December 2, 2017

Անազատությունների (հար)ազատությունը



ԴԵԿՏԵՄԲԵՐ՝__15 - 17.2017

   

ԲԱՑՈՒՄԸ՝ ­­­­­­­­­­­­­­­_____ԴԵԿ _15 _____ 18:00

         ՀԱՅART մաշտոց 7ա



 

 





Անցյալների ստեղծարար մոդալությունները կարծես երբեմնի շարժվող պատկերի անշարժացումը լինեն ներկայում. պատմության արտադրանք—ընկած կյանքի ու տարածության արարման վրա—կտրված փորձառական և փորձարարական իրականության ժապավենից: Թեև անցյալները քննարկվում են իբրև տարածաժամանակային միատարր մարմիններ, դրանք, սակայն, կազմված են (վերա)գրություններից ու (վերա)նշանումներից, որ մի ժամանակ եղած հնարավորությունները վերածում են առկա (ներ)ճնշումների անհրաժեշտության պատմական պահանջների: Սակայն մենք այս տեղահանումներով գրավված լինելու փոխարեն կարո՞ղ ենք արդյոք  գրավել հնարավորությունը՝ անցյալի փոխակերպման պահերի (վեր)ապրումի միջոցով: Գուցե կարող ենք այլընտրանքային վերագրություններ պահանջել, կյանքի կերտումը այս զուգահեռ (բացատված) տարածաժամանակային տիրույթների միջև և միջ(ոց)ով:

Ինչպե՞ս կարող են անցած փորձառության այս այլընտրանքային կերտումները հնարավոր դարձնել այլ անցյալների, կամ, որ թերևս շատ ավելի էական է, այլ ապագաների այլընտրանքային ընթերցումներ. «առկայծումներ վտանգի պահին», որ դատապարտված են մոռացվելու: Օրինակ, Խորհրդային միության 1920-ականները՝ դատարկված այն ներուժից, որ չէր ծառայելու «կատարվածի» պատմությանը, կարող են վերագրվել հետխորհրդային 1990-ականների հետ մեկտեղ, որ իբրև զուգահեռ տարածաժամանակային տիրույթ՝  նույնպես պատմականորեն թողնվել է դատարկ: Ի՞նչ են իրենցից ներկայացնում ավելորդ անցյալի այս ժամանակաշրջանները կամ ի՞նչ կարող են դառնալ, այս «առկայծումները վտանգի պահին»: Պատմական վերարտադրությունը արտադրում է ֆալլոսային ժամանակ: Ի՞նչ կարող է պատմական արարումը բաց անել. կանացի գի՞ր (écriture feminine), թե՞ անցյալների և ներկաների տարօրինակում, որ միտվում  է այլ աշխարհումների:

Անցման լեզուն շրջանցում ու փակուղում է «բացը»՝ ջնջելով այն պահերը, երբ ազատության երևակայականները զանցեցին այն «ազատությունը», որ դեռ պետք է  արտադրվեր և իրացվեր: Անցումը դարձել է մի պատում, որ ժամանակին ու տարածությանը վերագրում է կանոնակարգող լեզու՝ դեպի առաջ ուղղված շարժում  և քաղաքական այլախոհության և այլասերության ժխտում: Պատմության կտրվածքները—ժամանակաշրջանները, ռեժիմները, կյանքերը, մարմինները—փոխակերպումը վերածում են անցման՝ քողարկելով  արմատական փոփոխության միտված  ազատության կիրարկումները:

Պետությունների վերածված այս երբեմնի մտա(դրությունների) վերանայումը պահանջում է պատմության (վեր)արտադրական գործընթացի (ապա)մոնտաժում: Ինչպիսի՞ ապագաներ կարող են ի հայտ գալ այս միայն մասամբ (վերա)նշանված—կտրված—պատկերաթելերի միահյուսումից, որ ժամանակն ու տարածությունը պահում են այլապեսի, այլ տեղի, դեռ չկայացածի երևան գալու կարողականությամբ: Հիշողության վերաստեղծումը՝ այն ամենի, ինչ ժամանակին կար կամ կարող էր լինել, հնարավորություն է տալիս կյանքը կյանք դարձնել (նորից)






No comments:

Post a Comment