբ հասկանում ես, որ այս ոճն էլ չի կարող չեզոք լինել)

(սառը պատերազմի լեզուն, որ արտադրում է համախոհների մակերեսային ամբողջությունը, օրինականացնելով հեռագրիդ բովանդակությունը. «հիշիր ինձ, որովհետև անկարող եմ հիշել ինքս ինձ»)

>>>

No comments:

Post a Comment