ՏԱՂԵՐՈՎ խաղ բե՛ր դստրիս աչերին
երբ նա շողում է դու, սոխակ, երգիր.
իմ դստրիկ ԿՈՒԶԵ ստեղծագործ դառնալ։
ե՛կ, ծովածիծառ———թո՛ղ օվկիանոս!
ԹԵՎԵՐ տուր՛ դստրիս , թռիչքի է կարոտ․
միտքն է սավառնում․ թևերի՛ն ուժ տուր,
իմ դստրիկ կուզե ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑ դառնալ։
թո՛ղ դու! տատրակի՛կ! քու ձագն ու բունը,
վվվվվով դստրիս բե՛ր ՁԱՅՆԸ․
նա սփռվում է———————տատրակի՛կ!
ԻՄ դստրիկ կուզե նենգորդ (hacker!) ըլլալ։
կաչաղա՛կ ճարպիկ, գող, իմաստասեր,
մտքի զըրուցով դստրիս (երևա)կայությունը բեր!
ՆԱ կառուցում է․ կաչաղա՛կ, կանչի!
իմդստրիկկուԶեգրողդառնալ։
թո՛ղ որսըդ ! արի՛ ! քաջասի՛րտ ԲԱԶԵ,
ՔՈ երգը գուցցցե իմ դստրիկ կուզե․․․
բազեն որ եկավ` դուստրս կազմվեցավ,
ՏԱՐՕՐԻՆԱԿՈՂ երգերի ձայնով արթընցավ >>>
No comments:
Post a Comment