Ուրբաթ՝ հուլիսի 29-ին, ժամը 20:00-ին, Ժամանակակից արվեստի ինստիտուտի այգում տեղի ունեցավ բոլորիս համար հարազատ ընկեր և գործընկեր Նիրի Մելգոնեանի կյանքի ու ծավալած գործունեության հիշատակին նվիրված երեկո: Նա վաղաժամ հեռացավ մեզանից այս տարվա հուլիսի 2-ին, Նյու Յորքում: Երեկոյի ընթացքում մասնակիցները պարսկական ակացիա տնկեցին, որին հաջորդեց իր (գործ)ընկերների հիշատակի խոսքը։
- - - - - - -The commemoration of the life and work of our dear friend and colleague Neery Melkonian took place in the garden of the Institute for Contemporary Art in Yerevan on Friday, July 29, at 20:00. She passed away in New York on July 2, 2016. The participants planted a Persian acacia in her memory, which was followed by speeches made by her friends and colleagues.
* * * * * * *
| վիդեոն՝ ՏԵ-ի / video by QY
* * * * * * *
» »
« «
| լուսանկարները՝ Մոմիկ Վարդանյանի և Արևիկ Արևշատյանի / photos by Momik Vardanyan and Arevik Arevshatyan
* * * * * * *
Ժամանակակից արվեստի պատմաբան և համադրող Նիրի Մելգոնեանը Նյու Յորքում բնակվող անկախ հետազոտող էր և գրող: Իր մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում գտնվող Սանտա Ֆեի ժամանակակից արվեստի կենտրոնի տնօրենի և Նյու Յորքում գործող Բարդի համալսարանի Համադրողական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնները: Համադրել է 20-ից ավելի անհատական ցուցահանդես, որոնց թվում՝ Ռիչարդ Լոնգի, Փետահ Քոյնեի, Ջեյմս Լունայի, Սելիա Ալվարեզ Մունոզի, Ջիմ Հոդջեսի և անվանի այլ արվեստագետների ցուցահանդեսները: Նա նաև կազմակերպել է տարբեր ուղեգնաց խմբակային ցուցահանդեսներ, որոնցից հատկապես հայտնի են երկուսը՝ «Դիպուկահարի բույնը. Լյուսի Ռ. Լիփարդի հետ ապրած արվեստը» և «Հյուսիսի Ամազոնը. ի վերանայումն Ջեյմս Բեյի» ցուցադրությունները:
Իր գործունեության ընթացքում Նիրի Մելգոնեանը հարցազրույցներ է վարել մշակույթի լայն շրջանակի գործիչների՝ Քրիստոյի և Ժան-Կլոդի, Լեո Կաստելլիի, Ինգրիդ Սիչիի, Վասիֆ Քորտունի, Ջեննի Հոլզերի, Ժան Քուիք-Թը-Սի (Արագատես) Սմիթի և այլոց հետ: Քննախոսական հոդվածներով հանդես է եկել «Afterimage», «AIM», «Al-Jadid», «ARTS Magazine», «Artspace», «Art Papers», «THE», «The New Mexican», «AICA Newsletter», «Santa Fe Reporter», «Sculpture», «Visions and ARARAT Quarterly» և այլ պարբերականներում: Վերջերս էլ Նիրի Մելգոնեանն իր ավանդը բերեց Վենետիկի 2015 թվականի՝ լավագույն ազգային տաղավարի համար «Ոսկե առյուծ» մրցանակին արժանացած «Հայություն» («Արմենիթի») նախագծի հանդեսին:
Մելգոնեանի կազմակերպած գիտաժողովների թվում կարելի է հիշատակել Նոր թանգարանի («New Museum») հարկի ներքո անցկացված և Մոնա Հաթումի՝ Ամերիկայում ունեցած անդրանիկ թեմատիկ ցուցահանդեսի կապակցությամբ նախաձեռնված «Մշակույթն առ ճանապարհավ» քննախոսական չորս երկխոսություններից բաղկացած շարքը, ինչպես նաև՝ Կոլումբիայի համալսարանում կայացած «Խոսք ու զրույց հյուրասենյակի պատերից անդին. Հայոց սփյուռքն ու իր դժգոհությունները» խորագրով գիտաժողովը, իսկ վերջերս էլ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված «Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ» վերտառությամբ գիտաժողովը:
