- այն ի՞նչ նորահայտ ժողովածու է, որ ընդգրկում է մերօրյա (հասկացիր՝
կնատյաց), դասական (հասկացիր՝
հայրավարական), նորդասական (հասկացիր՝
մաչիստական) և այլ հեղինակների մի շարք
հիմնարար հերձվածական քաղաքատնտեսական աշխատանքներ;
- այն ի՞նչ քաղաքական դիսկուրս է, որի հետաքրքրությունների շրջանակը նեղանալով պարփակվում է միայն մի սեռի մտածողության սահմաններում;
- այն ի՞նչ մտավորականների (հ
երոսա)խումբ է, որ (անգ)ետ է մնացել ու դեռ հավատում է «երկրորդ սեռի» տեսությանը՝ չիմանալով, չհետաքրքրվելով և կամ հերքելով քաղաքատնտեսական հարցերի շուրջ մտածող ԱՅԼ հեղինակների (ասենք՝ Ջեյն Ադդամսի, Էլլեն Գեյթս Սթարրի, Շառլոթ Փերկինս Գիլմանի, Բեատրիս Վեբբի, Միլլիսենթ Ֆոսեթի, Ռոզա Լյուքսեմբուրգի, և այլոց) գործերը։