Էս աղջիկներն ուզում են միշտ տխուր մնան, մելանխոլիկ, թախծոտ, անընդհատ անձրևոտ վիճակ՝ անձրև, կաթիլ, կաթիլ, կաթիլ, ինչու՞, ի՞նչ կա էդ ջրի մեջ. խոնավությունն ատում եմ, նույնիսկ.....։ Իսկ սրանց գրածները կարդում եմ ու տերյանվում, դուրյանվում, կամ միսակվում եմ (ոչ Խոստիկյան)։ Ախչի՜ ջան, ի՞նչ անենք որ Հայաստանում ես՝ երբ կուզեիր լինել ասենք ծովափին, կամ փող չունես՝ երբ լիքը առնելու բան ունես, կամ գեշ ես (քո կարծիքով), կամ միայնակ ես, միևնույն է տխրելու պատճառ չեմ տեսնում. Ասենք պատճառ կա՝ այն է, որ էս բոլոր մտքերին գերի ես՝ գիտեմ ինչքան կպչուն են դրանք... Մանավանդ թվացյալ անհատականություն ձեռք բերելիս, կարծես անհատականություն լինել և ուրախ մնալ, խանգարում են։ Կամ ուրախ մարդը անհատականություն չի՞։ Առանց այդ էլ աշխարհը լիքն է տխուրներով՝ հատկապես, որ ձանձրալի բաներին ենք ասում «տխուրա». Տխուր հոգին շուտ է մեռնում և մեռցնում... Ուզում եմ ապրեք և ապրեցնեք...
Արև է ամառ,
Բնություն պայծառ,
Տաք, սիրաշաղախ
Ուրախ ու կայտառ
Ու ոչ մի քյաֆթառ։
Այլ աղջիկներ
Ձևադալար... (նոր հորինեցի լավն է)
Տուն են գնում, դուրս են գնում
Կաֆե, թատրոն
Կինո, սրահ(պատկերա)
Կամ իրար հյուր, կամ ծանոթին
Կամ հենց այնպես խանութ-մանութ
Կարևոր չի
Կարևորը որ ուրախ են, աշխույժ
Կայտառ ու պայծառ.
Հե՜յ լավ կանայք, աղջիկ-մունջիկ
Տղա-մղա ո՞նց դիմանա
Թող չդիմանա, թող նայի ու հիյանա
Ու ամեն ինչ լավ կլինի, քաղաքական հարցերն էլ հեշտ կլուծվեն, կզբաղվեն իրենց պրյամոյ նազնաչենյայով (սեր, սեքս, վերարտադրությւոն)։ Ու իրարից պարտք ու պահանջ, կամ իրար ապացուցելու բան չեն ունենա . չնայած՝ մոռացա իմպոտենտների պարագան, ախր էս սաղ կաշան սրանք եփեցին, մի քանի հավակնոտ հարիֆների էլ ...։ (Չշփոթեք գեյերին՝ նրանց պարագան ուրիշ է, նրանք իմպոտենտ չեն, այլ նրբազգաց, ինչպիսիք են նաև վարդագույննները, ու սրանք իրանց քաղաքականությունն ունեն, որ ոչ մի կապ չունի իշխանատենչության հետ)։
Բայց սա աղջիկներին թող չհուզի, իրանց ինչ խելքի բաննա՝ իրավունք, պահանջ, հավասարություն, հարգանք-պատիվ՝ էն էլ Հայաստանում, բա ամոթ չի՞, բա տղեքն ի՞նչ կասեն...(Պուտինը, Բուշը, Սարկոզին, Սեռժը, Լևոնը, Անգլիայի թագ(ուհին), մասոն ձյաձյան)
Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով և նմանությամբբբ բա՞..........
(Շարունակելի, եթե ես չշարունակեմ դու շարունակի...)
P.S. ՀԱՅ ՏՂԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԵՆ՝ ՄԱՅՐԵՐԸ։
Որքան լացեցիք՝ հերիք է, գործի անցեք՝ դաստիարակեք այն տղամարդուն, որին ուզում եք տեսնել ձեր կողքին։
Հարց. ֆեմինիստկան կարա՞ ծննդաբերի, ու եթե տղա ունենա՝ ի՞նչ պիտի անի...
Արաքս Ներկարարյան
2008-04-13
No comments:
Post a Comment