Տարբեր պատկերասրահների հետ արտահաստիքային հիմունքներով իրականացրած իր համադրողական նախագծերի մեջ Մելգոնեանը նաև ներգրավել է բազմաթիվ հայ արվեստագետների՝ Զատիկ Զատիկեանին, Սէդա Մանուկեանին, Արտաշին, Ազատ Սարգսյանին, Օննիկ Քարտաշին և այլոց: Դեֆնե Այասի հետ համատեղ համադրած նրա ամենավերջին նախագծերից մեկը՝ «Ակնկույր տեսուլիսներ. Դիպվածական հանդիպումներ երբեմնի կայսրության չորսուբոլոր եզերքներից» հետազոտում էր Օսմանյան կայսրության բազմատարր աշխարհագրության բաղկացուցիչ մասը կազմած մարդկանց ու վայրերի ու մշակույթների հետքերը: Մելգոնեանը նաև «NK ARTS» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենն էր, որը հատուկ հիմնադրել էր Լեռնային Ղարաբաղի տնտեսական աճին ու հասարակական նորոգմանը նպաստելու նպատակադրությամբ: Անավարտ մնաց Նիրի Մելգոնեանի նոր՝ «Շեշտական ֆեմինիզմ. հայ կանայք և արվեստը, վերընծայումից՝ ինքնավերընծայման» նախագիծը:
- - - - - - -
Contemporary art historian and curator Neery Melkonian (1955-2016) was an independent researcher and writer based in New York. Over the course of her professional career, Melkonian served as Director of the Center for Contemporary Arts in Santa Fe (NM), Associate Director of the Center for Curatorial Studies at Bard College (NY), and organized over 20 solo exhibitions including works by Richard Long, Petah Coyne, James Luna, Celia Alvarez Munoz, Jim Hodges and other well-known artists. Two of her best known traveling group exhibitions were “Sniper’s Nest: Art that has Lived with Lucy R. Lippard” and “Amazon of the North: James Bay Revisited.”
She conducted interviews with a wide range of cultural figures including Christo and Jean Claude, Leo Castelli, Ingrid Sichey, Vasif Kortun, Jenny Holzer, and Jaune Quick-To-See Smith. She published critical articles in Afterimage, AIM, Al-Jadid, ARTS Magazine, Artspace, Art Papers, THE, The New Mexican, AICA Newsletter, Santa Fe Reporter, Sculpture, Visions and ARARAT Quarterly. Most recently, she contributed to the catalogue for “Armenity,” the Armenian pavilion at the 2015 Venice Biennale, which won the Golden Lion for best national pavilion.
Among the symposia organized by Melkonian were “Culture en Route”—a series of four critical dialogs at the New Museum in conjunction with Mona Hatoum’s first survey exhibition in the United States; “Speaking Beyond Living Room Walls: The Armenian Diaspora and its Discontents” at Columbia University; and the most recent panel discussion “Strategies of (Un)silencing” at the American University of Armenia.
Her freelance curatorial work with galleries included Armenian artists such as Zadik Zadikian, Seta Manoukian, Ardash, Azat Sargsyan, and Onnig Kardash, among others. One of her most recent projects, Blind Dates: New Encounters from the Edges of a Former Empire, co-curated with Defne Ayas, explored the traces of peoples, places and cultures that once constituted the diverse geography of the Ottoman Empire. Melkonian also served as founding director for NK ARTS, a small non-profit dedicated to stimulating economic growth and social recovery in Nagorno Karabakh and the unfinished project Accented Feminism: Armenian Women and Art, from Representation to Self-Representation.